Կոնչիտա Վուրստ
Թոմաս Նոյվիրտ (գերմաներեն՝ Thomas Neuwirth (Tom), նոյեմբերի 6, 1989[1], Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[2][3][4]), ավստրիացի երգիչ, որը հանդես է գալիս Կոնչիտա Վյուրսթ (Conchita Wurst) բեմական անվան տակ։ 2014 թվականի մայիսին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ներկայացնելով Ավստրիան Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում, իր «Rise Like a Phoenix» երգով, հաղթանակ է բերում իր երկրին։
Կոնչիտա Վուրստ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Tom Neuwirth |
Ի ծնե անուն | Թոմաս Նոյվիրտ |
Նաև հայտնի է որպես | Conchita Wurst |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1989[1] (31 տարեկան) Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[2][3][4] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Փոփ |
Մասնագիտություն | Երգիչ |
Երգչաձայն | քնարական տենոր |
Գործիքներ | կլառնետ և վոկալ |
Լեյբլ | Sony Music և Sony Music Entertainment Austria? |
Պարգևներ | Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ, 100 կին և Amadeus Austrian Music Awards? |
Կայք | conchitawurst.com |
Conchita Wurst Վիքիպահեստում |
Երաժշտական կարիերաԽմբագրել
2006-07: «Սթարմանիա» և Jetzt Anders!Խմբագրել
2006 թվականին Թոմասը մասնակցում է ավստրիական «Սթարմանիա» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը (առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նադին Բեյլերը)։ Մեկ տարի հետո նա հիմնադրում է Jetzt Anders! բոյբենդը, որը նույն տարում լուծարվում է տևում է ընդամենը 8 ամիս։
2011-12: Die große ChanceԽմբագրել
2011-ին Թոմասը ստեղծում է Կոնչիտա Վուրստ կերպարը ORF հեռուստաընկերության «Die große Chance» նախագծին մասնակցելու համար, որի նպատակն էր ընտրել Ավստրիայի ներկայացուցչին Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի համար։ Ներկայացնելով իր «That's What I Am» երգը, նա զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը և հնարավորություն չի ստանում ներկայացնելու երկիրը։
2013-14: Եվրատեսիլ 2014 երգի մրցույթԽմբագրել
2013 թվականի սեպտեմբերի 10-ին ORF հեռուստաընկերությունը հայտարարում է որ ներքին ընտրությամբ Կոնչիտան ընտրվել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի Ավստրիայի ներկայացուցիչ։ 2014-ի մարտին ներկայացվում է նրա «Rise Like A Phoenix» երգը, որով նա պետք է ներկայացներ իր երկիրը համաեվրոպական մրցույթում։
Մայիսի 8-ին Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչում իր երգը կատարելուց հետո քվեարկության արդյունքում Կոնչիտան անցնում է եզրափակիչ փուլ։ Մայիսի 10-ին եզրափակչի քվեարկության արդյունքում հավաքելով 290 միավոր նա դառնում է Եվրատեսիլ 2014-ի հաղթողը[5]։
Անձնական կյանքԽմբագրել
Թոմասը այսպես կոչված «դրագ֊քուին» է, այսինքն կանացի հագուստ և պարագաներ կրող տղամարդ։
ՍկավառակագրությունԽմբագրել
ՍինգլներԽմբագրել
- «Unbreakable» (2011)
- «That's What I Am» (2012)
- «Rise Like A Phoenix» (2014)
- «Heroes» (2014)
- «You Are Unstoppable»(2015)
2015- Ին Կոնչիտան թողարկում է ալբոմ
- «Firestorm»(2015)
- «Put the Fire Out»(2015)
- «Other side of me»(2015)
- «Pure»(2015)
- «Out Of Body Experience»(2015)
- «Somebody To love »(2015)
- «Up for Air»(2015)
- «Colours Of You LOve»(2015)
- «Where have The All God man gone»(2015)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.eurovision.tv/page/multimedia/videos?id=102383
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.haaretz.com/life/music-theater/1.582344
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.haaretz.com/misc/iphone-article/1.582344
- ↑ «AUSTRIA WINS 2014 EUROVISION SONG CONTEST»։ Եվրոպական հեռարձակողների միություն։ Վերցված է Մայիսի 10, 2014