Մոնս Պետեր Ալբերտ Զելմերլով (շվեդերեն՝ Måns Zelmerlöw, հունիսի 13, 1986(1986-06-13)[1], Լունդ, Շվեդիա), շվեդ երգիչ, հեռուստահաղորդավար է։ Նա հայտնիություն ձեռք բերեց 2005 թվականին՝ մասնակցելով շվեդական «Սուպերսթար» նախագծին, որտեղ զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը, այնուհետև մասնակցեց շվեդական «Պարահանդես» պարային նախագծի առաջին եթերաշրջանին, որտեղ հաղթանակ տոնեց, և 2007 թվականին "Cara Mia" (Իմ սիրելի) երգով, որով էլ ներկայացավ այդ տարվա Melodifestivalen երգի մրցույթին։ 2011-2013 թվականներին նա եղել է Allsång på Skansen երաժշտական փառատոնի հաղորդավար։ 2007 թվականին, 2009 թվականին և 2015 թվականին մասնակցել է Melodifestivalen։ 2015 թվականին, այն հաղթելով, ստացավ իրավունք ներկայացնել Շվեդիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում իր "Heroes" (Հերոսներ) երգով։ Նա Եվրատեսիլի եզրափակչում հավաքել է 365 միավոր և ճանաչվել է այդ մրցույթի հաղթող։

Մոնս Զելմերլով
Måns Zelmerlöw By Daniel Åhs.jpg
Բնօրինակ անունշվեդերեն՝ Måns Zelmerlöw
Ի ծնե անունշվեդերեն՝ Måns Petter Albert Sahlén Zelmerlöw
Ծնվել էհունիսի 13, 1986(1986-06-13)[1] (35 տարեկան)
Լունդ
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, հեռուստահաղորդավար և դերասան
Գործիքներվոկալ
ԼեյբլWarner Music Group
ԿրթությունLars-Erik Larsson-gymnasiet?[2]
ԱմուսինCiara Janson?[3]
Կայքmzw.se
manszelmerlow.se
Commons-logo.svg Måns Zelmerlöw Վիքիպահեստում

Կյանք և կարիերաԽմբագրել

Մոնս Զելմերլով ծնվել է 1986 թվականին Շվեդիայի Լունդ քաղաքում։ Զելմերլովը երաժշտական կրթություն է ստացել Լունդի ավագ դպրոցում և եղել է դպրոցի երգչախմբի անդամներից[4]։ 2002 թվականին Մալմոյում խաղացել է տարբեր օպերետներում։

Զելմերլովը հասարակության առաջ ներկայացավ 2005 թվականին՝ մասնակցելով շվեդական «Սուպերսթար» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ 8 շաբաթներից հետո նա հեռացվեց մրցույթից և զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը[5]։

2006 թվականին նա մասնակցեց շվեդական «Պարահանդես» պարային նախագծի առաջին եթերաշրջանին Մարիա Կարլսոնի հետ միասին, որտեղ նրանք հաղթանակ տոնեցին[6]։ Նույն տարվա ընթացքում Մոնսը մասնակցեց Grease մյուզիքլի շվեդական տարբերակին։ Արդյունքում իր առաջին ձայնասկավառակը թողարկելու համար նա պայմանագիր ստորագրեց M&L Records-ի հետ, որը Warner Music Group-ի ստորաբաժանումներից է[7]։

2007 թվականին նա մասնակցեց Եվրատեսիլ 2007 երգի մրցույթի շվեդական նախընտրական փուլին՝ Melodifestivalen 2007 թվականին, որտեղ հասնելով եզրափակիչ՝ զբաղեցրեց երրորդ հորիզոնականը[8]։ Մրցույթին նա ներկայանում էր իր "Cara Mia" (Իմ սիրելի) երգով, որը թողարկվեց որպես սինգլ և տեղ գտավ Մոնսի առաջին ձայնասկավառակում՝ Stand by For...-ում։ Ձայնասկավառակը զբաղեցրեց առաջին հորիզոնականը Շվեդիայում, նրա 4 երգեր թողարվեցին որպես սինգլներ և Շվեդիայում ընդգրկվեցին Լավագույն 50 երգերի ցանկում։ Stand by For...-ը 2007 թվականին թողարկվեց նաև Լեհաստանում[9]։

2007 թվականին որպես հաղորդավար հանդես եկավ Lilla Melodifestivalen 2007-ում[10]։ Նույն թվականին մասնակցեց Footloose մյուզիքլին՝ մասրմնավորելով Թոմիին։ Մոնսը մի շարք նշանավոր շվեդ երգիչների հետ հանդես եկավ Ստոկհոլմում և Գոթենբուրգում[11]։

2009 թվականին Մոնսը կրկին մասնակցեց Melodifestivalen-ին այս անգամ "Hope & Glory" (Հույս և Փառք) երգով[12]։ Հաջող անցնելով կիսեզրափակիչը՝ նա եզրափակչում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ ժյուրիի կողմից ստանալով բազմաթիվ ձայներ։ Նույն տարվա ընթացքում նա թողարկեց իր երկրորդ ձայնասկավառակը՝ MZW-ն, որը առաջինը ճանաչվեց շվեդական ալբոմների չարթում և թողարկվեց նաև Լեհաստանում։ 2009-ի ամռանը Մոնսը հանդես եկավ շրջագայություններով Շվեդիայում[13]։

2010 թվականին Մոնսը՝ որպես հաղորդավար, հանդես եկավ Melodifestivalen 2010-ում՝ հյուրընկալելով բոլոր շոուները։

2013 թվականին նա սկեսց աշխատել իր երրորդ Barcelona Sessions ձայնասկավառակի վրա։ Մինչ թողարկելը նա հանդես եկավ մի քանի սինգլներով, որոնցից էին "Broken Parts" (Կոտրված հատվածներ) , "Beautiful Life" (Գեղեցիկ կյանք) , "Run For Your Life" (Վազի՛ր քո կյանքի համար) , "Parallels" (Զուգահեռներ) երգերը։ Ձայնասկավառակը թողարկվեց 2014 թվականի փետրվարին[14]։

Մոնսը հանդես եկավ նաև Melodifestivalen 2013-ում, սակայն այս անգամ որպես երգահան։ Իր "Hello Goodbye" (Ողջույն, ցտեսություն) երգը եզրափակիչ չհասավ[15]։ Այն կատարում էին Էրիկ Սեգերստեդը և Թոն Դեմիլը։ 2013 թվականին Մոնսը հանդես եկավ նաև նոև շվեդական Spök մյուզիքլում[16]։

Զելմերլովը ևս մեկ անգամ մասնակցեց Melodifestivalen-ին այս անգամ 2015 թվականին։ Նա եզրափակչում հաղթեց 288 միավորով և իրավունք ստացավ ներկայացնել Շվեդիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում իր "Heroes" (Հերոսներ) երգով[17]։ Նույն մրցույթին նա մասնակցում էր նաև որպես "Det rår vi inte för" երգի հեղինակ, որը կատարվում էր Բեհրանգ Միրիի կողմից, սակայն այս երգը հասավ մինչև Երկրորդ շանս փուլ[18]։

Եվրատեսիլ 2015 թվականի եզրափակչի քվեարկության արդյունքում Մոնսը հավաքում է 365 միավոր և ճանաչվում է հաղթող[19]։

Անձնական կյանքըԽմբագրել

Զելմերլովը ունի մեկ կրտսեր քույր։ 2008-2011 թվականներին լրատվամիջոցների կողմից ակտիվ լուսաբանվում էր նրա և շվեդ մոդել և երգչուհի Մարի Սերնեհոլտի սիրավեպը։ 2004 թվականի դեկտեմբերի 26-ին Մոնսը իր ընտանիքի հետ Թայլանդում փրկվել է Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած ցունամիից[20]։

ՍկավառակագրությունԽմբագրել

  • «Stand by For...» (2007)
  • «MZW» (2009)
  • «Christmas with Friends» (2010)
  • «Kära vinter» (2011)
  • «Barcelona Sessions» (2014)
  • «Perfectly Damaged» (2015)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Dutch Top 40
  2. Röster om LEL (швед.)Lars-Erik Larsson-gymnasiet.
  3. https://www.svd.se/mans-zelmerlow-har-gift-sig
  4. Radio Sveriges։ «Cara Mia - P4 Melodifest – webbkanal»։ Վերցված է 2016-05-12 
  5. «Måns utröstad ur "Idol"»։ Expressen։ Վերցված է 2016-05-12 
  6. «Måns och Maria vann ”Let's dance”»։ Aftonbladet։ Վերցված է 2016-05-12 
  7. Spektra Stockholm TT (2006-09-28)։ «Tajta jeans för Måns Zelmerlöw i "Grease"»։ Metro։ Վերցված է 2016-05-12 
  8. TT։ «Måns Zelmerlöw öppnar för schlagern»։ SvD.se։ Վերցված է 2016-05-12 
  9. «Plats 1: Måns Zelmerlöw»։ Expressen։ Վերցված է 2016-05-12 
  10. «Zelmerlöw leder Lilla Melodifestivalen»։ Aftonbladet։ Վերցված է 2016-05-12 
  11. «Stjärnorna i ny musikal»։ Expressen։ Վերցված է 2016-05-12 
  12. «’Allvarligt - nu ska jag vinna skiten’»։ Aftonbladet։ Վերցված է 2016-05-12 
  13. Stoltz Paulina։ «Måns Zelmerlöw - MZW»։ SvD.se։ Վերցված է 2016-05-12 
  14. «Måns Zelmerlöw - "Run for your life"»։ Expressen։ Վերցված է 2016-05-12 
  15. «Måns Zelmerlöw: ”Jag kommer aldrig lämna Melodifestivalen”»։ Poplight։ 2015-02-28։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է 2016-05-12 
  16. Spektra։ «80-tals musikalen ”Spök” återuppstår»։ SvD.se։ Վերցված է 2016-05-12 
  17. «Eurovision Sweden: Måns Zelmerlöw wins Melodifestivalen 2015!»։ Eurovision News, Polls and Information by esctoday (en-US)։ 2015-03-14։ Վերցված է 2016-05-12 
  18. «”Det rår vi inte för” skrevs för Måns Zelmerlöw»։ svt.se։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-21-ին։ Վերցված է 2016-05-12 
  19. «Who won Eurovision 2015? Full Song Contest results»։ Mirror։ Մայիսի 24, 2015։ Վերցված է Մայիսի 24, 2015 
  20. «– Det var ofattbart hemskt»։ Aftonbladet։ Վերցված է 2016-05-12