Ուղիղ երեքն անց տասնհինգ...

«Ուղիղ երեքնանց տասնհինգ…» (ռուս.՝ «Ровно в три пятнадцать…»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1959 թվականին ռեժիսոր-մուլտիպլիկատոր Բորիս Դյոժկինի և Եվգենի Միգունովի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Մուլտֆիլմը պատկանում է «Ուրախ մարդուկների արկածների մասին» պատմող շարքին[1]։

Ուղիղ երեքն անց տասնհինգ...
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն և հումոր
ՌեժիսորԵվգենի Միգունով և Բորիս Դյոժկին
ՀնչյունավորումԳեորգի Վիցին
ԵրաժշտությունԱլեքսանդր Վառլամով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն20 րոպե
Թվական1959

Սյուժե

խմբագրել

Մի անգամ «Ուրախ նկարներ» խմբագրությունում հնչում է հեռախոսային զանգ։ Տեղի պիոներական ճամբարի ջոկատավարներն Ուրախ մարդուկների ակումբի անդամներին խնդրում են տոնական համերգ տալ իրենց ճամբարի բացման կապակցությամբ։ Ակումբի մասնակիցներն ուրախությամբ համաձայնում են և անմիջապես ուղևորվում։ Սակայն ճամբարի ճանապարհին նրանց բեռնատարը փչանում է, և նրանք ստիպված են լինում անմիջապես սարքել այն կամ գտնել այլ միջոց, որպեսզի ճամբար հասնեն համերգի սկսվելուց առաջ։ Իսկ այն նախատեսված է ուղիղ 3:15։

Ստեղծողներ

խմբագրել

Հնչյունավորողներ

խմբագրել

Թողարկումներ

խմբագրել

Մուլտֆիլմը թողարկվել է DVD սկավառակով «Союз-видео» ստուդիայի կողմից․ ձայն — Ռուսերեն Dolby Digital 1.0 Mono, տարածաշրջանային կոդ — 0 (All), պատկեր — Standart 4:3 (1,33:1), գույն — PAL։ Բովանդակություն՝ «Որտե՞ղ եմ ես տեսել նրան» (ռուս.՝ «Где я его видел?»), «Գարնանային մեղեդիներ» (ռուս.՝ «Весенние мелодии»), «Катерок», «Մաշենկայի համերգը» (ռուս.՝ «Машенькин концерт»), «Անտառային էստրադայում» (ռուս.՝ «На лесной эстраде»), «Օտար ձայն» (ռուս.՝ «Чужой голос»), «Երաժիշտ այծը» (ռուս.՝ «Козёл-музыкант»)[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել