Բյորսեն
Բյորսեն (դան․՝ Børsen, "բորսա"), որը հայտնի է նաև որպես Børsbygningen ("բորսայի շենք"), 17-րդ դարի բորսա է Կոպենհագեն կենտրոնում, Դանիայում։ Պատմական շենքը գտնվում է Դանիայի խորհրդարան նստավայր՝ Քրիստիանսբորգի պալատ կողքին Սլոտշոլմեն կղզում։
Տեսակ | գրասենյակային շենք |
---|---|
Երկիր | Դանիա |
Տեղագրություն | Կոպենհագեն |
Վայր | Սլոտսհոլմեն |
Հասցե | Børsgade 2, 1215 København |
Փողոց | Børsgade? (2) |
Ճարտարապետական ոճ | հյուսիսային Վերածնունդ |
Բարձրություն | 56 մետր |
Երկարություն | 127 մետր |
Հարկեր | 2[1] |
Կազմված է | Dragon Spire of Børsen? |
Սեփականատեր | Grosserer-Societetet?[2], Q12315148?[2], Danish Chamber of Commerce?[2] և Danish Royal Family?[2] |
Բնակիչ | Danish Chamber of Commerce?, The Danish ICT Industry Association? և ՆԱՍԴԱՔ Կոպենհագեն |
Հիմնադրված է | 1640 |
Ճարտարապետ | Hans van Steenwinckel the Younger? և Lorenz van Steenwinckel? |
Պատվիրող | Christian IV of Denmark? |
Իրադարձություններ | պատրաստման կամ շինարարության սկիզբ, Storm on the Stock Exchange? և 2024 Børsen fire? |
Ժառանգության կարգավիճակ | monument on Kulturstyrelsen register? |
Պաշտոնական կայք |
1619-1640 թվականներին Քրիստիան IV-ի օրոք կառուցված շինությունը համարվում է Դանիայում հոլանդական վերածննդի ոճի առաջատար օրինակ, այն պահպանվող շինություն է[3]։ Բորսենը, որը զբոսաշրջիկների հայտնի տեսարժան վայրն է, ամենաշատը հայտնի է եղել իր յուրօրինակ ծայրաձողով, որը ձևավորված է չորս վիշապների պոչերի տեսքով, որոնք իրար ոլորված են՝ հասնելով 56 մ բարձրության։ 2024 թվականի ապրիլի 16-ին շենքը լրջորեն տուժել է հրդեհից, որը տապալել է գագաթը[4]։
Պատմություն
խմբագրելԲորսենը պլանավորել է կառուցել Քրիստիան IV- ը՝ որպես Հյուսիսային Եվրոպայում առևտրի և առևտրի կենտրոնի Կոպենհագենի դերը ամրապնդելու իր ծրագրի մաս։ Կառուցվել է ամբարտակի հյուսիսային կողմում, որը միացնում էր Կոպենհագենը նոր շուկայական Քրիստիանշավն քաղաքին, որը ծրագրված էր կառուցել վերամշակված հողի վրա Ամագերի ափին։ Թագավորը Լորենց վան Ստենվինկելին հանձնարարել է նոր շենքի նախագծումը, սակայն Սթինվինկելը կարճ ժամանակ անց մահացել է։ Այնուհետև հանձնարարությունը փոխանցվեց նրա եղբորը՝ Հանս վան Ստենվինկելին[5]։
17-18-րդ դարեր
խմբագրելՏեղանքը նախ պետք է նախապատրաստվեր, քանի որ հիմքը դեռ կայունացված չէր։ Շենքի շինարարությունը սկսվել է 1620 թվականին և հիմնականում ավարտվել է 1624 թվականին՝ բացառությամբ ծայրաձողի (տեղադրվել է 1625 թվականին) և արևելյան գմբեթի մանրամասների (ավարտվել է 1640 թվականին)[6]։ Շենքում եղել են 40 առևտրային գրասենյակ առաջին հարկում և մեկ մեծ սենյակ վերին հարկում։ Շենքը օգտագործվել է որպես շուկա 1620-ական թվականների վերջի[5] ն։
1647 թվականին Քրիստիան IV-ը շենքը վաճառել է վաճառական Յակոբ Մադսենին 50,000 դանիացի ռիգդեյլերով[7]։ Ավելի ուշ Ֆրեդերիկ III-ը շենքը նորից է ձեռք բերել Մադսենի այրուց, որն այլևս չէր կարող իրեն թույլ տալ պահպանել շենքը[5]։
Շենքը վերականգնել է Նիկոլայ Էիգտվեդը 1745 թվականին[8]։
19-20-րդ դարեր
խմբագրելՇենքի ինտերիերը վերանորոգել է ճարտարապետ Հարալդ Կոնրադ Սթիլինգը 1855 թվականին[9]։ 1857 թվականին Ֆրեդերիկ VII-ը շենքը վաճառել է Grosserer-Societetet- ին[6] 70․000 ռիգդեյլերով[7]։
1918 թվականի փետրվարի 11-ին աճող անհավասարության պատճառով գործազուրկ անարխիստները ներխուժել են Բորսեն՝ հարձակվելով ֆոնդային բրոքերների վրա[10]։
Մինչև 1974 թվականը շենքում գործել է Դանիայի ֆոնդային բորսան։
21-րդ դար
խմբագրել2024 թվականի դրությամբ շենքը ծառայել է որպես Դանիայի առևտրի պալատի կենտրոնակայան[11]։
2024 թվականի հրդեհ
խմբագրել2024 թվականի ապրիլի 16-ին հիմնական շենքի պղնձե տանիքի վերանորոգման աշխատանքների ժամանակ բռնկված հրդեհը ոչնչացրել է շենքի մոտ կեսը և հանգեցրեց դրա խորհրդանշական Վիշապներով ծայրաձողիի փլուզմանը[12]։ Զոհեր և վիրավորներ չեն եղե[13] լ։ Բորսենը փրկվել է ավելի վաղ մոտակայքում տեղի ունեցած մի քանի հրդեհներից, երբ այրվելեն հարևան Privatbanken շենքերը։ Շենքի շուրջ գտնվող փայտամածները նույնպես բռնկվել են, ինչը դժվարացրել է հրշեջների համար կրակի մոտ հասնելը[14], մինչդեռ պղնձե տանիքը բարձր աստիճանի տաքացել է[15]։ Զինվորական անձնակազմը նույնպես տեղում էր՝ աջակցելու հրդեհաշիջման աշխատանքներին։ Գործի է դրվել լրացուցիչ տեխնիկա՝ տանիքը հեռացնելու համար, քանի որ այն թույլ չի տվել ջրի հասնել կրակին[14]։ Ֆասադները փլուզման վտանգի տակ են եղել[15], քանի որ շենքը հիմնականում փայտից է եղել[16]։ Այն ի վերջո փլուզվել է ապրիլի 18-ին[17]։
Շենքի զգալի հավաքածուի «մի քանի հարյուր» պատմական արվեստի գործեր[18][19] ինչպես նաև պատմական կահույքը[14] փրկել են այրվող շենքից անձնակազմը, շտապ օգնության աշխատակիցները և անցորդները[20]։ Դրանց թվում է եղել Սկագենի նկարիչ Պեդեր Սեվերին Կրոյերի «Կոպենհագենի ֆոնդային բորսայից» նկարը[21][22]։ Մոտակայքում գտնվող Ազգային թանգարանն անմիջապես ուղարկել է 25 աշխատակիցների՝ օգնելու արվեստի գործերը փրկելու համար[15]։
Դանիայի Առևտրի պալատի գործադիր տնօրեն Բրայան Միկելսենըասել է, որ շենքը կվերակառուցվի «անկախ ամեն ինչից»[16][23]։ Դանիայի փոխվարչապետ Տրոելս Լունդ Պոուլսենը հրդեհն անվանել է «մեր Աստվածամոր տաճարի պահը»։ Հրդեհը տեղի է ունեցել Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հինգ տարի և մեկ օր անց, ևս մեկ վերանորոգման ժամանակ ծագած հրդեհ, որը նույնպես ոչնչացրել է շենքի տանիքը և գագաթը[14]։ Թագավոր Ֆրեդերիկ X-ը հայտարարություն է տարածել՝ ասելով, որ հրդեհը «տխուր տեսարան է»։ 400 տարիների ընթացքում Քրիստիան IV-ի Բորսենի շենքը եղել է Կոպենհագենի յուրահատուկ ուղենիշը»[24]։
Ճարտարապետություն
խմբագրելԲորսենը կառուցել են ճարտարապետներ Լորենց վան Ստենվինկելը ևՀանս վան Ստենվինկել Կրտսերը։ Շենքը մոտավորապես 128 մ երկարություն ունի և 21 մ լայնությււն[25]։
Շենքը հայտնի էր իր յուրօրինակ ոլորված «Վիշապի ծայրաձողով», որը ստեղծվել էր 1625 թվականին[26] և նախագծված էր որպես չորս միահյուսված վիշապի պոչեր։ Ծայրափողի գագաթին երեք թագեր էին՝ խորհրդանշելով Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի թագավորությունները։ 1775 թվականին կանգնեցվել է մի նոր ծայրաձող, որը փոքր-ինչ նման էր հինին, քանի որ դրա փլուզման վտանգ կար։ Ենթադրվում էր, որ Քրիստիան IV-ի հրավառության վարպետի կողմից նախագծված ծայրափսղի վիշապները պետք է պաշտպանեին շենքը թշնամիներից և կրակից[6]։
Շենքը ժամանակի ընթացքում որոշ աննշան փոփոխությունների է ենթարկվել։
-
Բյորսենի արևմտյան ճակատը
-
Մուտքը
-
Աթոռների շարք Բյորսալենում
-
Բյորսալեն
-
Քրիստիանսբորգի տեսքը աշտարակից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ (unspecified title)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://denstoredanske.lex.dk/Grosserer-Societetet
- ↑ «Sag: Børsen». Fredede og bevaringsværdige bygninger. Kulturstyrelsen. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «LIVE Brand i Børsen i København». DR (դանիերեն). 2024 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «The History» (անգլերեն). Børsbygningen. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Børsbygningen.dk, ejet af Dansk Erhverv – The Danish Chamber of Commerce Արխիվացված 20 Հուլիս 2018 Wayback Machine hentet 8. maj 2021
- ↑ 7,0 7,1 Green, Theodor (2019). Børsen i København. Lindhardt og Ringhof. ISBN 978-8726296501. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Hvor langt skal man spole tilbage?». www.arkitektforeningen.dk. Arkitektforeningen – Danish Association of Architects. 2024 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ G. F. Hetsch (1928년 Հունվար 1일). «To Breve fra Architekten, Professor G. F. Hetsch til Architekten H. C. Stilling [1815-1891]. Meddelt af Gustav Hetsch». Personalhistorisk Tidsskrift (դանիերեն): 4–13. ISSN 0300-3655. Wikidata Q107323506.
- ↑ «Børsen, Stormen på (1918)» (դանիերեն). Leksikon.org. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Danish Chamber of Commerce». www.danskerhverv.dk. Danish Chamber of Commerce. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Fire destroys Copenhagen's Old Stock Exchange dating to 1600s, collapsing its dragon-tail spire». Associated Press. 2024 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Kirby, Paul (2024 թ․ ապրիլի 16). «Historic Copenhagen stock exchange in Denmark goes up in flames». BBC News. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 Halasz, Stephanie; Mortensen, Antonia; Said-Moorhouse, Lauren (2024 թ․ ապրիլի 16). «Spire collapses after fire rips through Copenhagen's old stock exchange». CNN. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 Brady, Kate (2024 թ․ ապրիլի 16). «Fire consumes Copenhagen's 400-year-old stock market building». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ 16,0 16,1 Milne, Richard (2024 թ․ ապրիլի 16). «Denmark's historic stock exchange goes up in flames». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Historic Copenhagen building smolders for third day as facade collapses». France 24. 2024 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Kirby, Paul (2024 թ․ ապրիլի 16). «Historic Copenhagen stock exchange in Denmark goes up in flames». BBC. BBC News. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Denmark's 'Notre Dame moment': passers-by rescue paintings from blazing Boersen building in Copenhagen». The Art Newspaper. 2024 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Copenhagen's historic stock exchange in flames». 2024 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին – via www.bbc.com.
- ↑ «Særligt maleri reddet ud af brændende Børsen». TV2 ØST (դանիերեն). 2024 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Historisk P.S. Krøyer-maleri reddes ud fra brændende Børsen». TV 2 (Denmark) (դանիերեն). TV 2 (Denmark). 2024 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Pelham, Lipika (2024 թ․ ապրիլի 17). «Copenhagen vows to rebuild fire-hit stock exchange». BBC (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Announcement from HM The King». kongehuset.dk/en. The Royal House. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Slots- og Kulturstyrelsens register over Fredede og Bevaringsværdige Bygninger i Danmark (2019 թ․ դեկտեմբերի 12). «Børsen, København». lex.dk (Danish). Trap Danmark. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Børsen». Dansk Erhverv (դանիերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.