Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Եվրատեսիլ 2014 երգի մրցույթը» եղել է 59-րդ ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթը։ Մրցույթը կայացել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում, Եվրատեսիլ 2013-ում Էմիլի դը Ֆորեսթի հաղթանակից հետո։ Սա եղել է արդեն երրորդ մրցույթը որը անցկացվել է Դանիայում, վերջին անգամ դա 2001 թվականին էր։ Մրցույթի կիսաեզրափակիչներն անցկացվել են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին։
Մրցույթին մասնակցել են 37 երկիր։ Պորտուգալիան և Լեհաստանը հայտարարել էին, որ վերադառնում են մրցույթ։ Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը և Սերբիան տարբեր պատճառներով չմասնակցեցին մրցույթին։
Մրցույթի եզրափակչի քվեարկության արդյունքում Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստը իր «Rise Like a Phoenix» երգով հավաքելով 290 միավոր հաղթանակ բերեց իր երկրին։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները բաժին են հասել Նիդերլանդների և Շվեդիայի ներկայացուցիչներին։ Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ն իր «Not Alone» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով մինչև այժմ Հայաստանի լավագույն արդյունքը մրցույթում։
Անցկացման վայր
խմբագրելԱմենասկզբում մրցույթը իրենց քաղաքում անցկացնելու հայտ էին ներկայացրել Հորնսեսը, Հերնինգը, Օլբորգը, Ֆրեդերիկիան և մայրաքաղաք Կոպենհագենը։ 2013 թվականի հունիսի 17-ին Օլբորգը հայտարարեց որ չի կարող հյուրընկալել մրցույթը, քանի որ չունի բավարար հյուրանոցային համարներ։ Հունիսի 26-ին Ֆրեդերիկիայի քաղաքապետարանը հայտարարեց որ «Messe C» արենան չունի որոշակի հարմար վայրեր և չի կարող հյուրընկալել մրցույթը։ Կոպենհագենի «Պարկեն արենան», որը հյուրընկալել էր Եվրատեսիլ 2001-ը, հունիսի 28-ին արենայի գործադիր տնօրենը հայտարարեց որ մի քանի արդեն ծրագրավորված ֆուտբոլային հանդիպումների պատճառով որոնք կայանալու են մրցույթի մեկնարկի օրերին, արենան չի կարող հյուրընկալել Եվրատեսիլը։
2013 թվականի սեպտեմբերի 2-ին դանիական հեռարձակող «DR» հեռուստաընկերությունը հրապարակեց որ Կոպենհագենի «B&W Hallerne» արենան դառնալու է Եվրատեսիլ 2014 թվականի անցկացման վայրը։
Քաղաք | Արենա | Տարողություն | Նշումներ |
---|---|---|---|
Օլբորգ | Գիգանտիում | 8,500 | Հյուրընկալել է «Dansk Melodi Grand Prix» 2006, 2010 և 2012 մրցույթները։ Հրաժարվել է հյուրընկալել Եվրատեսիլը 2014-ը հունիսի 17-ին, 2013։ |
Կոպենհագեն | DR Byen | 10-15,000 | — |
B&W Hallerne | 10,000 | — | |
Պարկեն | 50,000 | Հյուրընկալել է Եվրատեսիլ 2001 երգի մրցույթը։ Հրաժարվել է հյուրընկալել Եվրատեսիլ 2014-ը հունիսի 28-ին, 2013։ | |
Ֆրեդերիկիա | Messe C | 8,000 | Հրաժարվել է հյուրընկալել Եվրատեսիլ 2014-ը հունիսի 26-ին, 2013։ |
Հերնինգ | Jyske Bank Boxen | 15,000 | Հյուրընկալել է «Dansk Melodi Grand Prix 2013»-ը։ |
Հորնսենս | Fængslet | 13,000 | — |
Ֆորմատ
խմբագրել2013 թվականի սեպտեմբերի 20-ին ԵՀՄ-ն հրապարակեց Եվրատեսիլ 2014 թվականի պաշտոնական կանոնները, որոնք ներառում են փոփոխություններ ժյուրիի քվեարկության մեջ։ Կանոները որոնց նպատակն է ապահովել ավելի շատ թափանցիկություն յուրաքանչյուր երկրի 5 ժյուրիների վերաբերյալ, ըստ դրա մինչև 2014 թվականի մայիսի 1-ը յուրաքանչյուր երկիր պետք է հրապարակի իր 5 ժյուրիների անունները և մրցույթի ավարտից հետո բացահայտի իր բոլոր ժյուրիների ամբողջական քվեարկության արդյունքները։
Ինչպես 2013 թվականի Եվրատեսիլում, այնպես էլ 2014 թվականին կիսաեզրափակիչների և եզրափակչի ելույթների հերթականությունը որոշել են պրոդյուսերները։
Կիսաեզրափակիչների վիճակահանություն
խմբագրելԵրկու կիսաեզրափակիչներին մասնակցող երկրների վիճակահանությունը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 20-ին «Copenhagen City Hall»-ում։ 2013 թվականի նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ որ Շվեդիան հանդես է գալու առաջին կիսաեզրափակչում, իսկ Նորվեգիան՝ երկրորդում։ 2014 թվականի հունվարին նաև հայտարարվեց, որ Իսրայելը մրցելու է երկրորդ կիսաեզրափակչում։
1-ին արկղ | 2-րդ արկղ | 3-րդ արկղ | 4-րդ արկղ | 5-րդ արկղ | 6-րդ արկղ |
---|---|---|---|---|---|
Գրաֆիկական դիզայն
խմբագրելՄրցույթի լոգոն և կարգախոսը ցուցադրվել է 2013 թվականի դեկտեմբերի 18-ին ԵՀՄ-ի կողմից։ Մրցույթի լոգոն կապույտ ադամանդն է, որի վրա գրված է Եվրատեսիլ 2014 թվականի կարգախոսը և հեշթեգը՝ «#JoinUs» (#ՄիացեքՄեզ)։
Մասնակիցների ելույթներից առաջ ցուցադրվող տեսաբացիկները օգտագործվել են ներկայացնելու երկրի ներկայացուցչին։ Ինչպես նախորդ տարի, այդպես էլ 2014 թվականին բոլոր տեսաբացիկները նկարահանվել են մասնակիցների երկրներում։ 2014 թվականի բոլոր տեսաբացիկներում մասնակիցները տարբեր կերպ փորձում էին ստեղծել իրենց երկրի դրոշը։
Մասնակիցներ
խմբագրելՎերադարձած երկրներ
խմբագրել- Պորտուգալիա - 2013 թվականի նոյեմբերի 7-ին Պորտալիայի RTP հեռուստաընկերությունը, իր 1 տարվա բացակայությունից հետո հայտարարեց իր վերադարձի մասին։
- Լեհաստան - 2013 թվականի դեկտեմբերի 5-ին հայտնի դարձավ որ Լեհաստանը 2 տարվա բացակայությունից հետո վերադառնում է մրցույթ։
Չմասնակցող երկրներ
խմբագրել- Անդորրա - Անդորրան մրցույթին չի մասնակցելու ֆինանսական խնդիրների պատճառով։
- Բոսնիա և Հերցեգովինա - 2013 թվականի նոյեմբերի 18-ին հատարարվեց որ Բոսնիա և Հերցեգովինան վերադառնում է մրցույթ, սակայն դեկտեմբերի 18-ին հայտնի դարձավ նրանք ետ են վերցրել իրենց մասնակցության հայտը։
- Բուլղարիա - 2013 թվականի նոյեմբերի 22-ին հայտարարվեց որ Բուլղարիան հրաժարվում է մասնակցել մրցույթին ֆինանսական խնդիրների պատճառով։
- Թուրքիա - 2013 թվականի նոյեմբերի 7-ին թուրքական հեռարձակող հեռուստաընկերությունը հայտարարեց որ մտադրություն չունի վերադառնալ մրցույթ։
- Լիխտենշտայն - 2013 թվականի սեպտեմբերի 10-ին հայտնի դարձավ որ Լիխտենշտայնը հրաժարվել է մրցույթում դեբյուտ կատարելուց։
- Լյուքսեմբուրգ - Լյուքսեմբուրգը մրցույթին չի մասնակցում 1994 թ.-ից։
- Խորվաթիա - Խորվաթական հեռարձակողը սեպտեմբերի 19-ին հայտնեց որ հրաժարվում է մասնակցել մրցույթին ֆինանսական խնդիրների պատճառով։
- Կիպրոս - Կիպրոսը հրաժարվեց մասնակցել մրցույթին ֆինանսական խնդիրների պատճառով։
- Մարոկկո - Մարոկկոն մրցույթին չի մասնակցում դեռ 1981 թ.-ից։
- Մոնակո - Մոնակոն մրցույթին չի մասնակցում 2007 թ.-ից։
- Չեխիա - Չեխիան մրցույթում ունեցած իր վատ արդյունքների պատճառով 2010 թ.-ից սկսած այլևս չի մասնակցում։
- Սերբիա - 2013 թվականի նոյեմբերի 22-ին Սերբիան հայտարարեց որ չի մասնակցի 2014 թ.-ի մրցույթին ֆինանսական խնդիրների պատճառով։
- Սլովակիա - 2013 թվականի սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ որ Սլովակիան չի պատրաստվում վերադառնալ մրցույթ։
Վերադարձած արտիստներ
խմբագրելԵվրատեսիլ 2012 և 2013 թվականների մրցույթներում Սան Մարինոն ներկայացրած Վալենտինա Մոնեթթան ադրեն երրորդ անգամ ներկայացրեց իր երկիրը մրցույթում։ Եվրատեսիլ 2010-ում Ռումինիան ներկայացրած Պաուլա Սելինգը և Օվին վերադարձան մրցույթ։ Ռուսաստանը ներկայացնող Տոլմաչովա քույրերը, նախկինում մասնակցելով Մանկական Եվրատեսիլ 2006 թվականին հաղթանակ են բերել Ռուսաստանին։ Մակեդոնիայի ներկայացուցիչ Տիյանա Դապչևիչի բեք վոկալ Թամարա Թոդևսկան նախկինում ներկայացրել էր Մակեդոնիան Եվրատեսիլ 2008-ում։ Եվրատեսիլ 2010 թվականին Լիտվան ներկայացրած InCulto խմբի Շարունասը վերադարձավ մրցույթ որպես Լիտվայի ներկայացուցիչ Վիլյա Մատաչյունայտեի պարող։ Մարտինա Մաերլը, ով Եվրատեսիլ 2009-ում Quartissimo լարային քառյակի հետ ներկայացրել էր Սլովենիան, Եվրատեսիլ 2014-ում հանդես եկավ որպես Չեռնոգորիան ներկայացնող Սերգեյ Չետկովիչի բեք վոկալ։
Արդյունքներ
խմբագրելԱռաջին կիսաեզրափակիչ
խմբագրելԱռաջին կիսաեզրափակիչը անցկացվել է մայիսի 6-ին։ Այս կիսաեզրափակչին մասնակցել են 16 երկրներ։ Ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում ամենաշատ միավորներ ստացած 10 երկրները անցել են եզրափակիչ փուլ։ Այս կիսաեզրափակչում են քվեարկել նաև Դանիան, Իսպանիան և Ֆրանսիան։ Եզրափակիչ անցած երկրներ
№ | Երկիր | Լեզուն | Արտիստ | Երգ | Հայերեն | Տեղ | Միա- վորներ |
---|---|---|---|---|---|---|---|
01 | Հայաստան | անգլերեն | Արամ Mp3 | «Not Alone» | Միայնակ չէ | 4 | 121 |
02 | Լատվիա | անգլերեն | Aarzemnieki | «Cake to Bake» | Տորթ թխել | 13 | 33 |
03 | Էստոնիա | անգլերեն | Տանյա | «Amazing» | Ապշեցուցիչ | 12 | 36 |
04 | Շվեդիա | անգլերեն | Սաննա Նիլսեն | «Undo» | Չեղարկել | 2 | 131 |
05 | Իսլանդիա | անգլերեն | Pollapönk | «Enga fordóma» | Ոչ կանխակալ | 8 | 61 |
06 | Ալբանիա | անգլերեն | Հերսի | «One Night's Anger» | Մեկ գիշերվա զայրույթ | 15 | 22 |
07 | Ռուսաստան | անգլերեն | Տոլմաչովա քույրեր | «Shine» | Շողա | 6 | 62 |
08 | Ադրբեջան | անգլերեն | Դիլարա Կազիմովա | «Start a Fire» | Կրակ բացել | 9 | 57 |
09 | Ուկրաինա | անգլերեն | Մարիա Յարեմչուկ | «Tick-Tock» | Թիք-թաք | 5 | 118 |
10 | Բելգիա | անգլերեն | Աքսել Իրսու | «Mother» | Մայր | 14 | 28 |
11 | Մոլդովա | անգլերեն | Քրիստինա Սքարլաթ | «Wild Soul» | Վայրի հոգի | 16 | 13 |
12 | Սան Մարինո | անգլերեն | Վալենտինա Մոնեթթա | «Maybe» | Միգուցե | 10 | 40 |
13 | Պորտուգալիա | պորտուգալերեն | Սյուզաննա Գերրա | «Quero ser tua» | Ուզում եմ լինել քոնը | 11 | 39 |
14 | Նիդերլանդներ | անգլերեն | The Common Linnets | «Calm After The Storm» | Խաղաղություն փոթորկից հետո | 1 | 150 |
15 | Չեռնոգորիա | չեռնոգորերեն | Սերգեյ Չետկովիչ | «Moj svijet» | Իմ աշխարհը | 7 | 63 |
16 | Հունգարիա | անգլերեն | Կալայ-Սոնդերս | «Running» | Վազք | 3 | 127 |
Երկրորդ կիսաեզրափակիչ
խմբագրելԵրկրորդ կիսաեզրափակիչը անցկացվել է մայիսի 8-ին։ Այս կիսաեզրափակչին մասնակցել են 15 երկրներ։ Ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում ամենաշատ միավորներ ստացած 10 երկրները անցել են եզրափակիչ փուլ։ Այս կիսաեզրափակչում են քվեարկել նաև Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան։ Եզրափակիչ անցած երկրներ
№ | Երկիր | Լեզուն | Արտիստ | Երգ | Հայերեն | Տեղ | Միա- վորներ |
---|---|---|---|---|---|---|---|
01 | Մալթա | անգլերեն | Firelight | «Coming Home» | Վերադարձ տուն | 9 | 63 |
02 | Իսրայել | անգլերեն, եբրայերեն | Մեյ Ֆեյնգոլդ | «Same Heart» | Նույն սիրտը | 14 | 19 |
03 | Նորվեգիա | անգլերեն | Կառլ Էսփեն | «Silent Storm» | Խաղաղ փոթորիկ | 6 | 77 |
04 | Վրաստան | անգլերեն | The Shin և Մարիկո | «Three Minutes to Earth» | Երեք րոպե մինչև Երկիր | 15 | 15 |
05 | Լեհաստան | լեհերեն | Դոնաթան և Կլեո | «My Słowianie - We Are Slavic» | Մենք սլավոններ ենք | 8 | 70 |
06 | Ավստրիա | անգլերեն | Կոնչիտա Վուրստ | «Rise Like a Phoenix» | Կբարձրանա ինչպես փյունիկը | 1 | 169 |
07 | Լիտվա | անգլերեն | Վիլյա Մատաչյունայտե | «Attention» | Ուշադրություն | 11 | 36 |
08 | Ֆինլանդիա | անգլերեն | Softengine | «Something Better» | Ինչ-որ բան ավելի լավ | 3 | 97 |
09 | Իռլանդիա | անգլերեն | Can-Linn և Քեյսի Սմիթ | «Heartbeat» | Սրտի բաբախում | 12 | 35 |
10 | Բելառուս | անգլերեն | ԹԵՈ | «Cheesecake» | Չիզքեյք | 5 | 87 |
11 | Մակեդոնիա | անգլերեն | Տիյանա Դապչևիչ | «To the Sky» | Դեպի երկինք | 13 | 33 |
12 | Շվեյցարիա | անգլերեն | Սեբալթեր | «Hunter of Stars» | Աստղերի որսորդը | 4 | 92 |
13 | Հունաստան | անգլերեն | Freaky Fortune և Riskykidd | «Rise Up» | Թռչիր | 7 | 74 |
14 | Սլովենիա | անգլերեն, սլովեներեն | Տինկարա Կովաչ | «Spet (Round and Round)» | Կրկին ու կրկին | 10 | 52 |
15 | Ռումինիա | անգլերեն | Պաուլա Սելինգ և Օվի | «Miracle» | Հրաշք | 2 | 125 |
Եզրափակիչ
խմբագրելԵզրափակիչը անցկացվել է մայիսի 10-ին։ Եզրափակչին մասնակցել են 26 երկրներ։ «Մեծ հնգյակի» անդամներ՝ Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ավտոմատ կերպով հայտնվել են եզրափակչում։ Հյուրընկալող երկիր Դանիան նույնպես եզրափակչում է։ Հաղթող երկիր
№ | Երկիր | Լեզուն | Արտիստ | Երգ | Հայերեն | Տեղ | Միա- վորներ |
---|---|---|---|---|---|---|---|
01 | Ուկրաինա | անգլերեն | Մարիա Յարեմչուկ | «Tick-Tock» | Թիք-թաք | 6 | 113 |
02 | Բելառուս | անգլերեն | ԹԵՈ | «Cheesecake» | Չիզքեյք | 16 | 43 |
03 | Ադրբեջան | անգլերեն | Դիլարա Կազիմովա | «Start a Fire» | Կրակ բացել | 22 | 33 |
04 | Իսլանդիա | անգլերեն | Pollapönk | «Enga fordóma» | Ոչ կանխակալ | 15 | 58 |
05 | Նորվեգիա | անգլերեն | Կառլ Էսփեն | «Silent Storm» | Խաղաղ փոթորիկ | 8 | 88 |
06 | Ռումինիա | անգլերեն | Պաուլա Սելինգ և Օվի | «Miracle» | Հրաշք | 12 | 72 |
07 | Հայաստան | անգլերեն | Արամ Mp3 | «Not Alone» | Միայնակ չէ | 4 | 174 |
08 | Չեռնոգորիա | չեռնոգորերեն | Սերգեյ Չետկովիչ | «Moj svijet» | Իմ աշխարհը | 19 | 37 |
09 | Լեհաստան | լեհերեն, անգլերեն | Դոնաթան և Կլեո | «My Słowianie - We Are Slavic» | Մենք սլավոններ ենք | 14 | 62 |
10 | Հունաստան | անգլերեն | Freaky Fortune և Riskykidd | «Rise Up» | Թռչիր | 20 | 35 |
11 | Ավստրիա | անգլերեն | Կոնչիտա Վուրստ | «Rise Like a Phoenix» | Կբարձրանա ինչպես փյունիկը | 1 | 290 |
12 | Գերմանիա | անգլերեն | Էլայզա | «Is It Right» | Դա ճիշտ է՞ | 18 | 39 |
13 | Շվեդիա | անգլերեն | Սաննա Նիլսեն | «Undo» | Չեղարկել | 3 | 218 |
14 | Ֆրանսիա | ֆրանսերեն | Twin Twin | «Moustache» | Բեղեր | 26 | 2 |
15 | Ռուսաստան | անգլերեն | Տոլմաչովա քույրեր | «Shine» | Շողա | 7 | 89 |
16 | Իտալիա | իտալերեն | Էմմա Մարոնե | «La mia città» | Իմ քաղաքը | 21 | 33 |
17 | Սլովենիա | անգլերեն, սլովեներեն | Տինկարա Կովաչ | «Spet (Round and Round)» | Կրկին ու կրկին | 25 | 9 |
18 | Ֆինլանդիա | անգլերեն | Softengine | «Something Better» | Ինչ-որ բան ավելի լավ | 11 | 72 |
19 | Իսպանիա | իսպաներեն, անգլերեն | Ռութ Լորենսո | «Dancing in the Rain» | Պարեր անձրևի տակ | 10 | 74 |
20 | Շվեյցարիա | անգլերեն | Սեբալթեր | «Hunter of Stars» | Աստղերի որսորդը | 13 | 64 |
21 | Հունգարիա | անգլերեն | Կալայ-Սոնդերս | «Running» | Վազք | 5 | 143 |
22 | Մալթա | անգլերեն | Firelight | «Coming Home» | Վերադարձ տուն | 23 | 32 |
23 | Դանիա | անգլերեն | Բասիմ | «Cliché Love Song» | Կլիշե սիրո երգ | 9 | 74 |
24 | Նիդերլանդներ | անգլերեն | The Common Linnets | «Calm After The Storm» | Խաղաղություն փոթորկից հետո | 2 | 238 |
25 | Սան Մարինո | անգլերեն | Վալենտինա Մոնեթթա | «Maybe» | Միգուցե | 24 | 14 |
26 | Մեծ Բրիտանիա | անգլերեն | Մոլլի Սմիթեն-Դաունս | «Children of the Universe» | Տիեզերքի երեխաներ | 17 | 40 |
Քվեարկության աղյուսակներ
խմբագրելԱռաջին կիսաեզրափակիչ
խմբագրել«Մեծ հնգյակի» անդամներ, ովքեր քվեարկել են այս կիսաեզրափակչում Եզրափակիչ անցած երկրներ
Քվեարկողներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միավորներ | |||||||||||||||||||||
Հայաստան | 121 | 6 | 5 | 8 | 3 | 5 | 12 | 12 | 3 | 10 | 4 | 12 | 10 | 8 | 5 | 12 | 6 | ||||
Լատվիա | 33 | 6 | 1 | 6 | 7 | 5 | 2 | 3 | 2 | 1 | |||||||||||
Էստոնիա | 36 | 5 | 10 | 5 | 5 | 5 | 4 | 2 | |||||||||||||
Շվեդիա | 131 | 4 | 8 | 7 | 10 | 6 | 6 | 10 | 8 | 10 | 3 | 8 | 8 | 5 | 10 | 10 | 6 | 12 | |||
Իսլանդիա | 61 | 5 | 2 | 7 | 3 | 4 | 7 | 1 | 7 | 6 | 8 | 8 | 3 | ||||||||
Ալբանիա | 22 | 2 | 5 | 1 | 12 | 2 | |||||||||||||||
Ռուսաստան | 63 | 7 | 4 | 1 | 2 | 2 | 10 | 6 | 1 | 12 | 5 | 4 | 5 | 4 | |||||||
Ադրբեջան | 57 | 2 | 4 | 1 | 7 | 10 | 5 | 6 | 6 | 2 | 4 | 7 | 1 | 2 | |||||||
Ուկրաինա | 118 | 12 | 7 | 10 | 6 | 7 | 3 | 7 | 12 | 7 | 8 | 4 | 7 | 5 | 8 | 3 | 7 | 5 | |||
Բելգիա | 28 | 6 | 4 | 4 | 7 | 1 | 3 | 2 | 1 | ||||||||||||
Մոլդովա | 13 | 4 | 1 | 2 | 6 | ||||||||||||||||
Սան Մարինո | 40 | 2 | 1 | 3 | 4 | 8 | 3 | 6 | 4 | 1 | 7 | 1 | |||||||||
Պորտուգալիա | 39 | 3 | 4 | 1 | 1 | 6 | 3 | 2 | 3 | 3 | 5 | 8 | |||||||||
Նիդերլանդներ | 150 | 10 | 12 | 12 | 12 | 12 | 2 | 2 | 3 | 7 | 10 | 2 | 12 | 12 | 1 | 12 | 12 | 10 | 7 | ||
Չեռնոգորիա | 63 | 8 | 3 | 12 | 5 | 2 | 1 | 5 | 6 | 6 | 4 | 7 | 4 | ||||||||
Հունգարիա | 127 | 1 | 3 | 8 | 10 | 8 | 10 | 8 | 8 | 8 | 12 | 4 | 8 | 10 | 10 | 6 | 3 | 10 |
12 միավորներ
խմբագրելN. | Ստացող երկիր | Քվեարկող երկիր |
---|---|---|
8 | Նիդերլանդներ | Դանիա, Էստոնիա, Հունգարիա, Իսլանդիա, Լատվիա, Պորտուգալիա, Սան Մարինո, Շվեդիա |
4 | Հայաստան | Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռուսաստան, Ուկրաինա |
2 | Ուկրաինա | Հայաստան, Ադրբեջան |
1 | Շվեդիա | Իսպանիա |
Ալբանիա | Չեռնոգորիա | |
Ռուսաստան | Մոլդովա | |
Չեռնոգորիա | Ալբանիա | |
Հունգարիա | Բելգիա |
Երկրորդ կիսաեզրափակիչ
խմբագրել«Մեծ հնգյակի» անդամներ, ովքեր քվեարկել են այս կիսաեզրափակչում Եզրափակիչ անցած երկրներ
Քվեարկողներ | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միավորներ | ||||||||||||||||||||
Մալթա | 63 | 2 | 8 | 4 | 1 | 1 | 5 | 3 | 4 | 12 | 5 | 3 | 3 | 5 | 7 | |||||
Իսրայել | 19 | 3 | 2 | 5 | 6 | 1 | 2 | |||||||||||||
Նորվեգիա | 77 | 7 | 5 | 6 | 5 | 8 | 10 | 8 | 4 | 2 | 7 | 4 | 4 | 7 | ||||||
Վրաստան | 15 | 2 | 6 | 5 | 1 | 1 | ||||||||||||||
Լեհաստան | 70 | 1 | 4 | 7 | 2 | 4 | 2 | 10 | 3 | 3 | 3 | 3 | 12 | 10 | 4 | |||||
Ավստրիա | 169 | 10 | 10 | 8 | 10 | 10 | 10 | 12 | 12 | 7 | 6 | 12 | 12 | 10 | 12 | 4 | 12 | 12 | ||
Լիտվա | 36 | 5 | 7 | 2 | 5 | 6 | 1 | 10 | ||||||||||||
Ֆինլանդիա | 97 | 3 | 12 | 1 | 8 | 8 | 5 | 10 | 10 | 8 | 4 | 2 | 5 | 5 | 8 | 8 | ||||
Իռլանդիա | 35 | 4 | 1 | 3 | 5 | 4 | 7 | 1 | 2 | 1 | 2 | 5 | ||||||||
Բելառուս | 87 | 6 | 7 | 1 | 12 | 7 | 10 | 12 | 7 | 1 | 2 | 8 | 6 | 8 | ||||||
Մակեդոնիա | 33 | 3 | 2 | 2 | 1 | 1 | 10 | 12 | 2 | |||||||||||
Շվեյցարիա | 92 | 5 | 5 | 12 | 6 | 7 | 8 | 6 | 3 | 3 | 5 | 8 | 10 | 10 | 3 | 3 | ||||
Հունաստան | 74 | 8 | 6 | 6 | 3 | 1 | 3 | 4 | 4 | 12 | 4 | 3 | 7 | 6 | 6 | 1 | ||||
Սլովենիա | 52 | 8 | 4 | 4 | 3 | 7 | 3 | 2 | 6 | 6 | 7 | 2 | ||||||||
Ռումինիա | 125 | 12 | 12 | 10 | 6 | 12 | 2 | 6 | 7 | 8 | 8 | 7 | 10 | 7 | 8 | 4 | 6 |
12 միավորներ
խմբագրելN. | Ստացող երկիր | Քվեարկող երկիր |
---|---|---|
7 | Ավստրիա | Ֆինլանդիա, Հունաստան, Իռլանդիա, Իտալիա, Ռումինիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա |
3 | Ռումինիա | Ավստրիա, Իսրայել, Մալթա |
2 | Բելառուս | Վրաստան, Լիտվա |
1 | Մալթա | Մակեդոնիա |
Լեհաստան | Գերմանիա | |
Ֆինլանդիա | Նորվեգիա | |
Մակեդոնիա | Սլովենիա | |
Շվեյցարիա | Լեհաստան | |
Հունաստան | Բելառուս |
Եզրափակիչ
խմբագրելՀաղթող երկիր
Քվեարկող երկրներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միավորներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ուկրաինա | 113 | 8 | 10 | 7 | 5 | 5 | 5 | 7 | 10 | 2 | 6 | 2 | 1 | 7 | 8 | 4 | 10 | 5 | 6 | 5 | |||||||||||||||||||
Բելառուս | 43 | 6 | 7 | 8 | 1 | 12 | 5 | 1 | 3 | ||||||||||||||||||||||||||||||
Ադրբեջան | 33 | 1 | 3 | 10 | 12 | 7 | |||||||||||||||||||||||||||||||||
Իսլանդիա | 58 | 6 | 2 | 2 | 4 | 7 | 1 | 7 | 1 | 5 | 5 | 6 | 8 | 4 | |||||||||||||||||||||||||
Նորվեգիա | 88 | 4 | 1 | 1 | 7 | 3 | 1 | 5 | 3 | 2 | 5 | 7 | 5 | 2 | 6 | 10 | 5 | 3 | 3 | 8 | 7 | ||||||||||||||||||
Ռումինիա | 72 | 1 | 6 | 4 | 8 | 5 | 8 | 8 | 5 | 12 | 1 | 8 | 2 | 4 | |||||||||||||||||||||||||
Հայաստան | 174 | 10 | 10 | 2 | 7 | 10 | 1 | 7 | 12 | 6 | 5 | 12 | 8 | 4 | 4 | 7 | 6 | 2 | 7 | 6 | 10 | 5 | 3 | 4 | 6 | 12 | 8 | ||||||||||||
Չեռնոգորիա | 37 | 12 | 7 | 6 | 12 | ||||||||||||||||||||||||||||||||||
Լեհաստան | 62 | 7 | 7 | 2 | 3 | 2 | 4 | 1 | 10 | 2 | 5 | 8 | 1 | 3 | 2 | 5 | |||||||||||||||||||||||
Հունաստան | 35 | 6 | 4 | 7 | 4 | 3 | 1 | 2 | 2 | 2 | 4 | ||||||||||||||||||||||||||||
Ավստրիա | 290 | 8 | 1 | 10 | 10 | 8 | 2 | 12 | 7 | 12 | 10 | 5 | 12 | 12 | 12 | 12 | 12 | 10 | 10 | 8 | 12 | 12 | 6 | 4 | 5 | 12 | 7 | 12 | 12 | 10 | 10 | 12 | 3 | ||||||
Գերմանիա | 39 | 5 | 2 | 6 | 8 | 2 | 7 | 4 | 5 | ||||||||||||||||||||||||||||||
Շվեդիա | 218 | 12 | 7 | 8 | 12 | 3 | 4 | 2 | 6 | 4 | 2 | 8 | 10 | 10 | 6 | 8 | 7 | 12 | 8 | 10 | 7 | 8 | 10 | 7 | 10 | 6 | 8 | 10 | 2 | 7 | 4 | ||||||||
Ֆրանսիա | 2 | 1 | 1 | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ռուսաստան | 89 | 4 | 12 | 12 | 10 | 10 | 5 | 2 | 1 | 8 | 2 | 3 | 8 | 6 | 6 | ||||||||||||||||||||||||
Իտալիա | 33 | 6 | 1 | 2 | 12 | 10 | 2 | ||||||||||||||||||||||||||||||||
Սլովենիա | 9 | 8 | 1 | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ֆինլանդիա | 72 | 5 | 7 | 3 | 4 | 4 | 6 | 6 | 4 | 6 | 4 | 2 | 3 | 6 | 3 | 6 | 3 | ||||||||||||||||||||||
Իսպանիա | 74 | 2 | 5 | 5 | 2 | 2 | 1 | 6 | 4 | 8 | 5 | 4 | 2 | 12 | 2 | 4 | 4 | 6 | |||||||||||||||||||||
Շվեյցարիա | 64 | 6 | 5 | 5 | 10 | 4 | 3 | 3 | 2 | 3 | 1 | 3 | 3 | 1 | 7 | 1 | 2 | 5 | |||||||||||||||||||||
Հունգարիա | 143 | 3 | 5 | 8 | 6 | 10 | 12 | 6 | 7 | 7 | 6 | 5 | 2 | 1 | 3 | 4 | 7 | 1 | 7 | 8 | 7 | 4 | 6 | 7 | 1 | 10 | |||||||||||||
Մալթա | 32 | 5 | 1 | 3 | 5 | 4 | 10 | 1 | 3 | ||||||||||||||||||||||||||||||
Դանիա | 74 | 8 | 1 | 4 | 1 | 6 | 8 | 8 | 3 | 6 | 6 | 3 | 3 | 1 | 1 | 3 | 6 | 5 | 1 | ||||||||||||||||||||
Նիդերլանդներ | 238 | 2 | 12 | 12 | 3 | 4 | 12 | 8 | 10 | 12 | 10 | 8 | 3 | 4 | 10 | 8 | 7 | 10 | 12 | 10 | 2 | 8 | 12 | 12 | 8 | 10 | 12 | 10 | 7 | ||||||||||
Սան Մարինո | 14 | 3 | 3 | 4 | 3 | 1 | |||||||||||||||||||||||||||||||||
Մեծ Բրիտանիա | 40 | 4 | 3 | 5 | 4 | 7 | 5 | 1 | 3 | 8 |
12 միավորներ
խմբագրելN. | Ստացող երկիր | Քվեարկող երկիր |
---|---|---|
13 | Ավստրիա | Բելգիա, Ֆինլանդիա, Հունաստան, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Պորտուգալիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Նիդերլանդներ, Մեծ Բրիտանիա |
8 | Նիդերլանդներ | Էստոնիա, Գերմանիա, Հունգարիա, Իսլանդիա, Լատվիա, Լիտվա, Նորվեգիա, Շվեդիա |
3 | Շվեդիա | Դանիա, Ռումինիա, Ուկրաինա |
Հայաստան | Ավստրիա, Ֆրանսիա, Վրաստան | |
2 | Չեռնոգորիա | Հայաստան, Մակեդոնիա |
Ռուսաստան | Ադրբեջան, Բելառուս | |
1 | Իտալիա | Մալթա |
Ադրբեջան | Սան Մարինո | |
Բելառուս | Ռուսաստան | |
Ռումինիա | Մոլդովա | |
Իսպանիա | Ալբանիա | |
Հունգարիա | Չեռնոգորիա |
Խոսնակներ
խմբագրելՔվեարկության 1-7 միավորները ավտոմատ կերպով հայտնվում են էկրանին, իսկ 8,10 և 12 միավորները խոսնակը հայտարարում է երկրից բանավոր կերպով։ Երկրները իրենց միավորները հայտարարել են հետևյալ հերթականությամբ.
- Ադրբեջան – Սաբինա Բաբաևա
(Ադրբեջանի ներկայացուցիչը 2012-ի մրցույթին) - Հունաստան – Ադրիանա Մանգանիա
- Լեհաստան – Պաուլիա Խիլևսկայա
- Ալբանիա – Անդրի Ջահու
- Սան Մարինո – Միկելե Պերնիոլա
(Սան Մարինոյի ներկայացուցիչը Մանկական Եվրատեսիլ 2013-ին) - Դանիա – Սոֆի Լասեն Կալկե
- Չեռնոգորիա – Տիյանա Միշկովիչ
- Ռումինիա – Սոնիա Արջինտ Յոնեսկու
- Ռուսաստան – Ալսու
(Ռուսաստանի ներկայացուցիչը 2000-ի մրցույթին և հաղորդավարներից մեկը 2009-ին) - Նիդերլանդներ – Թիմ Դաուվսմա
- Մալթա – Վալենտինա Ռոսի
- Ֆրանսիա – Էլոդի Սուիգ
- Մեծ Բրիտանիա – Սքոթ Միլս
- Լատվիա – Ռալֆ Էյլանդս
(Լատվիայի ներկայացուցիչը 2013-ի մրցույթին) - Հայաստան – Աննա Ավանեսյան
- Իսլանդիա – Բենեդիկտ Վալսոն
- Մակեդոնիա – Մարկո Մարկ
- Շվեդիա – Ալսազար
- Բելառուս – Ալյոնա Լանսկայա
(Բելառուսի ներկայացուցիչը 2013-ի մրցույթին) - Գերմանիա – Հելենա Ֆիշեր
- Իսրայել – Օֆեր Նախշոն
- Պորտուգալիա – Ժուանա Տելեշ
- Նորվեգիա – Մարգրետ Ռուեդ
- Էստոնիա – Լաուրի Պիլհապ
- Հունգարիա – Եվա Նովոդոմսկի
- Մոլդովա – Օլիվիա Ֆուրտունե
- Իռլանդիա – Նիկի Բիրն
- Ֆինլանդիա – Ռեդրամ
- Լիտվա – Իգնաս Կրուպավիչյուս
- Ավստրիա – Կատարինա Բելովիչ
- Իսպանիա – Կարոլինա Կասադո
- Բելգիա – Անջելիկա
- Իտալիա – Լինուս
- Ուկրաինա – Զլատա Օգնևիչ
(Ուկրաինայի ներկայացուցիչը 2013-ի մրցույթին) - Շվեյցարիա – Կուրտ Էշբախեր
- Վրաստան – Սոֆո Գելովանի և Նոդիկո Թաթիշվիլի
(Վրաստանի ներկայացուցիչները 2013-ի մրցույթին) - Սլովենիա – Ուլա Ֆուրլան
Այլ մրցանակներ
խմբագրելՕԳԱԵ միջազգային կազմակերպությունը հիմնվել է 1984 թվականին Ֆինլանդիայում։ Կազմակերպության ունի ակումբներ Եվրոպական 40 երկրներում։ Յուրաքանչյուր երկրի ակումբ ամեն տարվա մրցութից օրեր առաջ կազմակերպում է քվեարկություն ակումբի անդամների միջև և բոլոր անդամների քվեարկության արդյունքում կազմվում է տվյալ ակումբի թոփ 10։ Բոլոր ակումբների 1-12 միավորները իրար գումարելուց հետո վերջնական արդյունքները հայտնի են դառնում։ Ստորև ներկայացված են 2014 թվականի մրցույթի ամենաշատ ձայներ ստացած 5 երկրները.
Երկիր | Երգ | Կատարող(ներ) | Երգահան(ներ) | ՕԳԱԵ արդյունք |
---|---|---|---|---|
Շվեդիա | «Undo» | Սաննա Նիլսեն | Ֆրեդրիկ Շեմպե, Դևիդ Կրյուգեր, Համեդ "K-One" Պիրոուզպանահ | 354 |
Հունգարիա | «Running» | Կալայ-Սոնդերս | Անդրաշ Կալայ-Սոնդերս, Կրիստիան Սզակոս | 262 |
Իսրայել | «Same Heart» | Մեյ Ֆեյնգոլդ | Ռամի Թալմիդ | 233 |
Ավստրիա | «Rise Like a Phoenix» | Կոնչիտա Վուրստ | Չարլի Մեյսոն, Ջոի Պատուլկա, Ալի Զուցկովսկի, Ջուլիան Մաաս | 221 |
Մեծ Բրիտանիա | «Children of the Universe» | Մոլլի Սմիթեն-Դաունս | Մոլլի Սմիթեն-Դաունս, Անդերս Հանսոն | 162 |
Բարբարա Դեքսի մրցանակ
խմբագրելԲարբարա Դեքսի մրցանակը տրվում է բելգիացի երգչուհի Բարբարա Դեքսի անունից ով «Iemand als jij» երգով ներկայացրել է Բելգիան Եվրատեսիլ 1993 երգի մրցույթում։ Մրցանակը տրվում է այն արտիստին ով eurovisionhouse.nl կայքի կողմից անցկացրած քվեարկության արդյունքում ճանաչվում է հաղթող որպես ամենավատ հագնված արտիստ։
Երկիր | Կատարող | Երգ | Ձայներ |
---|---|---|---|
Լիտվա | Վիլյա Մատաչյունայտե | «Attention» | 311 |
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ» հոդվածին։ |