Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ
«Եվրատեսիլ 2015 երգի մրցույթը» ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթի 60-րդ թողարկումն է։ Մրցույթը կայացել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ այն բանից հետո, երբ Եվրատեսիլ 2014-ում Կոնչիտա Վուրստը հաղթանակ տոնեց։ Սա արդեն երկրորդ անգամ էր, որ մրցույթը հյուրընկալեց Ավստրիան. նախորդ անգամ մրցույթը կրկին տեղի էր ունեցել Վիեննայում 1967 թվականին։ Երկու կիսաեզրափակիչները տեղի են ունեցել մայիսի 19-ին և 21-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 23-ին։ Շոուն վարեցին Միրիամ Ուեյշելբրաունը, Էլիս Թումլերը և Արաբելլա Քիսբաուերը։
Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ "Building Bridges" «Կամուրջներ կառուցելով» | |
---|---|
Ամսաթվեր | |
1-ին կիսաեզրափակիչ | Մայիսի 19, 2015 |
2-րդ կիսաեզրափակիչ | Մայիսի 21, 2015 |
Եզրափակիչ | Մայիսի 23, 2015 |
Հյուրընկալություն | |
Անցկացման վայր | Վիեներ Ստադթալլ, Վիեննա, Ավստրիա |
Հյուրընկալող հեռուստաալիք |
ORF |
Հաղորդավարներ | Միրիամ Ուեյշելբրաուն Էլիս Թումլեր Արաբելլա Քիսբաուեր |
Բացում | 1-ին կիսաեզրափակիչ «Rise Like a Phoenix»-ը կատարվեց Կոնչիտա Վուրսթի և ORF ռադիոյի Wien սիմֆոնիկ նվագախմբի կողից, ղեկավար՝ Պետեր Պեյցիկ Եզրափակիչ "Building Bridges"-ը կատարվեց բոլոր հաղորդավարների, Left Boy խմբի, տեղացի երեխաների երգչախմբի և ORF ռադիոյի Wien սիմֆոնիկ նվագախմբի կողից, ղեկավար՝ Պետեր Պեյցիկ |
Ընդմիջման ելույթ | 1-ին կիսաեզրափակիչ «Ընտանի կենդանիները Վիեննայում» տեսանյութ Եզրափակիչ Մարտին Գրուբինգեր, You Are Unstoppable և Firestorm երգերի կատարում Կոնչիտա Վուրսթի կողմից |
Գործադիր տնօրեն | Յոն Օլա Սանդ |
Գործադիր պրոդյուսեր | Էդգար Բյորմ |
Ռեժիսոր | Քեթրին Զեքներ |
Մասնակցություն | |
Երկրների թիվ | 40 |
Առաջնելույթ | Ավստրալիա (հյուր) |
Վերադարձել են | Կիպրոս, Չեխիա Սերբիա |
Մեկնել են | Ուկրաինա |
Քվեարկություն | |
Քվեարկության համակարգ |
Յուրաքանչյուր երկիր տալիս է 12, 10, 8-1 միավորներ իր լավագույն տասնյակին |
Հաղթական երգ | «Heroes» |
Զրո միավոր | Ավստրիա Գերմանիա |
Մասնակիցների քարտեզ
Եզրափակչի մասնակից երկրներ Երկրներ, որոնք չեն մասնակցել 2015 թվականի մրցույթին Եզրափակիչ չանցած երկրներ | |
2014 2016 |
Մրցույթին մասնակցել են 40 երկրներ, այդ թվում առաջնելույթ է ունեցել Ավստրալիան, վերադարձել էին Կիպրոսը, Սերբիան և Չեխիան, իսկ Ուկրաինան հրաժարվել էր մասնակցել՝ ֆինանսական և քաղաքական խնդիրների պատճառով։
Համաձայն քվեարկության գործող կարգի՝ 50% հեռուստադիտող/, 50% ժյուրի, մրցույթում հաղթող ճանաչվեց շվեդ Մոնս Զելմերլովը իր «Heroes» երգով։ Շվեդիան դարձավ առաջին երկիրը, որն այս ձևաչափով 2-րդ հաղթանակը տոնեց, և սա երկրի 2-րդ հաղթանակն էր վերջին 4 տարում։ Իտալիան հաղթեց հեռուստադիտողների քվեարկությունում, Ռուսաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և Շվեդիան՝ 3-րդ, մինչդեռ ժյուրիի քվեարկությամբ հաղթանակ գրանցեց Շվեդիան, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Լիտվան, 3-րդը՝ Ռուսաստանը։ Սա առաջին անգամն էր, որ քվեարկության արդյունքում հաղթանակած երկիրը չդարձավ մրցույթի ընդհանուր հաղթող։ Կրկին առաջին անգամ լավագույն եռյակի բոլոր երկրները հավաքեցին 280 և ավելի ձայներ։ Ռուսաստանի "A Million Voices"-ը դարձավ առաջին ոչ հաղթանակած երգը, որ հավաքեց ավելի քան 300 միավոր։ Եվրատեսիլ 2003 երգի մրցույթից հետո Ավստրիան և Գերմանիան եզրափակչում չունեցան որևէ միավոր։ Ավստրիան նաև առաջին հյուրընկալ երկիրն էր, որը միավոր չստացավ։ 2015 թվականի մրցույթի ընթացքում Չեռնոգորիան և Չեխիան գրանցեցին իրենց լավագույն արդյունքները։ Մրցույթն աշխարհում հեռուստադիտողների կողմից գրանցեց ռեկորդային 197 միլիոն դիտում։
Անցկացման վայր
խմբագրել2014 թվականի օգոստոսի 6-ին ավստրիական ORF հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Վիեննան ընտրվել է որպես 2015 թվականին մրցույթը հյուրընկալող քաղաք։ Մրցույթը տեղի է ունենալու Վիեներ Ստադթալլում, որը կարող է տեղավորել մինչև 16,000 մարդ[1]։
Մրցույթը հյուրընկալելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտվելուց հետո ORF հայտարարեց, որ 6 քաղաքների 12 դահլիճներ ցանկանում են հյուրընկալել այն[2], սակայն 2014 թվականի հունիսի 21-ին նրանք ներկայացրեցին 3 քաղաքների (Գրաց, Ինսբրուք, Վիեննա) դահլիճներ, որտեղ հյուրընկալումը առավել նպատակահարմար կլիներ[3]։ Ի դեպ՝ նախապես որոշված էր, որ մրցույթը տեղի էր ունենալու 2015 թվականի մայիսի 12-ին, 14-ին և 16-ին, սակայն ամսաթվերը փոփոխվեցին՝ թեկնածու քաղաքներին հարմարեցնելու նպատակով[4]։
Քաղաք | Դահլիճ | Դահլիճի մասին |
---|---|---|
Գրաց | Գրաց Ստադթալլ | 2010 թվականին հյուրընկալել է տղամարդկանց հենդբոլի Եվրոպայի առաջնությունը։ |
Ինսբրուք | Օլիմպիաուրլդ | 1964 և 1976 թվականների Ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում հյուրընկալել է գեղասահքի և հոկեյի առաջնությունները։ |
Վիեննա | Վիեներ Ստադթալլ, Սրահ D |
Հյուրընկալում է թենիսի ամենամյա Erste Bank Open առաջնությունը և բազում այլ իրադարձություններ տարվա ընթացքում։ |
Ձևաչափ
խմբագրելՄրցույթը բաղկացած է երկու կիսաեզրափակիչներից և մեկ եզրափակչից (այս ձևաչափը կիրառվում է 2008 թվականից)։ Յուրաքանչյուր կիսաեզրափակչի առավելագույն ձայներ հավաքած 10 երկրները անցնում են եզրափակիչ, որտեղ նրանց միացավ հյուրընկալող երկիրը՝ Ավստրիան, և մրցույթին հովանավորող երկրները՝ (հայտնի որպես Մեծ Հնգյակ) Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։
2011 թվականին ԵՀՄ-ի կողմից հայտարարվեց, որ վերջիններս սկսել են արխիվացնել բոլոր մրցույթները իրենց արդյունքներով՝ սկսած 1956 թվականից և դրանք կհրապարակվեն մինչև 2015 թվականի մրցույթը[5]։ Ավելի ուշ հայտատարվեց, որ արխիվը արդեն պատրաստ է և կհրապարակվի 60-ամյակին։ Արխիվի բովանդակությունը մարդկանց հասանել է Եվրատեսիլի պաշտոնական կայքի միջոցով[6]։
Կիսաեզրափակիչների վիճակահանություն
խմբագրելՎիճակահանությունը, որը սահմանեց երկու կիսաեզրափակիչների մասնակիցներին, տեղի ունեցավ 2015 թվականի հունվարի 26-ին Վիեննայի քաղաքապետարանում (Vienna Rathaus) և հյուրընկալվեց Էնդի Քնոլի ու Կատի Բելլովիչի կողմից[7]։ Մասնակից երկրները, բացառությամբ ավտոմատ կերպով եզրափակիչ անցածների (Ավստրիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա), նախապես բաժանվել էին 5 զամբյուղների՝ հիմնվելով նախորդ 10 տարիների քվեարկության արդյունքների վրա։ Զամյուղներն ունեին այսպիսի տեսք[8]՝
Զամբյուղ 1 | Զամբյուղ 2 | Զամբյուղ 3 | Զամբյուղ 4 | Զամբյուղ 5 |
---|---|---|---|---|
Հերթականություն
խմբագրելԱյս տարի նույնպես կիսաեզարափակիչների և եզրափակչի հերթականությունները որոշվեցին մրցույթի պրոդյուսերների կողմից և հաստատվեց ԵՀՄ-ի գործադիր տնօրենի կողմից, սակայն հյուրընկալող երկիրը իրավունք ուներ ընտրել իր համարը եզրափակչում պատահկանության սկզբունքով։ Կիսաեզրափակիչների հերթականությունը հայտարարվեց մարտի 25-ին։ Եզրափակչի հերթականությունը, բացառությամբ հյուրընկալ երկրի, որը հայտարարվել էր նախապես, պարզ եղավ մայիսի 23-ին։
Գրաֆիկական ձևավորում
խմբագրել2014 թվականի հուլիսի 30-ին ԵՀՄ-ն ներկայացրեց ընդհանուր պատկերանիշի նոր և թարմացված տարբերակը՝ նվիրված Եվրատեսիլ երգի մրցույթի 60-ամյակին[9]։ 2014 թվականի սեպտեմբերի 14-ին հայտարավեց մրցույթի կարգախոսը, որն է ՝ «Կամուրջներ կառուցելով»։ ORF հեռուստաընկերության գլխավոր տնօրենը մեկնաբանեց կարգախոսը ասելով. «Վիեննայում կայանալիք երգի մրցույթով մենք ցանկանում ենք կառուցել կամուրջներ սահմանների, մշակույթների, լեզուների միջև։ Այս մեծ և համայնական եվրոպական իրադարձության լույսի ներքո մենք հրավիրում ենք բոլորին` կամուրջներ կառուցելու և միմյանց ձեռքերը բռնելու»[10]։ Գրաֆիկական ձևավորումը ներկայացվեց ԵՀՄ-ի կողմից 2014 թվականի նոյեմբերի 25-ին։ Այն իրենից ներկայացնում է ալիքի տեսքով դասավորված շրջաններ, որոնք խորհրդանշում են բազմազանություն, իսկ շրջանաձև կամուրջը՝ միասնություն։ Գույների միջոցով կարևորել են անհատականությունը, միաժամանակ ներկայացվում է նաև բազմազան ու տարբերվող արտիստների, երգերի, հանդիսատեսի միջև երաժշտական կամրջի կառուցումը[11]։
Հաղորդավարներ
խմբագրել2014 թվականի դեկտեմբերի 19-ին ORF-ը ներկայացրեց Միրիամ Ուեյշելբրաունին, Էլիս Թումլերին և Արաբելլա Քիսբաուերին որպես մրցույթի հաղորդավարներ։ 3 կին հաղորդավարներ Եվրատեսիլի պատմության մեջ առաջին անգամ եղավ։ Իսկ նախորդ տարվա հաղթող Կոնչիտա Վուրստը ընտրվել էր որպես կանաչ սենյակի հաղորդավարուհի[12]։
Շոու՝ նվիրված 60 ամյակին
խմբագրել2014 թվականի հոկտեմբերի 22-ին հայտարարվեց, որ ԵՀՄ-ն համաձայնեցրել է մեծբրիտանական հեռարձակող BBC-ի հետ, և պատրաստվում են կազմակերպել հատուկ շոու՝ նվիրված Եվրատեսիլ երգի մրցույթի 60 ամյակին։ Հայտարարության պահին շոուի ձևաչափը դեռևս հաստատված չէր, սակայն հայտնի էր, որ այս իրադարձությունը տեղի է ունենալու Լոնդոնում գտնվող Ալբերտ թագավորական սրահում, և հյուրընկալելու են Եվրատեսիլի բրիտանացի մեկնաբան Գրեհեմ Նորթոնին և Եվրատեսիլ 2013 երգի մրցույթի հաղորդավար Պետրա Մեդեին։ Հետագայում այս ամենը հաստատվեց Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի գործադիր պրոդյուսեր Էդգար Բյորմի կողմից, սակայն նշվեց, որ շոուն կայանալու է Լոնդոնի «Հեմմերսմիթ Ապոլլոն» համերգասրահում։ 60 ամյակին նվիրված այս շոուն կայացավ 2015 թվականի մարտի 31-ին, որին մասնակցեցին Եվրատեսիլ երգի մրցույթի տարբեր տարիների մասնակիցներ. ընդհանուր առմամբ 12 երկրներից 14 երգիչներ։
Մասնակից երկրներ
խմբագրել2014 թվականի դեկտեմբերի 23-ին հայտարարվեց, որ մրցույթին մասնակցելու են 40 երկրներ։ Մրցույթին առաջին անգամ մասնակցեց Ավստրալիան, իսկ մեկ տարվա բացակայությունից հետո մրցույթ էին վերադարձել Կիպրոսը և Սերբիան, Չեխիան մրցույթ էր վերադարձել 5 տարվա բացակայությունից հետո, իսկ Ուկրաինան հրաժարվել էր մասնակցել մրցույթին[13]։
2015 թվականի փետրվարի 10-ին ԵՀՄ-ն հայտարարեց, որ Ավստրալիային հրավիրել են մասնակցելու Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակչին։ Երկիրը ներկայացնելու է SBS-ը, որը երկար ժամանակ ցուցադրում է Եվրատեսիլը Ավստրալիայում։ Նրանց մասնակցությունը եղավ միայն այս տարի՝ ի պատիվ Եվրատեսիլ երգի մրցույթի 60-ամյակի և այն փաստի, որ Եվրատեսիլը բավականին մեծ մասսայականություն և սեր է վայելում Ավստրալիայում։ Նրանք միանգամից մասնակցեցին եզրափակչին և իրավունք ստացան քվեարկելու երկու կիսաեզրափակիչներում էլ։ Եթե Ավստրալիան հաղթեր, հնարավորություն կունենար մրցույթ վերադառնալ նաև 2016 թվականին, սակայն այն չէր անցկացվի Ավստրալիայում, այնուամենայնիվ կկազմակերպվեր SBS-ի կողմից և տեղի կունենար նրանց կողմից ընտրված որևէ եվրոպական երկրում։ Այս տարի եզրափակչին մասնակցեցին 27 երկրներ, որը ռեկորդային էր մրցույթի պատմության մեջ։
Վերադարձած մասնակիցներ
խմբագրելՄասնակից | Երկիր | Նախորդ տարի(ներ) |
---|---|---|
Էլնուր Հուսեյնով | Ադրբեջան | 2008 (Սամիրի հետ) |
Ինգա Արշակյան (Genealogy) | Հայաստան | 2009 (Անուշի հետ) |
Յուզարի | Բելառուս | 2011 (բեկ-վոկալիստ) |
Էմբեր Բոնդին | Մալթա | 2012 (բեկ-վոկալիստ) |
Միկելե Պերնիոլա Անիտա Սիմոնչինի |
Սան Մարինո | 2013 (Մանկական Եվրատեսիլ) 2014 (Մանկական Եվրատեսիլ) |
Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի անդամներից Ինգա Արշակյանը, համագործակցելով իր քրոջ՝ Անուշ Արշակյանի հետ, ներկայացրել էր Հայաստանը նաև Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում։ Միկելե Պերնիոլան և Անիտա Սիմոնչինին ներկայացրել են Սան Մարինոն Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում։ Միկելեն մասնակցել է 2013 թվականին, իսկ Անիտան՝ 2014 թվականին՝ որպես The Peppermints խմբի անդամ։ Էմբերը, ով ներկայացրեց այս տարի Մալթան, եղել է բեկ-վոկալիստուհի 2012 թվականի մալթական ելույթի ժամանակ։ Յուզարին, ով ներկայացրեց այս տարի Բելառուսը, եղել է բեկ-վոկալիստ 2011 թվականի բելառուսական ելույթի ժամանակ։ Ադրբեջանը ներկայացնող Էլնուր Հուսեյնովը Սամիրի հետ միասին ներկայացրել է Ադրբեջանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթ։
Առաջին կիսաեզրափակիչ
խմբագրելԱռաջին կիսաեզրափակիչը անցկացվեց մայիսի 19-ին, որին մասնակցեցին 16 երկրներ։ Ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում ամենաշատ միավորներ ստացած 10 երկրները անցնան եզրափակիչ փուլ։ Այս կիսաեզրափակչում են քվեարկել նաև Ավստրիան, Ավստրալիան, Իսպանիան և Ֆրանսիան։ Եզրափակիչ անցած երկրներ
№ | Երկիր | Լեզու | Մասնակից | Երգ | Թարգմանություն | Տ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|
01 | Մոլդովա | անգլերեն | Էդուարդ Ռոմանյուտա | "I Want Your Love" | «Ուզում եմ քո սերը» | 11 | 41 |
02 | Հայաստան | անգլերեն | Genealogy | "Face the Shadow" | «Առերեսվի՛ր ստվերին» | 7 | 77 |
03 | Բելգիա | անգլերեն | Լուիկ Նոտտե | "Rhythm Inside" | «Ռիթմ ներսում» | 2 | 149 |
04 | Նիդերլանդներ | անգլերեն | Թրիենչե Օստերհոյս | "Walk Along" | «Քայլել երկայնքով» | 14 | 33 |
05 | Ֆինլանդիա | ֆիններեն | Պերտտի Կուրիկան Նիմիպայիվատ | "Aina mun pitää" | «Միշտ ստիպված եմ» | 16 | 13 |
06 | Հունաստան | անգլերեն | Մարիա Էլենա Կիրիակու | "One Last Breath" | «Վերջին շունչ» | 6 | 81 |
07 | Էստոնիա | անգլերեն | Էլինա Բորն և Ստիգ Ռաստա | "Goodbye to Yesterday" | «Հրաժեշտ անցյալին» | 3 | 105 |
08 | Մակեդոնիա | անգլերեն | Դանիել Կայմակոսկի | "Autumn Leaves" | «Աշնան տերևներ» | 15 | 28 |
09 | Սերբիա | անգլերեն | Բոյանա Ստամենով | "Beauty Never Lies" | «Գեղեցկությունը երբեք չի ստում» | 9 | 63 |
10 | Հունգարիա | անգլերեն | Բուգգի | "Wars for Nothing" | «Պատերազմներ ոչնչի համար» | 8 | 67 |
11 | Բելառուս | անգլերեն | Յուզարի և Մայմունա | "Time" | «Ժամանակ» | 12 | 39 |
12 | Ռուսաստան | անգլերեն | Պոլինա Գագարինա | "A Million Voices" | «Միլիոնավոր ձայներ» | 1 | 182 |
13 | Դանիա | անգլերեն | Anti Social Media | "That Way You Are" | «Ինչպես, որ դու կաս» | 13 | 33 |
14 | Ալբանիա | անգլերեն | Էլհաիդա Դանի | "I'm alive" | «Ես ողջ եմ» | 10 | 62 |
15 | Ռումինիա | ռումիներեն, անգլերեն |
Voltaj | "De la capăt" | «Ամեն ինչ նորից» | 5 | 89 |
16 | Վրաստան | անգլերեն | Նինա Սուբլատտի | "Warrior" | «Ռազմիկ» | 4 | 98 |
Երկրորդ կիսաեզրափակիչ
խմբագրելԵրկրորդ կիսաեզրափակիչը անցկացվեց մայիսի 21-ին, որին մասնակցեցին 17 երկրներ։ Ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում ամենաշատ միավորներ ստացած 10 երկրներն անցան եզրափակիչ փուլ։ Այս կիսաեզրափակչում քվեարկել են նաև Ավստրալիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան։
№ | Երկիր | Լեզու | Մասնակից | Երգ | Թարգմանություն | Տ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|
01 | Լիտվա | անգլերեն | Մոնիկա Լինկիտե և Վայդաս Բաումիլա | "This Time" | «Այս անգամ» | 7 | 67 |
02 | Իռլանդիա | անգլերեն | Մոլլի Սթերլինգ | "Playing with Numbers" | «Թվերի հետ խաղալով» | 12 | 35 |
03 | Սան Մարինո | անգլերեն | Միկելե Պերնիոլա և Անիտա Սիմոնչինի | "Chain of Lights" | «Լույսերի շղթա» | 16 | 11 |
04 | Չեռնոգորիա | չեռնոգորերեն | Կնեժ | "Adio" | «Ցտեսություն» | 9 | 57 |
05 | Մալթա | անգլերեն | Էմբեր | "Warrior" | «Ռազմիկ» | 11 | 43 |
06 | Նորվեգիա | անգլերեն | Մորլան և Դեբրահ Սկարլետ | "A Monster Like Me" | «Ինձ պես հրեշ» | 4 | 123 |
07 | Պորտուգալիա | պորտուգալերեն | Լեոնոր Էնդրադի | "Há um mar que nos separa" | «Կա մի ծով, որ բաժանում է մեզ» | 14 | 19 |
08 | Չեխիա | անգլերեն | Մարտա Յանդովա և Վացլավ Նոիդ Բարտա | "Hope Never Dies" | «Հույսը երբեք չի մահանում» | 13 | 33 |
09 | Իսրայել | անգլերեն | Նադավ Գուեդժ | "Golden Boy" | «Ոսկե տղա» | 3 | 151 |
10 | Լատվիա | անգլերեն | Ամինատա | "Love Injected" | «Ներարկված սեր» | 2 | 155 |
11 | Ադրբեջան | անգլերեն | Էլնուր Հուսեյնով | "Hour Of The Wolf" | «Գայլի ժամը» | 10 | 53 |
12 | Իսլանդիա | անգլերեն | Մարիա Օլաֆսդոտիր | "Unbroken" | «Անվնաս» | 15 | 14 |
13 | Շվեդիա | անգլերեն | Մոնս Զելմերլով | "Heroes" | «Հերոսներ» | 1 | 217 |
14 | Շվեյցարիա | անգլերեն | Մելանի Ռենե | "Time to Shine" | «Շողալու ժամանակն է» | 17 | 4 |
15 | Կիպրոս | անգլերեն | Յաննիս Կարայաննիս | "One Thing I Should Have Done" | «Մի բան, որ պետք է արած լինեի» | 6 | 87 |
16 | Սլովենիա | անգլերեն | Maraaya | "Here for You" | «Այստեղ՝ քեզ համար» | 5 | 92 |
17 | Լեհաստան | անգլերեն | Մոնիկա Կուշինսկա | "In The Name Of Love" | «Հանուն սիրո» | 8 | 57 |
Եզրափակիչ
խմբագրել№ | Երկիր | Լեզու | Մասնակից | Երգ | Թարգմանություն | Տ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Սլովենիա | անգլերեն | Maraaya | "Here for You" | «Այստեղ՝ քեզ համար» | 14 | 39 |
2 | Ֆրանսիա | ֆրանսերեն | Լիզա Անժել | "N'oubliez pas" | «Մի՛ մոռացիր» | 25 | 4 |
3 | Իսրայել | անգլերեն | Նադավ Գուեդժ | "Golden Boy" | «Ոսկե տղա» | 9 | 97 |
4 | Էստոնիա | անգլերեն | Էլինա Բորն և Ստիգ Ռաստա | "Goodbye to Yesterday" | «Հրաժեշտ անցյալին» | 7 | 106 |
5 | Մեծ Բրիտանիա | անգլերեն | Electro Velvet | "Still in Love with You" | «Դեռ սիրում եմ քեզ» | 24 | 5 |
6 | Հայաստան | անգլերեն | Genealogy | "Face the Shadow" | «Առերեսվի՛ր ստվերին» | 16 | 34 |
7 | Լիտվա | անգլերեն | Մոնիկա Լինկիտե և Վայդաս Բաումիլա | "This Time" | «Այս անգամ» | 18 | 30 |
8 | Սերբիա | անգլերեն | Բոյանա Ստամենով | "Beauty Never Lies" | «Գեղեցկությունը երբեք չի ստում» | 10 | 53 |
9 | Նորվեգիա | անգլերեն | Մորլան և Դեբրահ Սկարլետ | "A Monster Like Me" | «Ինձ պես հրեշ» | 8 | 102 |
10 | Շվեդիա | անգլերեն | Մոնս Զելմերլով | "Heroes" | «Հերոսներ» | 1 | 365 |
11 | Կիպրոս | անգլերեն | Յաննիս Կարայաննիս | "One Thing I Should Have Done" | «Մի բան, որ պետք է արած լինեի» | 22 | 11 |
12 | Ավստրալիա | անգլերեն | Գայ Սեբաստիան | "Tonight Again" | «Այսօր, կրկին» | 5 | 196 |
13 | Բելգիա | անգլերեն | Լուիկ Նոտտե | "Rhythm Inside" | «Ռիթմ ներսում» | 4 | 217 |
14 | Ավստրիա | անգլերեն | The Makemakes | "I Am Yours" | «Քոնն եմ» | 26 | 0 |
15 | Հունաստան | անգլերեն | Մարիա Էլենա Կիրիակու | "One Last Breath" | «Վերջին շունչ» | 19 | 23 |
16 | Չեռնոգորիա | չեռնոգորերեն | Կնեժ | "Adio" | «Ցտեսություն» | 13 | 44 |
17 | Գերմանիա | անգլերեն | Անն Սոֆի | "Black Smoke" | «Սև ծուխ» | 26 | 0 |
18 | Լեհաստան | անգլերեն | Մոնիկա Կուշինսկա | "In The Name Of Love" | «Հանուն սիրո» | 23 | 10 |
19 | Լատվիա | անգլերեն | Ամինատա | "Love Injected" | «Ներարկված սեր» | 6 | 186 |
20 | Ռումինիա | ռումիներեն անգլերեն |
Voltaj | "De la capăt" | «Ամենինչ նորից» | 15 | 35 |
21 | Իսպանիա | իսպաներեն | Էդուրնե | "Amanecer" | «Լուսաբաց» | 21 | 15 |
22 | Հունգարիա | անգլերեն | Բուգգի | "Wars for Nothing" | «Պատերազմներ ոչնչի համար» | 20 | 19 |
23 | Վրաստան | անգլերեն | Նինա Սուբլատտի | "Warrior" | «Ռազմիկ» | 11 | 51 |
24 | Ադրբեջան | անգլերեն | Էլնուր Հուսեյնով | "Hour Of The Wolf" | «Գայլի ժամը» | 12 | 49 |
25 | Ռուսաստան | անգլերեն | Պոլինա Գագարինա | "A Million Voices" | «Միլիոնավոր ձայներ» | 2 | 303 |
26 | Ալբանիա | անգլերեն | Էլհաիդա Դանի | "I'm alive" | «Ես ողջ եմ» | 17 | 34 |
27 | Իտալիա | իտալերեն | Il Volo | "Grande amore" | «Մեծ սեր» | 3 | 292 |
Քվեարկության աղյուսակներ
խմբագրելԱռաջին կիսաեզրափակիչ
խմբագրել1-ին կիսաեզրափակիչ ժյուրիի/հեռուստաքվեարկության առանձին արդյունքներ | ||||
---|---|---|---|---|
Տեղ | Հեռուստաքվե.[14] | Միավ. | Ժյուրի | Միավ. |
1 | Ռուսաստան | 151 | Ռուսաստան | 167 |
2 | Էստոնիա | 136 | Բելգիա | 151 |
3 | Բելգիա | 124 | Հունաստան | 99 |
4 | Վրաստան | 97 | Վրաստան | 95 |
5 | Ռումինիա | 96 | Նիդերլանդներ | 70 |
6 | Հայաստան | 90 | Հունգարիա | 70 |
7 | Սերբիա | 86 | Ռումինիա | 67 |
8 | Ալբանիա | 66 | Բելառուս | 66 |
9 | Հունաստան | 61 | Էստոնիա | 66 |
10 | Ֆինլանդիա | 55 | Ալբանիա | 61 |
11 | Հունգարիա | 50 | Դանիա | 58 |
12 | Մոլդովա | 48 | Հայաստան | 54 |
13 | Բելառուս | 32 | Սերբիա | 47 |
14 | Դանիա | 23 | Մոլդովա | 46 |
15 | Նիդերլանդներ | 23 | Մակեդոնիա | 42 |
16 | Մակեդոնիա | 22 | Ֆինլանդիա | 1 |
Օգտագործված կարգը։ 50% Ժյուրի և հեռուսատադիտող 100% Ժյուրի |
Քվեարկության արդյունքներ[15] | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ը/Մ | |||||||||||||||||||||
Մոլդովա | 41 | 6 | 5 | 5 | 5 | 2 | 8 | 10 | |||||||||||||
Հայաստան | 77 | 4 | 12 | 5 | 7 | 7 | 7 | 12 | 5 | 1 | 8 | 5 | 4 | ||||||||
Բելգիա | 149 | 5 | 1 | 12 | 12 | 6 | 10 | 6 | 7 | 10 | 6 | 8 | 12 | 6 | 7 | 5 | 8 | 6 | 12 | 10 | |
Նիդերլանդներ | 33 | 6 | 3 | 5 | 1 | 7 | 1 | 3 | 2 | 2 | 3 | ||||||||||
Ֆինլանդիա | 13 | 4 | 4 | 2 | 1 | 2 | |||||||||||||||
Հունաստան | 81 | 3 | 8 | 3 | 6 | 2 | 1 | 4 | 6 | 3 | 3 | 5 | 12 | 6 | 4 | 6 | 4 | 3 | 2 | ||
Էստոնիա | 105 | 2 | 4 | 5 | 8 | 8 | 4 | 2 | 2 | 8 | 8 | 10 | 8 | 2 | 3 | 4 | 5 | 4 | 12 | ||
Մակեդոնիա | 28 | 1 | 2 | 12 | 10 | 3 | |||||||||||||||
Սերբիա | 63 | 5 | 7 | 4 | 2 | 12 | 4 | 4 | 4 | 1 | 12 | 7 | 1 | ||||||||
Հունգարիա | 67 | 4 | 4 | 7 | 12 | 8 | 2 | 4 | 3 | 10 | 2 | 5 | 6 | ||||||||
Բելառուս | 39 | 8 | 7 | 3 | 6 | 3 | 12 | ||||||||||||||
Ռուսաստան | 182 | 7 | 10 | 8 | 10 | 10 | 12 | 8 | 8 | 10 | 12 | 12 | 10 | 7 | 12 | 7 | 10 | 12 | 10 | 7 | |
Դանիա | 33 | 2 | 1 | 3 | 1 | 1 | 7 | 7 | 5 | 4 | 1 | 1 | |||||||||
Ալբանիա | 62 | 6 | 10 | 10 | 10 | 1 | 3 | 6 | 3 | 7 | 6 | ||||||||||
Ռումինիա | 89 | 12 | 3 | 7 | 2 | 6 | 5 | 3 | 3 | 5 | 2 | 1 | 6 | 8 | 1 | 1 | 8 | 8 | 8 | ||
Վրաստան | 98 | 10 | 12 | 2 | 1 | 5 | 8 | 6 | 3 | 1 | 6 | 10 | 7 | 5 | 4 | 4 | 7 | 2 | 5 |
12 միավորներ
խմբագրելՆերքևում 12 միավորներն են, որոնք յուրաքանչյուր երկիր տվել է մեկ այլ երկրի առաջին կիսաեզրափակիչ փուլում
N. | Մասնակից | Երկիրների/երկրի տված 12 միավորներ |
---|---|---|
5 | Ռուսաստան | Ավստրիա, Բելառուս, Հունաստան, Հունգարիա, Ռումինիա |
4 | Բելգիա | Դանիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Ֆրանսիա |
2 | Հայաստան | Բելգիա, Ռուսաստան |
Սերբիա | Ավստրալիա, Մակեդոնիա | |
1 | Բելառուս | Վրաստան |
Էստոնիա | Իսպանիա | |
Վրաստան | Հայաստան | |
Հունաստան | Ալբանիա | |
Հունգարիա | Էստոնիա | |
Մակեդոնիա | Սերբիա | |
Ռումինիա | Մոլդովա |
Երկրորդ կիսաեզրափակիչ
խմբագրել2-րդ կիսաեզրափակիչ ժյուրիի/հեռուստաքվեարկության առանձին արդյունքներ | ||||
---|---|---|---|---|
Տեղ | Հեռուստաքվե.[14] | Միավ. | Ժյուրի | Միավ. |
1 | Շվեդիա | 195 | Շվեդիա | 208 |
2 | Իսրայել | 157 | Լատվիա | 155 |
3 | Լատվիա | 116 | Նորվեգիա | 144 |
4 | Լեհաստան | 114 | Իսրայել | 114 |
5 | Նորվեգիա | 104 | Մալթա | 84 |
6 | Լիտվա | 98 | Սլովենիա | 84 |
7 | Սլովենիա | 95 | Իռլանդիա | 84 |
8 | Կիպրոս | 80 | Կիպրոս | 76 |
9 | Չեռնոգորիա | 58 | Ադրբեջան | 67 |
10 | Չեխիա | 51 | Լիտվա | 52 |
11 | Ադրբեջան | 37 | Չեռնոգորիա | 47 |
12 | Մալթա | 32 | Չեխիա | 34 |
13 | Պորտուգալիա | 24 | Պորտուգալիա | 23 |
14 | Իսլանդիա | 21 | Շվեյցարիա | 15 |
15 | Սան Մարինո | 16 | Իսլանդիա | 15 |
16 | Իռլանդիա | 14 | Լեհաստան | 10 |
17 | Շվեյցարիա | 6 | Սան Մարինո | 6 |
Օգտագործված կարգը։ 50% Ժյուրի և հեռուսատադիտող 100% Ժյուրի |
Քվեարկության արդյունքներ[15] | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ը/Մ | ||||||||||||||||||||||
Լիտվա | 67 | 7 | 3 | 4 | 10 | 1 | 4 | 10 | 7 | 4 | 3 | 7 | 4 | 3 | ||||||||
Իռլանդիա | 35 | 2 | 5 | 2 | 5 | 4 | 2 | 3 | 1 | 1 | 2 | 8 | ||||||||||
Սան Մարինո | 11 | 5 | 6 | |||||||||||||||||||
Չեռնոգորիա | 57 | 3 | 5 | 6 | 7 | 2 | 10 | 7 | 1 | 2 | 10 | 4 | ||||||||||
Մալթա | 43 | 3 | 7 | 10 | 4 | 10 | 3 | 1 | 5 | |||||||||||||
Նորվեգիա | 123 | 8 | 4 | 8 | 6 | 5 | 8 | 7 | 1 | 7 | 10 | 12 | 10 | 6 | 6 | 6 | 8 | 7 | 2 | 2 | ||
Պորտուգալիա | 19 | 4 | 3 | 6 | 4 | 1 | 1 | |||||||||||||||
Չեխիա | 33 | 1 | 4 | 1 | 1 | 1 | 8 | 1 | 1 | 3 | 8 | 4 | ||||||||||
Իսրայել | 151 | 4 | 8 | 6 | 3 | 10 | 8 | 10 | 2 | 3 | 8 | 8 | 10 | 7 | 10 | 5 | 10 | 7 | 8 | 12 | 12 | |
Լատվիա | 155 | 12 | 12 | 10 | 7 | 7 | 7 | 8 | 2 | 6 | 7 | 8 | 8 | 8 | 8 | 7 | 10 | 10 | 8 | 10 | ||
Ադրբեջան | 53 | 6 | 7 | 8 | 3 | 10 | 3 | 2 | 4 | 5 | 3 | 2 | ||||||||||
Իսլանդիա | 14 | 1 | 2 | 2 | 5 | 2 | 2 | |||||||||||||||
Շվեդիա | 217 | 10 | 10 | 12 | 8 | 12 | 12 | 12 | 12 | 12 | 12 | 4 | 12 | 12 | 12 | 12 | 12 | 12 | 12 | 10 | 7 | |
Շվեյցարիա | 4 | 1 | 1 | 1 | 1 | |||||||||||||||||
Կիպրոս | 87 | 3 | 6 | 2 | 2 | 6 | 6 | 5 | 6 | 5 | 6 | 5 | 7 | 4 | 6 | 5 | 7 | 6 | ||||
Սլովենիա | 92 | 7 | 1 | 12 | 3 | 4 | 4 | 3 | 6 | 8 | 12 | 6 | 4 | 3 | 5 | 5 | 6 | 3 | ||||
Լեհաստան | 57 | 5 | 5 | 6 | 5 | 2 | 5 | 3 | 5 | 2 | 4 | 2 | 1 | 3 | 5 | 4 |
12 միավորներ
խմբագրելՆերքևում 12 միավորներն են, որոնք յուրաքանչյուր երկիր տվել է մեկ այլ երկրի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում
N. | Մասնակից | Երկիրների/երկրի տված 12 միավորներ |
---|---|---|
14 | Շվեդիա | Ավստրալիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսրայել, Լատվիա, Լեհաստան, Չեխիա, Կիպրոս, Մալթա, Նորվեգիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Սան Մարինո, Սլովենիա |
2 | Իսրայել | Իտալիա, Մեծ Բրիտանիա |
Լատվիա | Իռլանդիա, Լիտվա | |
Սլովենիա | Ադրբեջան, Չեռնոգորիա | |
1 | Նորվեգիա | Շվեդիա |
Եզրափակիչ
խմբագրելԵզրափակիչ ժյուրիի/հեռուստաքվեարկության առանձին արդյունքներ | ||||
---|---|---|---|---|
Տեղ | Հեռուստաքվե.[14] | Միավ. | Ժյուրի | Միավ. |
1 | Իտալիա | 366 | Շվեդիա | 353 |
2 | Ռուսաստան | 286 | Լատվիա | 249 |
3 | Շվեդիա | 279 | Ռուսաստան | 234 |
4 | Բելգիա | 195 | Ավստրալիա | 224 |
5 | Էստոնիա | 144 | Բելգիա | 186 |
6 | Ավստրալիա | 132 | Իտալիա | 171 |
7 | Իսրայել | 104 | Նորվեգիա | 163 |
8 | Լատվիա | 100 | Իսրայել | 77 |
9 | Ալբանիա | 93 | Կիպրոս | 63 |
10 | Սերբիա | 86 | Վրաստան | 62 |
11 | Հայաստան | 77 | Էստոնիա | 53 |
12 | Ռումինիա | 69 | Չեռնոգորիա | 44 |
13 | Վրաստան | 51 | Ավստրիա | 40 |
14 | Ադրբեջան | 48 | Ադրբեջան | 40 |
15 | Լեհաստան | 47 | Սլովենիա | 36 |
16 | Լիտվա | 44 | Լիտվա | 31 |
17 | Նորվեգիա | 43 | Հունգարիա | 29 |
18 | Չեռնոգորիա | 34 | Հունաստան | 29 |
19 | Սլովենիա | 27 | Ֆրանսիա | 24 |
20 | Իսպանիա | 26 | Գերմանիա | 24 |
21 | Հունաստան | 24 | Ռումինիա | 21 |
22 | Հունգարիա | 21 | Հայաստան | 15 |
23 | Կիպրոս | 8 | Մեծ Բրիտանիա | 12 |
24 | Մեծ Բրիտանիա | 7 | Սերբիա | 12 |
25 | Գերմանիա | 5 | Իսպանիա | 6 |
26 | Ֆրանսիա | 4 | Ալբանիա | 4 |
27 | Ավստրիա | 0 | Լեհաստան | 2 |
Օգտագործված կարգը։ 50% Ժյուրի և հեռուսատադիտող 100% Ժյուրի 100% Հեռուստաքվե. |
Քվեարկության արդյունքներ (հերթականությամբ)[16] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ը/Մ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սլովենիա | 39 | 4 | 1 | 3 | 3 | 5 | 1 | 8 | 4 | 1 | 6 | 2 | 1 | ||||||||||||||||||||||||||||
Ֆրանսիա | 4 | 3 | 1 | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Իսրայել | 97 | 3 | 5 | 3 | 1 | 2 | 5 | 7 | 1 | 6 | 3 | 4 | 5 | 2 | 1 | 2 | 5 | 5 | 4 | 2 | 8 | 5 | 6 | 4 | 7 | 1 | |||||||||||||||
Էստոնիա | 106 | 1 | 3 | 10 | 7 | 4 | 4 | 6 | 2 | 6 | 2 | 3 | 2 | 3 | 3 | 6 | 2 | 7 | 8 | 4 | 2 | 3 | 7 | 2 | 1 | 2 | 3 | 1 | 2 | ||||||||||||
Մեծ Բրիտանիա | 5 | 1 | 1 | 3 | |||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստան | 34 | 1 | 4 | 3 | 3 | 2 | 3 | 6 | 12 | ||||||||||||||||||||||||||||||||
Լիտվա | 30 | 7 | 1 | 7 | 4 | 6 | 2 | 3 | |||||||||||||||||||||||||||||||||
Սերբիա | 53 | 12 | 2 | 5 | 5 | 3 | 3 | 10 | 6 | 1 | 1 | 2 | 3 | ||||||||||||||||||||||||||||
Նորվեգիա | 102 | 2 | 4 | 6 | 2 | 3 | 10 | 4 | 7 | 4 | 4 | 2 | 4 | 4 | 4 | 5 | 3 | 3 | 6 | 5 | 10 | 6 | 4 | ||||||||||||||||||
Շվեդիա | 365 | 5 | 10 | 12 | 4 | 8 | 10 | 7 | 8 | 6 | 12 | 8 | 12 | 12 | 12 | 8 | 7 | 10 | 10 | 12 | 10 | 8 | 7 | 5 | 12 | 10 | 12 | 10 | 10 | 12 | 10 | 8 | 7 | 12 | 12 | 10 | 12 | 8 | 10 | 7 | |
Կիպրոս | 11 | 10 | 1 | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ավստրալիա | 196 | 6 | 5 | 5 | 2 | 6 | 3 | 4 | 5 | 3 | 8 | 8 | 4 | 2 | 1 | 5 | 12 | 7 | 7 | 12 | 2 | 8 | 10 | 3 | 8 | 8 | 7 | 4 | 8 | 6 | 8 | 4 | 10 | 5 | |||||||
Բելգիա | 217 | 7 | 7 | 7 | 8 | 1 | 6 | 4 | 4 | 7 | 2 | 12 | 4 | 2 | 10 | 8 | 6 | 6 | 6 | 5 | 1 | 3 | 12 | 3 | 7 | 12 | 5 | 4 | 10 | 5 | 7 | 4 | 7 | 7 | 5 | 7 | 6 | ||||
Ավստրիա | 0 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հունաստան | 23 | 10 | 5 | 8 | |||||||||||||||||||||||||||||||||||||
Չեռնոգորիա | 44 | 6 | 2 | 12 | 8 | 2 | 4 | 10 | |||||||||||||||||||||||||||||||||
Գերմանիա | 0 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լեհաստան | 10 | 4 | 3 | 2 | 1 | ||||||||||||||||||||||||||||||||||||
Լատվիա | 186 | 4 | 6 | 3 | 5 | 5 | 2 | 5 | 1 | 4 | 4 | 7 | 7 | 2 | 12 | 5 | 6 | 7 | 5 | 4 | 1 | 7 | 5 | 7 | 12 | 2 | 10 | 2 | 12 | 4 | 7 | 3 | 8 | 2 | 6 | 4 | |||||
Ռումինիա | 35 | 12 | 2 | 5 | 5 | 1 | 5 | 1 | 4 | ||||||||||||||||||||||||||||||||
Իսպանիա | 15 | 2 | 1 | 1 | 1 | 5 | 1 | 1 | 3 | ||||||||||||||||||||||||||||||||
Հունգարիա | 19 | 4 | 1 | 1 | 1 | 4 | 8 | ||||||||||||||||||||||||||||||||||
Վրաստան | 51 | 2 | 3 | 5 | 10 | 1 | 10 | 1 | 4 | 3 | 6 | 5 | 1 | ||||||||||||||||||||||||||||
Ադրբեջան | 49 | 8 | 8 | 3 | 3 | 12 | 2 | 3 | 10 | ||||||||||||||||||||||||||||||||
Ռուսաստան | 303 | 7 | 7 | 8 | 8 | 10 | 12 | 8 | 10 | 12 | 10 | 10 | 10 | 7 | 10 | 10 | 12 | 8 | 6 | 12 | 10 | 8 | 10 | 8 | 6 | 5 | 6 | 6 | 6 | 6 | 8 | 10 | 3 | 5 | 2 | 10 | 12 | 5 | |||
Ալբանիա | 34 | 10 | 6 | 6 | 12 | ||||||||||||||||||||||||||||||||||||
Իտալիա | 292 | 6 | 12 | 2 | 12 | 12 | 1 | 12 | 7 | 8 | 8 | 7 | 5 | 6 | 8 | 6 | 6 | 6 | 8 | 3 | 8 | 7 | 12 | 10 | 7 | 8 | 2 | 8 | 1 | 7 | 7 | 12 | 12 | 10 | 6 | 12 | 5 | 12 | 3 | 8 |
12 միավորներ
խմբագրելՆերքևում 12 միավորներն են, որոնք յուրաքանչյուր երկիր տվել է մեկ այլ երկրի առաջին կիսաեզրափակիչ փուլում
N. | Մասնակից | Երկիրների/երկրի տված 12 միավորներ |
---|---|---|
12 | Շվեդիա | Ավստրալիա, Բելգիա, Դանիա, Իսլանդիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Շվեյցարիա, Սլովենիա, Ֆինլանդիա |
9 | Իտալիա | Ալբանիա, Իսպանիա, Իսրայել, Կիպրոս, Հունաստան, Մալթա, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, |
5 | Ռուսաստան | Ադրբեջան, Բելառուս, Գերմանիա, Էստոնիա, Հայաստան |
3 | Բելգիա | Հունգարիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա |
Լատվիա | Իռլանդիա, Լիտվա, Սան Մարինո | |
2 | Ավստրալիա | Ավստրիա, Շվեդիա |
1 | Ադրբեջան | Չեխիա |
Ալբանիա | Մակեդոնիա | |
Հայաստան | Վրաստան | |
Չեռնոգորիա | Սերբիա | |
Ռումինիա | Մոլդովա | |
Սերբիա | Չեռնոգորիա |
Այլ երկրներ
խմբագրելԲոլոր այն երկրները, որոնք ցանկանում են մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին պարտավոր են լինել Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) գործուն անդամ[17]։ ԵՀՄ-ն հրավեր էր ուղարկել բոլոր 56 ակտիվ անդամներին, որոնցից 40 հաստատեցին իրենց մասնակցությունը, իսկ մնացածները չեն հաստատել հետևյալ պատճառներով։
ԵՀՄ-ի ակտիվ անդամներ
խմբագրել- Անդորրա - Անդորրական հեռարձակող Ràdio i Televisió d'Andorra-ն հայտնեց, որ Անդորրան չի վերադառնա մրցույթ այս տարի[18]։
- Բոսնիա և Հերցեգովինա - Բոսնիական հեռարձակող Radio and Television of Bosnia and Herzegovina (BHRT)-ն ներկայացրել էր իր նախնական դիմումը այս տարվա մրցույթին մասնակցելու համար, մինչ կորոշեին՝ ինչպես վճարել մրցույթի ֆոնդին փոխանցվող գումարները[19]։ Նրանց դիմումը ենթակա էր փոփոխության և հետագայում կարող էր չեղարկվել[20]։ 2014 թվականի նոյեմբերի 17-ին հեռարձակողը հայտարարեց, որ նրանք հրաժարվել են գալիք մրցույթին մասնակցելուց՝ ելնելով ֆինանսական խնդիրներից[21]։
- Բուլղարիա - Չնայած մասնակցության նախնական դիմումը ուղարկելուն[22]՝ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին բուլղարական հեռարձակող BNT-ն հայտարարեց, որ նրանք չեն վերադառնա մրցույթ ֆինանսական խնդիրների պատճառով[23], սակայն հոկտեմբերի 31-ին նրանք հայտարարեցին, որ վերջնական որոշում դեռ ընդունված չէ, ինչպես նաև հայտնեցին, որ ԵՀՄ-ն նրանց տվել է հավելյալ ժամանակ՝ հայտնի դարձած ֆինանսական խնդիրները լուծելու համար[24]։ Այնուամենայնիվ դեկտեմբերի 18-ին BNT-ն Եվրատեսիլի պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում հաստատեց, որ Բուլղարիան այս տարի մրցույթին չի մասնակցի[25]։
- Թուրքիա - Չնայած 2014 թվականին Թուրքիան հայտարարեց մրցույթին՝ իրենց երկրորդ անընդմեջ չմասնակցելու մասին, այնուամենայնիվ Եվրատեսիլի վերահսկիչ Սիեստե Բեքքերի կողմից հայտարարվեց Թուրքիայի հնարավոր վերադարձի մասին[26]։ Ավելի ուշ՝ 2014 թվականի օգոստոսին, TRT-ի միջազգային հասարակական կապերի կառավարիչը հայտնեց, որ նրանք չեն վերադառնա մրցույթ 2015 թվականին և, որ TRT-ն առհասարակ չի պատրաստվում վերադառնալ մրցույթ[27]։ Նրանց չմասնակցելը հետագայում հաստատվեց 2014 թվականի սեպտեմբերի 5-ին[28]։
- Լիբանան - Լիբանանյան հեռարձակող Tele Liban-ը հաստատեց, որ Լիբանանը Վիեննայում չի ունենա իր առաջնելույթը այս տարի[29]։ Նրանք պատրաստվում էին մրցույթին մասնակցել դեռ 2005 թվականին, սակայն մրցույթից առաջ նրանց հեռացրեցին[30]։
- Լյուքսեմբուրգ - 2014 թվականի հուլիսի 31-ին լյուքսեմբուրգյան հեռարձակող Tele Letzebuerg-ը հայտարարեց, որ Լյուքսեմբուրգը 2015 թվականի մրցույթին չի վերադառնա[31]։ Այնուամենայնիվ հոկտեմբերի 26-ին երկրի մշակույթի նախարարը հայտնեց մրցույթ վերադառնալու իր ցանկության մասին[32]։ Ավելի ուշ վերջինս հայտարարեց, որ դա իրականում թյուրիմացություն էր, և երկիրը մրցույթ չի վերադառնալու[33]։
- Խորվաթիա - Խորվաթական հեռարձակող HRT-ն hայտնեց, որ Խորվաթիան այս անգամ էլ չի մասնակցի մրցույթին[34]։
- Մարոկկո - Մարոկկական հեռարձակող Société Nationale de Radiodiffusion et de Télévision (SNRT)-ն հայտնեց, որ Մարոկկոն 2015 թվականին մրցույթ չի վերադառնա[35]։
- Մոնակո - Մոնակական հեռարձակող Télé Monte Carlo (TMC)-ն հայտնեց, որ Մոնակոն այս տարի մրցույթ չի վերադառնա[36]։
- Սլովակիա - Radio and Television Slovakia-ն հայտարարեց, որ Սլովակիան ֆինանսական անբավարարության և հեռարձակողի ու մրցույթի ձևաչափային նպատակների անհամատեղելիության պատճառով չի վերադառնա մրցույթ[37]։
- Ուկրաինա - 2014 թվականի սեպտեմբերի 19-ին ուկրաինական հեռարձակող National Television Company of Ukraine (NTU)-ը հայտարարեց, որ Ուկրաինան ֆինանսական խնդիրների և երկրում շարունակվող պատերազմական գործողությունների պատճառով չի մասնակցի Վիեննայում կայանալիք մրցույթին[38]։
ԵՀՄ-ի ոչ ակտիվ անդամներ
խմբագրել- Լիխտենշտեյն - Լիխտենշտեյնյան հեռարձակող 1FLTV-ն ֆինանսավորման պատճառով հրաժարվել է միանալ ԵՀՄ-ին[39]։
Պատահարներ
խմբագրելՍուլոցների դեմ պայքար
խմբագրելԱրդյունքների հայտարարման ընթացքում բարձր սուլոցներ կարելի էր լսել ամեն անգամ, երբ Ռուսաստանը ստանում էր ամենաբարձր 3 միավորներից որևէ մեկը[40]։ Քվեարկության արդյունքների հայտարարման պահին Ռուսաստանի ներկայացուցչուհի Պոլինա Գագարինան անընդհատ արտասվում էր։ Այս երևույթը շատ լրատվամիջոցներ կապեցին հենց սուլոցների հետ։ Միավորները հայտնելու գործընթացի ընդմիջման ժամանակ՝ երբ Ռուսաստանը գլխավորում էր աղյուսակը, Կոնչիտա Վուրսթը Կանաչ սենյակում, մոտենալով Պոլինային, հայտարարեց. «Դու ունեցար հիասքանչ ելույթ և արժանի ես լինել առջևում»։ Մրցույթի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը հայտարարեց, որ Եվրատեսիլը պետք է լինի «ընկերական ռազմադաշտ... ոչ թե քաղաքական մարտադաշտ»[41]։ Իսկ հաղորդավարուհի Էլիս Թումլերը հիշեցրեց հանդիսատեսին, որ. «Մեր կարգախոսն է "Կամուրջներ կառուցելով", և այս երեկո երաժշտությունը պետք է լինի քաղաքականությունից բարձր դիրքում»։ Կազմակերպիչները կանխատեսում էին նմանատիպ արձագանքներ, արդյունքում վերջիններս առաջին անգամ Եվրատեսիլի պատմության մեջ կիրառեցին հակասուլոցային սարքերի համակարգ, որը հնարավորինս չափով խլացրեց անցանկալի աղմուկը[42]։
Ծխի մեքենայի անսարքություն
խմբագրելԵզրափակչում Վրաստանի ելույթի ընթացքում ծխի մեքենան դուրս եկավ շահագործումից և ստիպեց վրացի ներկայացուցիչ Նինա Սուբլատտիին ժամանակավորապես ծածկվել մոխրագույն ծխի հետևում[43]։ Այս նույնը պատահել էի նաև Ժյուրիի եզրափակչի ընթացքում բելգիացի կատարող Լուիկ Նոտտեի հետ։
Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ժյուրիի ձայների մերժում
խմբագրելԵզրափակչի ժամանակ Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ժյուրիի ձայները չընդունվեցին և հիմք ընդունվեց միայն հեռուստադիտողի քվեարկությունը[44]։
Այլ մրցանակներ
խմբագրելՄարսել Բեզենսոնի մրցանակ
խմբագրելՄարսել Բեզենսոնի մրցանակ առաջին անգամ տրվել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում Եվրատեսիլ 2002 երգի մրցույթի ընթացքում՝ շնորհվելով եզրափակչի լավագույն մրցակցող երգերին։ Հիմնադրվելով Եվրատեսիլ 1992 երգի մրցույթում Շվեդիայի մասնակից և ներկայիս Շվեդիայի պատվիրակության նախագահ Քրիսթեր Բյորկմանի և Եվրատեսիլ 1984 երգի մրցույթում հաղթանակ տարած շվեդ Ռիչարդ Հերրեյի կողմից՝ մրցանակը անվանվեց ի պատիվ ամենամյա մրցույթի մտահաղացման հեղինակի՝ Մարսել Բեզենսոնի։ Այս մրցանակը բաժանվում է երեք անվանակարգերի՝ մամուլի մրցանակ, արտիստական մրցանակ, ստեղծագործական մրցանակ։ Հաղթողները հայտարավեցին անմիջապես եզրափակչից առաջ՝ մայիսի 23-ին։
Անվանակարգ | Երկիր | Երգ | Կատարող(ներ) | Հեղինակ(ներ) |
---|---|---|---|---|
Արտիստական մրցանակ | Շվեդիա | "Heroes" | Մոնս Զելմերլով | Անտոն Մալբերգ Հորդ աֆ Սեգերսթոդ, Ջոյ Դեպ, Լիննեա Դեպ |
Ստեղծագործական մրցանակ | Նորվեգիա | "A Monster Like Me" | Մորլան և Դեբրահ Սկարլետ | Քյեթիլ Մորլան |
Մամուլի մրցանակ | Իտալիա | "Grande amore" | Il Volo | Ֆրանչեսկո Բոչչիա, Չիրո Էսպոզիտո |
ՕԳԱԵ մրցանակ
խմբագրելՕԳԱԵ-ն (Organisation Générale des Amateurs de l'Eurovision) հիմնադրվել է 1984 թվականին Ֆինլանդիայում։ Կազմակերպությունն ունի իր 40 մասնաճյուղերը ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհի տարբեր ծայրերում։ Ամենամյա ավանդույթ է դարձել ՕԳԱԵ քվեարկությունը. յուրաքանչյուր մասնաճյուղի անդամներ տալիս են իրենց 1-12 միավորները մրցույթի՝ իրենց ֆավորիտ երկրներին։ Այս տարի ՕԳԱԵ քվեարկությունը սկսվեց մայիսի 1-ին։ Ստորև ներկայացված աղյուսակում ներկայացված են մրցույթի ամենաշատ միավորներ ստացած 5 երկրները.
Երկիր | Երգ | Կատարող(ներ) | Արդյունք |
---|---|---|---|
Իտալիա | «Grande amore» | Il Volo | 367 |
Շվեդիա | «Heroes» | Մոնս Զելմերլով | 338 |
Էստոնիա | «Goodbye to Yesterday» | Ստիգ Ռաստա և Էլինա Բորն | 274 |
Նորվեգիա | «A Monster Like Me» | Մորլան և Դեբրահ Սկարլետ | 243 |
Սլովենիա | «Here for You» | Maraaya | 228 |
Բարբարա Դեքսի մրցանակ
խմբագրելԲարբարա Դեքսի մրցանակը ամեն տարի հանձնվում է House of Eurovision ֆան ակումբի կայքում անցկացրած քվեարկության արդյունքում։ Մրցանակը հումորային է, որը շնորհվում է ամենավատ հագնված մասնակցին։ Այն իր անունը ստացել է ի պատիվ Եվրատեսիլ 1997 երգի մրցույթի Բելգիայի մասնակից Բարբարա Դեքսի, ով հանդես էր եկել իր կողմից կարված զգեստով։
2015 թվականին Բարբարա Դեքսի մրցանակի արժանացավ Նիդերլանդները ներկայացնող Թրիենչե Օստերհոյսը[45]։
Տեղ | Երկիր | Կատարող(ներ) | Միավորներ |
---|---|---|---|
1 | Նիդերլանդներ | Թրիենչե Օստերհոյս | 1,324 |
2 | Սերբիա | Բոյանա Ստամենով | 605 |
3 | Մեծ Բրիտանիա | Electro Velvet | 397 |
4 | Ալբանիա | Էլհաիդա Դանի | 263 |
5 | Մոլդովա | Էդուարդ Ռոմանյուտա | 237 |
Միջազգային հեռարձակում և քվեարկություն
խմբագրելԵՀՄ-ի կողմից հայտարարվել է, որ մրցույթը աշխարհում հեռուստատեսությամբ դիտել են ռեկորդային թվով հեռուստադիտողներ՝ շուրջ 197 միլիոն դիտում։ Նախկին ռեկորդը պատկանում էր նախորդ տարվան, երբ գրանցվել էր 195 միլիոն դիտում։
Քվեարկություն և խոսնակներ
խմբագրելՔվեարկության հերթականությունը հայտարավել էր եզրափակչի առավոտյան, սակայն ելնելով որոշակի տեխնիկական խնդիրներից՝ այն ունեցավ հետևյալ տեսքը՝
- Չեռնոգորիա - Անդրեա Դեմիրովիչ (Չեռնոգորիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում)
- Մալթա - Ջուլի Զահրա (Մալթայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2004 երգի մրցույթում Լյուդվիգ Գալեայի հետ միասին)
- Ֆինլանդիա - Քրիստա Սիեգֆրիդս (Ֆինլանդիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում)
- Հունաստան - Ելենա Պապարիզու (Հունաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2001 երգի մրցույթում որպես Antique-ի անդամ, Եվրատեսիլ 2005 երգի մրցույթի հաղթող)
- Ռումինիա - Սոնիա Արջինտ Յոնեսկու
- Բելառուս - ԹԵՈ (Բելառուսի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում)
- Ալբանիա – Անդրի Ջահու
- Մոլդովա – Օլիվիա Ֆուրտունե
- Ադրբեջան - Թուրալ Ասադով
- Լատվիա - Մարկուս Ռիվա
- Սերբիա - Մայա Նիկոլիչ
- Դանիա - Բասիմ (Դանիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում)
- Շվեյցարիա - Լաետիտա Գուարինո
- Բելգիա - Ուոլիդ
- Ֆրանսիա - Վիրժինի Գիում
- Հայաստան - Լիլիթ Մուրադյան
- Իռլանդիա – Նիկի Բիրն
- Շվեդիա - Մարիետ Հանսսոն
- Գերմանիա - Բարբարա Շյոնբերգեր
- Ավստրալիա - Լի Լին Չին
- Չեխիա - Դանիելա Պիսարովիցովա
- Իսպանիա - Լարա Սիսկար
- Ավստրիա – Կատարինա Բելովիչ
- Մակեդոնիա – Մարկո Մարկ
- Սլովենիա - Տինկարա Կովաչ (Սլովենիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում)
- Հունգարիա - Չիլա Թաթար
- Մեծ Բրիտանիա - Նիջելլա Լաուսոն
- Լիտվա - Ուգնե Գալադաուսկաիտե
- Նիդերլանդներ - Էդսիլիա Ռոմբլի (Նիդերլանդների ներկայացուցիչը Եվրատեսիլ 1998ում և 2007 երգի մրցույթներում)
- Լեհաստան - Օլա Չիուպա
- Իսրայել – Օֆեր Նախշոն
- Ռուսաստան - Դմիտրի Շեպլև (Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում Կանաչ սենյակի հաղորդավար)
- Սան Մարինո - Վալենտինա Մոնեթթա (Սան Մարինոյի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2012, 2013 և 2014 երգի մրցույթներում)
- Իտալիա - Ֆեդերիկո Ռուսսո
- Իսլանդիա - Սիգրիդուր Հալդորսդոտիր
- Կիպրոս - Լուկաս Համածոս
- Նորվեգիա – Մարգրետ Ռուեդ
- Պորտուգալիա - Սյուզի (Պորտուգալիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում) 1
- Էստոնիա - Տանյա (Էստոնիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում) 1
- Վրաստան - Նատիա Բունտուրի 1
Ծանուցում
1.^ նախապես ծրագրված էր, որ Պորտուգալիան, Էստոնիան և Վրաստանը հայտնեն ձայները համապատասխանաբար 5-րդը, 13-րդը և 30-րդը, սակայն տեխնիկական խնդիրներից ելնելով՝ այս երկրները հայտարարեցին համապատասխանաբար 38-րդը, 39-րդը և 40-րդը։
Ծանոթագրություններ
խմբագրել
- ↑ http://www.eurovision.tv/page/news?id=get_to_know_the_eurovision_2015_arena
- ↑ http://eurovoix.com/2014/06/15/esc15-12-venues-in-the-running-to-host/
- ↑ http://www.eurovision.tv/page/news?id=eurovision_2015_we_go_to_vienna_graz_or_innsbruck
- ↑ http://www.eurovision.tv/page/news?id=its_official_eurovision_2015_final_on_may_23
- ↑ http://www.eurovision.tv/page/news?id=38943
- ↑ History
- ↑ http://esctoday.com/93833/eurovision-2015-host-insignia-ceremony-semi-finals-allocation-draw-26-january/
- ↑ http://www.eurovision.tv/page/news?id=tomorrow_the_semi-final_allocation_draw
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Eurovision_Song_Contest_2015#cite_note-19
- ↑ http://www.eurovision.tv/page/news?id=vienna_2015_slogan_revealed
- ↑ http://www.eurovision.tv/page/news?id=eurovision_2015_theme_art_is_here
- ↑ http://www.eurovision.tv/page/news?id=who_gets_to_host_eurovision_in_vienna
- ↑ http://www.eurovision.tv/page/news?id=122703&_t=eurovision_2015_39_countries_represented_in_vienna
- ↑ 14,0 14,1 14,2 ներառյալ վրացական ժյուրիի արդյունքները
- ↑ 15,0 15,1 eurovision.tv (2015 թ․ մայիսի 24). «Eurovision Song Contest 2015 - Semi-final 1 Scoreboard». eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
- ↑ eurovision.tv (2015 թ․ մայիսի 24). «Eurovision Song Contest 2015 - Semi-final 1 Scoreboard». eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
- ↑ http://www.eurovision.tv/page/about/which-countries-can-take-part#Which_countries?
- ↑ http://esctoday.com/84971/andorra-rtva-will-return-eurovision-2015/
- ↑ http://esctoday.com/86737/xx-xx-confirms-participation-eurovision-2015-5/
- ↑ http://esctoday.com/89323/bosnia-herzegovina-bhrt-confirms-participation-eurovision-2015-2/
- ↑ http://esctoday.com/90077/bosnia-herzegovina-bhrt-will-return-eurovision-2015/
- ↑ http://esctoday.com/86851/bulgaria-bnt-confirms-participation-eurovision-2015/
- ↑ http://esctoday.com/87934/bulgaria-bnt-will-participate-vienna/
- ↑ http://esctoday.com/89319/bulgaria-no-final-decision-eurovision-2015-ye/
- ↑ http://esctoday.com/89999/bulgaria-bnt-will-not-participate-in-eurovision-2015/
- ↑ http://eurovisiontimes.wordpress.com/2014/02/14/eurovision-2015-turkey-to-return/
- ↑ http://esctoday.com/86392/turkey-trt-plans-return-eurovision-2015/
- ↑ http://esctoday.com/86670/turkey-trt-confirms-return-eurovision-2015/
- ↑ http://esctoday.com/86618/lebanon-tele-liban/
- ↑ http://esctoday.com/3485/lebanon_withdraws_for_financial_reasons/
- ↑ http://esctoday.com/85926/luxembourg-rtl-will-return-eurovision-2015/
- ↑ http://www.eurovision.tv/page/news?id=luxembourg_to_return_to_eurovision
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ http://esctoday.com/86890/croatia-hrt-eurovision-2015/
- ↑ http://esctoday.com/86637/morocco-snrt/
- ↑ http://esctoday.com/85056/monaco-tmc-will-return-eurovision-2015/
- ↑ http://esctoday.com/86385/slovakia/
- ↑ ://esctoday.com/86848/ukraine-ntu-will-not-participate-in-eurovision-2015/
- ↑ http://esctoday.com/85870/liechtentestein-1-fl-tv-will-debut-eurovision-2015/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ http://www.eurovision.tv/page/news?id=vienna_stage_is_100_recyclable
- ↑ http://www.smh.com.au/entertainment/tv-and-radio/eurovision-2015-antibooing-technology-deployed-to-protect-russian-contestant-20150524-gh8lni.html
- ↑ http://wiwibloggs.com/2015/05/24/georgia-nina-sublatti-smoke-machine/96434/
- ↑ http://www.mirror.co.uk/tv/tv-news/eurovision-2015-votes-disqualified-montenegro-5751425
- ↑ Barbara Dex Award.Netherlands takes top prize ahead of Serbia and the United Kingdom
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |