Դիրկ Կույտ
Դիրկ Կույտ (հոլ.՝ Dirk Kuijt, Նիդերլանդերեն արտասանություն` [ˈdɪrk ˈkœyt] ( ), հուլիսի 22, 1980[1][2], Կաթվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Կարիերան սկսել է հարձակվողի դիրքում, սակայն հանդես է եկել նաև որպես վինգեր և հարձակողական կիսապաշտպան[3]:
![]() Կույտը 2015 թվականին՝ Ֆեյենորդում խաղալու ժամանակ | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 22, 1980[1][2] (40 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Կաթվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ | |||||||||||
Հասակ | 183 սմ | |||||||||||
Քաշ | 77 կգ | |||||||||||
Դիրք |
հարձակվող վինգեր հարձակողական կիսապաշտպան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
1985-1998 |
![]() | |||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | ||||||||||
1998 |
![]() | 6 | (3) | |||||||||
1998-2003 |
![]() | 160 | (51) | |||||||||
2003-2006 |
![]() | 101 | (71) | |||||||||
2006-2012 |
![]() | 208 | (51) | |||||||||
2012-2015 |
![]() | 95 | (26) | |||||||||
2015-2017 |
![]() | 63 | (31) | |||||||||
1998-2017 | Ընդհանուր | 632 | (233) | |||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
1998-1999 |
![]() | 5 | (2) | |||||||||
2000-2001 |
![]() | 11 | (6) | |||||||||
2004-2014 |
![]() | 104 | (24) | |||||||||
| ||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կույտը պրոֆեսիոնալ կարիերան սկսեց 1998 թվականին Ուտրեխտում: Ուտրեխտի կազմում անցկացրել է 5 մրցաշրջան և վերջին մրցաշրջանում ակումբի հետ հաղթել է Նիդերլանդների գավաթը և հաղթել 2003 թվականի Նիդերլանդների Ոսկե խաղակոշիկը: Դրանից հետո նա 1 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է Ֆեյենորդ: Նա դարձավ թիմի ավագը և 3 տարի անընդմեջ ճանաչվեց թիմի լավագույն ռմբարկու, 2004-2005 մրցաշրջանի Էրեդիվիզիի լավագույն ռմբարկու և 2005-2006 մրցաշրջանի Էրեդիվիզիի լավագույն ֆուտբոլիստ: 1999-ից 2006 թվականները ընկած 7 մրցաշրջաններում Կույտը բաց է թողել ընդամենը 5 խաղ, իսկ 2001-ից 2006 թվականներին մասնակցել է 179 հաջորդական խաղերի:
Կույտը Ֆեյենորդում անցկացրեց 3 մրցաշրջան՝ դառնալով 83 գոլի հեղինակ 122 խաղերում: 2006 թվականին նա միացավ անգլիական Լիվերպուլին 10 միլիոն եվրոյի դիմաց[4]: Շուտով նա դարձավ Լիվերպուլի հիմնական կազմի խաղացող և գոլ հեղինակեց իր առաջին Չեմպիոնների Լիգայի եզրափակչում՝ Միլանի դեմ:
Կույտը մի շարք կարևոր գոլեր է խփել Լիվերպուլի կազմում՝ ներառյալ 7 գոլերը 2007-2008 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայում: Իր առաջին հետ-տրիկը անգլիական թիմի կազմում խփել է 2011 թվականի մարտին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում: 2012 թվականի Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում՝ Կարդիֆի դեմ խաղում Կույտը փոխարինման դուրս եկավ և գոլ հեղինակեց խաղի լրացուցիչ ժամանակում, որի շնորհիվ Լիվերպուլը հաղթեց Լիգայի գավաթը: Սա դարձավ Կույտի միակ հաղթած գավաթը Լիվերպուլի կազմում:
Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Կույտը նշել է 2004 թվականին: Հավաքականի հետ մասնակցել է 2006, 2010, 2014 թվականների Աշխարհի առաջնություններին, 2008 և 2012 թվականների Եվրոպայի առաջնություններին: 2014 թվականի հոկտեմբերի 3-ին հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին:
Կույտը ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան 2017 թվականի մայիսի 17-ին՝ վերջին խաղում դառնալով գոլի հեղինակ, որի շնորհիվ Ֆեյենորդը հաղթեց 1999 թվականից հետո իր առաջին Էրեդիվիզին[5]:
Վաղ կյանքԽմբագրել
Կույտը 4 երեխաներից 3-րդն էր: Նրա հայրը ձկնորս էր, և Կույտը ասել է, որ եթե նա ֆուտբոլիստ չդառնար, ապա կշարունակեր իր հոր գործը: Նա մեծացել է Կաթվեյկ ձկնորսական համայնքում:
Կույտը միացել է Արագ Տղաներ ակումբի ակադեմիային 5 տարեկան հասակում: Թիմի առաջին կազմում խաղացել է 1998 թվականին և մասնակցել է մրցաշրջանի վերջին 6 խաղերին՝ գրավելով Էրեդիվիզիում հանդես եկող Ուտրեխտի ղեկավարության ուշադրությունը: Կույտը մինչև հիմա կանոնավոր կերպով այցելում է Կաթվեյկ և իր նախկին ակումբ Արագ Տղաներ, որը ստացել էր 300,000 եվրո ֆուտբոլիստի՝ Լիվերպուլ տեղափոխությունից:
Ակումբային կարիերաԽմբագրել
ՈւտրեխտԽմբագրել
Կույտը միացավ Ուտրեխտին 1998 թվականի ամռանը՝ 18 տարեկան հասակում, և միանգամից հաստատվեց թիմի հիմնական կազմում: Նա երբեմն խաղում էր հարձակվողի դիրքում, բայց ավելի հաճախ նա հանդես էր գալիս որպես վինգեր, քանի որ հարձակվողի դիրքում ավելի նախընտրելի էր Իգոր Գլուշչևիչը:
Այսպես շարունակվեց մինչև 2002-2003 մրցաշրջանը, երբ թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Ֆոեկե Բույը, ով սկսեց Կույտին խաղացնել հարձակվողի և ենթահարձակվողի դիրքում, ինչից հետո այդ մրցաշրջանում Կույտը 20 գոլ հեղինակեց առաջնությունում: Ուտրեխտը նաև հասավ Նիդերլանդների գավաթի եզրափակիչ, որտեղ խաղաց Ֆեյենորդի դեմ: Չնայած Ֆեյենորդը խաղի ֆավորիտն էր, Ուտրեխտը հաղթեց 4-1 հաշվով: Այս խաղում Կույտը դարձավ գոլի հեղինակ և ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ: Մրցաշրջանից հետո Կույտը 1 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ֆեյենորդ, որտեղ փոխարինեց ակումբից հեռացող Պիեր վան Հոյդոնկին:
ՖեյենորդԽմբագրել
Ֆեյենորդում անընդմեջ խփած գոլերի շնորհիվ Կույտը միանգամից ստացավ երկրպագուների սերը: Իր առաջին մրցաշրջանում նա դարձավ 22 գոլի հեղինակ: 2004-2005 մրցաշրջանի առաջին խաղում Կույտը խփեց իր կարիերայի առաջին հետ-տրիկը՝ Դե Գրաֆսհապի դեմ խաղում: Հետո նա 3 գոլ խփեց ԱԴՕ Դեն Հաագի դեմ խաղում: Այս մրցաշրջանը նա ավարտեց 29 գոլերով: Սա նրա կարիերայի լավագույն արդյունքն է:
2005 թվականին Կույտը դարձավ Ֆեյենորդի ավագը և անցկացրեց իր 3-րդ հաջողակ մրցաշրջանը՝ խփելով 25 գոլ բոլոր մրցաշարերում: Նա շատ լավ էր համագործակցում իր թիմակից Սալոմոն Կալուի հետ: Նրանց զույգը անվանել էին «K2»[6][7]:
2006 թվականի ամռանը շշուկներ էին պտտվում, որ Կույտով հետաքրքրված են անգլիական Լիվերպուլը և Նյուքասլը: Դրանք սկիզբ էին առել դեռ մայիսին, երբ Կույտը հայտարարեց, որ թեև նա երջանիկ է Լիվերպուլում, նա ցանկանում է հանդես գալ Պրեմիեր Լիգայում[8]: Կույտը Լիվերպուլ տեղափոխվեց օգոստոսի 18-ին մոտ 10 միլիոն եվրոյի դիմաց[4]:
1999-ից 2006 թվականների 7 մրցաշրջաններում Կույտը բաց է թողել ընդամենը 5 խաղ՝ անցկացնելով 233 հանդիպում, իսկ 2001 թվականի մարտից 2006 թվականի ապրիլը ընկած ժամանակահատվածում մասնակցել է 179 հաջորդական խաղերի[9]:
ԼիվերպուլԽմբագրել
2006-2007 մրցաշրջանԽմբագրել
Լիվերպուլին միանալուց հետո Կույտը հայտարարեց. «Ես ցանկանում էի հեռանալ Ֆեյենորդից միայն ինչ-որ իսկապես մեծ ակումբի համար, որն է հանդիսանում է Լիվերպուլը: Այն ֆանտաստիկ մեծ ակումբ է, և այստեղ խաղալը իրական ճնշում կլինի[10]:»
Լիվերպուլում Կույտը իր դեբյուտը նշել է 2006 թվականի օգոստոսի 26-ին՝ փոխարինման դուրս գալով Վեստ Հեմի դեմ խաղում[11]: Առաջին անգամ մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել սեպտեմբերի 12-ին՝ ՊՍՎ-ի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում[12]: Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 20-ին՝ Նյուքասլի դեմ խաղում[13]: Հոլանդացին գոլ խփեց նաև հաջորդ՝ Տոտենհեմի դեմ խաղում[14]: Իր 3-րդ գոլը Լիվերպուլի կազմում խփեց Աստոն Վիլլայի դեմ խաղում, ինչից հետո ողջունեց իր հիվանդ հորը, ով հետևում էր խաղին մարզադաշտից[15]: 2 շաբաթ անց Կույտը դուբլ ձևակերպեց Ռեդինգի դեմ 2-0 ավարտված խաղում[16]:
Իր վաղ ելույթների համար Կույտը շատ գովասանք ստացավ, մասնավորապես՝ Daily Mirror-ը գրում էր. «Հոլանդացին ունի հեթանոսական հերոսի տեսք ստեղծման ընթացքում[17]:» Նրա վաղ հայտնիության պատճառներից մեկը նաև այն էր, որ Կույտը ամեն խաղից հետո քայլում էր դաշտի բոլոր անկյուններով և ծափահարում Լիվերպուլի երկրպագուներին:
2007 թվականի հունվարի 20-ին Կույտը գոլի հեղինակ դարձավ Չելսիի դեմ խաղի 4-րդ րոպեին, և Լիվերպուլը հաղթեց 2-0 հաշվով[18]: Սա առաջին անգամն էր, երբ Ռաֆայել Բենիտեսը պարտության մատնեց Ժոզե Մոուրինյոյին: Սա նաև Լիվերպուլի առաջին գոլն էր 2006-2007 մրցաշրջանում՝ խփված մրցաշարային աղյուսակի լավագույն 4 ակումբների դեմ խաղերում: Այդ մրցաշրջանում իր 10-րդ գոլը Կույտը խփեց 2007 թվականի հունվարի 30-ին՝ Վեստ Հեմի դեմ խաղում[19]:
2006-2007 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի Չելսիի դեմ պատասխան խաղում Կույտը գոլի հեղինակ դարձավ լրացուցիչ ժամանակում, սակայն այն չեղյալ հայտարարվեց խաղից դուրս վիճակի պատճառով: Հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում Կույտը իրացրեց հաղթական 11-մետրանոցը[20]: Միլանի դեմ եզրափակչի խաղում Կույտը դարձավ Լիվերպուլի միակ գոլի հեղինակը, բայց մերսիսայդական ակումբը պարտվեց 2-1 հաշվով[21]:
2007-2008 մրցաշրջանԽմբագրել
Կույտը խփեց 2007-2008 մրցաշրջանի իր առաջին գոլերը 2007 թվականի օգոստոսի 28-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման Թուլուզի դեմ խաղում[22]: Հոկտեմբերի 20-ին՝ Էվերտոնի դեմ Մերսիսայդական դերբիում Կույտը իրացրեց երկու 11-մետրանոցները, որոնց շնորհիվ Լիվերպուլը հաղթեց 2-1 հաշվով[23]: Այս մրցաշրջանում իր երրորդ և վերջին գոլը նա խփեց 2007 թվականի նոյեմբերին՝ Նյուքասլի դեմ խաղում[24]: Սրանից հետո հոլանդացին չկարողացավ ոչ մի գոլ խփել Պրեմիեր Լիգայում մինչև 2008 թվականի հոկտեմբերը: Բոլոր մրցաշարերում անցկացրած 13 խաղերում Կույտը չդարձավ ոչ մի գոլի հեղինակ:
2008 թվականի փետրվարի 19-ին՝ Ինտերի դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի խաղում Կույտը խփեց առաջին գոլը, իսկ Լիվերպուլը հաղթեց 2-0 հաշվով[25]:
2008 թվականից Կույտը սկսեց հանդես գալ աջ վինգերի դիրքում և շուտով հարմարվեց նոր դիրքին:
2008 թվականի ապրիլի 22-ին Կույտը խփեց առաջին գոլը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի Չելսիի դեմ առաջին խաղում[26]: Խաղը ավարտվեց 1-1 հաշվով, սակայն Լիվերպուլը դուրս մնաց պատասխան խաղում լրացուցիչ ժամանակում Դրոգբայի և Լեմպարդի գոլերի պատճառով[27]:
2008-2009 մրցաշրջանԽմբագրել
Կույտը գոլի հեղինակ դարձավ 2008-2009 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի Ստանդարտ Լյեժի դեմ խաղի վերջում, որի շնորհիվ Լիվերպուլը անցավ մրցաշարի խմբային փուլ[28]:
Կույտը հայտնի էր կարևոր խաղերում խփած կարևոր գոլերով, որոնցից էին 2008 թվականի հոկտեմբերի 5-ին նրա խփած գոլը Մանչեսթեր Սիթիի դարպասը[29] և հոկտեմբերի 18-ին ձևակերպած դուբլը Ուիգան Ատլետիկի դարպասը, որի շնորհիվ Լիվերպուլը 3-2 հաշվով հաղթանակ տարավ[30]:
2008-2009 մրցաշրջանում Կույտը 15 գոլ խփեց: Սա նրա լավագույն արդյունքն էր Լիվերպուլի կազմում: Այս մրցաշրջանում Լիվերպուլը գրավեց 2-րդ հորիզոնականը[31]:
2009-2010 մրցաշրջանԽմբագրել
Լիվերպուլի ֆուտբոլիստների վնասվածքների հետևանքով Կույտը սկսեց հաճախ հանդես գալ կենտրոնական հարձակվողի դիրքում: Նա գոլի հեղինակ դարձավ Ստոկ Սիթիի[32] և Բարնլիի[33] դեմ խաղերում, որոնք երկուսն էլ ավարտվեցին 4-0 հաշվով: Նա գոլ խփեց նաև Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հունգարական Դեբրեցենի դեմ 1-0 հաշվով ավարտված խաղում[34]: Կույտը խփեց իր 4-րդ գոլը Պրեմիեր Լիգայում Էվերտոնի դեմ խաղում[35]: 2010 թվականի հունվարի 20-ին Կույտը խփեց խաղի երկու գոլերը Տոտենհեմի դեմ 2-0 հաշվով ավարտված խաղում[36]:
Փետրվարի 6-ին Կույտը խփեց իր 4-րդ գոլը Մերսիսայդական դերբիներում՝ գլխի հարվածով գրավելով Էվերտոնի դարպասը խաղի 55-րդ րոպեին[37]: Սա դարձավ նրա 50-րդ գոլը Լիվերպուլի կազմում բոլոր մրցաշարերում: Նա նաև ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ: Ապրիլի 8-ին հոլանդացին խփեց իր 51-րդ գոլը Լիվերպուլի կազմում՝ Բենֆիկայի դեմ Եվրոպա Լիգայի խաղում[38]: Այդ գոլը սկզբից չեղյալ համարվեց մրցավարի կողմից խաղից դուրս վիճակի պատճառով, սակայն Լիվերպուլի ֆուտբոլիստների և մարզիչ Ռաֆայել Բենիտեսի առարկությունների պատճառով մրցավարը փոխեց իր միտքը և թույլ տվեց գոլը: Այս մրցաշրջանի վերջին խաղում Կույտը անցկացրեց իր 200-րդ հանդիպումը Լիվերպուլի կազմում՝ Հալլ Սիթիի դեմ խաղում[39]:
2010-2011 մրցաշրջանԽմբագրել
Կույտը մասնակցեց 2010-2011 մրցաշրջանի Լիվերպուլի առաջին խաղին` Արսենալի դեմ, որը ավարտվեց 1-1 հաշվով[40]: Նա նաև մասնակցեց օգոստոսի 23-ին կայացած Մանչեսթեր Սիթիի դեմ խաղին[41]: 3 օր անց Եվրոպա Լիգայի որակավորման փուլի Տրաբզոնսպորի դեմ խաղում Կույտը դարձավ գոլի հեղինակ, որի շնորհիվ Լիվերպուլը հաղթեց 2-1 հաշվով[42]: Նիդերլանդների հավաքականի կազմում մարզվելու ժամանակ Կույտը ստացավ կոճի վնասվածք[43], որի պատճառով բաց թողեց 1 ամիս, սակայն նա վերադարձավ 1 շաբաթ ավելի շուտ և խփեց մրցաշրջանի իր 2-րդ գոլը սեպտեմբերի 25-ին՝ Սանդերլենդի դեմ խաղում[44]:
2011 թվականի մարտի 6-ին Կույտը խփեց իր առաջին հետ-տրիկը Պրեմիեր Լիգայում՝ ակումբի ամենամեծ մրցակից Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում: Այս խաղում Լիվերպուլը հաղթեց 3-1 հաշվով[45]: Ապրիլի 15-ին հոլանդացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2013 թվականի ամառը[46]:
Ապրիլի 17-ին Կույտը իրացրեց 11-մետրանոցը Արսենալի դեմ խաղի 90+12-րդ րոպեին՝ հավասարեցնելով հաշիվը Ռոբին վան Պերսիի 90+8-րդ խփած 11-մետրանոցից հետո: Խաղը ավարտվեց 1-1 հաշվով[47]: 2011 թվականի մայիսի 9-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում խփած գոլի շնորհիվ Կույտը դարձավ Լիվերպուլի առաջին ֆուտբոլիստը Ջոն Օլդրիջից հետո, ով գոլի հեղինակ էր դարձել 5 հաջորդական խաղերում[48]: Կույտը դարձավ այս մրցաշրջանի Լիվերպուլի լավագույն ռմբարկուն՝ 13 գոլերով Պրեմիեր Լիգայում և 15 գոլերով բոլոր մրցաշարերում՝ հավասարվելով իր նախկին լավագույն արդյունքին[49]:
2011-2012 մրցաշրջանԽմբագրել
2011 թվականի սեպտեմբերի 21-ին Կույտը խփեց այս մրցաշրջանի իր առաջին գոլը՝ գրավելով Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դարպասը Ֆուտբոլային Լիգայի գավաթի խաղում[50]: Նա 2011 թվականին այլևս գոլի հեղինակ չդարձավ: 2011 թվականի հոկտեմբերի 1-ին նա բաց թողեց Լիվերպուլի կազմում իր 50-րդ գոլը խփելու հնարավորությունը՝ չիրացնելով 11-մետրանոցը Էվերտոնի դեմ խաղում[51]: Հոկտեմբերի 8-ին հայտարարվեց, որ Կույտը կունենա խորհրդատվական պաշտոն իր առաջին ակումբ Արագ Տղաներում[52]: Կույտը իր առաջին գոլը խփեց 2012 թվականի հունվարի 28-ին՝ Անգլիայի գավաթի 4-րդ ռաունդի Մանչեսթեր Յունայթեդի 88-րդ րոպեին, որի շնորհիվ Լիվերպուլը հաղթեց 2-1 հաշվով[53]: Կույտը խփեց իր 50-րդ գոլը Պրեմիեր Լիգայում փետրվարի 1-ին՝ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում՝ դառնալով Լիվերպուլի 5-րդ ֆուտբոլիստը, ով 50 կամ ավելի գոլ է խփել Պրեմիեր Լիգայում[54]:
Փետրվարի 26-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ 2012 թվականի Ֆուտբոլային Լիգայի գավաթի եզրափակչում փոխարինման դուրս գալով Կույտը խփեց Լիվերպուլի երկրորդ գոլը լրացուցիչ ժամանակում: Խաղը ավարտվեց 2-2 հաշվով[55]: Հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում Կույտը իրացրեց իր 11-մետրանոցը, իսկ Լիվերպուլը նվաճեց Լիգայի գավաթը[56]: Սա դարձավ Կույտի միակ գավաթը, որը նա հաղթեց Լիվերպուլի կազմում:
ՖեներբահչեԽմբագրել
2012 թվականի հունիսի 3-ին Կույտը 3 տարվա պայմանագիր կնքեց թուրքական Ֆեներբահչեի հետ[57][58]: Տրանսֆերի արժեքը կազմեց 1 միլիոն եվրո[59]: Կույտը տարեկան ստանում էր 2.85 միլիոն եվրո աշխատավարձ, գումարած 17,500 եվրո բոնուս խաղերի համար: Նա իր առաջին գոլը խփեց Ֆեներբահչեի կազմում օգոստոսի 8-ին՝ դառնալով 2 գոլի հեղինակ Վասլուիի դեմ խաղում[60]: Կույտը գոլի հեղինակ դարձավ նաև իր Թուրքիայի առաջնության դեբյուտում՝ Էլյազիգսպորի դեմ խաղում[61]: Գազիանտեպսպորի դեմ խաղում Կույտը խփեց իր կարիերայի 250-րդ գոլը՝ ներառյալ միջազգային գոլերը[62]:
Վերադարձ ՖեյենորդԽմբագրել
2015 թվականի ապրիլին Կույտը 1 տարվա պայմանագիր կնքեց Ֆեյենորդի հետ[63]:
2016-2017 մրցաշրջանում Ֆեյենորդը Կույտի հետ հաղթեց իր առաջին Էրեդիվիզին՝ սկսած 1999 թվականից: Մրցաշրջանի վերջին խաղում Կույտը հետ-տրիկ ձևակերպեց, որի շնորհիվ Ֆեյենորդը Հերակլեսին հաղթեց 3-1 հաշվով[64]: 3 օր անց Կույտը հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին[65][66]:
Միջազգային կարիերաԽմբագրել
Երբ Մարկո վան Բաստենը դարձավ Նիդերլանդների ազգային հավաքականի մարզիչ, նա հավաքականի կազմից հեռացրեց արդեն կազմում հաստատված մի շարք ֆուտբոլիստների, այդ թվում՝ հարձակվողներ Ռոյ Մակային և Պատրիկ Կլյուվերտին: Կույտը իր միջազգային դեբյուտը նշեց 2004 թվականի սեպտեմբերին՝ Լիխտենշտայնի դեմ խաղում[67]: Նա դարձավ Նիդերլանդների հավաքականի հիմնական կազմի խաղացող և մասնակցեց 2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման խաղերին: Հավաքականի կազմում Կույտը հիմնականում հանդես էր գալիս 7 համարի մարզաշապիկով, բացառությամբ՝ Եվրո 2008-ը, որտեղ նա խաղում էր 18 համարի ներքո՝ այն համարը, որը նա կրում էր Լիվերպուլում:
Աշխարհի առաջնություն 2006Խմբագրել
2006 թվականի աշխարհի առաջնությանը Կույտը մասնակցեց պահեստային նստարանից: Այնուամենայնիվ, նա փոխարինման մտավ Սերբիա և Չեռնոգորիայի դեմ խաղի 69-րդ րոպեին[68]: Խմբային փուլի վերջին՝ Արգենտինայի դեմ խաղում, վան Բաստենը որոշեց դաշտ դուրս բերել որոշ երկրորդ կազմի ֆուտբոլիստներ, որոնցից էր նաև Կույտը[69]:
1/8 եզրափակչի Պորտուգալիայի դեմ խաղում Կույտը դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում վան Նիստելրոյի փոխարեն: Կույտը անհաջող խաղ անցկացրեց, և Նիդերլանդները պարտվեց 1-0 հաշվով[70]: Այս խաղը ավելի նշանավոր էր կարմիր և դեղին քարտերի ռեկորդային քանակով (4 կարմիր և 16 դեղին քարտ)[71][72]:
Եվրո 2008Խմբագրել
Նիդերլանդների հավաքականի կազմում Կույտը մասնակցեց Եվրո 2008-ին[73]: Հունիսի 9-ին նա մասնակցեց առաջնությունում Նիդերլանդների առաջին խաղին՝ գործող աշխարհի չեմպիոն Իտալիայի դեմ: Այս խաղում նա տվեց 2 գոլային փոխանցում, և Նիդերլանդները հաղթեց 3-0 հաշվով[74]: Հունիսի 13-ին՝ Ֆրանսիայի դեմ խաղում Կույտը խփեց խաղի առաջին գոլը 4-1 հաշվով ավարտված խաղում[75]: Նիդերլանդները դուրս մնաց քառորդ եզրափակչում[76]:
Աշխարհի առաջնություն 2010Խմբագրել
Կույտը խփեց 3 գոլ 2010 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերում:
2010 թվականի մայիսի 27-ին Կույտը ներառվեց Նիդերլանդների հավաքականի կազմում[77]:
Նիդերլանդների հավաքականի առաջնության առաջին խաղում՝ Դանիայի դեմ հանդիպման ժամանակ Կույտը խփեց իր թիմի երկրորդ գոլը 2-0 հաշվով ավարտված խաղում[78]: Կույտը գոլային փոխանցում տվեց Ուեսլի Սնեյդերին քառորդ եզրափակչի Բրազիլիայի դեմ խաղում[79]: Նա նաև գոլային փոխանցում տվեց Արիեն Ռոբենին կիսաեզրափակչի Ուրուգվայի դեմ խաղում[80]:
Կույտը մասնակցեց ազգային հավաքականի առաջնությունում անցկացրած բոլոր 7 խաղերին և դարձավ 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Նիդերլանդների հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը[81]՝ եզրափակչում զիջելով Իսպանիային[82]:
Եվրո 2012Խմբագրել
2010 թվականի սեպտեմբերի 2-ին Կույտը իրացրեց 11-մետրանոցը Եվրո 2012-ի որակավորման առաջին խաղում՝ Սան Մարինոյի դեմ[83]: 2010 թվականի հոկտեմբերի 12-ին՝ որակավորման փուլի Շվեդիայի դեմ խաղում Կույտը ստացավ կոճի վնասվածք և դուրս մնաց 4 շաբաթով[43]: 2011 թվականի մարտի 25-ին Կույտը խփեց Նիդերլանդների 3-րդ գոլը Հունգարիայի դեմ 4-0 ավարտված խաղում[84] և 4 օր անց նա նույն Հունգարիայի դեմ դուբլ ձևակերպեց, իսկ խաղը ավարտվեց Նիդերլանդների հաղթանակով՝ 5-3 հաշվով[85]: Կույտը խփեց խաղի 4-րդ գոլը Սան Մարինոյի դեմ ռեկորդային 11-0 հաշվով ավարտված խաղում[86]: Չնայած որ որակավորման փւոլում Կույտը մեկնարկային կազմի խաղացող էր, նա կորցրեց իր դիրքը Եվրո 2012-ի ժամանակ: Աջ եզրում խաղում էր Արիեն Ռոբենը, իսկ ձախում՝ Իբրահիմ Աֆելայը: Այս առաջնությանը նա 2 անգամ փոխարինման մտավ: Դանիայի դեմ խաղի 85-րդ րոպեին Կույտը փոխարինեց Գրեգորի վան դեր Վիլին[87], իսկ Գերմանիայի դեմ խաղի 83-րդ րոպեին փոխարինեց Արիեն Ռոբենին[88]: Նիդերլանդների հավաքականը պարտվեց իր բոլոր 3 խաղերը և դուրս մնաց խմբային փուլից վերջին տեղով:
Աշխարհի առաջնություն 2014Խմբագրել
Երբ 2012 թվականի հունիսին Նիդերլանդների մարզիչ Բերտ վան Մարվեյկը հրաժարական տվեց, նորանշանակ մարզիչ Լուի վան Գալը դարձրեց Կույտին հավաքականի երկրորդ ավագը՝ Ուեսլի Սնեյդերից հետո[89]: Այնուամենայնիվ, նա հավաքականի կազմում ոչ մի խաղի չմասնակցեց մինչև հոկտեմբերի 12-ի Անդորայի դեմ խաղը, որի ժամանակ նա փոխարինեց Ջերմեին Լենսին խաղի 71-րդ րոպեին[90]: Նոյեմբերի 14-ին՝ Գերմանիայի դեմ հանդիպմանը նա անցկացրեց ամբողջ խաղը՝ կրելով ավագի թևկապը[91]:
2014 թվականի հունիսի 29-ին կայացած 2014 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Մեքսիկայի դեմ խաղը դարձավ 100-րդը Կույտի համար Նիդերլանդների հավաքականի կազմում[92]: Այս խաղում նա խաղում էր իր համար անսովոր ձախ եզրային պաշտպանի դիրքում, սակայն նա տեղափոխվեց նաև կենտրոնական հարձակվողի և աջ եզրային պաշտպանի դիրք[93]:
Քառորդ եզրափակչում Կույտը իրացրեց վերջին 11-մետրանոցը Կոստա Ռիկայի դեմ խաղի հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում, և Նիդերլանդները հաղթեց 4-3 հաշվով[94]: Կույտը իրացրեց իր թիմի 4-րդ 11-մետրանոցը կիսաեզրափակչի Արգենտինայի դեմ խաղի հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում, բայց Նիդերլանդները պարտվեց 4-2 հաշվով[95]: 3-րդ տեղի համար Բրազիլիայի դեմ 3-0 հաշվով ավարտված խաղը դարձավ վերջինը Կույտի համար Նիդերլանդների հավաքականում[96]:
Կարիերայի վիճակագրությունԽմբագրել
Ակումբային վիճակագրությունԽմբագրել
Մրցաշրջան | Ակումբ | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
1998–99 | Ուտրեխտ | Էրեդիվիզի | 28 | 5 | 2 | 1 | — | 0 | 0 | — | 30 | 6 | ||
1999–2000 | 32 | 6 | 4 | 4 | — | 0 | 0 | — | 36 | 10 | ||||
2000–01 | 32 | 13 | 5 | 3 | — | 0 | 0 | — | 37 | 16 | ||||
2001–02 | 34 | 7 | 3 | 3 | — | 4 | 1 | — | 41 | 11 | ||||
2002–03 | 34 | 20 | 4 | 2 | — | 2 | 1 | — | 40 | 23 | ||||
Ընդհանուր | 160 | 51 | 18 | 13 | 0 | 0 | 6 | 2 | 0 | 0 | 184 | 66 | ||
2003–04 | Ֆեյենորդ | Էրեդիվիզի | 34 | 20 | 2 | 1 | — | 4 | 1 | — | 40 | 22 | ||
2004–05 | 34 | 29 | 3 | 4 | — | 7 | 3 | — | 44 | 36 | ||||
2005–06 | 33 | 22 | 1 | 0 | — | 2 | 1 | 2 | 2 | 38 | 25 | |||
Ընդհանուր | 101 | 71 | 6 | 5 | 0 | 0 | 13 | 5 | 2 | 2 | 122 | 83 | ||
2006–07 | Լիվերպուլ | Պրեմիեր Լիգա | 34 | 12 | 1 | 1 | 2 | 0 | 11 | 1 | — | 48 | 14 | |
2007–08 | 32 | 3 | 4 | 1 | 0 | 0 | 12 | 7 | — | 48 | 11 | |||
2008–09 | 38 | 12 | 2 | 0 | 0 | 0 | 11 | 3 | — | 51 | 15 | |||
2009–10 | 37 | 9 | 2 | 0 | 1 | 0 | 13 | 2 | — | 53 | 11 | |||
2010–11 | 33 | 13 | 1 | 0 | 0 | 0 | 7 | 2 | — | 41 | 15 | |||
2011–12 | 34 | 2 | 6 | 1 | 5 | 2 | — | — | 45 | 5 | ||||
Ընդհանուր | 208 | 51 | 16 | 3 | 8 | 2 | 54 | 15 | 0 | 0 | 286 | 71 | ||
2012–13 | Ֆեներբահչե | Սուպեր Լիգ | 31 | 8 | 7 | 1 | 1 | 1 | 17 | 7 | — | 56 | 17 | |
2013–14 | 32 | 10 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 | — | 37 | 10 | |||
2014–15 | 32 | 8 | 4 | 2 | 1 | 0 | — | — | 37 | 10 | ||||
Ընդհանուր | 95 | 26 | 11 | 3 | 3 | 1 | 21 | 7 | 0 | 0 | 130 | 37 | ||
2015–16 | Ֆեյենորդ | Էրեդիվիզի | 32 | 19 | 6 | 4 | — | — | — | 38 | 23 | |||
2016–17 | 31 | 12 | 2 | 3 | — | 5 | 0 | 1 | 0 | 39 | 15 | |||
Ընդհանուր | 63 | 31 | 8 | 7 | 0 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 77 | 38 | ||
Կարիերայի ընդհանուր | 627 | 230 | 59 | 31 | 11 | 3 | 99 | 29 | 3 | 2 | 799 | 295 |
Միջազգային վիճակագրությունԽմբագրել
Նիդերլանդներ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2004 | 5 | 1 |
2005 | 10 | 2 |
2006 | 12 | 2 |
2007 | 8 | 1 |
2008 | 13 | 3 |
2009 | 11 | 4 |
2010 | 14 | 4 |
2011 | 11 | 7 |
2012 | 8 | 0 |
2013 | 6 | 0 |
2014 | 6 | 0 |
Ընդհանուր | 104 | 24 |
Միջազգային գոլերԽմբագրել
ՆվաճումներԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
ՈւտրեխտԽմբագրել
- Նիդերլանդների գավաթ. 2002–03
ԼիվերպուլԽմբագրել
- Ֆուտբոլային Լիգայի գավաթ. 2011–12[98]
ՖեներբահչեԽմբագրել
- Թուրքիայի առաջնություն. 2013–14
- Թուրքիայի գավաթ. 2012–13
- Թուրքիայի սուպերգավաթ. 2014[99]
ՖեյենորդԽմբագրել
- Նիդերլանդների առաջնություն. 2016–17
- Նիդերլանդների գավաթ. 2015–16
ՄիջազգայինԽմբագրել
ՆիդերլանդներԽմբագրել
ԱնհատականԽմբագրել
- Նիդերլանդների Ոսկե խաղակոշիկ. 2003, 2006
- Էրեդիվիզիի լավագույն ռմբարկու. 2005
- Նիդերլանդների տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2006
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967.
- ↑ «Netherlands - D. Kuijt - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-25
- ↑ 4,0 4,1 «Kuyt flies in to join Liverpool 'dream' team - Premier League, Football - The Independent»։ 2009-03-31։ Վերցված է 2017-07-24
- ↑ «Dirk Kuyt: Liverpool’s working class hero deservedly retires a champion with Feyenoord - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2017-05-18։ Վերցված է 2017-07-25
- ↑ uefa.com (2005-02-24)։ «UEFA Europa League - News – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-24
- ↑ «K2: Kuyt and Kalou»։ 90min.com (անգլերեն)։ 2015-11-16։ Վերցված է 2017-07-24
- ↑ «BBC SPORT | Football | My Club | Liverpool | Kuyt ready to decide his future»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2017-07-25
- ↑ LFChistory.net։ «Liverpool career stats for Dirk Kuyt - LFChistory - Stats galore for Liverpool FC!»։ www.lfchistory.net։ Վերցված է 2017-07-25
- ↑ «[News] Kuyt: I can handle 'big club' pressure»։ BigSoccer Forum (en-US)։ Վերցված է 2017-07-24
- ↑ «BBC SPORT | Football | Premiership | Liverpool 2-1 West Ham»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2017-07-25
- ↑ uefa.com։ «UEFA Champions League 2006/07 - History - PSV-Liverpool Lineups – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-24
- ↑ «BBC SPORT | Football | Premiership | Liverpool 2-0 Newcastle»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2017-07-24
- ↑ «BBC SPORT | Football | Premiership | Liverpool 3-0 Tottenham»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2017-07-25
- ↑ Anfield Ian Whittell at (2006-10-28)։ «Rafa vindicated as Reds end Villa's unbeaten run»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-07-24
- ↑ «BBC SPORT | Football | Premiership | Liverpool 2-0 Reading»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2017-07-25
- ↑ «BBC SPORT | Football | Premiership | Liverpool 3-0 Tottenham»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2017-07-24
- ↑ «BBC SPORT | Football | Premiership | Liverpool 2-0 Chelsea»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2017-07-25
- ↑ «BBC SPORT | Football | Premiership | West Ham 1-2 Liverpool»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2017-07-25
- ↑ uefa.com։ «UEFA Champions League 2006/07 - History - Liverpool-Chelsea – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-24
- ↑ McCarra Kevin (2007-05-23)։ «Brave Liverpool out of luck as Inzaghi inflicts Milan's revenge»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-07-25
- ↑ uefa.com (2007-08-28)։ «UEFA Champions League 2007/08 - History - Liverpool-Toulouse – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-25
- ↑ Staff, agencies (2007-10-20)։ «Lucky Liverpool triumph in Merseyside derby»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-07-24
- ↑ «BBC SPORT | Football | Premier League | Newcastle 0-3 Liverpool»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Late show eases Rafa pressure»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2017-07-25
- ↑ uefa.com (2008-04-22)։ «UEFA Champions League 2007/08 - History - Liverpool-Chelsea – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-24
- ↑ uefa.com (2008-04-30)։ «UEFA Champions League 2007/08 - History - Chelsea-Liverpool – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-24
- ↑ «BBC SPORT | Football | Europe | Liverpool 1-0 S Liege (1-0 agg)»։ news.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «BBC Sport - Football - Man City 2-3 Liverpool»։ news.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «BBC SPORT | Football | Premier League | Liverpool 3-2 Wigan»։ news.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «League Table - 2008/09 | Barclays Premier League | Fulham Football Club»։ www.fulhamfc.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «BBC SPORT | Football | Premier League | Liverpool 4-0 Stoke»։ news.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «BBC SPORT | Football | Premier League | Liverpool 4-0 Burnley»։ news.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «BBC SPORT | Football | Europe | Liverpool 1-0 Debrecen»։ news.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «BBC Sport - Football - Everton 0-2 Liverpool»։ news.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «BBC Sport - Football - Liverpool 2-0 Tottenham»։ news.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «BBC Sport - Football - Liverpool 1-0 Everton»։ news.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «BBC Sport - Football - Liverpool 4-1 Benfica (agg 5-3)»։ news.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «BBC Sport - Football - Hull 0-0 Liverpool»։ news.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «BBC Sport - Football - Liverpool 1-1 Arsenal»։ news.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Manchester City vs. Liverpool - Football Match Report - August 23, 2010 - ESPN»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-07-25
- ↑ uefa.com։ «UEFA Europa League 2010/11 - History - Trabzonspor-Liverpool – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-25
- ↑ 43,0 43,1 staff By Telegraph։ «Liverpool forward Dirk Kuyt suffers 'serious' ankle injury»։ Telegraph.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «BBC Sport - Football - Liverpool 2-2 Sunderland»։ news.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «BBC Sport - Football - Liverpool 3-1 Manchester United»։ news.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ Association Press (2011-04-15)։ «Dirk Kuyt agrees one-year extension to Liverpool contract»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-07-25
- ↑ «BBC Sport - Football - Arsenal 1-1 Liverpool»։ news.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-07-24
- ↑ «BBC Sport - Football - Fulham 2-5 Liverpool»։ news.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Liverpool FC Data and Player Stats 2010/11»։ www.anfield-online.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Brighton and Hove Albion 1 Liverpool 2: match report»։ Telegraph.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2017-07-25
- ↑ Park Joe Lovejoy at Goodison (2011-10-01)։ «Liverpool's Andy Carroll and Luis Suárez see off 10-man Everton»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Dirk Kuyt Takes Up Advisory Role at Quick Boys»։ Inside Futbol։ 2011-10-08։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Liverpool 2-1 Man Utd»։ BBC Sport (en-GB)։ 2012-01-28։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Dirk Kuyt pleased to hit 50 Premier League goals for Liverpool after Wolves win - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2012-02-01։ Վերցված է 2017-07-24
- ↑ «Cardiff 2-2 Liverpool (Liverpool win 3-2 on penalties)»։ BBC Sport (en-GB)։ 2012-02-26։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Liverpool class finally tells to deny Mackay's battlers»։ The Independent (en-GB)։ 2012-02-27։ Վերցված է 2017-07-24
- ↑ Derinev.com։ «Welcome to Fenerbahçe! | Fenerbahçe Sports Club Official Website»։ Fenerbahçe Sports Club Official Website (en-US)։ Վերցված է 2017-07-24
- ↑ «Dirk Kuyt leaves Liverpool for Fenerbahce on three-year deal»։ BBC Sport (en-GB)։ 2012-06-03։ Վերցված է 2017-07-24
- ↑ «Fenerbache sign Liverpool forward Dirk Kuyt - Goal.com»։ Goal.com (en-GB)։ 2012-06-03։ Վերցված է 2017-07-24
- ↑ uefa.com (2012-08-08)։ «UEFA Champions League 2012/13 - History - Vaslui-Fenerbahçe – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-24
- ↑ Derinev.com։ «SB Elazığspor 1-1 Fenerbahçe | Fenerbahçe Spor Kulübü Resmi Sitesi»։ Fenerbahçe Spor Kulübü Resmi İnternet Sitesi (tr-TR)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «9 of Dirk Kuyt's Best Moments From an Incredible 19-Year Career»։ 90min.com (անգլերեն)։ 2017-05-17։ Վերցված է 2017-07-24
- ↑ Reuters (2015-04-10)։ «Dirk Kuyt to return to Feyenoord nine years after leaving for Liverpool»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Feyenoord 3-1 Heracles Almelo»։ BBC Sport (en-GB)։ 2017-05-14։ Վերցված է 2017-07-24
- ↑ «Dirk Kuyt: Former Liverpool and Netherlands forward retires after Feyenoord title win»։ BBC Sport (en-GB)։ 2017-05-17։ Վերցված է 2017-07-24
- ↑ Jones Neil (2017-05-17)։ «Dirk Kuyt retires from football»։ liverpoolecho։ Վերցված է 2017-07-24
- ↑ «Netherlands vs. Liechtenstein - 3 September 2004 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-25
- ↑ FIFA.com։ «2006 FIFA World Cup Germany ™ - Matches - Serbia and Montenegro-Netherlands - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ FIFA.com։ «2006 FIFA World Cup Germany ™ - Matches - Netherlands-Argentina - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ FIFA.com։ «2006 FIFA World Cup Germany ™ - Matches - Portugal-Netherlands - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «BBC SPORT | Football | World Cup 2006 | Portugal 1-0 Holland»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2017-07-24
- ↑ «The battle of Nuremberg: How Portugal & Netherlands picked up 16 cards & set the tone for a very modern grudge match - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2012-06-16։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Holland squad for Euro 2008»։ The Guardian (en-GB)։ 2008-05-28։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-07-25
- ↑ uefa.com (2008-06-09)։ «UEFA EURO 2008 - History - Netherlands-Italy – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-25
- ↑ uefa.com (2008-06-13)։ «UEFA EURO 2008 - History - Netherlands-France – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-25
- ↑ uefa.com։ «UEFA EURO 2008 - History - Netherlands – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-25
- ↑ Association Press (2010-05-27)։ «Holland coach Bert van Marwijk finalises World Cup squad»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-07-25
- ↑ City Paul Wilson at Soccer (2010-06-14)։ «World Cup 2010: Dirk Kuyt taps in to seal win for Holland over Denmark»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-07-25
- ↑ FIFA.com։ «2010 FIFA World Cup South Africa™ - Matches - Netherlands-Brazil - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ FIFA.com։ «2010 FIFA World Cup South Africa™ - Matches - Uruguay-Netherlands - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ FIFA.com։ «2010 FIFA World Cup South Africa™ - Teams - Netherlands - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Netherlands 0-1 Spain (aet)»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Report: San Marino v Netherlands - European Championship Qualifying - ESPN Soccernet»։ 2011-06-28։ Վերցված է 2017-07-25
- ↑ uefa.com (2011-03-25)։ «UEFA EURO 2012 - History - Hungary-Netherlands – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Kuyt double for Dutch»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2017-07-25
- ↑ uefa.com (2011-09-02)։ «UEFA EURO 2012 - History - Netherlands-San Marino – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-25
- ↑ uefa.com (2012-06-09)։ «UEFA EURO 2012 - History - Netherlands-Denmark – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-25
- ↑ uefa.com (2012-06-13)։ «UEFA EURO 2012 - History - Netherlands-Germany – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «In praise of indefatigable Dirk Kuyt»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Netherlands 3 - 0 Andorra Match preview - 10/12/12 WC Qualification Europe - Goal.com»։ www.goal.com (en-gh)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Netherlands 0 - 0 Germany Match report - 11/14/12 Friendlies - Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-25
- ↑ FIFA.com։ «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - Netherlands-Mexico - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Holland’s Dirk Kuyt: An unsung hero who simply refuses to stop running»։ The Guardian (en-GB)։ 2014-06-30։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-07-25
- ↑ «World Cup 2014: Netherlands 0-0 Costa Rica (4-3 on pens)»։ BBC Sport (en-GB)։ 2014-07-05։ Վերցված է 2017-07-25
- ↑ FIFA.com։ «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - Netherlands-Argentina - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Netherlands veteran Dirk Kuyt retires from international football»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-07-25
- ↑ 97,0 97,1 Strack-Zimmermann Benjamin։ «Dirk Kuijt»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-25
- ↑ LFChistory.net։ «Matchdetails from Liverpool - Cardiff City played on Sunday 26 February 2012 - LFChistory - Stats galore for Liverpool FC!»։ www.lfchistory.net։ Վերցված է 2017-07-25
- ↑ «Fenerbahçe win TFF Super Cup 2014 - TFF»։ www.tff.org։ Վերցված է 2017-07-25
Արտաքին հղումներԽմբագրել
Դիրկ Կույտ Վիքիպահեստում |
- Կույտի պաշտոնական կայքը
- Կույտի պաշտոնական Տվիտերի էջը
- Կույտի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կույտի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կույտը transfermarkt-ում
- Կույտը soccerbase.com-ում
- Կույտը WhoScored.com կայքում
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի հուլիսի 29-ի օրվա հոդված: |