Եվրատեսիլ 2011 երգի մրցույթ
Եվրատեսիլ 2011 երգի մրցույթ, Եվրատեսիլի 56-րդ երգի մրցույթը, որը տեղի է ունեցել 2011 թվականի մայիսի 10-ից մինչև 14-ը[2] Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում, քանի որ այդ երկրի ներկայացուցիչ Լենա Մայեր-Լանդրութը հաղթել էր իր «Satellite» երգով (246 միավոր) Օսլոյում անցած Եվրատեսիլ 2010 երգի մրցույթը։
Երկու կիսաեզրափակիչները կայացել են մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին[2]։ Հաղթող է ճանաչվել Ադրբեջանի ներկայացրած երգը։
Մրցույթի անցկացման թեկնածուներն էին Հանովերը՝ Լենա Մայեր-Լանդրութի հայրենիքը, ով հաղթել էր Եվրատեսիլ 2010-ը, Համբուրգը, որտեղ գտնվում է ԱՌԴ-ի շտաբակայանը և որտեղից ամեն տարի հայտարարվում են Գերմանիայի քվեարկության արդյունքները, երկրի մայրաքաղաք Բեռլինը և Դյուսելդորֆը[3][4][5]։
Պատմական առանձնահատկություններ Խմբագրել
ԳԴՀ-ն արդեն ընդունել էր իր մոտ Եվրատեսիլը 1957[6] և 1983[7] թվականներին։ Գերմանիան «մեծ քառյակի» երկրներից առաջինն է, որը հաղթել է մեծ քառյակի կանոնի ընդունումից հետո 2000 թվականին։ Նաև մրցույթին վերադարձել էին Ավստրիան, Հունգարիան, Իտալիան և Սան Մարինոն։ «Մեծ քառյակը» փոխվեց «մեծ հինգյակ», որի նոր անդամը դարձավ Իտալիան[8]։
Ֆորմատ Խմբագրել
Եվրատեսիլ 2011-ին կիսաեզրափակչում մրցել են 25 երկիր («մեծ հինգյակի» երկրները և 10 երկիր ամեն կիսաեզրափակչից)[8]։
Վիճակահանություն Խմբագրել
Վիճակահանությունը անցել է 2011 թվականի հունվարի 17-ին Դյուսելդորֆում։ Իսրայելը մասնակցել է երկրորդ կիսաեզրափակչում, երկրում Հիշողության Օրվա պատճառով[9] Ելույթների բաշխումը արարողությունը կայացել 2011 թվականի մարտի 14-ին Դյուսելդորֆում[8]։
1-ին արկղ | 2-րդ արկղ | 3-րդ արկղ |
---|---|---|
4-րդ արկղ | 5-րդ արկղ | 6-րդ արկղ |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «EBU confirms 50/50 vote for Eurovision Song Contest»։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին։ Վերցված է 2011 թ․ հունվարի 25
- ↑ 2,0 2,1 «ESC-Finale 2011 findet am 14. Mai statt.»։ Eurovision.de։ 2010-06-30
- ↑ «Գերմանացի քաղաքագետները վիճում են «Եվրատեսիլ 2011»-ի անցկացման վայրի համար»։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14–ին
- ↑ ««Եվրատեսիլ 2011»»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14–ին
- ↑ «Գերմանիայում չեն կարողանում որորշել, թե որտեղ կանցնի «Եվրատեսիլը»։»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-27-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14–ին
- ↑ «Eurovision History by Year (1957)»։ EBU։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14–ին
- ↑ «Eurovision History by Year (1983)»։ EBU։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14–ին
- ↑ 8,0 8,1 8,2 «Eurovision 2011: 43 countries in the running»։ ESCToday։ դեկտեմբերի 31, 2010
- ↑ «Israel to participate in 2nd semifinal of 2011»։ ESCToday։ սեպտեմբերի 21, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 23-ին։ Վերցված է 2011 թ․ հունվարի 25
- ↑ Eurovision Song Contest — Dusseldorf 2011 | News — Semifinal allocation draw and insignia exchange tomorrow