Ալբերտ թագավորական սրահ
Լոնդոնի Ալբերտի անունով արվեստի և գիտության սրահը (անգլ.՝ Royal Albert Hall of Arts and Sciences) կամ Ալբերտ Հոլլը, Մեծ Բրիտանիայի և Լոնդոնի ամենամեծ համերգային սրահն է։ Այն կառուցվել է ի պատիվ Արքայազն Ալբերտի` Վիկտորիա թագուհու կողմից։ Գտնվում է Լոնդոնի Հարավային Կենսինգտոն շրջանում, որտեղ գտնվում են վիկտորյանական դարաշրջանի նշանավոր մշակութային հաստատությունները: Սրահը կառուցվել է 1861 թվականին։
![]() 2010 թ.սրահը Հայդ պարկի կողմից | |
Տեսակ | համերգասրահ և թատրոն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վեստմինստեր |
Վայր | Հարավային Կենսինգտոն |
Հասցե | SW7 2AP |
Փողոց | Kensington Gore? |
Ճարտարապետական ոճ | Italianate architecture? |
Անվանված է | Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի |
Հիմնադրված է | 1871 |
Շինարար | Lucas Brothers, Builders? |
Ճարտարապետ | Francis Fowke? և Henry Young Darracott Scott? |
Իրադարձություններ | cornerstone laying ceremony?[1] |
Ժառանգության կարգավիճակ | 1-ին աստիճանի ցուցակագրված շենք |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
ՊատմությունԽմբագրել
1851 թվականին արքայազն Ալբերտի անմիջական մասնակցությամբ Լոնդոնում կազմակերպվում է պատմության մեջ առաջին համաշխարհային ցուցահանդեսը, որի նպատակով Հայդ պարկում կառուցվում է Բյուրեղապակյա պալատը[2]: Ցուցահանդեսն այնքան լայն ճանաչում է ստանում, որ արքայազն Ալբերտին առաջարկում են այդ նպատակով կառուցել մի ամբողջ համալիր: Ներշնչվելով այդ միջոցառման հաջողությամբ՝ Արքայազն Ալբերտը ձեռնամուխ է լինում Քենսինգթոնը թանգարանային փոքր քաղաքի՝ Ալբերտոպոլիսի վերածելու գործին, որտեղ նրա նախաձեռնությամբ կառուցվում է նաև Երաժշտության թագավորական քոլեջը:
1861 թվականին արքայազն Ալբերտի մահվանից հետո Վիկտորիա թագուհին որոշում է հավերժացնել նրա հիշատակը՝ ի պատիվ նրա կառուցելով Ալբերտ հոլլը, որի բացման արարողությունը տեղի է ունենում 1871 թվականին՝ արքայազնի մահվանից տասը տարի անց: Բացման արարողությանը թագուհին այնքան է հուզվում, որ չի կարողանում մեկ խոսք անգամ արտասանել և նրա փոխարեն ստիպված ելույթ է ունենում արքայազն Էդուարդը, ասելով. «Թագուհին հայտարարում է այս դահլիճը բացված»[3]:
ՃարտարապետությունԽմբագրել
Սրահը կառուցվում է Լուկաս Բրադերսի (Lucas Brothers) նախագծով[4]: Դիզայներներն աշխատել են սրահի վրա՝ ներշնչվելով անտիկ ամֆիթատրոնով և Գոդֆրիդ Զեմպերի գաղափարներով, որն այն ժամանակ կառուցում էր Քենսինգտոնի Հարավային թանգարանը: Տվյալ ժամանակաշրջանում համերգասրահը ամենաամբիցիոզ նախագծերից էր: Ջեռուցման համակարգը աներևակայելի էր. տասը վայրկյանի ընթացքում 11000 գազային ջահեր էին վառվում, իսկ երգեհոնն աշխարհում ամենամեծն էր տվյալ ժամանակաշրջանում[5]:
83 մ. -72 մ. չափերի օվալաձև այս կառույցի պատերը զարդարված են որմնաքանդակներով, որոնցից նշանավոր է հատկապես «Մշակույթի և գիտության հաղթանակը» որմնաքանդակը, իսկ առանձին քանդակներ խորհրդանշում են գիտության և մշակույթի առանձին ճյուղեր: Սրահը կարող է տեղավորել մոտ 8000 մարդ, թեպետ անվտանգության ժամանակակից չափանիշները պահանջում են կրճատել այդ թիվը մինչև 5544 –ի, ներառյալ՝ պատկերասրահում կանգնածները:
Հյուսիսային մասից շարժվելով ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ՝ կարելի է տեսնել 16 օբյեկտ՝ աշխարհի տարբեր երկրներ, որոնք նվերներ են բերում 1851 թվականի ցուցահանդեսին, երաժշտություն, քանդակագործություն, կերպարվեստ, արքայազներ, նկարիչներ, քարագործներ, ճարտարապետներ, իմաստուններ, փիլիսոփաներ և այլն:
ՄիջոցառումներԽմբագրել
Իր պատմության ընթացքում Ալբերտ հոլլն ընդունել է բազում միջոցառումներ և լեգենդար մարդկանց[6][7]: Ալբերտ հոլլում յուրաքանչյուր տարի անցկացվում է մշակույթի ամենատարբեր բնագավառների մոտ 350 միջոցառում՝ դասական և ռոք համերգներ, օպերա և բալետ, պարային ելույթներ, պոեզիայի երեկոներ, դպրոցական և հասարակական միջոցառումներ, բարեգործական ակցիաներ և այլն: Ալբերտ հոլլում մի շարք արտիստներից զատ, ելույթ են ունեցել նաև Եղիսաբեթ թագուհին[8] և Ուինսթոն Չերչիլը, Նելսոն Մանդելան և Դալայ Լաման:
Պատմական համերգներԽմբագրել
- Բիթլզ - համերգը տեղի է ունեցել 1963 թ-ի մայիսի9-ին։
- Դիփ Փարփլ - համերգը տեղի է ունեցել 1969 թ-ի սեպտեմբերի 24-ին։
- Փինք Ֆլոյդ - համերգը տեղի է ունեցել 1969 թ
- ԱԲԲԱ - համերգը տեղի է ունեցել 1977 թ-ին։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ The Hall of Arts and Sciences — London: Alexander Lebedev, 1867. — Iss. 13350. — P. 5. — ed. size: 700000 — ISSN 2041-4404
- ↑ The Great Exhibition of 1851. Duke Magazine Volume 92, No.6, November-December 2006 (անգլ.)
- ↑ http://www.victorianlondon.org/buildings/alberthall.htm Victorian London: Royal Albert Hall
http://www.aviewoncities.com/buildings/london/royalalberthall.htm Archived 2017-11-07 at the Wayback Machine. Royal Albert Hall, London - ↑ «Charles Lucas»։ Oxford Dictionary of National Biography։ January 2008։ Վերցված է հունիսի 17, 2011
- ↑ «Mighty Voice of Jupiter pipes up at Royal Albert Hall»։ South China Morning Post։ հուլիսի 4, 2004։ Վերցված է նոյեմբերի 18, 2015
- ↑ «Discography of Sir Arthur Sullivan: On Shore and Sea (1871)»։ դեկտեմբերի 24, 2003։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-25-ին։ Վերցված է հունիսի 17, 2011
- ↑ Meirion Hughes and Robert Stradling (2001)։ The English Musical Renaissance 1840–1940։ Manchester University Press։ ISBN 0-7190-5830-9։ Վերցված է հունիսի 17, 2011
- ↑ "Royal Variety Performance marks 100th anniversary". BBC News. Retrieved 7 January 2013
ԳրականությունԽմբագրել
- Clark R.W. The Royal Albert Hall. London: Hamish Hamilton, 1958. viii, 263 p.
- Thackrah J.R. The Royal Albert Hall. Lavenham (Suffolk): Terence Dalton, 1983. viii, 182 p. ISBN 9780861380121.
- The Royal Albert Hall: A Victorian masterpiece for the 21st century, ed. by S. Hodgart, R. Williams, J. Stone. London: Fitzhardinge Press, 2003. 160 p. ISBN 9781874044550.
- Hazlewood Ch. The Royal Albert Hall: a social history // BBC Audiobooks, January 2012.
Արտաքին հղումներԽմբագրել
Ալբերտ թագավորական սրահ Վիքիպահեստում |
- Պաշտոնական կայք էջը (անգլ.)
- Albert Hall (Victorian London)(անգլ.)
- Read a detailed historical record about the Hall
- Architecture of the Hall Archived 2011-09-10 at the Wayback Machine. from the Royal Institute of British Architects
- Royal Albert Hall Survey of London entry