Խաչիկ Հարությունյան (նկարիչ)

հայ գեղանկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչիկ Հարությունյան (այլ կիրառումներ)

Խաչիկ Հարությունյանն (օգոստոսի 6, 1952(1952-08-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, ՀՀ և ՌԴ նկարիչների միությունների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների դաշնության անդամ (1987)[1]:

Խաչիկ Հարությունյան
Ծնվել էօգոստոսի 6, 1952(1952-08-06) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

  • Ծնվել է 1953 թվականի օգոստոսի 6-ին Երևանում[2]։
  • 1971-75 թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչության ու գծագրության բաժնում։
  • 1975 -76թթ. աշխատել է Սևանի շրջանի Ծովագյուղի միջնակարգ դպրոցում` ուսուցիչ։
  • 1976-78 թթ. աշխատել է Սևանի քաղաքային կուլտուրայի բաժնի ժող. թատրոնում` բեմադրող նկարիչ։
  • 1977-82 թթ. աշխատել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնու` նկարիչ- դեկորատոր, մասնակցել է մի շարք օպերային և բալետային ներկայացումների ձևավորման աշխատանքներին. «Դավիթ Բեկ», «Նորմա», «Տոսկա», «Դոն Ժուան», «Գայանե», «Անուշ» և այլն։
  • 1979-81 թթ. եղել է Երիտասարդական պալատի գլխավոր նկարիչը։
  • 1981-84 թթ. աշխատել է Հայկոպում` գովազդի նկարիչ- ձևավորող։
  • 1982 թվականին մասնակցել է ԽՍՀՄ կազմավորման 60- ամյակին նվիրված տոնական համերգի աշխատանքներին։
  • 1982 թվականից մասնակցում է հանրապետական ու միութենական ցուցահանդեսների։
  • 1984-85 թթ. եղել է Մարզահամերգային համալիրի գլխավոր նկարիչը։
  • 1985 թվականին եղել է Զորավար Անդրանիկի 125- ամյակին նվիրված տոնակատարության գլխավոր նկարիչը։
  • 1987 թվականն Սայաթ-Նովայի 275- ամյակին նվիրված տոնական համերգի նկարիչը։
  • 1987 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների դաշնության անդամ։
  • 1988 թվականից Հայաստանի նկարիչնեչի միության անդամ։
  • 1989 թվականին «Հայաստան» որմնանկարի ստեղծում Գետահովիտ գյուղի հանգստյան տան մեծ դահլիճի պատին այժմ զորամաս Էդվարդ Արծրունյանի համահեղինակությամբ[3]։
  • 1991 թվականին մասնակցել է Գլաձոր համալսարանի հիմնադրման 700- ամյակին նվիրված տոնական միջոցառումների ձևավորման աշխատանքներին (համահեղինակներ` Հ. Հակոբյան, Հ. Միրաքյան, Է. Արծրունյան)։
  • 2010 թվականին ստեղծել է «Բանաստեղծություններ և նոթեր» գիրք-ալբոմ։
  • 2013 թվականից Ռուսաստանի նկարիչների միության անդամ։
  • 2014 թվականին Հայաստան որմնանկարը հաստատվել է ՀՀ պատմամշակութային արժեքների ցանկում։

Խաչիկ Հարությունյանի համահեղինակությամբ ստեղծված «Հայաստան» որմնանկարը 2014 թ. հաստատվել է ՀՀ պատմամշակութային արժեքների ցանկում։ Նա հեղինակ է տասնյակից ավելի մոնումենտալ աշխատանքերի, ձևավորել է բազմաթիվ գեղարվեստական գրքեր, հրատարակել է գեղանկարչական երեք ալբոմ, բանաստեղծությունների և գրաֆիկական աշխատանքների երկու ժողովածու։ Հրապարակումներով և ելույթներով հանդես է եկել մամուլում և հեռուստատեսությամբ։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, որոնք հրապարակվել են թերթերում և ամսագրերում, հրատարակել հեղինակային գիրք–ալբոմներ։ Նրա բազմաթիվ աշխատանքներ պահպանվում են ՀՀ մշակույթի նախարարությունում և գեղարվեստական ֆոնդերում։ Շատ աշխատանքեր գտնվում են անհատական հավաքածուներում, Ռուսաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, ԱՄՆ–ում և այլուր[4]։

Անհատական ցուցահանդեսների համառոտ ցանկ խմբագրել

  • 1985 թ. Երևան, մասնակցություն հանրապետական ու միջազգային ցուցահանդեսների։
  • 1992-1993 թթ. Գրաֆիկայի և գեղանկարի ցուցահանդեսներ, Երևան։
  • 1992 թ. մայիս Շուշիի ազատագրման առթիվ։
  • 1994 թ. Հայդելբերգի «Մելնիկով» ցուցասրահ, Գերմանիա։
  • 1994 թ. «Նաֆֆոյի» ցուցասրահ, Գերմանիա։
  • 1995 թ. Հայդելբերգի «Կլեմմ» ցուցասրահ, Գերմանիա։
  • 1996 թ. Անտվերպենի «Ատելյե 22» ցուցասրահ, Բելգիա։
  • 1997 թ. Փարիզի «Սիտե ինտերնասիոնալ» ցուցասրահ, Ֆրանսիա։
  • 2003 թ. «Ա» ցուցասրահի հիմնադրում Մոսկվա, ՌԴ։
  • 2003 թ. հոբելյանական ցուցահանդես Մոսկվայի «Ա» ցուցասրահ, ՌԴ։
  • 2004 թ. Փարիզի «Դրուա Արմենիա» ցուցասրահ, Ֆրանսիա։
  • 2007 թ. Մոսկվայի «Փոքր Մանեժ» ցուցասրահ, Ռուսաստան։
  • 2008 թ. Մոսկվայի «Արտ Մանեժ» ցուցասրահ, Ռուսաստան։
  • 2009 թ. Մոսկվայի «Ռուսկայ գալերեյա» ցուցասրահ, Ռուսաստան։
  • 2013 թ. հոբելյանական ցուցահանդես Երևանի նկարիչների միություն, Հայաստան։
  • 2015 թ. Թասոս կղզի, Հունաստան։
  • 2015 թ. Վիենա, Ավստրիա։

Այլ իրադարձություններ խմբագրել

2018 թվականին հուլիսի 9-ին Խաչիկ Հարությունյանի՝ ՀՀ վարչապետին ուղղված նամակի հիման վրա քրեական գործ էր հարուցվել Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի նկատմամբ[5], որը հետագայում կարճվեց հանցակազմի բացակայության պատճառով[6]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել