«Առաջին ինքնագիրը», խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, թողարկվել է 1980 թվականին ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։

Picto infobox cinema.png
Առաջին ինքնագիրը
ռուս.՝ Первый автограф
Առաջին ինքնագիրը.jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԲորիս Դյոժկին
ՍցենարիստՍակո Ռունգե և Բորիս Դյոժկին
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա, Բորիս Ռունգե, Յուրի Վոլինցև, Գեորգի Վիցին
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Վինոկուրով, Բորիս Դյոժկին
ԵրաժշտությունՎիկտոր Լեբեդև
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ընկերություն«Союзмультфильм»
Տևողություն10 րոպե
Թվական1980

ԲովանդակությունԽմբագրել

Այն մասին է, թե ինչպես են գազանները ինքնագիր ուզում օլիմպիական արջուկից։

ՍտեղծողներԽմբագրել

ռեժիսոր Բորիս Դյոժկին
սցենարիստներ Սակկո Ռունգե, Բորիս Դյոժկին
բեմադրողներ Ալեքսանդր Վինոկուրով, Բորիս Դյոժկին
կոմպոզիտոր Վիկտոր Լեբեդև
նկարիչ-մուլտիպլիկատորներ Յուրի Մեշչերյակով, Սերգեյ Դյոժկին
նկարիչներ Պյոտր Կորոբաև, Էրրաստ Տրեսկին, Վ. Դիմիչ, Ս. Վորոբյով
օպերատոր Միխայիլ Դրույան
հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
մոնտաժը Օլգա Վասիլենկո
ասիստենտներ Ռ. Մակարովա, Ե. Կունակովա
ձայնային ձևավորում Ալեքսանդր Բարանով
խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
տնօրեն Նինել Լիպնիցկայա

ՀնչունավորողներԽմբագրել

Ստեղծման պատմությունԽմբագրել

Մուլտֆիլմը 1979 թվականի մարտին թողարկման նախնական փուլում էր։ Միայն սցենարի վրա ռեժիսորական աշխատանքից հետո է այն ստացել իր վերջնական անվանումը` «Առաջին ինքնագիրը»։ Էսքիզները բարձր են գնահատվել գեղարվեստական խորհրդի կողմից, քննադատվել է միայն երաժշտությունը։ Սակայն արտադրման ընթացքում դժվարություններ են առաջացել։ Ռեժիսորի երկարատև հիվանդության պատճառով վրջնաժամկետը անընդհատ փոխվում էր, և այն ավարտին է հասցվել միայն 1980 թվականի հունվարին։ Աշխատանքի ընթացքում մուլտֆիլմը շատ փոխվել է, կորցրել է սցենարային շատ սրամիտ դրվագներ, սցենարի խմբագրական կազմը մի քանի անգամ ընդունել է աշխատանքային նյութում ուղղումներ անելու անհրաժեշտությունը։ Փոփոխություններ է պահանջել նաև պետական կինոխորհուրդը, այդ պատճառով էլ մուլտֆիլմը վերջնականորեն ընդունվել է միայն փետրվարի 26-ին։

Արտաքին հղումներԽմբագրել