Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ

Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթը եղել է 11-րդ մրցույթը Մանկական Եվրատեսիլի պատմության մեջ։ Այն անց է կացվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, նոյեմբերի 30-ին։ «NTU» հեռուստաընկերությունը մրցույթը հյուրընկալել է իրենց երկրում արդեն երկրորդ անգամ, առաջին անգամ 2009 թվականին էր։

Մանկական Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ
"Be creative"
«Եղիր ստեղծագործ»
Ամսաթվեր
Կիսաեզրափակիչ}
ԵզրափակիչՆոյեմբերի 30, 2013
Հյուրընկալություն
Անցկացման վայր«Ուկրաինա» արվեստի պալատ, Կիև
Հյուրընկալող հեռուստաալիքNTU
ՀաղորդավարներTimur Miroshnychenko? և Զլատա Օգնևիչ
Ընդմիջման ելույթԱնաստասիա Պետրիկ, Էմիլի դը Ֆորեսթ,
Ռուսլանա
Մասնակցություն
ՄասնակիցներԳայա Կաուկի, Սոֆյա Տարասովա, Ilya Volkov?, Dayana Kirillova?, The Smile Shop?, Մոնիկա Ավանեսյան, Rustam Karimov?, Mylène and Rosanne?, Էլիաս, Միկելե Պերնիոլա, Rafael Bobeica? և Barbara Popović?
ԱռաջնելույթՍան Մարինո Սան Մարինո
Վերադարձել ենՀյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա
Մալթա Մալթա
Մեկնել ենԱլբանիա Ալբանիա
Բելգիա Բելգիա
Իսրայել Իսրայել
Քվեարկություն
Քվեարկության համակարգՅուրաքանչյուր երկիր գնահատում
է 10 երկրի, 1-7, 8, 10 և
12 բալային համակարգով։
Հաղթական երգՄալթա «The Start»
JESC 2013 Map.svg
     Մասնակցող երկրներ      Անցած տարիների մասնակիցներ
Ժամանակագրություն
Մանկական Եվրատեսիլ 2012 երգի մրցույթ Wiki Eurovision Heart (Infobox).svg Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ
junioreurovision.tv/event/kyiv-2013

Մրցույթին մասնակցել են 12 երկրիր։ Մակեդոնիան և Մալթան որոշել են վերադառնալ մրցույթ, իսկ Ալբանիան, Բելգիան և Իսրայելը հայտարարել էին որ չեն մասնակցի մրցույթին։ Սան Մարինոն 2013 թվականի մրցույթին մասնակցեց առաջին անգամ։

Մասնակիցների ելույթների հերթականության վիճակահանությունը կայացել է նոյեմբերի 25-ին մրցույթի բացման պաշտոնական արարողության ժամանակ։

Մրցույթի քվեարկության արդյունքում 130 միավորով հաղթող է ճանաչվել Մալթան ներկայացնող Գայա Կաուկին իր «The Start» երգով։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Ուկրաինայի և Բելառուսի մասնակիցները։ Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը իր «Choco Factory» երգով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

Անցկացման վայրԽմբագրել

2013 թվականի փետրվարի 6-ին Եվրոպական Հեռարձակողների Միությունը հայտարարեց որ մրցույթը կայանալու է Ուկրաինայում։ Սա արդեն երկրորդ մրցույթն է որը անցկացվեց Ուկրաինայում, առաջին անգամ 2009 թվականին էր։ Մրցույթը հյուրընկալող երկրի անունը հայտարարելուց երկու ամիս հետո՝ ապրիլի 17-ին ԵՀՄ-ն և «NTU» հեռուստաընկերությունը հայտարարեցին, որ մրցույթը կայանալու է Կիևի «Ուկրաինա» ազգային արվեստի պալատում, որտեղ էլ սովորաբար անցկացվում են երկրի կարևոր և պաշտոնական միջոցառումներ։

ՖորմատԽմբագրել

ՓոփոխություններԽմբագրել

Մրցույթի գործադիր ղեկավար Վլադիսլավ Յակովլևը հուլիսի 17-ին հայտարարեց, որ լինելու է որոշակի փոփոխություն մրցույթի ֆորմատի մեջ։ Սկսած 2013 թվականի մրցույթից արդեն միայն հաղթողը չի ստանալու մրցանակ, այլ նաև երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները։

2013 թվականին փոխվեց նաև քվեարկության արդյունքների հայտարարման ձևը։ Խոսնակները իրենց երկրի միավորները հայտարարում էին մրցույթի բեմից այլ ոչ թե իրենց երկրից։

Փոփոխություն է կատարվել նաև երգերի տևողության մեջ։ Երգի տևողությունն այժմ կարող է հասնել մինչև 3 րոպեն, նախորդ՝ 2 րոպե 30 վայրկյանի փոխարեն։

Գրաֆիկական դիզանԽմբագրել

Մրցույթն անցկացվել է "Be creative" («Եղիր ստեղծագործ») կարգախոսի ներքո։ Մրցույթի լոգոն գույնզգույն փազլն է որի ցուցադրումը կայացել է հոկտեմբերի 9-ին։

ՀաղորդավարներԽմբագրել

Մրցույթի հաղորդավարներն են եղել Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում Ուկրաինան ներկայացրած Զլատա Օգնևիչը և Մանկական Եվրատեսիլ 2009թվականի հաղորդավար Տիմուր Միրոշնիչենկոն։

Մասնակից երկրներԽմբագրել

Երկիր Լեզու Արտիստ Երգ Հայերեն Արդյունք Միավոր
01   Շվեդիա շվեդերեն Էլիաս «Det är dit vi ska» Ահա թե ուր ենք գնում 9 46
02   Ադրբեջան ադրբեջաներեն, անգլերեն Ռուստամ Կարիմով «Me and my guitar» Ես և իմ կիթառը 7 66
03   Հայաստան հայերեն, անգլերեն Մոնիկա Ավանեսյան «Choco Factory» Շոկոլադե գործարան 6 69
04   Սան Մարինո իտալերեն Միկելե Պերնիոլա «O-o-O Sole Intorno a Me» O-o-O արևը շրջապատում է ինձ 10 42
05   Մակեդոնիա մակեդոներեն Բարբարա Պոպովիչ «Ohrid i muzika» Օհրիդը և երաժշտությունը 12 19
06   Ուկրաինա ուկրաիներեն, անգլերեն Սոֆյա Տարասովա «We are one» Մենք միասնական ենք 2 121
07   Բելառուս ռուսերեն Իլյա Վոլկով «Poy s mnoy» Երգիր ինձ հետ 3 108
08   Մոլդովա ռումիներեն, անգլերեն Ռաֆաել Բոբեյկա «Cum să fim» Ինչպես լինել 11 41
09   Վրաստան վրացերեն, անգլերեն The Smile Shop «Give Me Your Smile» Տուր ինձ քո ժպիտը 5 91
10   Նիդերլանդներ հոլանդերեն, անգլերեն Միլեն և Ռոզանա «Double Me» Կրկնակի ինձ 8 59
11   Մալթա անգլերեն Գայա Կաուկի «The Start» Սկիզբը 1 130
12   Ռուսաստան ռուսերեն Դայանա Կիրիլովա «Mechtay» Երազիր 4 106

ՔվեարկությունԽմբագրել

Քվեարկության աղյուսակԽմբագրել

Քվեարկողներ
Ընդհանուր +12 ՄԺ                        
  Շվեդիա 46 12 1 4 3 5 1 2 5 6 1 4 2
  Ադրբեջան 66 12 4 7 2 2 10 3 10 3 6 7
  Հայաստան 69 12 3 4 4 4 5 2 4 12 6 8 5
  Սան Մարինո 42 12 5 2 2 4 1 3 2 3 2 2 4
  Մակեդոնիա 19 12 1 1 2 1 1 1
  Ուկրաինա 121 12 8 10 10 8 12 8 12 7 7 7 12 8
  Բելառուս 108 12 10 5 6 6 6 7 8 10 8 8 10 12
  Մոլդովա 41 12 3 3 1 3 3 3 4 4 4 1
  Վրաստան 91 12 7 8 7 10 10 6 7 8 5 5 6
  Նիդերլանդներ 59 12 2 6 5 5 1 5 4 6 1 2 7 3
  Մալթա 130 12 12 8 7 10 7 12 12 10 12 6 12 10
  Ռուսաստան 106 12 6 12 12 12 8 6 7 8 5 5 10 3

12 միավորներԽմբագրել

N. Ստացող երկիր Քվեարկող
5   Մալթա Մանկական ժյուրի, Մակեդոնիա, Մոլդովա, Նիդերլանդներ, Ուկրաինա
3   Ռուսաստան Հայաստան, Ադրբեջան, Շվեդիա
  Ուկրաինա Բելառուս, Մալթա, Սան Մարինո
1   Հայաստան Վրաստան
  Բելառուս Ռուսաստան
  • Քվեարկության սկզբում բոլոր երկրները ստանում են 12 միավոր։

ԽոսնակներԽմբագրել

  1.   Շվեդիա – Լովա Սյոներբո
  2.   Ադրբեջան – Լյաման Միրզալիևա
  3.   Հայաստան – Դավիթ Վարդանյան
  4.   Սան Մարինո – Ջովաննի
  5.   Մակեդոնիա – Սոֆիա Սպասենոսկա
  6.   Ուկրաինա – Լիզա Արֆուշ
  7.   Բելառուս – Սաշա Տկաչ
  8.   Մոլդովա – Դենիս Միդոնե
  9.   Վրաստան – Էլեն Մեգրելիշվիլի
  10.   Նիդերլանդներ – Ալեսանդրո Վեմպե
  11.   Մալթա – Մաքսին Փեյս
  12.   Ռուսաստան – Մարիա Բախիրևա

Չմասնակցող երկրներԽմբագրել

  •   Ալբանիա - Ալբանական «RTSH» հեռուստաընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով որոշել էր չմասնակցել մրցույթին։
  •   Բելգիա - 2013 թվականի մարտի 26-ին Բելգիայում մրցույթը հեռարձակող հեռուստաընկերությունը, հայտարարել էր, որ չի մասնակցի 2013 թվականի մրցույթին, քանի որ պատրաստվում է ստեղծել իր սեփական մրցույթը բելգիացի երիտասարդ տաղանդների համար։
  •   Իսրայել - 2013 թվականի հոկտեմբերի 21-ին Իսրայելում մրցույթը հեռարձակող «IBA» հեռուստաընկերությունը հայտարարեց, որ չի մասնակցի մրցույթին։
  •   Բուլղարիա - Բուլղարիայում մրցույթը հեռարձակող «BNT» հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ չի պատրաստվում ետ վերադառնալ մրցույթ։
  •   Կիպրոս - «CyBC» հեռուստաընկերությունը սկզբում հաստատել էր իր մասնակցությունը, սակայն այնուհետև ետ վերցրեց մասնակցության հայտը։
  •   Լատվիա - Լատվիայի ազգային հեռարձակող «LTV» հեռուստաընկերությունը մտադրություն չունի վերադառնալ մրցույթ։
  •   Պորտուգալիա - Պորտուգալիայի «RTP» հեռուստաընկերությունը հայտարարեց, որ նրանք չեն վերադառնա մրցույթ։
  •   Իսպանիա - Իսպանական «TVE» հեռուստաընկերությունը սկզբում քննարկում էր մրցույթ վերադառնալու իրենց հարցը, սակայն որոշակի խնդիրների պատճառով ավելի ուշ հայտարարեցին որ չեն մասնակցի մրցույթին։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել