Թևավոր հրթիռ, միանգամյա օգտագործման անօդաչու թռչող սարք, թռիչքի հետագիծը որոշվում է սարքի թևի, շարժիչի քարշուժի, ծանրության ուժի և աերոդինամիկ ամբարձիչ ուժի համադրությամբ։ Անգլերեն cruise missile եզրը վերաբերվում է կառավարվող հրթիռներին։

«Տոմահավկ» թևավոր հրթիռը թռիչքի ժամանակ
LuftwaffeTaurus KEPD 350 թևավոր հրթիռը

Թևավոր հրթիռները օգտագործվում են վերգետնյա կամ վերջրյա նշանակետերի խոցման համար, ապահովելով նշանակետերի խոցման բարձր հավանականությունը սարքերի կառավարման համակարգի միջոցով։ Թևավոր հրթիռները նախագծված են հզոր մարտագլխիկների մեծ հեռավորություններով հասցման համար մեծ ճշգրտությամբ։ Ժամանակակից թևավոր հրթիռները հնարավորություն ունեն թռչելու գերձայնային կամ մերձձայնային արագություններով, ինքնակառավարվող են, կարող են թռչել ոչ-բալիստիկ հետագծով, չափազանց ցածր բարձրությունների վրա։

Թևավոր հրթիռները տարբերվում են անօդաչու թռչող սարքերից (ԱԹՍ) հետևյալ առանձնահատկություններով. թևավթր հրթիռները մեկանգամյա օգտագործման են և միշտ «զոհվում» են առաքելության ավարտին, չեն իրականացնում հետախուզություն; և մարտագլխիկը ներառված է սարքի իրանի մեջ, և այն չի կարող առանձնացվել սարքից։

Գոյություն են ունեցել նաև հատուկ հարմարացված ինքնաթիռներ, որոնք կառավարվում էին մահապարտ-օդաչուների կողմից[1]։ Թևավոր հրթիռները նախկինում անվանվում էին նաև ռումբ-ինքնաթիռ։

Առաջին թևավոր հրթիռն է համարվում Գերմանական V-1 թռչող-ռումբը, որը կիրառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Кузнецов К. (1999)։ «"Цветок вишни" или "Придурок"» (02)  (ռուս.)

ԳրականությունԽմբագրել

  • Werrell, Kenneth P. (1985)։ The Evolution of the Cruise Missile։ Maxwell Air Force Base, Alabama: Air University Press։ էջ 289  (անգլ.)