Կարդիֆ Սիթի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարդիֆ Սիթի (անգլ.՝ Cardiff City Football Club, վալլիերեն՝ Clwb Pêl-droed Dinas Caerdydd), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Կարդիֆ քաղաքից։ Որը հանդես է գալիս Ֆուտբոլային լիգայի առաջնությունում։ Այս թիմը ունի ընդհանուր հաշվարկով 60 տիտղոս։ Չնայած, որ «Կարդիֆն» ուելսյան ակումբ է, այն հանդես է գալիս Անգլիայի ֆուտբոլային առաջնություններում։ Ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ մասնակցելու է Պրեմիեր Լիգային 2013-2014 մրցաշրջանում։ Տնային հանդիպումները 2009 թվականից նրանք անցկացնում են «Կարդիֆ Սիթի» մարզադաշտում, իսկ մինչև 2009 թվականը՝ «Նինյան Պարկում»։ «Կարդիֆը» միակ ոչ անգլիական ակումբն է, որին հաջողվել է նվաճել Անգլիայի գավաթը՝ 1927 թվականին։ 2013 թվականին ակումբը հաղթեց Չեմպիոնշիփում և առաջին անգամ Պրեմիեր Լիգայի մասնակցության ուղեգիր ձեռք բերեց։ 2012 թվականին «Կարդիֆի» խորհրդանիշը և ակումբի գույները որոշ փոփոխություններ են կրել ակումբի մալայզիացի սեփականատիրոջ՝ Վինսենտ Տանի կողմից. մասնավորապես ավանդական կապույտ գույնը փոխարինվեց կարմիրով, իսկ զինանշանի լեգենդար կապույտ թռչունը՝ կարմիր վիշապով, որն էլ դարձավ ակումբի խորհրդանշանը։
![]() ![]() անգլ.՝ Cardiff City Football Club վալլիերեն՝ Clwb Pêl-droed Dinas Caerdydd | ||||
![]() | ||||
Ամբողջական անուն | Cardiff City Football Club | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | The Bluebirds | |||
Հիմնադրում | 1899-08-8 ) Riverside A.F.C. անունով | |||
Երկիր | ![]() | |||
Մարզադաշտ | Կարդիֆ Սիթի, Կարդիֆ | |||
Տարողունակություն | 26,828 | |||
Կայք | ||||
Լիգա | Ֆուտբոլային լիգայի առաջնություն | |||
2015-16 | 8-րդ | |||
|