Թուրքիայի ֆուտբոլի առաջնություն
Թուրքիայի ֆուտբոլի առաջնություն կամ սուպերլիգա (թուրք.՝ Spor Toto Süper Lig Spor Toto Süper Lig) — թուրքական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոն: Մրցաշարին մասնակցում են 18 ակումբ: Յուրաքանչյուր մրցաշրջանից հետո ակումբները, որոնք զբաղեցրել են վերջին երեք հորիզոնականները, տեղափոխվում են Առաջին լիգա, իսկ նրանց տեղը զբաղեցնում են Առաջին լիգայի երեք ուժեղագույն ակումբները:
Թուրքիայի ֆուտբոլի առաջնություն | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Հիմնվել է | 1959 թվական |
Ակումբների քանակ | 18 |
Մակարդակ | 1 |
Դուրս են մնում | Առաջին լիգա |
Ազգային առաջնություններ | Թուրքիայի գավաթ |
Միջազգային առաջնություններ | Չեմպիոնների Լիգա Եվրոպայի լիգա |
![]() |
Գալաթասարայ |
Ամենատիտղոսավոր թիմ | Գալաթասարայ (22 տիտղոս) |
Հեռուստատեսություն | Digiturk/TPT |
Պաշտոնական կայք | www.tff.org |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Մրցաշարը ստեղծվել է 1959 թվականին` Թուրքիայի մի քանի տարածաշրջանային մրցաշարերի միաձուլման հետևանքով: Յուրաքանչյուր նոր մրցաշրջան սկսվում է օգոստոսի վերջին և ավարտվում մայիսին. դեկտեմբեր-հունվար ամիսներին կա ձմեռային ընդմիջում: Մրցաշարը անցկացվում է 2 շրջանով. յուրաքանչյուր երկու ակումբ միմյանց հետ ունենում են 2 հանդիպում` սեփական և մրցակցի հարկի տակ: Չեմպիոնը և փոխչեմպիոնը Չեմպիոնների լիգայի մասնակցության ուղեգիր են նվաճում, իսկ երրորդ և չորրորդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները մասնակցում են Եվրոպայի լիգային: 2005 թվականից սկսած, կապված «Turkcell» բջջային կապի ընկերության հետ հովանավորության պայմանագրով, մրցաշարը կոչվում է «Türkcell SuperLig»: 2010 թվականի օգոստոսի 12-ից «Spor Toto» բուքմեյքերական ընկերության հետ պայմանագրի արդյունքում մրցաշարը պաշտոնապես կոչվեց «Spor Toto Süper Lig»[1]:
Մրցույթի ձևաչափ և հովանավորներԽմբագրել
Մրցույթի ձևաչափԽմբագրել
Ներկայումս Սուպերլիգային մասնակցում են 18 ակումբներ: Մրցաշարի ընթացքում, որը տևում է օգոստոսից մարտ ամիսներին, յուրաքանչյուր ակումբ երկու հանդիպում է անցկացնում մնացած բոլոր ակումբների հետ` մեկ անգամ սեփական հարկի տակ, մեկ անգամ` մրցակցի: Այսպիսով, Սուպերլիգայի մրցաշարը յուրաքանչյուր ակումբի համար բաղկացած է 34 հանդիպումից: Յուրաքանչյուր հաղթանակի դեպքում ակումբը ստանում է 3 միավոր, ոչ-ոքիի դեպքում` 1 միավոր, իսկ պարտության դեպքում միավոր չի տրվում: Յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին առավելագույն միավորներ հավաքած ակումբը ստանում է չեմպիոնական տիտղոս: Հավասար միավորների դեպքում տիտղոսակիրը որոշվում է խփած և ընդունած գնդակների տարբերությամբ. վերջինիս հավասարության դեպքում` խփած գնդակների քանակով: Նվազագույն միավորներ հավաքած երեք ակումբները տեղափոխվում են Առաջին լիգա, իսկ այնտեղից, համապատասխանաբար, Սուպերլիգա են անցնում 3 լավագույնները:
Եվրոպայի գավաթների որակավորումներԽմբագրել
Յուրաքանչյուր մրցաշարի երկու լավագույն ակումբները նվաճում են ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի մասնակցության ուղեգիր: Մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրած ակումբը միանգամից հայտնվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբը սկսում է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունը երրորդ ընտրական փուլից: Երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած թիմերը մեկնարկում են ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի երրորդ ընտրական փուլից: Թուրքիայի գավաթի հաղթողը ընդգրկվում է Եվրոպայի լիգայի խմբային փուլ:
ՀովանավորներԽմբագրել
Մրցաշարի հաղթողներԽմբագրել
Թուրքիայի առաջնության ամբողջ պատմության ընթացքում չեմպիոն դարձել են 5 ակումբներ`«Գալաթասարայ», «Ֆեներբահչե», «Բեշիկթաշ», «Տրաբզոնսպոր» և «Բուրսասպոր»: Միայն «Տրաբզոնսպոր» և «Բուրսասպոր» ակումբներ են, որ չեն ներկայացնում Ստամբուլը:
Клуб | Чемпионы | Год победы |
---|---|---|
Գալաթասարայ | 1961/62, 1962/63, 1968/69, 1970/71, 1971/72, 1972/73, 1986/87, 1987/88, 1992/93, 1993/94, 1996/97, 1997/98, 1998/99, 1999/00, 2001/02, 2005/06, 2007/08, 2011/12, 2012/13, 2014/15, 2017/18, 2018/19 | |
Ֆեներբահչե | 1959, 1960/61, 1963/64, 1964/65, 1967/68, 1969/70, 1973/74, 1974/75, 1977/78, 1982/83, 1984/85, 1988/89, 1995/96, 2000/01, 2003/04, 2004/05, 2006/07, 2010/11, 2013/14 | |
Բեշիկթաշ | 1957, 1958, 1959/60, 1965/66, 1966/67, 1981/82, 1985/86, 1989/90, 1990/91, 1991/92, 1994/95, 2002/03, 2008/09, 2015/16, 2016/17 | |
Տրաբզոնսպոր | 1975/76, 1976/77, 1978/79, 1979/80, 1980/81, 1983/84 | |
Բուրսասպոր | 2009/10 |
ՄրցանակակիրներԽմբագրել
Сезон | Победитель | Серебряный призер | Бронзовый призер |
---|---|---|---|
1959 | Ֆեներբահչե | Գալաթասարայ | Վեֆա |
1959/1960 | Բեշիկթաշ | Ֆեներբահչե | Գալաթասարայ |
1960/1961 | Ֆեներբահչե | Գալաթասարայ | Բեշիկթաշ |
1961/1962 | Գալաթասարայ | Ֆեներբահչե | Բեշիկթաշ |
1962/1963 | Գալաթասարայ | Բեշիկթաշ | Ֆեներբահչե |
1963/1964 | Ֆեներբահչե | Բեշիկթաշ | Գալաթասարայ |
1964/1965 | Ֆեներբահչե | Բեշիկթաշ | Գալաթասարայ |
1965/1966 | Բեշիկթաշ | Գալաթասարայ | Գենչլերբիրլիգի |
1966/1967 | Բեշիկթաշ | Ֆեներբահչե | Գալաթասարայ |
1967/1968 | Ֆեներբահչե | Բեշիկթաշ | Գալաթասարայ |
1968/1969 | Գալաթասարայ | Էսկիշեհիրսպոր | Բեշիկթաշ |
1969/1970 | Ֆեներբահչե | Էսկիշեհիրսպոր | Ալթայ |
1970/1971 | Գալաթասարայ | Ֆեներբահչե | Գյոզտեպե |
1971/1972 | Գալաթասարայ | Էսկիշեհիրսպոր | Ֆեներբահչե |
1972/1973 | Գալաթասարայ | Ֆեներբահչե | Էսկիշեհիրսպոր |
1973/1974 | Ֆեներբահչե | Բեշիկթաշ | Բոլուսպոր |
1974/1975 | Ֆեներբահչե | Գալաթասարայ | Էսկիշեհիրսպոր |
1975/1976 | Տրաբզոնսպոր | Ֆեներբահչե | Գալաթասարայ |
1976/1977 | Տրաբզոնսպոր | Ֆեներբահչե | Ալթայ |
1977/1978 | Ֆեներբահչե | Տրաբզոնսպոր | Գալաթասարայ |
1978/1979 | Տրաբզոնսպոր | Գալաթասարայ | Ֆեներբահչե |
1979/1980 | Տրաբզոնսպոր | Ֆեներբահչե | Զոնգուլդակսպոր |
1980/1981 | Տրաբզոնսպոր | Ադանասպոր | Գալաթասարայ |
1981/1982 | Բեշիկթաշ | Տրաբզոնսպոր | Ֆեներբահչե |
1982/1983 | Ֆեներբահչե | Տրաբզոնսպոր | Գալաթասարայ |
1983/1984 | Տրաբզոնսպոր | Ֆեներբահչե | Գալաթասարայ |
1984/1985 | Ֆեներբահչե | Բեշիկթաշ | Տրաբզոնսպոր |
1985/1986 | Բեշիկթաշ | Գալաթասարայ | Սամսունսպոր |
1986/1987 | Գալաթասարայ | Բեշիկթաշ | Սամսունսպոր |
1987/1988 | Գալաթասարայ | Բեշիկթաշ | Մալաթիասպոր |
1988/1989 | Ֆեներբահչե | Բեշիկթաշ | Գալաթասարայ |
1989/1990 | Բեշիկթաշ | Ֆեներբահչե | Տրաբզոնսպոր |
1990/1991 | Բեշիկթաշ | Գալաթասարայ | Տրաբզոնսպոր |
1991/1992 | Բեշիկթաշ | Ֆեներբահչե | Գալաթասարայ |
1992/1993 | Գալաթասարայ | Բեշիկթաշ | Տրաբզոնսպոր |
1993/1994 | Գալաթասարայ | Ֆեներբահչե | Տրաբզոնսպոր |
1994/1995 | Բեշիկթաշ | Տրաբզոնսպոր | Գալաթասարայ |
1995/1996 | Ֆեներբահչե | Տրաբզոնսպոր | Բեշիկթաշ |
1996/1997 | Գալաթասարայ | Բեշիկթաշ | Ֆեներբահչե |
1997/1998 | Գալաթասարայ | Ֆեներբահչե | Տրաբզոնսպոր |
1998/1999 | Գալաթասարայ | Բեշիկթաշ | Ֆեներբահչե |
1999/2000 | Գալաթասարայ | Բեշիկթաշ | Գազիանտեպսպոր |
2000/2001 | Ֆեներբահչե | Գալաթասարայ | Գազիանտեպսպոր |
2001/2002 | Գալաթասարայ | Ֆեներբահչե | Բեշիկթաշ |
2002/2003 | Բեշիկթաշ | Գալաթասարայ | Գենչլերբիրլիգի |
2003/2004 | Ֆեներբահչե | Տրաբզոնսպոր | Բեշիկթաշ |
2004/2005 | Ֆեներբահչե | Տրաբզոնսպոր | Գալաթասարայ |
2005/2006 | Գալաթասարայ | Ֆեներբահչե | Բեշիկթաշ |
2006/2007 | Ֆեներբահչե | Բեշիկթաշ | Գալաթասարայ |
2007/2008 | Գալաթասարայ | Ֆեներբահչե | Բեշիկթաշ |
2008/2009 | Բեշիկթաշ | Սիվասպոր | Տրաբզոնսպոր |
2009/2010 | Բուրսասպոր | Ֆեներբահչե | Գալաթասարայ |
2010/2011 | Ֆեներբահչե | Տրաբզոնսպոր | Բուրսասպոր |
2011/2012 | Գալաթասարայ | Ֆեներբահչե | Տրաբզոնսպոր |
2012/2013 | Գալաթասարայ | Ֆեներբահչե | Բեշիկթաշ |
2013/2014 | Ֆեներբահչե | Գալաթասարայ | Բեշիկթաշ |
2014/2015 | Գալաթասարայ | Ֆեներբահչե | Բեշիկթաշ |
2015/2016 | Բեշիկթաշ | Ֆեներբահչե | Կոնյասպոր |
2016/2017 | Բեշիկթաշ | Իստանբուլ Բաշակշեհիր | Ֆեներբահչե |
2017/2018 | Գալաթասարայ | Ֆեներբահչե | Իստանբուլ Բաշակշեհիր |
ՌեկորդներԽմբագրել
Մրցաշրջան.
- Ամենաերկար մրցաշրջան` 1962—1963 год (42 հանդիպում)
Ակումբ.
- Առավելագույն չեմպիոնական տիտղոսներ` «Գալաթասարայ» (21 անգամ)
- Ամենաերկար չեմպիոնական շարք` «Գալաթասարայ» — 4 մրցաշրջան անընդմեջ (1996—2000)
- Ամենախոշոր հաշվով հաղթանակ` 1989—1990` «Բեշիկթաշ» — «Ադանա Դեմիրսպոր» (10-0)
- Ամենաշատ քանակությամբ գոլեր մեկ խաղում` 1991—1992` «Ֆեներբահչե» — «ԳազիԱնտեպսպոր» (8-4)
- Առավել հաջող մրցաշրջան անցկացրած ակումբ` 1988—1989` «Ֆեներբահչե» (29 հաղթանակ, 6 ոչ ոքի, 1 պարտություն 36 հանդիպման ընթացքում)
- Անպարտելիության շարք` «Բեշիկթաշ» (48 հանդիպում)
- Հաղթանակների շարք` «Բեշիկթաշ» (13 հանդիպում)
- Առավելագույն քանակությամբ հաղթանակներ մեկ մրցաշրջանում` «Բեշիկթաշ»` 1959—1960, «Ֆեներբահչե»` 1988—1989 (29-ական հաղթանակ)
- Առավելագույն քանակի գոլեր մեկ մրցաշրջանի ընթացքում` 1988—1989` «Ֆեներբահչե» (103)
- Հաղթանակների շարք սեփական հարկի տակ` «Գալաթասարայ» (25 հանդիպում)
- Անպարտելիության շարք սեփական հարկի տակ` «Ֆեներբահչե» (48 հանդիպում)
ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակԽմբագրել
- 2016թ. մայիսի 28-ի դրությամբ[2].
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «World Soccer Reader " Spor Toto Lands Turkish Super League Naming Rights»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին։ Վերցված է 2019-04-06
- ↑ «Рейтинг УЕФА для клубных турниров»։ Официальный сайт УЕФА։ Վերցված է 2016-05-28