Արտաշիր Պապական
Արտաշիր Պապական (180, Սթահր - 242), պարսից արքա 226 թվականից, Սասանյանների պետության և արքայատան հիմնադիրը։ Իրանում պարսիկների քաղաքական գերիշխանությունը հաստատելու նպատակով 221 թվականից պայքարել է Պարթևաց արքա Արտավան V-ի դեմ։ 224 թվականի ապրիլի 27-ին Որմզդական դաշտում տեղի ունեցած վճռական ճակատամարտում պարտության է մատնել պարթևական զորքին, կործանել Պարթև Արշակունիների թագավորությունը։ Արտաշիրը փորձել է նվաճել Հայաստանը, Ատրպատականը, Վիրքը և Մազգթաց (բուն Աղվանք) երկիրը՝ նրանցում իշխող Արշակունիներին համարելով գահի հակառակորդներ։ Սակայն Հայոց արքա Խոսրով Ա-ն հաջողությամբ դիմագրավել է Արտաշիր I-ի հարձակումներին՝ փորձելով նույնիսկ վերականգնել պարթևաց պետությունը։
Արտաշիր Պապական Artaxšēr | |
224 - 241 | |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | Իրան |
Դավանանք | Զրադաշտականություն |
Ծննդյան օր | 180 |
Ծննդավայր | Սթահր |
Վախճանի օր | 241 |
Դինաստիա | Արշակունիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Պապակ |
Մայր | Ռոդակ |
Ամուսին | Myrōd |
Զավակներ | Շապուհ I, Պերոզ 1, Միհրաշահ |
ԱղբյուրներԽմբագրել
- Дашков С. Б. Цари царей - Сасаниды. История Ирана III - VII вв. в легендах, исторических хрониках и современных исследованиях. - М.: СМИ-АЗИЯ, 2008. - 352 с. - 4000 экз. - ISBN 978-5-91660-001-8.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 141)։ |