Շերոն Սթոուն
Շերոն Սթոուն (անգլ.՝ Sharon Stone, մարտի 10, 1958[1][2][3][…], Մեդվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և մոդել։
Շերոն Սթոուն Sharon Stone | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 10, 1958[1][2][3][…] (62 տարեկան) |
Ծննդավայր | Մեդվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | բուդդայականություն[4] |
Կրթություն | Edinboro University of Pennsylvania? |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, մոդել, ձայնային դերասանուհի, պրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, կինոպրոդյուսեր և գլամուրային մոդել |
Ամուսին | Մայքլ Գրինբուրգ (1984–1990) Ֆիլ Բրոնստեյն (1998–2004) |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | Փրայմթայմ Էմմի մրցանակ Արվեստի և գրականության շքանշանի սպա[5] Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական ժանրում կանացի լավագույն դերակատարման համար «Ոսկե ազնվամորի» մրցանակ՝ վատագույն դերասանուհու անվանակարգում տարվա հումանիտար[6] Քրիստալ մրցանակ Lucy Award և Արվեստների և գրականության շքանշանի ասպետ[7] |
Կայք | IMDb-ում էջ |
Sharon Stone Վիքիպահեստում |
Խաղացել է ընդհանուր թվով 70-ից ավելի ֆիլմերում, Ոսկե Գլոբուս մրցանակի դափնեկիր է։
Առավել հայտնի ֆիլմերից են՝ «Հիշել ամեն ինչ», «Մկրատներ», «Հիմնական բնազդ», «Մասնագետը», Կազինո, «Արագ և մեռած», «Կոտրված ծաղիկներ» և Հիմնական բնազդ 2֊ը։
Կենսագրություն և կարիերաԽմբագրել
Շերոն Սթոունը ծնվել և մեծացել է Փենսիլվանիաում, իսկ 1975 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը: Շուտով նա ընդունվել է քոլեջ սովորելու, այնուհետև դրան զուգահեռ մասնակցել է գեղեցկության մրցույթի և պայմանագիր կնքել Ֆորդա մոդելավորման գործակալության հետ ու նվաճել է Փարիզը և Միլանը[8]:
Ավարտելով մոդելի կարիերան` Սթոունը վերադարձել է Նյու-Յորք: Ֆիլմարտադրության մեջ իր նորամուտն սկսել է Վուդի Ալլենայի «Աստղային փոշու մասին հիշողությունները» ֆիլմում, որտեղ ունեցել է մի փոքրիկ դեր: Այնուհետև խաղացել է «Ընդհանուր հետկանչ» ֆիլմում Արնոլդ Շվարցնեգերի հետ, ինչպես նաև խաղացել է Սիլվեստր Ստալոնեի հետ «Մասնագետը» ֆիլմում: Սթոունը մեծ համբավ է ձեռք բերել «Հիմնական բնազդ» ֆիլմում խաղալով: Այնուհետև արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակներին:
Անձնական կյանքԽմբագրել
1984-1987 թվականներին Սթոունը ամուսնացած է եղել հեղինակ և պրոդյուսեր Մայքլ Գրինբուրգի հետ: 1998-2004 թվականներին ամուսնացած է եղել փոխնախագահ և «San Francisco Chronicle» թերթի գլխավոր խմբագիր Ֆիլ Բրոնշտեյնի հետ: Նախկին ամուսիններն ունեին որդեգիր, ում անունն էր Րոեն Ջոզեֆ Բրոնշտեյն (07.05.2000): Ապագայում բաժանված Սթոունը ունեցել է ևս երկու տղա` Լերդա Վոննա Սթոունը (07.05.2005) և Քուիննա Քելլի Սթոունը (08.06.2006): Նախքան 2000 թվականին հղիանալը, նա երեխա է կորցրել մի քանի անգամ:
Սթոունը տառապում էր ասթմայով և շաքարախտով: 2001 թվականի սեպտեմբերի 29-ին նա տարավ գլխուղեղի արյունազեղում:
2013 թվականին «Огонёк» ամսագրրին տված իր հարցազրույցում նա հայտարարել է. «Չնայած նրան, թե ինչ են գրում մեր մասին, մենք սաենտոլոգ չենք: Ես ինքս բուդիստ եմ: Սակայն սաենտոլոգները մոտ են մեզ նրանով, որ որ նրանք էլ մեզ պես չեն օգտագործում թմրանյութ և ալկոհոլ: Բայց նրանք չեն ընդունում ժամանակակից բժշկությունը, իսկ ես ընդունում եմ»:
Դերեր ֆիլմերումԽմբագրել
- Stardust Memories-Աղջիկը գնացքում
- Uns et les autres- Աղջիկը
- Les Uns et les autres-Աղջիկը
- Deadly Blessing- Լանա Մարկուս
- Not Just Another Affair-Լինետտ
- Remington Steele-Ջիլլիան Մոնտերգիու
- Magnum, P.I.-Դիետրի Դյուբրե
- T.J. Hooker-Դենի Սթար
- Calendar Girl Murders-Քեսսի Բասքեում
- Calendar Girl Murders- Բլեյք Չենդլեր
- The Vegas Strip War-Սառա Շուպման
- Mike Hammer- Ջուլի Էլանդ
- King Solomon's Mines-Ջեսսի Հյուսթոն
ՊարգևԽմբագրել
- 1993-MTV կինոմրցանակ «Հիմնական բնազդ» ֆիլմի համար, «Լավագույն դերասանուհի»
- 1993-MTV կինոմրցանակ «Հիմնական բնազդ» ֆիլմի համար, «Ամենացանկալի կին»
- 1994-«Ոսկյա ազնվամորի» մրցանակ «Մասնագետը» և «Խաչմերուկում» ֆիլմերի համար, «Տարվա վարդագույն դերասանուհի»
- 1995-Women in Film Crystal Awards
- 1996-«Ոսկյա մոլորակ» անվանակարգում «Խաղատուն» ֆիլմի համար, «Լավագույն կին դերասանուհի»
- 2000-Lucy Award
- 2006-Women’s World Awards — World Charity Award
- 2007-«Ոսկե ազնվամորի» մրցանակը «Հիմնական բնազդ 2» ֆիլմի համար, «Տարվա վատագույն դերասանուհի»
- 2013-Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության գործում ներդրած ավանդի համար պայքարում` ընդդեմ ՁԻԱՀ-ի[9]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ https://hollowverse.com/sharon-stone/
- ↑ https://www.nouvelobs.com/culture/20050520.OBS7287/sharon-stone-rend-hommage-a-la-france.html
- ↑ http://news.harvard.edu/gazette/story/2005/03/sharon-stone-receives-gomes-humanitarian-award/
- ↑ https://www.youtube.com/watch?v=mv8gtFhzV2k&list=UL9ysRwd-TvYc&index=3352
- ↑ «Շերոն Սթոունի կենսագրությունը»։ Արխիվացված օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2013-02-26
- ↑ Շերոն Սթոունը արժանացել է Համաշխարհային Գագաթաժողովի մրցանակին