Բացել գլխավոր ցանկը

Մարիա Էլենա Կիրիակու (ծնված 1984 թ.-ի հունվարի 11-ին, Լառնակա, Կիպրոսհույն կիպրացի երգչուհի է։ Նա հայտնիություն ձեռք բերեց հունական The Voice նախագծում հաղթանակ տոնելուց հետո։ Նա ներկայացրել է Հունաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում իր "One Last Breath" (Վերջին շունչ) երգով։

Մարիա Էլենա Կիրիակու
20150511 ESC 2015 Maria Elena Kyriakou 4476.jpg
Ի ծնե անունհուն․՝ Μαρία Έλενα Κυριάκου
Ծնվել էհունվարի 11, 1984 (35 տարեկան)
Լառնակա, Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
ԵրկիրFlag of Cyprus.svg Կիպրոս
Flag of Greece.svg Հունաստան
ԺանրերՓոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2014-ից
ԼեյբլUniversal Music Group (2014)
Կայքmariaelenakyriakou.gr
Maria Elena Kyriakou Վիքիպահեստում

Կյանքը և կարիերանԽմբագրել

Մարիա Էլենա Կիրիակուն ծնվել է 1984 թվականի հունվարի 11-ին Կիպրոսի Լառնակա քաղաքում, ուր ապրում է մինչ օրս։ Մարիան 13 տարեկանում ընդունվեց երաժշտական դպրոց։ Տարիներ անց ընդունվեց Իոանիննա համալսարան՝ փիլիսոփայություն սովորելու[1]։ Սովորելու առաջին տարիներին նա համագործակցելու առաջարկ ստացավ Յանիս Պլուտարխոսից, սակայն մերժեց, քանի որ ցանկանում էր շարունակել ուսումը։ 2 տարի անց նա որոշեց տեղափոխվել հայրենիք և կրթությունը շարունակեց Կիպրոսի համալսարանում։ Ավարտելուց հետո նա բացեց իր ուսումնական կենտրոնը։ 2011 թվականին Մարիայի մայրը նրան գրանցեց՝ մասնակցելու հունական «Սուպերսթար» երաժշտական ծրագրին, սակայն երգչուհին չմասնակցեց[2]:

2013 թվականին քսանինը տարեկան հասակում նա մասնակցեց հունական The Voice նախագծի առաջին եթերաշրջանին[3]: Լսումների ընթացքում հանդես եկավ Քելլի Քլարկսոնի "Because of You" երգով և ստիպեց 4 մարզիչներին պտտվել, որից հետո նա որպես մարզիչ ընտրեց Դեսպինա Վանդիին։ Մի քանի հաջող ելույթներից հետո Էլենա Կիրիակուն հասավ մինչև եզրափակիչ, որտեղ հանդես եկավ իր սեփական երգով, որը կոչվում է "Dio Egoismoi" և դուետով իր մարզչի հետ։ Եզրափակչում նա ճանաչվեց որպես հաղթող և պայմանագիր ստորագրեց Universal Music Group-ի հետ[4]:

2015 թվականին Մարիան մասնակցեց Եվրատեսիլ 2015 թ.-ի հունական նախընտրական փուլին իր "One Last Breath" (Վերջին շունչ) երգով։ Երգչուհին այն հաղթեց և իրավունք ձեռք բերեց ներկայացնել Հունաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում[5]: Հաղթահարելով առաջին կիսաեզրափակիչը՝ երգչուհին գրավեց 19-րդ հորիզոնականը։

Անձնական կյանքըԽմբագրել

Կիրիակուն իր ընտանիքի չորս երեխաներից է, որոնցից հայտնի է կիպրացի ֆուտբոլիստ Կիրիակոս Պավլուն[6]: 2006 թվականին նա ամուսնացել է կիպրացի սպորտային մեկնաբան Գրեգորիս Գրեգորիուի հետ, ումից ունի երեք երեխա։ 2011 թվականին զույգը բաժանվել է։

ՍկավառակագրությունԽմբագրել

  • Dio Ageloi Sti Gi

ՍինգլներԽմբագրել

  • "Dio Egoismoi" (2014)
  • "One Last Breath" (2015)

ԾանոթագրություններԽմբագրել