Անձրևի մարդը
«Անձրևի մարդը» (անգլ.՝ Rain Man), 1988 թվականին ռեժիսոր Բարրի Լևինսոնի նկարահանած հուզիչ դրամա Դասթին Հոֆմանի և Թոմ Քրուզի դերակատարմամբ։
Անձրևի մարդը անգլ.՝ Rain Man | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա, հումորային դրամա և բադի մուվի |
Թեմա | մոլեխաղ և աուտիզմ |
Թվական | դեկտեմբերի 16, 1988[1], մարտի 17, 1989, մարտի 16, 1989[2] և 1988 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բարրի Լևինսոն |
Պրոդյուսեր | Մարկ Ջոնսոն |
Սցենարի հեղինակ | Բարի Մորոու և Ռոնալդ Բես |
Դերակատարներ | Դասթին Հոֆման, Թոմ Քրուզ, Վալերիա Գոլինո, Ջերալդ Մոլեն, Ջեք Մարդոք, Մայքլ Դ․ Ռոբերթս, Բոնի Հանթ, Բարրի Լևինսոն, Բեթ Գրանթ, Լյուսինդա Ջեննի, Ջեյք Հոֆման[3], Քրիս Մալքի[3] և Ռեյ Բեյքեր |
Օպերատոր | Ջոն Սիլ |
Երաժշտություն | Հանս Ցիմեր |
Մոնտաժ | Սթու Լինդեր |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես և Միսսուրի |
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա և Լաս Վեգաս Վելլի |
Կինոընկերություն | Barris Industries և United Artists |
Տևողություն | 128 րոպե |
Բյուջե | 25 000 000 $ |
Շահույթ | 354 800 000 $[4] |
Ֆիլմը գլխավոր հերոսն աուտիզմով հիվանդ Ռեյմոնդն է, ում մարմնավորել է Դասթին Հոֆմանը։ Կարելի է ասել, որ Հոֆմանի այս դերը կինոյի պատմության լավագույն դերակատարումներից մեկն է։ Ֆիլմն արժանացել է 4 Օսկարի։
Ռեյմոնդի համար որպես նախատիպ սցենարիստներն ունեցել են արտառոց հիշողության տեր ամերիկացի Կիմ Պիկին։
Սյուժե խմբագրել
Եսասեր երիտասարդ Չառլի Բեբբիտն անսպասելի իմանում է, որ իր հանգուցյալ միլիոնատեր հայրը ժառանգությունը թողել է ոչ թե իրեն, այլ աուտիզմով հիվանդ եղբորը՝ Ռեյմոնդին։ Ռեյմոնդն ապրում է հոգեբուժանարում և նրա գոյության մասին Չառլին նույնիսկ չգիտեր։ Զայրացած Չառլին որոշում է Ռեյմոնդին վերցնել հիվանդանոցից իր մոտ և բնակվել նրա հետ մինչև ժառանգության կեսը կհասնի իրեն։
Ռեյմոնդը, չնայած ֆենոմենալ հիշողությանը ու մտավոր արտակարգ կարողություններին, հոգեպես գրեթե երեխա է, որն ապրում է իր հորինած աշխարհում՝ խիստ սահմանված ռեժիմով։ Սկզբում Չառլին և իր ընկերուհին՝ Սյուզաննան, չեն կարողանում հարմարվել Ռեյմոնդի տարօրինակ պահվածքին, սակայն երկու եղբայրները աստիճանաբար մտերմանում են, և Չառլին Ռեյմոնդի օգնությամբ կարողանում է դուրս գալ իր ֆինանսական ծանր դրությունից։
Շուտով պարզվում է, որ նրանց ծնողները Ռեյմոնդին տեղափոխել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նա Չառլիիին այրվածքներ էր հասցրել տաք ջրով։ Նրանց խոսակցություններից մեկի ժամանակ Չառլին ասում է, որ իր հիշողությունների մեջ տպավորվել է անձրևի մարդը, ով երգում էր իր համար և հանգստացնում իրեն, երբ ինքը դեռ շատ փոքր էր։ Պարզվում է, որ այսպես ասած անձրևի մարդը հենց իր եղբայր Ռեյմոնդն էր (անգլերեն Raymond և Rain Man բառերը շատ նման են հնչում)։
Խորհրդակցելով բժիշկ Չառլիի հետ՝ նա համաձայնում է Ռեյմոնդին տեղափոխել հիվանդանոց, որտեղ Ռեյմոնդի համար ավելի հանգիստ և հարմար կլինի, իսկ ինքը կայցելի հիվանդ եղբորը։
Դերերում խմբագրել
Դերակատար | Դեր |
---|---|
Դասթին Հոֆման | Ռեյմոնդ Բեբբիտ |
Թոմ Քրուզ | Չառլի Բեբբիտ |
Վալերիա Գոլինո | Սյուզաննա |
Ջերալդ Մոլեն | բժիշկ Բրյուներ |
Բոննի Հանթ | մատուցողուհի Սալլի Դիբբս |
Բարրի Լևինսոն | ավարտի տեսարանի բժիշկներից |
Մրցանակներ խմբագրել
Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 21 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 14-ի։
Օսկար խմբագրել
Ներկայացվել է Օսկարի 8 անվանակարգում, ստացել 4-ը
- Օսկար լավագույն ֆիլմի համար
- Օսկար լավագույն ռեժիսորի համար - Բարրի Լևինսոն
- Օսկար լավագույն դերասանի համար - Դասթին Հոֆման
- Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար - Բերրի Մորրոու, Ռոնալդ Բասս
Ոսկե Գլոբուս խմբագրել
Ներկայացվել է Ոսկե Գլոբուսի 4 անվանակարգերում ստացել 2-ը
- Լավագույն ֆիլմ (դրամա)
- Լավագույն դերասան (դրամա) - Դասթին Հոֆման
Այլ մրցանակներ խմբագրել
- ներկայացվել է 3 BAFTA-ի
- 2 Դավիթ դի Դոնատելլո
- ներկայացվել է Սեզարի
- Բեռլինի կինոփառատոնի 2 մրցանակ
- ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի մրցանակ և այլն
Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 63-րդն է։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=rainman.htm
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ խմբագրել
- Անձրևի մարդը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Անձրևի մարդը»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- «Անձրևի մարդը»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Անձրևի մարդը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Անձրևի մարդը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում