Ամինատա Սավադոգո (հունվարի 9, 1993(1993-01-09)[1], Ռիգա, Լատվիա), հայտնի որպես հենց Ամինատա, լատվիացի երգչուհի և երգահան, որը ներկայացրել է Լատվիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում "Love Injected" (Ներարկված սեր) երգով[2]։ Նա նաև փորձել է ներկայացնել Լատվիան Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում, սակայն զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

Ամինատա Սավադոգո
Ծնվել էհունվարի 9, 1993 (31 տարեկան)
Ռիգա, Լատվիա
Երկիր Լատվիա
ԺանրերՓոփ, սոուլ, R&B, էլեկտրոնիկ, ֆանկ
Մասնագիտություներգչուհի, երգահան
Գործիքներֆլեյտա
Գործունեություն2008-ից
ԿրթությունԼատվիայի համալսարան
 Aminata Վիքիպահեստում

Կյանք և կարիերա

խմբագրել

Ամինատան ծնվել է 1993 թվականի հունվարի 9-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում` լատվիական և ռուսական ծագում ունեցող մոր և ծագումով Բուրկինա Ֆասոյից հոր ընտանիքում։ Երգչուհին իրեն ավելի շատ համարում է լատվիացի։ Ներկայումս նա Լատվիայի տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի է[3]։ Նա դեռևս 15 տարեկանից սկսել է մասնակցել զանազան հայտնի մրցույթների Լատվիայում[4]։ Նա հիմնականում մեծ ճանաչում է ձեռք բերել, երբ ներկայացել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի լատվիական նախընտրական փուլին "I Can Breathe" (Ես կարող եմ շնչել) երգով և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը։ Այնուհետև Ամինատան հաղթել է լատվիական Jaunā talantu fabrika մրցույթում։ 2015 թվականին Սավադոգոն մասնակցել է Supernova 2015-ին՝ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի լատվիական նախընտրական փուլին իր "Love Injected" (Ներարկված սեր) երգով։ Երգչուհին քվեարկության շնորհիվ անցել է երկու նախընտրական փուլերը և փետրվարի 22-ին հայտարատվել հաղթող[5]։

Սինգլներ

խմբագրել
  • "I Can Breathe" (Ես կարող եմ շնչել)
  • "Leave My Love Bleeding" (Թող իմ սերը արյունահոսելով)
  • "Love Injected" (Ներարկված սեր)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Discogs — 2000.
  2. https://en.wikipedia.org/wiki/Aminata_Savadogo#cite_note-Latvia2015-2
  3. https://www.youtube.com/watch?v=8nBCnn_tc8o
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
  5. http://www.eurovision.tv/page/news?id=aminata_to_represent_latvia_in_vienna
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամինատա Սավադոգո» հոդվածին։