Genealogy, հայկական երաժշտական սուպերխումբ, որը կազմվել էր ներկայացնելու Հայաստանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին[1]։ Խումբը կատարեց «Face the Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը 34 միավորով։ Խմբի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից է[1]։ Genealogy-ի անդամները խորհրդանշում են անմոռուկ ծաղիկը։ Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականից[2]։

Genealogy
20150515 ESC 2015 Genealogy 6153.jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրերփոփ
Գործունեություն2015
Անդամներ
Եսայի Ալթունյան
Թամար Կապրելյան
Վահե Թիլբյան
Ստեֆանի Թոփալյան
Մերի-Ջին Օ'Դոհերթի
Ինգա Արշակյան
Commons-logo.svg Genealogy (band) Վիքիպահեստում

ԱնդամներԽմբագրել

Աշխարհամաս Երկիր Արտիստ Ծննդյան տարեթիվ Հայտարարման օր[1]
 
Եվրոպա
  Ֆրանսիա Եսայի Ալթունյան Նոյեմբերի 5, 1980 Փետրվարի 16, 2015
 
Ամերիկա
  ԱՄՆ Թամար Կապրելյան Հոկտեմբերի 28, 1986 Փետրվարի 20, 2015
 
Աֆրիկա
  Եթովպիա Վահե Թիլբյան Փետրվարի 17, 1980 Փետրվարի 23, 2015
 
Ասիա
  Ճապոնիա Ստեֆանի Թոփալյան Օգոստոսի 5, 1987 Փետրվարի 27, 2015
 
Ավստրալիա
  Ավստրալիա Մերի-Ջին Օ'Դոհերթի Ապրիլի 2, 1982 Մարտի 3, 2015
 
Հայաստան
  Հայաստան Ինգա Արշակյան Մարտի 18, 1980 Մարտի 12, 2015

^Չնայած խմբի անդամների անունները արդեն հրապարակվել էին տարբեր լրատվամիջոցների կողմից[3][4], սակայն Հ1 հեռուստաընկերությունը դրանք հաստատելու համար ընտրել էր տարբեր օրեր։

ՍկավառակագրությունԽմբագրել

ՍինգլներԽմբագրել

Տարի Անվանում Ալբոմ
2015 «Face the Shadow» Ոչ ալբոմային սինգլ

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Armenia to be represented by Genealogy!»։ ԵՀՄ։ Փետրվարի 11, 2015։ Վերցված է Փետրվարի 11, 2015 
  2. «Հայոց Ցեղասպանությունը, որը դեռևս քաղաքական նուրբ խնդիր է, գրեթե հասել է Եվրատեսիլ երգի մրցույթին»։ interpress.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-11-ին։ Վերցված է Փետրվարի 14, 2015 
  3. ««Եվրատեսիլ»-ում հայաստանյան մասնակիցը կլինի Ինգա Արշակյա՞նը»։ asekose.am։ Փետրվարի 17, 2015։ Վերցված է Փետրվարի 28, 2015 
  4. ««Եվրատեսիլ»-ում խոչընդոտների կհանդիպե՞նք»։ armtimes.com։ Փետրվարի 13, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-13-ին։ Վերցված է Փետրվարի 28, 2015