Խաբեբայություն (ֆիլմ)
Խաբեբայություն, բնօրինակ անվանումը՝ Թափահարել շանը (անգլ.՝ Wag the Dog), Բարրի Լևինսոնի 1997 թվականի երգիծական կատակերգությունն է, ըստ Լարրի Բեյնհարթի Ամերիկյան հերոս «Թափահարել շանը» վեպի։
Խաբեբայություն անգլ.՝ Wag the Dog | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | Խաբեբայություն։ Վեպ |
Թվական | դեկտեմբերի 25, 1997[1], մարտի 20, 1998[2], մարտի 26, 1998[3] և 1997 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բարրի Լևինսոն[4][5][6][…] |
Պրոդյուսեր | Բարրի Լևինսոն և Ռոբերտ Դե Նիրո |
Սցենարի հեղինակ | Հիլարի Հենքին և Դևիդ Մամեթ |
Դերակատարներ | Դասթին Հոֆման[7][6][8][…], Ռոբերտ Դե Նիրո[7][6][8][…], Էն Հեչ[7][6][8], Դենիս Լիրի[6][8], Վիլլի Նելսոն[8], Անդրեա Մարտին[8], Վուդի Հարելսոն[8], Քիրստեն Դանստ[8], Ուիլյամ Մերսի[8][9], Ջոն Մայքլ Հիգինս[8], Սյուզի Փլեքսոն[8], Ջեյմս Բելուշի, Քրեյգ Թեոդոր Նելսոն[8], Քրիս Էլիս[8], Դևիդ Քոքներ[8], Դրենա դե Նիրո[8], Ջեֆրի Բլեյք[8], Ջորջ Գեյնս[8], Ժիզել Ֆեռնանդես, Հարլանդ Ուիլյամս[8], Ջեյ Լենո[8], Ջոն Չո[8], Ջոն Ֆրանկլին[8][10], Մարգերիթ Մորո[8], Մեռլ Հագարդ[8], Ռոբերտ Ռիչարդսոն[8] և Գարրի Կալենբերգ[10] |
Օպերատոր | Ռոբերտ Ռիչարդսոն |
Երաժշտություն | Մարկ Նոպֆլեր |
Մոնտաժ | Սթու Լինդեր |
Պատմվածքի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան |
Կինոընկերություն | New Line Cinema |
Տևողություն | 97 րոպե |
Սյուժե
խմբագրել
|
Առջևում ԱՄՆ նախագահական ընտրություններն են, իսկ գործող նախագահը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։ Հասարակության կարծիքի հարցումը ցույց է տալիս, որ նախագահի ժողովրդականությունը կտրուկ ընկնում է։ Նախագահի թիմը պետք է անհապաղ գործի, որ հասարակության ուշադրությունը շեղի Սպիտակ տան ամուսնական դավաճանությունից։ Հարկավոր է շահել մի քանի օր և նախագահի խորհրդականը՝ Կոնրադ Բրիմը (Ռոբերտ Դե Նիրո) որոշում է դիմել արհեստավարժ ռեժիսոր Սթենլի Մոթսի (Դասթին Հոֆման) օգնությանը։
Արագ հնարվում է ինչ-որ ալբանական ահաբեկչական խմբի (իրականում գոյություն չունեցող) սպառնալիք, սրանով հիմնավորվում է ԱՄՆ պատերազմի մեջ ներքաշվելը։ Մոթսին բացատրում են, թե ի՞նչ պետք է պատկերացնի և զգա ԱՄՆ հասարակ քաղաքացին այս դեպքերի առիթով, և սկսում է աշխատանքը՝ նկարահանվում են զինվորական հայրենասիրական տեսահոլովակներ, կեղծ հարցազրույցներ և մտածացին պատերազմի զինվորների մասին երգեր։ Հայտարարում են, որ ալբանական կառավարության ահաբեկչական սպառնալիքը կանխելու համար ԱՄՆ նախագահը խմբավորել է նավատորմը, և ամերիկյան դեսանտը մտել է Ալբանիա, և իբր զինվորներից մեկը գերվել է։
Ի վերջո խաբեությունը բարեհաջող ավարտվում է։ Կեղծ պատերազմը ավարտվում է, նրա «հերոսը» պատվով հանձնվում է հողին։ Բայց ռեժիսոր Մոթսը չի ուզում ստվերում մնալ, նրան փող հարկավոր չէ, նա ձգտում է փառքի։ Բրինը ստիպված հրամայում է նրան վերացնել։ Հայտարարվում է, որ Մոթսը մահացել է ինֆարկտից։
Դերերում
խմբագրել
|
|
Մրցանակներ
խմբագրել- 1997, ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի կինամրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (Էն Հեչ)։
- 1998, Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակ (ժյուրիի հատուկ մրցանակ) (Բարրի Լևինսոն)։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=35230&type=MOVIE&iv=Basic
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://movieweb.com/movie/wag-the-dog/
- ↑ http://www.imdb.com/title/tt0120885/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=17370.html
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.metacritic.com/movie/wag-the-dog
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 http://www.imdb.com/title/tt0120885/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- ↑ http://stopklatka.pl/film/fakty-i-akty
- ↑ 10,0 10,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ title=Idiom: Wag the dog Իդիոմի մասին usingenglish.com կայքում (անգլ.)
- ↑ 12,0 12,1 Հետաքրքիր փաստեր Internet Movie Database կայքում (անգլ.)