Բացել գլխավոր ցանկը

Ելենա Պապարիզու

հույն երգչուհի

Ելենա Պապարիզու (հուն․՝ Έλενα Παπαρίζου, շվեդ.՝ Helena Paparizou, հունվարի 31, 1982(1982-01-31), Բուրոս, Älvsborg County, Շվեդիա), հույն երգչուհի։ 2001 թվականին Ելենա Պապարիզուն «Antique» երաժշտական խմբի հետ միասին ներկայացրել է Հունաստանը Եվրատեսիլ 2001 երգի մրցույթում: Այդ տարում Հունաստանը գրավում է 3-րդ տեղը։ 2005 թվականին արդեն միայնակ, Ելենա Պապարիզուն մասնակցել է Եվրատեսիլ 2005 երգի մրցույթին, որը անցկացվում էր Կիևում (Ուկրաինա), և գրավել պատվավոր առաջին հորիզոնականը։

Ելենա Պապարիզու
Paparizou HBH Fruitea.jpg
Կոստաս Մարտակիս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունΈλενα Παπαρίζου
Ի ծնե անունԵլենա Պապարիզու
Նաև հայտնի է որպեսHelena Paparizou
Ծնվել էհունվարի 31, 1982 (37 տարեկան)
Շվեդիա Շվեդիա, Էլվսբորգ
ԵրկիրՀունաստան Հունաստան
Ժանրերփոփ
փոփ ռոք
ՄասնագիտությունԵրաժիշտ
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլSony Music (2003), Bonnier Music (2005), Moda Records (с 2006), AATW (2006), Gallo Record Company (2006)
ԱնդամակցությունAntique?
Կայքhelenapaparizou.com

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ելենա Պապարիզուն ծնվել է 1982 թվականի հունվարի 31-ին Շվեդիայի Թագավորությունում` ներգաղթյալներ Էուպրասինիա և Գեորգիոս Պապարիզուների ընտանիքում: Ելենայի հայրը ծնվել է Հունաստանի Վոլոս քաղաքում, իսկ մայրը` Կարդիցա քաղաքում։ Նա ունի նաև մեկ եղբայր և քույր՝ Դինոս և Ռիտա անուններով։ Ելենա Պապարիզուն դեռևս մանկուց ունեցել է շնչառական խնդիրներ։ Այդ խնդիրներով նա տառապում է մինչ օրս։

Ելենան 7 տարեկանից սովորում է նվագել դաշնամուր, իսկ 13 տարեկանից սկսել է իր երաժշտական գործունեությունը։ Դեռ 14 տարեկանում Ելենա Պապարիզուն եղել է «Soul Funkomatic» խմբի անդամ, երեք հասակակից երեխաների հետ։ Երբ նա 16 տարեկան էր, խումբը պառակտվեց և Ելենան ընտանիքի հետ վերադարձավ Հունաստան: Շատ անգամներ նա փորձել է վերադառնալ Շվեդիա, սակայն նրա ծնողները դեմ են եղել։

Ելենան ազատ խոսում է շվեդերեն, հունարեն և անգլերեն լեզուներով։ Նա սովորում է և ունի որոշակի գիտելիքներ ֆրանսերեն և իսպաներեն լեզուներից։ Հետաքրքրված է պարսկերենով և ֆիններենով:

ՍկավառակագրությունԽմբագրել

Հունարեն ալբոմներԽմբագրել

  • 2004: Protereotita
  • 2006: Iparhi Logos
  • 2008: Vrisko To Logo Na Zo[1][2]
  • 2010: Giro apo t'oniro
  • 2013: Ti ora tha vgoume

Անգլերեն ալբոմներԽմբագրել

  • 2005: My Number One
  • 2006: The Game of Love[3][4]
  • 2014: One Life

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Η ΕΛΕΝΑ ΠΑΠΑΡΙΖΟΥ ΣΤΟΝ ORANGE 93.2»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-06-ին (հուն.) Orange 93.2. Retrieved on June 3, 2008
  2. «Η καινούργια δουλεία της Έλενας Παπαρίζου...»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին (հուն.) Music.net.cy, June 3 2008.
  3. «Information on the new album "The Game of Love" by MadTV»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին  MadTV.gr(հուն.)
  4. «Details of the new album 'The Game of Love' from MadTV»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին  MadTV.gr(հուն.)

Արտաքին հղումներԽմբագրել