Ռուդոլֆիուս «Ռոյ» Անտոնիուս Մակայ (հոլ.՝ Roy Rudolphus Antonius Makaay , մարտի 9, 1975(1975-03-09)[1][2], Վինխեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ), կարիերան ավարտած նիդերլանդական ֆուտբոլիստ, հարձակվող։ Ներկայումս «Ֆեյենորդ»[3] ակումբի հարձակվողների, ինչպես նաև մինչև 13 տարեկանների մանկական թիմի մարզիչն է։

Ռոյ Մակայ
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մարտի 9, 1975(1975-03-09)[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր Վինխեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

16 տարեկան հասակում հայտնվելով Վիտեսում՝ Ռոյը անմիջապես ցուցադրեց այն, ինչին նա ընդունակ է. աշխատում էր մարզումների ժամանակ առանց հոգնելու։ Արդեն տասնութ տարեկանում նա առաջին խաղն անցկացրեց Նիդերլանդների Առաջնության բարձրագույն լիգայում (հիմա՝ Էրեդիվիզի)՝ խաղալով 11 խաղ առաջին մրցաշրջանում՝ խփելով մեկ գոլ, իսկ հաջորդ երեք մրցաշրջաններում խփեց 48 գոլ 98 խաղերում։ Նրան սկսեցին անվանել երկրորդ վան Բաստեն իր պայթուցիկ արագության, անհավանական գոլային հոտառության և բարության համար (կարիերայի 17 տարիների ընթացքում Ռոյ Մակայը չի ստացել ոչ մի կարմիր քարտ)։ Իսպանական Պրիմերայի «Տեներիֆե» ակումբից ստացավ առաջարկ։ Առաջին մրցաշրջանը անհաջողության մատնվեց. Ռոյը խփեց 7 գոլ։ Հաջորդ տարի Մակայը խփեց արդեն 14 գոլ, բայց թիմը տեղափոխվեց դեպի երկրորդ դիվիզիոն։ 1999 թ. նա տեղափոխվեց «Դեպորտիվո» և առաջին իսկ մրցաշրջանում հաղթեց Պրիմերա ակումբի հետ։ 2002 թ. ակումբի հետ նվաճել է Երկրի գավաթը, եզրափակչում՝ «Սանտյագո Բերնաբեուում» պարտության մատնելով Մադրիդի Ռեալին։ 2002-2003 թթ. մրցաշրջանում խփեց 29 գոլ և արժանացավ «Ոսկե խաղակոշիկի»։ 2003 թ. տեղափոխվեց «Բավարիա»՝ դառնալով ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։ Իր վրա ծախսված գումարը տեղին էր. նրա խփած 78 գոլերը օգնեցին Բավարիային՝ կրնակի հաղթելու Բունդեսլիգայի առաջնությունում և նվաճելու Գերմանիայի Գավաթը։ 2007 թ.-ի ամռանը վերադարձել է հայրենիք՝ «Ֆեյենորդ» ակումբ։ 2008 թ. դարձավ Նիդերլանդների գավաթակիր։ 2010 թվականի ապրիլի 26-ին՝ 2009-2010[4] մրցաշրջանի ավարտին, Մակայը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ 2010 թ. մայիսի 6-ին Ռոյը անցկացրեց իր կարիերայի վերջին խաղը (Նիդերլանդների գավաթի եզրափակչում 1:4 հաշվով տանը պարտվելով Այաքսին )։ 2010 թ. հոկտեմբերի 2-ին սկսեց կատարել «Ֆեյենորդի» հիմնական կազմի հարձակվողներին մարզելու իր պարտականությունը։

Կարիերան հավաքականում խմբագրել

Հավաքականում իր առաջին խաղն անցկացրել է 1996 թ. հոկտեմբերի 5-ին՝ խաղալով Ուելսի ընտրանու դեմ։ Մասնակցել է Եվրո 2000-ի և Եվրո 2004-ի եզրափակիչ փուլերին։ 2008 թ.-ին մասնակցել է Ամառային Օլիմպիական խաղերին՝ որպես թիմի ավագ։

Նվաճումներ խմբագրել

Դեպորտիվո

  • Իսպանիայի չեմպիոն. 1999/2000
  • Իսպանիայի գավաթակիր. 2002

Բավարիա

  • Գերմանիայի չեմպիոն. 2004/05 և 2005/06
  • Գերմանիայի գավաթակիր. 2005, 2006
  • Գերմանական լիգայի գավաթակիր. 2004

Ֆեյենորդ

  • Նիդերլանդների գավաթակիր. 2008

Անհատական

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ[5] Եվրագավաթներ[6] Այլք[7] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիտես 1993/94 10 1 0 0 0 0 0 0 10 1
1994/95 34 11 0 0 0 0 0 0 34 11
1995/96 31 11 4 1 0 0 0 0 35 12
1996/97 34 19 6 3 0 0 0 0 40 22
Ընդամենը 109 42 10 4 0 0 0 0 119 46
Տեներիֆե 1997/98 36 7 1 0 0 0 0 0 37 7
1998/99 36 14 4 0 0 0 0 0 40 14
Ընդամենը 72 21 5 0 0 0 0 0 77 21
Դեպորտիվո Լա Կորունյա 1999/00 36 22 2 1 8 3 0 0 46 26
2000/01 29 16 0 0 9 2 0 0 38 18
2001/02 30 12 2 1 9 1 0 0 41 14
2002/03 38 29 5 1 11 9 2 0 56 39
Ընդամենը 133 79 9 3 37 15 2 0 181 97
Բավարիա 2003/04 32 23 4 2 8 6 0 0 44 31
2004/05 33 22 7 5 8 7 0 0 48 34
2005/06 31 17 6 1 8 2 0 0 45 20
2006/07 33 16 5 0 8 2 0 0 46 18
Ընդամենը 129 78 22 8 32 17 0 0 183 103
Ֆեյենորդ 2007/08 28 13 5 7 0 0 0 0 33 20
2008/09 31 16 3 3 6 0 2 1 42 20
2009/10 24 7 4 3 0 0 0 0 28 10
Ընդամենը 83 36 12 13 6 0 2 1 103 50
Կարիերայի ընթացքում ընդամենը՝ 526 256 58 28 75 32 4 1 663 317

Հետաքրքիր փաստեր խմբագրել

2007թ. մարտի 7-ին Ռոյ Մակայը խփեց Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաարագ գոլը, որը 1/8 եզրափակչում Մադրիդի Ռեալի հետ խաղում հաղթանակ բերեց իր թիմին։

Հոլանդացին առաջ մղեց իր թիմին խաղի մեկնարկի սուլոցից 11 վայրկյան հետո՝ փոխանցում ստանալով Հասան Սալիհամիջիչից, ով խլեց գնդակը Ռոբերտո Կառլոսից՝ «Ռեալի» ձախ եզրում։

Ընտանիք խմբագրել

Կինը՝ Ջոյսը, որդին՝ Դանին[8], դուստրը՝ Միլուն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Макай стал тренером нападающих в «Фейеноорде»». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  4. «Макай объявил о завершении игровой карьеры». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
  5. Кубок Нидерландов, Кубок Испании, Кубок Германии, Кубок немецкой лиги.
  6. Лига чемпионов УЕФА, Кубок УЕФА.
  7. Суперкубок Испании, матчи плей-офф чемпионата Нидерландов за место в зоне Кубка УЕФА.
  8. Играет в детской команде Фейеноорда
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոյ Մակայ» հոդվածին։