Յուրի Վաշչուկ (բելառուսերեն՝ Юрый Вашчук, հունվարի 24, 1983(1983-01-24)[1], Chidry, Kobryn District, Բրեստի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավելի հայտնի է որպես ԹԵՈ (TEO), բելառուս երգիչ, երգերի հեղինակ, հեռուստահաղորդավար[2]։ 2014 թվականի մայիսին նա իր «Cheesecake» երգով ներկայացրել է Բելառուսը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում[3][4][5][6][7][8]։ Հաջողությամբ հաղթահարել է մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, անցել եզրափակիչ և վերջնարդյունքում, վաստակելով 43 միավոր, զբաղեցրել է 16-րդ տեղը[9][10]։

ԹԵՈ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունբելառուս․՝ Юрый Вашчук
Ի ծնե անունՅուրի Վաշչուկ
Նաև հայտնի է որպեսTEO
Ծնվել էհունվարի 24, 1983 (41 տարեկան)
Chidry, Kobryn District, Բրեստի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԲելառուս Բելառուս, Մինսկ
ԺանրերՓոփ
ՄասնագիտությունԵրգիչ
Գործիքներվոկալ
ԿրթությունԲելառուսի մշակույթի և արվեստի պետական ​​համալսարան (2008)
Պարգևներ
Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ
 Teo (vocalist) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յուրի Վաշչուկը 2000 թվականից աշխատում է Բելառուսի պետական ազգային համերգային նվագախմբում։ 2008 թվականին ավարտել է Բելառուսի մշակույթի և արվեստների պետական համալսարանը։ Եղել է «Բելառուս 3» և «Բելառուս 24» հեռուստաալիքներով հեռարձակվող «Առա՛ջ դեպի անցյալ» («Наперад у мінулае») ծրագրի վարողը[11]։ Համագործակցել է և շարունակում է համագործակցել բելառուս և այլազգի կատարողների հետ որպես կոմպոզիտոր և գործիքավորող։ Ռուսական երկու կինոնկարների երաժշտության համահեղինակ է։

2011–2014 թվականներին արժանացել է ազգային «Ліра» երաժշտական մրցանակաբաշխության պարգևների մի շարք անվանակարգերում. «Տարվա հայտնություն» (2011), «Լավագույն գործիքավորող» (2012), «Երաժշտության լավագույն հեղինակ» («Беларусь великая» երգի համար, 2013), «Տարվա լավագույն կատարող» (2014), «Տարվա լավագույն երգ» («Cheescake», 2014): Թեոն արժանացել է նաև կառավարական պարգևի. 2015 թվականին պարգևատրվել է «Ֆրանցիսկ Սկորինա» մեդալով[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Discogs — 2000.
  2. "Belarus: Teo to Copenhagen!". Esctoday. Retrieved 27 June 2014.
  3. «TEO is the Belarusian hope for Copenhagen!». Eurovision.tv. 2014 թ․ հունվարի 10.
  4. Teo — Cheesecake (Belarus 2014) | Participant Profile | Eurovision Song Contest — Copenhagen 2014
  5. «Тео представит Беларусь на «Евровидении-2014»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  6. «Belarus: TEO to Copenhagen!»
  7. «TEO is the Belarusian hope for Copenhagen!»
  8. ««Belarus: TEO takes his „Cheesecake" to Copenhagen»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  9. "Belarus in the Eurovision Song Contest 2014 Grand Final". Eurovisiontv. Retrieved 27 June 2014.
  10. «От Беларуси на «Евровидение-2014» поедет Тео с Cheesecake». Onliner.by. 2014 թ․ հունվարի 11. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  11. «Беларусь на «Евровидении-2014» представит певец Тео». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  12. Указ Президента Республики Беларусь от 27 февраля 2015 года № 108 «О награждении»
Նախորդող՝
Alyona Lanskaya
with "Solayoh"
Belarus in the Eurovision Song Contest
2014
Հաջորդող՝
Uzari & Maimuna
with "Time"