«Grande amore» (հայերեն՝ Մեծ սեր), իտալական փոփ տրիո Il Volo-ի երգը, որը գրել են Ֆրանչեսկո Բոչան և Չիրո Էսպոսիտոն։ Երգը հաղթել է 2015 թվականի Սան Ռեմոյի երաժշտական մրցույթը, և այս երգն է ներկայացրել Իտալիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում։

«Grande amore»
«Grande amore» սինգլի շապիկը (Il Volo, 2015)
Il Voloսինգլը
«Sanremo grande amore» ալբոմից
Թողարկված12 փետրվարի 2015
ՖորմատDigital download
Ձայնագրված2014
ԺանրՕպրային փոփ
Տևողություն3:45
ԼեյբլSony Music Italy
ՊրոդյուսերՉելսո Վալի, Միկելե Տորպադինե
Il Volo-ի սինգլների ժամանակագրություն
«El Triste»
(2013)
«Grande amore»
(2015)
«Ancora»
(2015)

Բնօրինակը և ձայնագրումը խմբագրել

Ստեղծագործությունը խմբագրել

Երգը գրվել է 2003 թվականին Ֆրանչեսկո Բոչայի և մշակվել Չիրո "Թոմի" Էսպոսիտոյի կողմից (իտալական «Il Giardino dei Semplici» խմբի անդամ)։ Սկզբնապես այն գրվել է որպես դասական ստեղծագործություն դասական երգիչների համար[1]։ Այն կատարվել է 2005 թվականի Սան Ռեմոյի երաժշտական մրցույթի ժամանակ հենց Բոչայի կողմից, սակայն մերժվել է՝ համարվելով շատ հին։

12 տարի անց երգը կատարել են Սան Ռեմոյի մրցույթի ժամանակ Operapop դուետը (Ֆրանչեսկա Կարլին և Էնրիկո Ջովանյոլին), բայց նրանց մասնակցությունը մերժվել է՝ կապված մրցույթի տարիքային սահմանափակման հետ[1][2]։ Առաջարկվել էր նաև, որ երգը կատարեր Օրիետա Բերտին, բայց նրա մասնակցությունը ևս մերժվեց[3]։

Կառլո Կոնտին՝ փառատոնի կազմակերպիչը, առաջին անգամ չէր բավարարվել Il Volo-ի կատարմամբ և լսելով "«Grande amore»" երգը առաջարկել էր երաժշտական պրոդյուսեր Պասկալ Մամարոյին, որպեսզի նա փոխի երգը օպերային տրիոյի համար։

Բառեր խմբագրել

Սկզբում երգի բառերը փոփոխման ենթակա չէին, սակայն որոշ ժամանակ անց տրիոյի ցանկությամբ երկու տարբերակները փոփոխվեցին. "regina dei giorni miei" (իմ օրերի թագուհի) արտահայտությունը դարձավ "respiro dei giorni miei" (իմ օրերի շունչ), և "sotto al tuo portone" (քո ճանապարհին) դարձավ "senza più timore" (առանց ավելի վախի)։ Բառերը փոփոխվեցին, որովհետև բնօրինակ տարբերակում սիրահարը, կանգնած պատշգամբում, երգում էր իր ընկերուհու համար, բայց տրիոյին թվաց, որ դա շատ հին տարբերակ է և չի համապատասխանում նրանց երիտասարդական ոճին։

Հիթ-շքերթներ խմբագրել

Classifica (2015) Հիթ-շքերթ
Հորիզոնական
Իտալիա 1
Շվեյցարիա[4] 21

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել