Նինա Սուլաբերիձե (հունվարի 31, 1995(1995-01-31)[1], Մոսկվա, Ռուսաստան) ավելի լավ հայտնի որպես Նինա Սուբլատտի, վրացի երգչուհի, երգահան, մոդել է, ով 2015-ին ներկայացրել է Վրաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում իր "Warrior" (Ռազմիկ) երգով[2]։ Նա հայտնվեց եզրափակչում, որտեղ զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը։

Նինա Սուբլաթի
Ծնվել էհունվարի 31, 1995(1995-01-31)[1] (29 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Երկիր Վրաստան
Ժանրերփոփ, դարկ ուեյվ և ինդի փոփ
Մասնագիտություներգչուհի, մոդել, կոմպոզիտոր և գեղագիր
Գործիքներդաշնամուր և վոկալ
Կայքninasublatti.com
 Nina Sublatti Վիքիպահեստում

Կյանքը և կարիերան խմբագրել

Սուբլատտին ծնվել է վրացի ծնողներից Մոսկվայում՝ Ռուսաստանում։ Նրա ծնվելուց հետո ընտանիքը վերադարձել է Վրաստան։ Նա ընդունվել է արվեստի դպրոց, որտեղ ուսուցանել է նկարչություն, գծագրություն և քանդակագործություն։ 2008-ին Նինան պայմանագիր է կնքում մի մոդելական գործակալության հետ և սկսում է մոդելի իր աշխատանքը։ 2011-ից սկսում է աշխատել Georgian Dream Studio (Վրացական երազանք ստուդիա)-ի հետ, որի շրջանակներում էլ համագործակցում է վրացի երգիչ Բեռա Իվանիշվիլիի հետ[3]։

2013-ին Նինան ճանաչվեց որպես Saqartvelos Varskvlavi («Սուպերսթար» նախագծի վրացական տարբերակ) հաղթող[4]։ Այդ նույն տարում նա ձայնագրեց իր առաջին Dare to Be Nina Sublatti ձայնասկավառակը, որը դարձավ Վրաստանի ամենավաճառված ձայնասկավառակներից մեկը[3]։ 2014-ի դեկտեմբերին հայտարարվեցին Եվրատեսիլ երգի մրցույթի վրացական նախընտրական փուլի 5 մասնակիցները, որոնց թվում էր նաև Նինան իր "Warrior" (Զինվոր) երգով։ 2015-ի հունվարի 14-ին նա ներկայացվեց որպես հաղթող և իրավունք ստացավ ներկայացնել Վրաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում։ Հաջողությամբ հաղթահարելով առաջին կիսաեզրափակիչը Նինան եզրափակչում հավաքեց 51 միավոր և զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը։

Անձնական կյանքը խմբագրել

Սուբլատտին նշում է, որ երաժշտական ասպարեզում իր վրա մեծ ազդեցություն ունեն Ջենիս Ջոպլինը, Բրայան Մոլքոն և Բյորկը։ Նինան իր վրա ունի մի քանի դաջվածքներ, որոնք արել է անձամբ[5]։

Ձայնասկավառակներ խմբագրել

Dare to Be Nina Sublatti (2014)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. http://www.eurovision.tv/page/news?id=its_nina_for_georgia
  3. 3,0 3,1 http://wiwibloggs.com/2014/12/25/get-know-georgian-finalistnina-sublatti/70344/
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  5. http://wiwibloggs.com/2015/01/03/exclusive-nina-sublatti-chats-wiwibloggs-georgias-eurovision-selection/71183/
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Սուբլաթի» հոդվածին։