Պիետրո Ջերմի
Պիետրո Ջերմի (իտալ.՝ Pietro Germi, սեպտեմբերի 14, 1914[1], Ջենովա, Իտալիա[2] - դեկտեմբերի 5, 1974[1][3], Հռոմ, Իտալիա), իտալացի դերասան, կինոռեժիսոր։
Պիետրո Ջերմի իտալ.՝ Pietro Germi | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1914[1] |
Ծննդավայր | Ջենովա, Իտալիա[2] |
Մահացել է | դեկտեմբերի 5, 1974[1][3] (60 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Կրթություն | CSC? |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր |
Ընտրանի | Ամուսնալուծություն, իտալական ձևով, Seduced and Abandoned?, Ալֆրեդո, Ալֆրեդո (ֆիլմ) և The Birds, the Bees and the Italians? |
Պարգևներ և մրցանակներ | |
Սովորել է Հռոմի փորձարարական կինոկենտրոնում։ Նեոռեալիզմի սկզբնավորողներից։ Առաջին ֆիլմերից են՝ «Վկան» (1946) և «Մոլորյալ երիտասարդություն» (1947)։ Ջերմիի ստեղծագործությանը բնորոշ են սոցիալական թեման, վավերականությունը։ Հասարակական մեծ հնչողություն են ունեցել «Հանուն օրենքի» (1949, սովետական էկրանում՝ «Միցիլիայի երկնքի տակ») և «Հույսի ճանապարհ» (1950) ֆիլմերը։ Նեոռեալիզմի ավանդույթները զարգացրել է «Մեքենավար» (1956) և «Թուլակամ տղամարդը» (1958) կինոնկարներում (կատարել է նաև հերոսների դերերը)։ 1960-ական թթ․ անցել է իր համար նոր՝ սոցիալական և ռեալիստական երգիծական կատակերգության ժանրին՝ «Ամուսնալուծություն իտալական ձևով» (1961), «Գայթակղվածն ու լքվածը» (1964), «Տիկնայք և պարոնայք» (1965), «Բարոյազուրկը» (1966)։ 1969 թվականին ստեղծել է ուրախ, ժողովրդական ոգով տոգորված «Մերաֆինո» կատակերգությունը (Ոսկե մրցանակ Մոսկվայի միջազգային VI կինոփառատոնում, 1969)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Джерми Пьетро // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պիետրո Ջերմի Internet Movie Database կայքում
- Pietro Germi at AllMovie
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետրո Ջերմի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |