Թուրքիայում կրոնը օրենքով տարանջատված է պետությունից և կրոնի ազատ դավանանքը երաշխավորվում է երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար

Այա Սոֆիան, լուսավորված մզկիթը գիշերը
Կրոնը Թուրքիայում[1][2]
Կրոն Տոկոս
Իսլամ
  
96.1 %
Ագնոստիցիզմ
  
2.3 %
Աթեիզմ
  
0.9 %
Քրիստոնեություն
  
0.6 %
Այլ
  
0.1 %

[3]։ Թուրքիան համարվում է երկրորդ աշխարհիկ պետությունը՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունից հետո, որտեղ իսլամը որպես կրոն տարանջատված է պետությունից։ Դա տեղի է ունեցել 1928 թվականին, ի շնորհիվ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի բարեփոխումների, որի արդյունքում Թուրքիայի Սահմանադրություն մտավ լաիցիզմի գաղափարախոսությունը[4]։ 1980 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո ընդունվել է «թուրքական իսլամական սինթեզի» ռազմավարությունը, երբ իշխանությունը սկսեց ավելի կարևորել կրոնական կառույցների դերը[5]։

ԻսլամԽմբագրել

Երկրի բնակչության մեծ մասը Սուննի իսլամի հետևորդներ են։ Թուրքիայում գործում են մեծ քանակությամբ մզկիթներ, մոտ 78 000։

2002 թվականին «Արդարություն և զարգացում կուսակցության» իշխանության գալուց ի վեր երկրում մեծապես աճել է իսլամացումը, որը սկսվել է դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին[6]։ Սակայն համաձայն թուրքական հետազոտությունների, որոնք կատարվել են «Թուրքիայի սոցիալական կառուցվածքը և կրոնը» թեմայով, բնակչության միայն 10 %-ն է ցանկանում ապրել շարիաթի կանոններով, 80%֊ը վերաբերում է դրան բացասական, իսկ մյուս 10%֊ը դժվարանում է պատասխանել[7]

ՔրիստոնեությունԽմբագրել

Մինչ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները Թուրքիայում Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունը ունեցել է ավելի քան 2549 կրոնական ենթակառուցվածք, ներառյալ ավելի քան 200 վանքեր և 1600 եկեղեցիներ։ Մեծ քանակությամբ ճարտարապետական նմուշներ ավերվել կամ վերածվել են մզկիթի կամ քարվանսարայի (իջևանատուն) արդեն պոնտոսի հույներ և հայերի տեղահանությունից և կոտորածից հետո։ Այս ազգերը այս հողերում բնակվել են ավելի քան 2500 տարի։ Միայն 1960- ական թվականներին գիտնականները հարց բարձրացրեցին հոգևոր մշակույթի նմուշների գրանցման և պահպանման հարցով։ 1974 թվականին տարբեր վիճակներում գտնվող 913 ուղղափառ կառույցները անհատականացվել են թուրք գիտնականների կողմից։ Հուշարձանների մեծ մասը չի պահպանվել մինչ մեր օրերը։ Մնացածներից 252֊ը կործանվել է, և միայն 197-ն է, որ քիչ թե շատ կիրառական վիճակում է[8]։

Թուրքիայում գրանցված են ավելի քան 321 քրիստոնեական համայնքներ։ Այն իր մեւ ներառում է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության 90, Պոլսո հայոց պատրիարքության 55 (որից 7-ը՝ Ստամբուլում), 60 ասորական, ուղղափառ բուլղարական, արաբական և հայ կաթողիկե համայնքներ։

Պոլսո հայոց պատրիարքությունը Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկն է, ինչպես նաև Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կառույցը։ Աթոռանիստը գտնվում է Ստամբուլում, Գում Գափուի Ս.Աստվածածին մայր եկեղեցին։ Հիմնադրվել է օսմանցի թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից քիչ անց՝ 1461 թ. սուլթան Մեհմեդ II֊ի նախաձեռնությամբ (հայ եկեղեցական համայնքը Կ.Պոլսում կազմակերպվել է 572 թ-ին)։ Հանդիսանալով հայերի բարձրագույն հոգևոր մարմինը, ունենալով որոշակի առանձնաշնորհումներ հոգևոր ոլորտում՝ Օսմանյան կայսրությունում կատարել է խոշոր դեր հայերի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում, պաշտպանել հայերի շահերը թուրքական կառավարության մոտ։ Պատրիարքություն Հայոց Թուրքիոյի դերը և նշանակությունը պահպանվել է նաև Ազգային սահմանադրության (1860 թ.) ընդունումից հետո։ Նորաստեղծ պատրիարքության առաջին հայրապետը դառնում է Բուրսայից հրավիրված Հովակիմ եպիսկոպոսը։ 1543 թվականին Աստվածատուր Ա-ից սկսած կիրառվում Հայոց պատրիարք տիտղոսը։ Մինչև օրս Պոլսո Հայոց պատրիարքությունն ունեցել է 84 գահակալ։

2012 թվականի տվյալներով Թուրքիայում գրանցված է եղել 2 204 Եհովայի վկաներ։

ՀուդաիզմԽմբագրել

Թուրքիայում գրանցված է 36 հուդայական սինագոգներ՝ Ստամբուլում, Ադանայում, Անկարայում, Իզմիրում, Չանաքքալեում, Հաթայում, Բուրսայում, Քըրքլարելիում։ Եվս երեք սինագոգներ գրանցված են, սակայն դեռևս չեն գործում։

ԵզդիներԽմբագրել

Թուրքիայի արևելքում բնակվող եզդիների մեծ մասը հեթանոսներ են, մի մասն էլ արդեն իսլամացվել է։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. KONDA Research and Consultancy (2011-06-25)։ «Religion, Secularism and the Veil in daily life» (PDF)։ Milliyet։ Արխիվացված օրիգինալից 2009-03-25-ին։ Վերցված է 2020-09-15 
  2. Turkey International Religious Freedom Report 2008 ԱՄՆ պետդեպարտամենտ
  3. KONDA Research and Consultancy (2007-09-08)։ «Religion, Secularism and the Veil in daily life» (PDF)։ Milliyet։ Արխիվացված օրիգինալից 2008-10-28-ին։ Վերցված է 2020-09-15 
  4. «Религия и политика в Турции» (Екатерина Шибанова)։ turkishnews.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-12-04-ին։ Վերցված է 2012-11-13 
  5. Мусуралиева Айжан (12.04.2011)։ «Два берега одной реки: Светскость и Ислам в Турции»։ Время Востока։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-21-ին։ Վերցված է 2012-11-13 
  6. Павел Шлыков, Алексей Малашенко (22 сентября 2011)։ ««Антикемалистская» революция: куда идет Турция?» (ռուսերեն)։ Московский центр Карнеги։ Արխիվացված օրիգինալից 2012-11-21-ին։ Վերցված է 2012-11-13 
  7. ERDAL DOĞAN (09 Ekim 2012)։ «Türkiye'nin dindarlığı bu kitapta» (թուրքերեն)։ BUGÜN GAZETESİ։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-21-ին։ Վերցված է 2012-11-13 
  8. Robert Bevan «The Destruction of Memory» pages 52-59. 2006, 240 pages ISBN 1-86189-205-5