Իրանի հարվածները Իսրայելին (2024)

Իրանի հարվածները Իսրայելին սկսվել է 2024 թվականի ապրիլի 13-ի երեկոյան, երբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև տեղի ունեցող պատերազմի ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)՝ Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի[34], Լիբանանի «Հեզբոլլահ» խմբավորման և Եմենի հութիների հետ համակարգելով, հարյուրավոր ավիահարվածներ է հասցրել Իսրայելի և նրա կողմից բռնազավթված Գոլանի բարձունքների դեմ[Ն 1]՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, թևավոր ու բալիստիկ հրթիռներ[35][36]։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հարձակումն անվանել է «Ճշմարիտ խոստում» գործողություն (պարս.՝ وعده صادق)[37][38]։ Գործողությունն իրականացվել է ի պատասխան ապրիլի 1-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի կողմից ռմբակոծության, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ[39]։ Սա 1979 թվականից ի վեր Իրանի առաջին ուղիղ հարձակումն է Իսրայելի վրա և առաջին ուղիղ հակամարտությունը Իրան-Իսրայել պրոքսի հակամարտությունը սկսվելուց ի վեր[40]։

Իրան-Իսրայել հակամարտությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, Իրան-Իսրայել պրոքսի հակամարտություն, Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023), Իսրայել-Հեզբոլլահ հակամարտություն, international reactions to the Israeli bombing of the Iranian embassy in Damascus? և Իրան-Իսրայել հակամարտություն (2024)

Իսրայելի ուղղությամբ Իրանի հարվածների ինֆոգրաֆիան
Թվական ապրիլի 13, 2024 - ապրիլի 14, 2024[1][2]
Վայր Իսրայել, Գոլանի բարձունքներ[Ն 1], Արևմտյան ափ, Հորդանան, Իրաք և Սիրիա
Արդյունք Երկու կողմերն էլ հավակնում են հաղթանակի[3]
  • Իրանի օպերատիվ ձախողումը և Իսրայելի պաշտպանական հաջողությունը. Իսրայելի ռազմական օբյեկտներին հասցված փոքր վնասներ (Իսրայելի և ԱՄՆ-ի հայտարարություն)[4][3]
  • Իրանի օպերատիվ հաջողությունը և թիրախավորված իսրայելական ռազմական օբյեկտները զգալիորեն վնասվել են (Իրանի հայտարարություն)[3]
Հակառակորդներ
Գլխավոր շտաբ[5]

Աջակցություն

Իսրայել Իսրայել

Աջակցություն

Հետախուզական աջակցություն

Հրամանատարներ
Իրան Ալի Խամենեի

Աջակցություն

Իսրայել Բենյամին Նեթանյահու

Աջակցություն

Կողմերի ուժեր
Ըստ Իսրայելի՝

~320 Իրանական հակադրվող զենք, այդ թվում[22][23]՝

Ըստ Իրանի՝

  • Հարյուրավոր Շահեդ-136 մահապարտ ԱԹՍ-ներ
  • Տասնյակ բալիստիկ հրթիռներ[24]

Ըստ ԱՄՆ-ի՝

  • Մոտ. 350 իրանական հրթիռ և անօդաչու թռչող սարք[25]

Հեզբոլլահ՝

Հութիներ՝

Իսրայել

ԱՄՆ

Մեծ Բրիտանիա

Հորդանան

  • F-16 ռեակտիվ կործանիչներ
Ռազմական կորուստներ
Ըստ Իսրայելի՝
  • Արկերի 99%-ը որսացել է կոալիցիան[26]
Ըստ Իսրայելի՝

Ըստ Իրանի՝


1 իսրայելցի քաղաքացիական անձ ծանր վիրավորվել է բեկորներից[30], առնվազն 31 հոգի բուժվել են թեթև վնասվածքների կամ անհանգստության պատճառով[31][32][33]։

Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ[Ն 2] փակել են իրենց օդային տարածքները 2024 թվականի ապրիլի 13-ի կեսգիշերին Իրանի կողմից Իսրայելի դեմ զանգվածային հարձակում սկսելուց մի քանի ժամ առաջ։ Իրանի հարձակմանը ներգրավվել է շուրջ 170 անօդաչու թռչող սարք, ավելի քան 30 թևավոր հրթիռ և ավելի քան 120 բալիստիկ հրթիռ։ Իսրայելը օգտագործել է «Arrow 3» և «Դավթի պարսատիկ» համակարգերը մուտքային զենքերը խոցելու համար[41][42]։

Ամերիկյան, բրիտանական և հորդանանյան ռազմաօդային ուժերը և դաշնակցային նավատորմը օգնեցին խոցել իրանական անօդաչու թռչող սարքերը[43][44], մինչդեռ Ֆրանսիան, որը միջամտեց Հորդանանի խնդրանքով[45], տեղակայեց իր նավատորմը՝ ռադիոտեղորոշիչ ծածկույթ ապահովելու համար[16][46]։ Հորդանանը հայտարարում է, որ իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար որսացել է իր օդային տարածք թռչող օբյեկտները[47]։

Իսրայելը հայտարարում է, որ անօդաչուների և հրթիռների 99 տոկոսը խոցվել է կոալիցիայի կողմից «Երկաթե վահան» գործողության շրջանակներում[48][49][50][51], մեծ մասը՝ նախքան Իսրայելի օդային տարածք մտնելը[52], սակայն ավելի ուշ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ առնվազն ինը իրանական հրթիռներ խոցել են իսրայելական երկու ավիաբազաներ[27]։ Բալիստիկ հրթիռների մի մասը խոցվում է տիեզերքում Arrow համակարգի կողմից[53]։ Նախնական տեղեկություններն այն էին, որ միայն մի քանի հրթիռներ չեն խոցվել ու նրանցից մեկը փոքր վնաս է հասցրել Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազային, որը շարունակում է գործել[54][55][56]։ Իսրայելում մեկ երեխա՝ 7-ամյա իսրայելցի բեդվին աղջիկը, խոցվել և վիրավորվել է հրթիռի մի մասից[30]։ Եվս 31 մարդ կա՛մ թեթև վնասվածքներ է ստացել պահպանվող տարածքներ շտապելիս, կա՛մ բուժվել է անհանգստությունից[31]։ Հորդանանը հայտնել է, որ որոշ բեկորներ են ընկել իր տարածքում, ինչը էական վնասներ կամ վիրավորներումներ չի պատճառել[54][55]։ Հաջորդ օրը ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարում է, որ հարձակումները «կարելի է ավարտված համարել»[57]։

Հարձակումը պատմության մեջ ամենախոշոր անօդաչու թռչող սարքի հարվածն էր[58][59], որի նպատակն էր թուլացնել հակահրթիռային պաշտպանությունը, և առաջին անգամն էր, որ Իսրայելը 1991 թվականի իրաքյան հարձակումներից ի վեր հայտնվել է այլ երկրի զինված ուժերի ուղղակի հարձակման տակ[60]։ Իրանի հարձակումները քննադատության են արժանացել ՄԱԿ-ի, մի շարք համաշխարհային առաջնորդների և քաղաքական վերլուծաբանների կողմից, որոնք նախազգուշացրել են, որ դրանք կարող են վերածվել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի[61][62][63][64]։

Նախապատմություն խմբագրել

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իրանի կողմից աջակցվող «Համաս» զինյալ խմբավորումը հարձակում է իրականացնում Իսրայելի հարավում, որի հետևանքով զոհվում է 1200 մարդ[65]։ Իսրայելը պատասխանել է՝ սկսելով իսրայելական շարունակվող ներխուժումը Գազայի հատված, որը ըստ Գազայի առողջապահության նախարարության, մինչ այժմ հանգեցրել է ավելի քան 33,000 մարդու մահվան։ Իրանը մեղադրել է Իսրայելին Գազայի պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ[66][67]։

Հոկտեմբերի 7-ից հետո Լիբանանում տեղակայված և Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահը սկսեց հարձակումներ գործել Իսրայելի հյուսիսում[68]։ Պատերազմի սկզբից ի վեր Հեզբոլլահի և Իսրայելի միջև գրանցվել է ավելի քան 4400 բռնության գործադրմամբ միջադեպ[69], և հակամարտության սկզբից ի վեր մոտ 100,000 իսրայելցի է տարհանվել Իսրայելի հյուսիսային հատվածից[70]։

2024 թվականի ապրիլի 1-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող Իրանի հյուպատոսության շենքին հարակից իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվեց 16 մարդ[35], այդ թվում՝ բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս ուժերի» ավագ հրամանատարը և ԻՀՊԿ-ի յոթ այլ սպաներ։ Հարձակումից անմիջապես հետո Իրանը երդվում է վրեժխնդիր լինել[35][71], և հաղորդումները ենթադրում են, որ դա ավիահարվածի հնարավոր դրդապատճառ էր[72]։ Իրանը հայտնում է, որ շենքը դեսպանատան մասն է, մինչդեռ Իսրայելը պնդում է, որ դա շինություն է, որն օգտագործվում է Իրանի հեղափոխության պահապանների կողմից և գտնվում է դեսպանատան պարսպապատ տարածքից դուրս[73][74]։ Բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ դատապարտել են հարձակումը, իսկ Միացյալ Նահանգները հերքել է իր մասնակցությունը կամ նախնական իմացությունը[75], թեև ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը կասկածի տակ է դրել այս պնդումը՝ այն անվանելով «զարմանալի»՝ նշելով, որ ԱՄՆ-ը «միշտ անմիջականորեն տիրապետում է ցանկացած թեմայով տեղեկատվության՝ շնորհիվ իր հետախուզական հնարավորությունների»[76]։

Հյուպատոսության վրա հարձակմանը հաջորդած շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան նախազգուշացրել են Իրանին՝ չհարձակվել Իսրայելի վրա՝ հայտարարելով, որ նման հարձակումը մեծ էսկալացիա կլինի և կարող է հանգեցնել Արևմուտքի կողմից Իրանի դեմ ռազմական պատասխանի[77][78][79]։ Իսրայելը զգուշացրել է Իրանին, որ նման հարձակումը կարող է հանգեցնել իրանական հողի վրա իսրայելական ուղղակի ռազմական պատասխանի[80]։ Հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը և Քուվեյթը քայլեր են ձեռնարկել՝ թույլ չտալու ԱՄՆ-ին օգտագործել իրենց տարածքներում գտնվող իր բազաները Իրանի դեմ հնարավոր հարձակման համար[81][82]։ 2024 թվականի ապրիլի սկզբին Իրանը ԱՄՆ-ում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով հաղորդագրություն է ուղարկել՝ սպառնալով հարձակվել տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմակայանների վրա՝ Իսրայելի հնարավոր հարձակման դեպքում նրանց աջակցության դեպքում[83][84][85]։ Ապրիլի 12-ին Իրանի արտաաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարում էր, որ Իրանի պատասխանը կլինի սահմանափակ[35]։ Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի խոսքով, Իրանը մոտալուտ հարձակման մասին 72 ժամ առաջ նախազգուշացրել է տարածաշրջանի այն երկրներին, որոնք հյուրընկալում են ԱՄՆ ռազմակայանները[86][87]։

Հարձակում խմբագրել

Հրթիռների և անօդաչու սարքերի արձակում խմբագրել

Անօդաչու թռչող սարքեր Երուսաղեմի վրայով

2024 թվականի ապրիլի 13-ի երեկոյան Իրանը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակում գործեց Իսրայելի վրա՝ թիրախավորելով, ի թիվս այլ չհաստատված հետագծերի, Գոլանի բարձունքների և Արադի տարածաշրջանի օբյեկտները և Նեգև անապատում գտնվող երկու ավիաբազաները[36][88][89][90]։ Հարձակումը ստացել է «Ճշմարիտ խոստում» գործողություն[91] (պարս.՝ وعده صادق) անվանումը[92]՝ Յա Ռասուլ Ալլահ (یارسول‌الله(ص)) ծածկանունով[Ն 3]: Ըստ «Վաշինգտոն Փոստ»-ի՝ այն բաղկացած էր ավելի քան 200 հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից[88][89][95][96], և ներառում էր բալիստիկ հրթիռներ՝ ըստ իրանական «IRNA» լրատվական գործակալության[97]։ Ինչպես «CNN»-ը, այնպես էլ «Reuters»-ը ավելի ուշ հայտնեցին, որ ավելի քան 300 սպառազինություն է արձակվել Իսրայելի ուղղությամբ[48][49]։ Իսրայելի բանակի ներկայացուցիչը հայտնում է, որ Իրանը արձակել է 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր հրթիռ և 120 բալիստիկ հրթիռ[50]։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարիի խոսքով, Իրանից, Իրաքից, Լիբանանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 350 հրթիռ[98]։

Ըստ Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի, առաջնային թիրախներն են եղել Նևաթիմ ավիաբազան, որտեղից Իսրայելը հարձակում է իրականացրել Իրանի հյուպատոսության վրա, ինչպես նաև հետախուզական կենտրոնը Իսրայելի կողմից օկուպացված Հերմոն լեռան մասում, որն ապահովել էր հետախուզական տվյալները։ Գործողությունը սահմանափակվել է Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման պատասխան գրոհով[99][100]։ Այլ թիրախների թվում էին Իսրայելի հարավում գտնվող Ռամոնի ավիաբազան[101], Թել Ավիվը և Դիմոնան, որտեղ գտնվում է միջուկային կենտրոնը[102]։ ԻՀՊԿ-ի «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կիրառված մարտավարությունը բաղկացած է եղել «Երկաթե գմբեթը» և «Դավթի պարսատիկը» հագեցնել հարյուրավոր Շահեդ-136 մահապարտ անօդաչու թռչող սարքերի առաջին ալիքով՝ երկրորդ ալիքում տասնյակ բալիստիկ հրթիռների ճանապարհը մաքրելու համար[103]։

«Հեզբոլլահը» հայտարարում է, որ տասնյակ «Գրադ» հրթիռներ է արձակել Իսրայելի կողմից բռնազավթված Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական հակաօդային պաշտպանության տեղակայման ուղղությամբ։ Խմբավորումը հայտնում է, որ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով կեսգիշերից անմիջապես հետո[7]։

Հարձակմանը նախապատրաստվելու համար Իսրայելը[35], Իրաքի[35], Հորդանանի, Լիբանանի, Սիրիայի և Քուվեյթի հետ միասին, ապրիլի 13-ին փակում է իր օդային տարածքը, մինչդեռ Իրանի օդային տարածքը փակ էր միայն VFR թռիչքների համար[104][105][106], իսկ Եգիպտոսն իր հակաօդային պաշտպանությունը դրել էր բարձր պատրաստվածության[107]։

Իսրայելի պետական հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Իրանը հարձակում է սկսել Իսրայելի դեմ[35]։ Իրանի կողմից հարձակումը հաստատում է նաև Իսրայելի պաշտպանության բանակը[35]։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Դանիել Հագարին հայտարարում է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը Իսրայելի տարածք կհասնեն 7-9 ժամում[35]։

«The Jerusalem Post»-ը գրում է, որ Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Իսրայելի ուղղությամբ[35]։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ պատրաստ է դրանք ոչնչացնելուն[35]։

Հարձակման սպառնալիքի պատճառով Իսրայելում փակվել են բոլոր կրթական հաստատությունները[35]։ Երկրի պաշտպանության բանակի խոսնակը հայտարարել է, որ առաջիկա օրերին կրթական հաստատությունները չեն գործի, պլանավորված ճամփորդությունները չեն կայանա, չեն թույլատրվի նաև 1000 հոգուց ավել մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումները[35]։ Իսրայելի իշխանությունները քաղաքացիներին հրահանգել են զգոն լինել և օդային տագնապի ազդանշանը լսելուց անմիջապես հետո գնալ ապաստարաններ[35]։

Իրանի հարձակման մասին լուրերի տարածումից որոշ ժամանակ անց հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ հայտարարելով, որ Իսրայելի պաշտպանական համակարգերը պատրաստ են դիմակայել Իրանի հարձակմանը[35]։ Նեթանյահուն շեշտել է, որ իրենք պատրաստ են ցանկացած սցենար՝ թե պաշտպանողական, թե հարձակվողական[35]։ Իսրայելի վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և այլ երկրների՝ իրենց կողքին լինելու համար[35]։

Իսրայելի պատասխանը խմբագրել

 
Գլխավոր շտաբի պետ, փոխգնդապետ Հերզի Հալևին Իսրայելի ռազմաօդային ուժերի օպերատիվ կենտրոնում իրավիճակային գնահատում է անցկացնում։

Իսրայելը օգտագործեց «Arrow 3» և «Դավթի պարսատիկ» համակարգերը մուտքային զենքերը խոցելու համար[41][42] և խցանեց էլեկտրոնային ուղղորդման համակարգերը՝ հրթիռների նավիգացիան խափանելու համար[108]։ Բազմաթիվ անօդաչուներ են խոցվում Սիրիայի վրայով թռչելիս[109]։ Իսրայելը հայտնում է, որ զենքի 99%-ը հաջողությամբ որսացել է[50]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Banco, Erin (2024 թ․ ապրիլի 13). «Iran launches drone attack against Israel». Politico. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  2. Bando, Erin (2024 թ․ ապրիլի 13). «Iran launches drone attack against Israel». Politico.
  3. 3,0 3,1 3,2 «Israel says attack 'failed,' Iran claims 'success'». Middle East Monitor (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  4. Baker, Peter (2024 թ․ ապրիլի 14). «Biden Seeks to Head Off Escalation After Israel's Successful Defense». New York Times. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Institute for the Study of War». Institute for the Study of War. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  6. 6,0 6,1 «Houthi rebels fire drones toward Israel from Yemen, says security agency». The Times of Israel. 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Hezbollah says it launched dozens of rockets at IDF air defense headquarters». CNN World (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  8. 8,0 8,1 «حمله چهاروجهی و پیچیده ایران به اسرائیل – تسنیم». خبرگزاری تسنیم | Tasnim (պարսկերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  9. 9,0 9,1 Fabian, Emanuel (2024 թ․ ապրիլի 14). «IDF: 99% of the 300 or so projectiles fired by Iran at Israel overnight were intercepted». The Times of Israel. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  10. Fabian, Emanuel (2024 թ․ ապրիլի 14). «Iran fires some 300 drones, missiles at Israel in first-ever direct attack; 99% downed». The Times of Israel. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  11. 11,0 11,1 «U.S. Shoots Down Number of Iranian Drones». The Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  12. Mogilio, Heather (2024 թ․ ապրիլի 14). «U.S. Warships in Eastern Mediterranean Down Iranian Ballistic Missiles». United States Naval Institute. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  13. Epstein, Jake (2024 թ․ ապրիլի 14). «US forces shot down over 75 Iranian missiles and drones in its biggest air-defense battle of the Middle East crisis». Business Insider. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  14. 14,0 14,1 «Over 100 drones intercepted outside Israeli territory: Report "Israeli army radio reports that over 100 drones were intercepted outside Israeli territory with assistance from the US and UK."». Al Jazeera (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  15. «France Deploys Navy to Defend Israel». The Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  16. 16,0 16,1 «France Deploys Navy to Defend Israel». The Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  17. 17,0 17,1 «Jordan said it shot down dozens of Iranian drones». Reuters (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ ապրիլի 13. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  18. 18,0 18,1 «Report: Gulf states, including Saudi Arabia, provided intelligence on Iran attack». Times of Israel (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ ապրիլի 15. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  19. «Israel has deployed a multilayered air-defense system. It faces big test with Iranian drone strike». Associated Press. 2024 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 «سلامی: اقدام بعدی درصورت واکنش اسرائیل سخت‌تر خواهد بود - تسنیم». خبرگزاری تسنیم | Tasnim (պարսկերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  21. Rayment, Sean; Yan, Sophia; Diver, Tony (2024 թ․ ապրիլի 14). «How RAF Typhoons and their pilots' bionic helmets helped Israel repel Iran's drone onslaught». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  22. Rasmussen, Sune Engel; Keller-Lynn, Carrie (2024 թ․ ապրիլի 14). «Iran Attack Involved More Than 150 Missiles, Around 170 Drones». Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  23. «Iran attacks Israel with over 300 drones, missiles: What you need to know». Al Jazeera. 2024 թ․ ապրիլի 14. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  24. «ناکامی پدافند اسرائیل مقابل عملیات ترکیبی ایران|گزارش - تسنیم». خبرگزاری تسنیم | Tasnim (պարսկերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  25. «US forces intercepted more than 80 attack drones and at least 6 ballistic missiles from Iran and Yemen, says Central Command». The Hill. 2024 թ․ ապրիլի 14. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  26. BBC (2024 թ․ ապրիլի 14). «Iran launches hundreds of missiles, drones in first direct attack on Israel». Al Jazeera. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  27. 27,0 27,1 27,2 «Minor damage reported at 2 Israeli air bases». ABC News. 2024 թ․ ապրիլի 14. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  28. «سرلشکر باقری: عملیات "وعده صادق" با موفقیت کامل انجام شد - تسنیم». خبرگزاری تسنیم | Tasnim (պարսկերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  29. Brad Dress (2024 թ․ ապրիլի 14). «Israel says most of Iranian missiles intercepted». The Hill. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  30. 30,0 30,1 Ghert-Zand, Renee (2024 թ․ ապրիլի 12). «Young girl seriously hurt in Iran attack remains in life-threatening condition». The Times of Israel. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  31. 31,0 31,1 «Archived copy». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  32. «Live updates: Iranian barrage of missiles and drones causes little damage, Israel says». Haaretz. 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  33. «Live updates: Explosions seen over parts of Jerusalem amid air sirens around Israel». NBC News (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  34. «حمله چهاروجهی و پیچیده ایران به اسرائیل – تسنیم». خبرگزاری تسنیم | Tasnim. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  35. 35,00 35,01 35,02 35,03 35,04 35,05 35,06 35,07 35,08 35,09 35,10 35,11 35,12 35,13 35,14 35,15 35,16 «Իրանն ԱԹՍ-ներով հարձակում է սկսել Իսրայելի դեմ». armenpress.am. 2024 թ․ ապրիլի 14. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  36. 36,0 36,1 «Mapping the wide-scale Iranian drone and missile attacks». Washington Post (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  37. Trew, Bel; Gregory, Andy (2024 թ․ ապրիլի 13). «Iran launches over 100 explosive drones toward Israel in first ever direct attack». The Independent. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  38. «الحرس الثوري ينفذ عملية "وعده صادق" ضد إسرائيل ردا على قصف القنصلية الإيرانية بدمشق». Rudaw. 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  39. Tanyos, Faris; Tabachnick, Cara (2024 թ․ ապրիլի 13). «Iran launches drones toward Israel in retaliatory attack after consulate strike in Syria». CBS News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  40. McKernan, Bethan; Graham-Harrison, Emma; Borger, Julian; Beaumont, Peter (2024 թ․ ապրիլի 14). «Iran launches hundreds of drones and cruise missiles at Israel in unprecedented attack». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  41. 41,0 41,1 Rothwell, James (2024 թ․ ապրիլի 13). «The Shahed drone: Iran's low-cost but deadly weapon of choice». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  42. 42,0 42,1 «מתקפת כטב"מים וטילים בליסטיים מאיראן: הרוב יורטו, נזק קל לבסיס צה"ל | כלכליסט». calcalist (եբրայերեն). 2024 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  43. Borger, Julian (2024 թ․ ապրիլի 14). «US and UK forces help shoot down Iranian drones over Jordan, Syria and Iraq». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  44. Al-Khalidi, Suleiman (2024 թ․ ապրիլի 14). «Jordan airforce shoots down Iranian drones flying over to Israel». Reuters. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  45. «Macron: France intercepted Iranian drones 'at Jordan's request'». Politico. 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  46. «France Deploys Navy to Defend Israel». The Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  47. «Why did some Arab countries appear to help Israel?». Deutsche Welle. 2024 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  48. 48,0 48,1 «How Israel and allied defenses intercepted more than 300 Iranian missiles and drones». CNN. 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  49. 49,0 49,1 «US military destroyed 80 drones, 6 missiles launched from Iran, Yemen: US CENTCOM says». Reuters. 2024 թ․ ապրիլի 14. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  50. 50,0 50,1 50,2 «Israel says Iran launched more than 300 drones and missiles, 99% of which were intercepted». AP News (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  51. «Iran launches unprecedented retaliatory strikes on Israel in major escalation of widening conflict». CNN (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  52. Trofimov, Yaroslav. «Analysis: Israel Repelled Iran's Huge Attack. But Only With Help From U.S. and Arab Partners». The Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  53. «How Israel foiled Iran's ballistic missiles as they headed to an F-35 airbase». The Times of Israel. 2024 թ․ ապրիլի 14.
  54. 54,0 54,1 «What was in wave of Iranian attacks and how were they thwarted?». BBC (բրիտանական անգլերեն). 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  55. 55,0 55,1 «Nevatim base sustains minor damage following hit». The Jerusalem Post (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  56. «Iran and Israel's shadow war explodes into the open». The Economist. ISSN 0013-0613. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  57. «Iran's UN envoy says attack on Israel 'can be deemed concluded'». The Jerusalem Post (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 14. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  58. «The largest drone attack in history». iranpress.com.
  59. Motamedi, Maziar. «'True Promise': Why and how did Iran launch a historic attack on Israel?». Al Jazeera. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  60. Johny, Stanly (2024 թ․ ապրիլի 14). «Analysis: By attacking Israel, Iran turns shadow war into direct conflict». The Hindu. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին – via www.thehindu.com.
  61. «Iran attacks Israel, risking a full-blown regional war». The Economist. ISSN 0013-0613. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  62. «World leaders condemn Iran's attack on Israel – DW – 04/14/2024». dw.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  63. «Iran's attacks on Israel: World leaders warn against escalation, UN Security Council emergency meeting on Sunday». Le Monde.fr (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  64. «Iran launches retaliatory attack on Israel that risks sparking regional war». NBC News (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  65. «The 9 children still held hostage in Gaza, yet to be freed under truce deal». The Times of Israel. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  66. Frankel, Julia (2024 թ․ ապրիլի 5). «Half a year into the war in Gaza, here's a look at the conflict by the numbers». Associated Press. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  67. Hafezi, Parisa (2023 թ․ հոկտեմբերի 12). «Iran accuses Israel of seeking 'genocide' with Gaza siege». Reuters. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  68. «US Sees Imminent Missile Strike on Israel by Iran, Proxies». Bloomberg.com (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  69. Jones, Seth G.; Byman, Daniel; Palmer, Alexander; McCabe, Riley (2024 թ․ մարտի 21). «The Coming Conflict with Hezbollah». CSIS (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  70. Shirbon, Estelle (2024 թ․ հունվարի 11). «Dangerous stasis on Israel's northern border leaves evacuees in limbo». Reuters.
  71. Wintour, Patrick (2024 թ․ ապրիլի 2). «Iran vows revenge after two generals killed in Israeli strike on Syria consulate». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 2-ին.
  72. «Israel Says Iran Launched Drones at Its Territory in Retaliatory Strike». The New York Times. 2024 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  73. Fabian, Emanuel (2024 թ․ ապրիլի 1). «Iran's top commander in Syria killed in airstrike; Tehran blames Israel, vows revenge». The Times of Israel. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  74. Bob, Yonah Jeremy (2024 թ․ ապրիլի 1). «Strategic blow: Alleged Israeli airstrike takes out Iranian general in Damascus». The Jerusalem Post. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  75. Ravid, Barak (2024 թ․ ապրիլի 2). «U.S. tells Iran it "had no involvement" in Israel strike». Axios. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 2-ին.
  76. «Briefing Security Council on Reported Israeli Attacks against Iran's Diplomatic Premises in Syria, Top UN Official Urges Efforts to Prevent Further Escalation | Meetings Coverage and Press Releases». press.un.org. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  77. «French President Macron to Knesset Speaker Ohana: 'We warned Iran against attacking Israel'». The Jerusalem Post (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  78. Eichner, Itamar; Azulay, Moran (2024 թ․ ապրիլի 11). «Western powers to Iran: 'Do not attack Israel'». Ynetnews (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  79. «Foreign ministers of Germany, UK pressure Iran not to attack Israel». The Jerusalem Post (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  80. «Biden says he expects Iran to attack Israel 'sooner rather than later' as US moves troops». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  81. «Gulf states warn US not to launch strikes on Iran from their territory or airspace». Middle East Eye (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  82. «Biden issues one word message to Iran as Gulf nations warn US ahead of possible attack on Israel». Hindustan Times (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  83. «سرلشکر باقری: عملیات "وعده صادق" با موفقیت کامل انجام شد» [Major General Bagheri: Operation "Wadeh Sadiq" was a complete success]. Tasnim News Agency (պարսկերեն). 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  84. «ארה"ב ביקשה מישראל לקבל עידכון מוקדם ולקיים התייעצות לפני מתקפה נגד איראן» [The US asked Israel to receive an early update to hold consultations before an attack against Iran]. Walla (եբրայերեն). 2024 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  85. «Iran warns U.S. to stay out of fight with Israel or face attack on troops». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  86. «امیرعبداللهیان: ۷۲ ساعت قبل از حمله به همسایگان اطلاع دادیم» [Amir Abdollahian: We informed the neighbors 72 hours before the attack] (պարսկերեն). 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  87. «امیرعبداللهیان: از ۷۲ ساعت قبل از عملیات، به همسایگان و کشور‌های منطقه اطلاع دادیم» [Amir Abdollahian: We informed the neighbors and countries of the region 72 hours before the operation]. Fararu (պարսկերեն). 2024 թ․ ապրիլի 13. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  88. 88,0 88,1 Hendrix, Steve; Lamothe, Dan; Horton, Alex (2024 թ․ ապրիլի 13). «Iran-Israel drone missile attack». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  89. 89,0 89,1 «Iran launches direct attack on Israel; dozens of attack drones dispatched». Haaretz (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  90. Picciotto, Rebecca (2024 թ․ ապրիլի 13). «Iran has launched drone attacks at Israel, IDF military says». CNBC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  91. Trew, Bel; Gregory, Andy (2024 թ․ ապրիլի 13). «Iran launches over 100 explosive drones toward Israel in first ever direct attack». The Independent. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  92. «الحرس الثوري ينفذ عملية "وعده صادق" ضد إسرائيل ردا على قصف القنصلية الإيرانية بدمشق». Rudaw. 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  93. «Why They Died: Civilian Casualties in Lebanon during the 2006 War: V. Background to the Israel-Hezbollah war». Human Rights Watch. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  94. «Soleimani's Ghost Still Overshadowing His Successor». Radio Free Europe / Radio Liberty. 2021 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  95. «Iran launched dozens of drones toward Israel». The Jerusalem Post (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  96. Ravid, Barak (2024 թ․ ապրիլի 13). «Iran launched drone attack on Israel, U.S. and Israel officials say». Axios. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  97. «Which Israeli targets did IRGC missiles hit?». Islamic Republic News Agency. 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  98. «Israel weighs response after Iran missile barrage: Live updates». CNN (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  99. «سرلشکر باقری: عملیات "وعده صادق" با موفقیت کامل انجام شد – تسنیم». خبرگزاری تسنیم | Tasnim (պարսկերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  100. «فیلمهای اصابت موشک‌ها و پهپادهای ایران به سرزمین‌های اشغالی – تسنیم». خبرگزاری تسنیم | Tasnim (պարսկերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  101. «آتش‌سوزی گسترده در نقب اسرائیل به دنبال اصابت موشک‌های ایران – تسنیم». خبرگزاری تسنیم | Tasnim (պարսկերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  102. «Blasts heard above Israel after Iran launches drone attack – live». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  103. طاهری, سید محمد. «ناکامی پدافند اسرائیل مقابل عملیات ترکیبی ایران|گزارش - تسنیم». خبرگزاری تسنیم | Tasnim (պարսկերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  104. «Lebanon Closes Its Airspace to All Aircraft». MTV Lebanon (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  105. «Israel reports minor damage to military base after 'limited number' of Iran missiles fall on its territory – live». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  106. «Israel to Close Airspace in Preparation for Iranian Attack». The Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
  107. «Egyptian air defense on high alert, military sources say». The Times of Israel (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 14. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  108. Barrett, Brian (2024 թ․ ապրիլի 13). «How Israel Is Defending Against Iran's Drone Attack». Wired. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  109. «Most of the Iranian drones over Syria were downed by Israel,US, intelligence sources say». Reuters. 2024 թ․ ապրիլի 14. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.

Նշումներ խմբագրել

  1. 1,0 1,1 Միջազգայնորեն ճանաչված է որպես Սիրիայի տարածք
  2. Իրաք, Հորդանան, Լիբանան, Սիրիա, Քուվեյթ, և Իսրայել
  3. Անունը խորհրդանշական երանգ ունի Դիմադրության առանցքի համար։ 2006 թվականին «Հեզբոլլահը» Իսրայելի տարածք իր ներթափանցումն անվանել էր «Ճշմարտացի խոստում» գործողություն, այն բանից հետո, երբ նրա գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը խոստացավ, որ խմբավորումը կվերցնի իսրայելցի պատանդներին և կփոխանակի նրանց՝ Իսրայելում բանտարկված Հեզբոլլահի մարտիկներին ազատելու համար[93]։ 2017 թվականին, այն բանից հետո, երբ Ղոդս ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին խոստացավ արմատախիլ անել «Իսլամական պետությունը», ԻՀՊԿ-ի լրատվամիջոցները քարոզչական արշավ սկսեցին «Ճշմարիտ խոստում» կարգախոսով, պնդելով, որ Սոլեյմանին կատարել է իր խոստումը[94]:«Ճշմարիտ խոստման կորպուս» (Faylaq al Waad al Sadiq) անվանումը նույնպես օգտագործվում է Իրանի կողմից աջակցվող իրաքյան շիա աշխարհազորայինների կողմից՝ որպես Իրաքում իսլամական դիմադրության մաս[5]։