Դանակահարություններ Բոնդի Ջանքշընում

Դանակահարություններ Բոնդի Ջանքշընում, 2024 թվականի ապրիլի 13-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Սիդնեյի արևելյան արվարձանում գտնվող Ուեսթֆիլդ Բոնդի Ջանքշըն (անգլ.՝ Westfield Bondi Junction) առևտրի կենտրոնում 40-ամյա Ջոել Կաուչիի դանակահարությունների շարքը, որի ժամանակ նա սպանել է վեց մարդու և վիրավորել ևս տասներկուսին։ Հինգ կին և մեկ տղամարդ մահացել են, իսկ վիրավորների թվում կա ինը ամսական աղջիկ։ Կաուչիին մահացու կրակոցով վնասազերծել է ոստիկանության տեսուչը։

Դանակահարություններ Բոնդի Ջանքշընում
Տեսակհարձակում սառը զենքով
Երկիր Ավստրալիա
Գրոհի վայրՍիդնեյ
ՏեղադրանքWestfield Bondi Junction?
Տարեթիվապրիլի 13, 2024
Զենքդանակ
Զոհվածներ7 մարդ[1]
Վիրավորներ12[1]
Ահաբեկիչների քանակ1
 2024 Bondi Junction stabbings Վիքիպահեստում

Նախապատմություն խմբագրել

Ուեսթֆիլդ Բոնդի Ջանքշընը խոշոր առևտրի կենտրոն է Սիդնեյի արևելյան արվարձաններում և չորրորդ ամենամեծ առևտրի կենտրոնն է Նոր Հարավային Ուելսում։ Հարձակումը տեղի է ունեցել շաբաթ օրը կեսօրին, երբ կենտրոնը լցված էր հարյուրավոր այցելուներով[2]։

Հարձակում խմբագրել

 
Մարտավարական ոստիկանությունը մտնում է առևտրի կենտրոն՝ համալիրը մաքրելու համար

Ըստ Նոր Հարավային Ուելսի ոստիկանական ուժերի, հանցագործը մտել է Ուեսթֆիլդ Բոնդի Ջանքշըն ժամը 15:10-ի սահմաններում սպորտային մարզաշապիկ հագած[3]։ Նա լքել է կենտրոնը և 10 րոպե անց վերադարձել, ըստ վկաների՝ 30 սանտիմետրանոց դանակով[4][5][6][7][8]։

Ականատեսները ասել են, և անվտանգության տեսախցիկները ցույց են տվել, որ նա որոշակի չի գործել՝ զենքով հարվածել է որոշ հաճախորդների, իսկ ոմանց անտեսել։ Մի քանի գնորդներ դիմացրել են տղամարդուն, արգելելով նրա անցումը որոշակի տարածքներ[9]։ Հեռախոսով նկարահանված տեսանյութում երևում է, որ մի տղամարդ, որը հետագայում ճանաչվել է որպես ֆրանսիացի շինարար Դեմիեն Գերոտ, խանգարում է հանցագործին շարժասանդուղքով բարձրանալ վերևի հարկ[10][11]։

Դանակահարությունները սկսվել են այն ժամանակ, երբ հանցագործը վերադարձել է ժամը 15:20-ին[12] Բազմաթիվ մարդկանց դանակահարության մասին հաղորդումներից հետո՝ ժամը 16:00-ից քիչ առաջ ժամանել են Նոր Հարավային Ուելսի ոստիկանության աշխատակիցները[13][14]։ Հանրությունը շենքից տարհանվել է[15], իսկ շրջակայքով անցնող հասարակական տրանսպորտի երթուղիները փոխվել են[16]։ Դեպքի վայր են ժամանել Նոր Հարավային Ուելսի շտապօգնության մոտ 40 միավոր[17]։

Հանցագործի կրծքավանդակին մահացու կրակոց է արձակել ոստիկանության տեսուչ Էմի Սքոթը, որը բախվել է հանցագործին շենքի հինգերորդ հարկում՝ Գուերոյի և մեկ այլ ֆրանսիացի՝ Սիլաս Դեսպրեոյի կողմից ուղորդվելուց հետո։ Սքոթը կրակել է այն բանից հետո, երբ հանցագործը դանակով հարձակվել նրա վրա։ Ոստիկանը անմիջապես սիրտ-թոքային վերակենդանացում է սկսել կատարել[8][12][16][17][18]։ Ենթադրվում է, որ կրակոցների ձայնը առևտրի կենտրոնի ներսում գտնվող ավելի շատ մարդկանց ահազանգել է միջադեպի մասին, ինչը հանգեցրել է ավելի շատ տարհանումների և շատ խանութի աշխատակիցներ փակել են իրենց տարածքները՝ ներսում ապաստանած հաճախորդներով[12]։

Տուժածներ խմբագրել

 
Առևտրի կենտրոնի հարևանությամբ սպասող շտապօգնության մեքենաները

Ժամը 18:15-ին , Նոր Հարավային Ուելսիոստիկանության կոմիսարի օգնական Էնթոնի Քուքը, մամուլի ասուլիսի ժամանակ հաստատեց, որ հինգ զոհ կա՝ հանցագործի հետ միասին, իսկ մի քանիսը ծանր վիրավոր են[19]։

Հինգ տուժած տեղում մահացել է։ Եվս 12 հոգի հոսպիտալացվել են, այդ թվում՝ ինը ամսական մի աղջիկ, որ ենթարկվել է վիրահատության[19], և նրա մայրը[20], որ հետագայում մահացել է հիվանդանոցում[21], զոհերի թիվը հասցնելով վեցի[22]։ Տուժածներից մի քանիսի վիճակը գնահատվել են որպես ծայրահեղ ծանր[6]։ Վիրավորների թվում է նաև առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը[23]։ Ապրիլի 15-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է չինացի մեկ քաղաքացու մահը և մյուսի վիրավորվելը՝ հայտարարելով, որ ուշադիր հետևելու է միջադեպի հետաքննությանը[24]։

Բոլոր վեց մահացածները մեծահասակներ են եղել, ներառյալ հինգ կին և մեկ տղամարդ[6]։ Զոհերն են՝

  • Չենգ Յիկսուան, 27 տարեկան՝ ուսանող Չինաստանից ուսանող[25][26][27],
  • Պիկրիա Դարչիան, 55 տարեկան՝ Վրաստանի քաղաքացի[28],
  • Աշլի Գուդ, 38 տարեկան՝ վիրավոր երեխայի մայր[29],
  • Դաուն Սինգլթոն, 25 տարեկան՝ առևտրի կենտրոնի մանրածախ աշխատող[30],
  • Ֆարազ Ահմեդ Թահիր, 30 տարեկան՝ առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակից Պակիստանցի փախստական[4][23][31],
  • Ջեյդ Յոնգ, 47 տարեկան[5][32]։

Հանցագործ խմբագրել

Հանցագործը նույնականացվել է որպես Ջոել Կոչի, որը 40 տարեկան է և բնակվել է Քվինսլենդի Տուվոմբայում, որտեղից 2024 թվականի մարտին մեկնել է Սիդնեյ։ Նրա ընտանիքը կապվել է ոստիկանության հետ, երբ ճանաչել է Կոչին լուրերում[5]։ Նրա ծնողներն ասել են, որ «Ջոելի արածը սոսկալի է»։ Նրանք նաև ասել են, որ խնդիր չունեն իրենց որդուն սպանած ոստիկանության սպայի հետ[33]։

Ոստիկանությունը պարզել է, որ Կոչին փոփոխական կյանք է վարել, հայտնի չէ, որ չի աշխատել և փաստացի անօթևան է եղել[5], միայնակ է եղել և երեխաներ չի ևնեցել[5]։ Կոչին տառապել է հոգեկան առողջության խնդիրներով և առաջին անգամ ախտորոշվել է որպես այդպիսին 17 տարեկանում[15], քննիչները հայտարարել են, որ կարծում են, որ նա շիզոֆրենիկ է եղել[34][35][36] Քոչիի հոգեկան առողջությունը վատթարացել է վերջին տարիներին[37]։ Նրա ծնողները ասել են, որ նա դադարել է դեղամիջոցներ ընդունել,] նկատել են, որ նրան սկսել են գրավել դանակները և նա մոտ վեց դանակ է ունեցել։ Ջոելը նախկինում ոստիկանություն է դիմել, երբ հայրը փորձել է վերցնել դանակները[4][38] Քվինզլենդի ոստիկանություն հայտնել է, որ Քոչին ճանաչել են վերջին չորսից հինգ տարիների ընթացքում, վերջին անգամ նրանց արձանագրված գործողությունը «փողոցային ստուգում» է եղել կասկածելի վարքագծի համար 2023 թվականի դեկտեմբերին[39]։

Կաչին ինքն իրեն որպես տղամարդ ուղեկցող է հայտարարել սոցիալական ցանցերում[40]։ Հարձակումից մեկ շաբաթ առաջ նա նաև Բոնդի համայնքի Ֆեյսբուքյան էջում հրապարակել է սըրֆինգի գործընկերների որոնում[36]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://abcnews.go.com/International/multiple-people-stabbed-shooting-major-shopping-mall-sydney/story?id=109195498
  2. Turnball, Tiffanie; Watson, Katy; Faulkner, Doug (2024 թ․ ապրիլի 13). «'It was carnage' – Eyewitnesses describe Sydney stabbing horror». BBC News (բրիտանական անգլերեն). BBC. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  3. Sidhu, Sandi; Rebane, Teele; Tanno, Sophie (2024 թ․ ապրիլի 13). «Six dead in mass stabbing at Sydney shopping center». CNN (ամերիկյան անգլերեն). Warner Bros. Discovery. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  4. 4,0 4,1 4,2 McGuirk, Rod (2024 թ․ ապրիլի 15). «Australian police probe why man who stabbed 6 people to death in a Sydney mall targeted women». Associated Press. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 White, Daniella; Ganko, Josefine & McPhee, Sarah (2024 թ․ ապրիլի 14). «Bondi Junction stabbing live updates: NSW Police identify Joel Cauchi as attacker; John Singleton's daughter among multiple dead in Sydney's eastern suburbs». The Sydney Morning Herald (ավստրալիական անգլերեն). Sydney: Nine Entertainment. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 Kozaki, Danuta; Vidal, Paulina; Royes, Luke (2024 թ․ ապրիլի 13). «Six people killed in stabbing attack at Sydney's Westfield Bondi Junction, offender shot dead by police officer». ABC News. Australian Broadcasting Corporation. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  7. Bennett, Emily; Vidler, Adam; Sharma, Yashee (2024 թ․ ապրիլի 13). «Police investigate whether Sydney stabbing spree killer targeted women». Nine News. Nine Entertainment. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  8. 8,0 8,1 «Attacker identified in Sydney mall stabbing that killed 6». Al Jazeera (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  9. Koziol, Michael (2024 թ․ ապրիլի 13). «'God-tier legend': Dramatic video captures moment man confronts Bondi attacker on escalator». The Sydney Morning Herald. Sydney: Nine Entertainment. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  10. Rawsthorne, Sally (2024 թ․ ապրիլի 14). «'Bollard man' didn't know what was happening when he took on Joel Cauchi». WAtoday (ավստրալիական անգլերեն). Perth: Nine Entertainment. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  11. Baker, Jordan (2024 թ․ ապրիլի 14). «The dark past of Bondi Junction killer, and the bright lives he took». Brisbane Times (ավստրալիական անգլերեն). Brisbane: Nine Entertainment. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  12. 12,0 12,1 12,2 Miller, Daniel; Hyland, Jesse (2024 թ․ ապրիլի 13). «What we know about how the Bondi Junction shopping centre stabbing spree unfolded». ABC News. Australian Broadcasting Corporation. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  13. Kozaki, Danuta; Vidal, Paulina; Royes, Luke (2024 թ․ ապրիլի 13). «Six people killed in stabbing attack at Sydney's Westfield Bondi Junction, offender shot dead by police officer». ABC News. Australian Broadcasting Corporation. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  14. Rawsthorne, Sally; Gladstone, Nigel; Duffin, Perry; Schultz, Amber; McPhee, Sarah (2024 թ․ ապրիլի 13). «Multiple people killed in Bondi Junction stabbing attack». The Sydney Morning Herald. Sydney: Nine Entertainment. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  15. 15,0 15,1 Bennett, Emily; Vidler, Adam; Sharma, Yashee (2024 թ․ ապրիլի 13). «Police investigate whether Sydney stabbing spree killer targeted women». Nine News. Nine Entertainment. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  16. 16,0 16,1 Roberts, Millie (2024 թ․ ապրիլի 13). «Bondi Junction buses out of action». ABC News. Australian Broadcasting Corporation. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  17. 17,0 17,1 Savage, Jay (2024 թ․ ապրիլի 14). «Westfield Bondi mall attack: Sydney knife suspect identified by police». BBC News (բրիտանական անգլերեն). BBC. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  18. Kim, Victoria; Zhuang, Yan; Kwai, Isabella (2024 թ․ ապրիլի 13). «Live Updates: At Least 6 Dead in Mall Stabbing That Horrifies Australians». The New York Times (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  19. 19,0 19,1 Rycroft, Rick (2024 թ․ ապրիլի 13). «'Run, run, run': Chaos at a Sydney mall as 6 people stabbed to death, and the suspect fatally shot». Associated Press. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  20. «Five dead, multiple injured after knife attack on Sydney shopping centre». Al Jazeera (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  21. Clun, Rachel; Begley, Patrick (2024 թ․ ապրիլի 13). «Bondi Junction stabbing, shooting live updates». The Sydney Morning Herald. Sydney: Nine Entertainment. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  22. Lyons, Kate; Visontay, Elias (2024 թ․ ապրիլի 13). «Sydney stabbing live updates: Westfield Bondi Junction attack leaves seven dead, including attacker shot by police, and multiple people in critical condition». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  23. 23,0 23,1 «Sydney attack: Mum Ashlee Good, who died protecting baby, was 'beautiful person'». BBC News (բրիտանական անգլերեն). BBC. 2024 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  24. «【悉尼斬人案】死傷者包括兩名中國公民 中方密切關注事件調查進展». TVB News (Chinese (Hong Kong)). 2024 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
  25. Maher, Rachel; Franks, Raphael (2024 թ․ ապրիլի 15). «Sydney mall stabbing: All six victims and attacker named, motive investigated by New South Wales police». The New Zealand Herald (անգլերեն). Auckland: New Zealand Media and Entertainment. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  26. «China student victim talked to fiancé just minutes before deadly Sydney knife attack». South China Morning Post (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
  27. «邦迪血案第六名死者身份确认 为中国留学生». 澳洲生活网 (չինարեն). 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
  28. «სიდნეის ტერაქტისას 55 წლის ფიქრია დარჩია დაიღუპა». Express News (վրացերեն). 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
  29. Young, Evan; Roe, Isobel (2024 թ․ ապրիլի 14). «Victims named after stabbing attack at Sydney's Westfield Bondi Junction shopping centre». ABC News. Australian Broadcasting Corporation. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  30. Turnbull, Tiffanie (2024 թ․ ապրիլի 15). «Bondi Junction mall stabbings: Who were the victims of the Sydney attack?». BBC News (ավստրալիական անգլերեն). Sydney: BBC. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  31. Chaudhry, Tariq (2024 թ․ ապրիլի 15). «سڈنی میں مارے جانے والے گارڈ فراز نے کہا تھا اچھی جگہ آگیا ہوں». Aaj News. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 16-ին.
  32. Vidler, Adam; Sharma, Yashee (2024 թ․ ապրիլի 15). «Sixth victim of Bondi stabbing spree named». Nine News. Nine Entertainment. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  33. Williams, Claudia (2024 թ․ ապրիլի 14). «Attacker's family says his actions were 'truly horrific' and they have 'no issue' with officer who shot him». ABC News. Australian Broadcasting Corporation. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  34. Kurmelovs, Royce (2024 թ․ ապրիլի 13). «Australia news live: Bondi Junction mass stabbing attacker named by police as Joel Cauchi, a 40-year-old man from Queensland». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  35. Backhouse, Andrew; Parkes-Hupton, Heath (2024 թ․ ապրիլի 13). «Dark-haired Bondi shopping centre killer wearing Kangaroos jersey from Queensland». news.com.au. News Corp Australia. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  36. 36,0 36,1 McPhee, Sarah; Gorrey, Megan; Segaert, Anthony (2024 թ․ ապրիլի 13). «'This was a terrible scene': Joel Cauchi identified as Bondi Junction attacker». The Sydney Morning Herald (ավստրալիական անգլերեն). Sydney: Nine Entertainment. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  37. White, Daniella; Ganko, Josefine & McPhee, Sarah (2024 թ․ ապրիլի 14). «Bondi Junction stabbing live updates: NSW Police identify Joel Cauchi as attacker; John Singleton's daughter among multiple dead in Sydney's eastern suburbs». The Sydney Morning Herald (ավստրալիական անգլերեն). Sydney: Nine Entertainment. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  38. Baker, Emily; McCutcheon, Peter; Wockner, Cindy (2024 թ․ ապրիլի 15). «Joel Cauchi was a 'tormented soul' says his tearful father Andrew after Bondi Junction stabbing». ABC News. Australian Broadcasting Corporation. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  39. Loftus, Tobi; Black, Jessica (2024 թ․ ապրիլի 14). «Police have identified the Westfield Bondi Junction attacker. Here's what we know». ABC News. Australian Broadcasting Corporation. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  40. Vidler, Adam; Hohne, Josh (2024 թ․ ապրիլի 14). «Bondi Junction killer advertised online as a male escort, had 'long history' of mental health issues». 9News. Nine Entertainment. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.