Կոնստանտինոս Գավրաս (հուն․՝ Κωνσταντίνος Γαβράς; փետրվարի 12, 1933(1933-02-12)[1][2][3][…], Iraia, Gortynia Municipality[4][5]), հայտնի է նաև Կոստա-Գավրաս (ֆր.՝ Costa-Gavras), արմատներով հույն ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ։ «Օսկար» մրցանակի դափնեկիր։ Հայտնի է որպես քաղաքական սուր թեմաներով ֆիլմերի հեղինակ՝ առաջին հերթին հույն գրող Վասիլիս Վասիլիկոսի գրքի հիման վրա գրված «Զետա» ֆիլմը և Չեխոսլովակիայում «Սլանսկու գործի» մասին «Խոստովանություն» ֆիլմը։

Picto infobox cinema.png
Կոստա Գավրաս
հուն․՝ Κώστας Γαβράς
Costa-Gavras César 2018.jpg
Ծնվել էփետրվարի 12, 1933(1933-02-12)[1][2][3][…] (89 տարեկան)
ԾննդավայրIraia, Gortynia Municipality[4][5]
ԿրթությունՓարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ[6][2] և La Fémis?
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա և Flag of Greece.svg Հունաստան[7]
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և դերասան
ԱմուսինMichèle Ray-Gavras?[8]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Պատվո ազգային շքանշանի ասպետ,

Ամերիկայի սցենարիստների համքարության մրցանակ (1983)

, Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար,

Էդգար Ալան Պոյի մրցանակ (1970)

,

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար (1966)

,

New York Film Critics Circle Award for Best Director? (1969)

,

Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ (1969)

,

Լուի Դելյուկի մրցանակ (1972)

,

Միացյալ Ազգերի մրցանակ (1974)

,

Կաննի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (1975)

, Ոսկե արմավենի,

London Film Critics Circle Award for Film of the Year? (1982)

,

Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ տարվա ռեժիսորի համար (1982)

, Ոսկե արջ,

«Սեզար» մրցանակ լավագույն սցենարի համար (2003)

,

Կատալոնիայի միջազգային մրցանակ (2017)

, Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար,
, Գաբրիելա Միստրալի շքանշան,

European Film Academy Honorary Award? (2018)

և

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր (2016)

IMDbID ID 0002020

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Արկադիա մարզի Լուտրա-Իրեաս գյուղում։ Հունաստանի օկուպացիայի ժամանակ նրա ընտանիքը ապրել է Պելոպոնեսում, իսկ պատերազմից հետո տեղափոխվել է Աթենք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գավրասի հայրը եղել է Հունաստանի ազգային-ազատագրական ճակատի ձախ թևի անդամ, իսկ պատերազմից հետո նա ձերբակալվել է կոմունիզմի հանդեպ համակրանքի կասկածանքով։ Գավրասի ընտանիքը ստիպված է եղել լքել Հունաստանը։ Կոստա-Գավրասը ավարտել է Ֆրանսիայի միջնակարգ դպրոցը և 1951 թվականին սկսել է Սորբոնում սովորել[9], սակայն 1956 թվականին թողնում է համալսարանը և գնում կինեմատոգրաֆի։ Բարձրագույն կինեմատոգրաֆիական կրթություն ստացել է Փարիզի ԻԴԵԿ ինստիտուտում։ Եղել է ռեժիսորներ Ռենե Կլերի, Անրի Վերնոյի, Ժակ Դեմիի և Ռենե Կլեմանի օգնականը։

Գավարսը երբեք չի աշխատել Հունաստանում և ֆիլմեր չի նկարահանել հունարեն։

1982-1991 թվականներին և 2007 թվականից եղել է ֆրանսիական կինեմատոգրաֆի նախագահ։

ՍտեղծագործությունԽմբագրել

1965 թվականին նորամուտը կատարել է որպես էկրանավորման ռեժիսոր Սեբաստիան Ժապրիզոյի «Մարդասպանները քնած վագոններում» ֆիլմում՝ Իվ Մոնտանի գլխավոր դերում։ Լարված դետեկտիվ-քրեական ինտրիգը ներկա է Կոստա-Գավրասի մյուս ֆիլմերում, որոնք հիմնված են վավերագրական նյութերի վրա և քաղաքականապես կանխամտածված են։ Բայց ռեժիսորի համար կարևոր է ոչ այնքան իրադարձությունների քաղաքական ասպեկտը, որքան հումանիտար պաթոսը, հետաքրքիր է տոտալիտար իշխանության դրսևորումների հետ բախվող մարդը, որքան էլ այն կոչվի ՝ «Սև գնդապետների» ռեժիմ, հիտլերյան ֆաշիզմ, ստալինյան սոցիալիզմ, լատինաամերիկյան խունտա։ Գավրասը ցույց է տալիս, թե ինչպես է պատմությունը, քաղաքականությունը, հասարակությունը, ուժի ինստիտուտները, կուսակցությունները ազդում մասնավոր մարդու ճակատագրի վրա։ Լինելով աշխարհի քաղաքացի և տարբեր երկրներում կինո նկարահանելով՝ Կոստա-Գավրասը ճանաչվեց որպես կոսմոպոլիտ՝ բառի լավագույն իմաստով, իսկական հումանիստական նկարիչ, որին հուզում է չարիքի դեմ բարու գլոբալ պայքարը, այլ ոչ թե միայն քաղաքական կրքերը։

ՖիլմագրությունԽմբագրել

  • 1958 — Les Rates (կարճամետրաժ ֆիլմ)
  • 1965 — Մարդասպանները քնած վագոններում / Compartiment tueurs
  • 1967 — Մեկ ավելորդ մարդ / Un homme de trop[fr]
  • 1969 — Զետա / Z
  • 1970 — Խոստովանություն / L’Aveu
  • 1973 — Պաշարման դիրքորոշումը / État de siège
  • 1975 — Հատուկ բաժին / Section spéciale
  • 1979 — Կնոջ լույսը / Clair de femme
  • 1982 — Անհայտ կորած / Missing
  • 1983 — Հաննա Կ․ / Hanna K.[en]
  • 1986 — Ընտանեկան խորհուրդ / Conseil de famille
  • 1988 — Նվիրյալ / Betrayed
  • 1989 — Երաժշտական արկղ / Music box[fr]
  • 1991 — Մոռացության դեմ / Contre l’oubli (հատված «Կիմ Սեն Մանայի համար» ֆիլմից)
  • 1992 — Փոքրիկ ապոկալիպսիս / La petite apocalypse
  • 1995 — Լյումիերը և կազմակերպությունը / Lumière et compagnie (сегмент)
  • 1995 — Նիցի առիթով, շարունակություն (վավերագրական ֆիլմ) / À propos de Nice, la suite[fr]
  • 1997 — Խելագար քաղաք / Mad City
  • 2002 — Ամեն / Amen
  • 2005 — Գիլյոտին / Le couperet
  • 2009 — Դրախտ Արևմուտքում / Eden à l’Ouest
  • 2012 — Կապիտալ / Le capital

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

  • «Զետա», 1969 թվական
    • Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ՝ 1969 թվական
    • «Օսկար» -«Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Օսկար»-«Լավագույն մոնտաժ»
    • Լուի Դելյուկի մրցանակը «Պաշարման դիրքորոշում» ֆիլմի համար՝ 1972 թվական։
    • ՄԱԿ-ի մրցանակ «Պաշարված դիրքորոշում» ֆիլմի համար, ինչպես նաև արժանացել է լավագույն երաժշտության համար՝ BAFTA մրցանակի (Միկիս Թեոդորակիս), լավագույն արտասահմանյան ֆիլմի համար՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի , Նյու Յորքի կինոքննադատների ընկերության երկրորդ մրցանակի «Լավագույն ռեժիսոր» (Կոստա Գավրաս) և «Լավագույն սցենար» (Ֆրանկո Սոլինաս) անվանակարգերում, ինչպես նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգում երրորդ մրցանակ՝ 1974 թվականին։
  • «Հատուկ բաժին» - Կաննի կինոփառատոնի մրցանակ՝ 1975 թվական։
  • «Անհայտ կորած», 1982 թվական
    • Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» (գլխավոր մրցանակ)՝ 1982 թվական և Ջեք Լեմոնուի լավագույն դերասանական մրցանակ
    • «Օսկար» — «Լավագույն օրիգինալ սցենար»։
  • «Երաժշտական արկղ», 1989 թվական
  • «Ամեն», 2002 թվական
    • «Սեզար» 2003 թվական — «Լավագույն օրիգինալ սցենար»
  • Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակ «Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար»

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել