«Պապն ու թոռը», խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1950 թվականին, ռեժիսոր Ալեքսանդր Իվանովի ամենահայտնի մուլտպատմություններից մեկն է[1]։

Պապն ու թոռը
ռուս.՝ Дедушка и внучек
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԱլեքսանդր Իվանով
ՍցենարիստԲորիս Լասկին
Բեմադրող նկարիչԵվգենի Միգունով
ԵրաժշտությունՄոիսեյ Վայնբերգ
ՕպերատորՄիխայիլ Դրույան և Եկատերինա Ռիզո
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1950

Սյուժե խմբագրել

Վրա է հասնում ձմեռը, և շուրջն ամեն ինչ ծածկվում է ձյունով. նման եղանակը շատ հարմար է խաղերի, չարաճճիությունների և սպորտով զբաղվելու համար, իսկ Միշկան քնած է։ Աղվեսի, նապաստակի ու սկյուռի ձագերը որոշում են արթնացնել իրենց ընկերոջը ձմեռային քնից։ Վերջապես, մեծ դժվարությամբ դա նրանց հաջողվում է, և Միշկան դուրս է գալիս սահադաշտ։ Չնայած նրան, որ պապին նրա ձմեռային խաղերը դուր չեն գա, արջուկն այնուամենայնիվ համարձակվում է սահել չմուշկներով և արագ ներգրավվում է անտառային մարզադպրոցի կյանքի մեջ։ Իսկ երբ վրա է հասնում պատանի գեղասահորդների ցուցադրական ելույթների օրը, պապն արթնանում է։

Ստեղծողներ խմբագրել

Սցենարիստ Բորիս Լասկին
Ռեժիսոր Ալեքսանդր Իվանով
Նկարիչ Եվգենի Միգունով
Կոմպոզիտոր Մոիսեյ Վայնբերգ
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Ռեժիսորի օգնական Իվան Ակսենչուկ, Ֆ. Գոլդշտեյն
Մոնտաժողի օգնական Ա. Ֆիրսովա
Երկրորդ օպերատոր Եկատերինա Ռիզո
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Բորիս Դյոժկին, Լիդիա Ռեզցովա, Ֆաինա Եպիֆանովա, Ելիզավետա Կոմովա, Վալենտին Լալայանց, Դմիտրի Բելով, Գենադի Ֆիլիպով, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Վլադիմիր Դանիլևիչ
Նկարիչ-դեկորատորներ Օլգա Գեմերլինգ, Իրինա Սվետլիցա, Վ. Զավիլոպուլո
Հնչյունավորողներ Յուրի Խրժանովսկիարջուկ (տիտրերում նշված չէ), Գեորգի Միլյար — շուն (տիտրերում նշված չէ)

Վերահնչյունավորում խմբագրել

2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է ու նորից հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ընկերություների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, հնչունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ (Իրինա Մալիկովա, Վլադիմիր Կոնկին, Բորիս Տոկարյով, Յուլիեն Բալմուսով, Ալեքսանդր Կոտով), տիտրերում փոխվել են հնչունային ռեժիսորի և հնչունավորման դերասանների անունները։ Վերահնչյունավորումը խիստ բացասական է գնահատվել ինչպես հեռուստադիտողների մեծ մասի[2][3], այնպես էլ պրոֆեսիոնալ միության անդամների կողմից[4][5]։ Վերականգնման որակը նույնպես երբեմն քննադատության է արժանացել։

Վերաթողարկում խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է VHS-ով և DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր», Studio PRO Video, VHS, 1990-ական թվականների կեսեր,
  • «Սոյուզմուլտֆիլմ», հավաքածու № ?, «Союз» ստուդիա, VHS 1995,
  • «Ամենասիրելի մուլտֆիլմերը 15», Սոյուզմուլտֆիլմ, տարածող՝ «Союз», VHS,
  • «Միխալ Պոտապիչ» (ռուս.՝ «Михал Потапыч»), Սոյուզմուլտֆիլմ, տարածող՝ «Крупный план», DVD[6]։

Արձագանքներ խմբագրել

1950-ական թվականների առաջին կեսին նկարահանվել են այնպիսի հայտնի ժապավեններ, ինչպիսիք են Մ. Ցեխանովսկու «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» (1950) և «Կաշտանկա» (1952), Լ. Ատամանովի «Ալվան ծաղիկը» (1952) և «Ոսկե այծքաղ (1954), Ա. Իվանովի «Պապն ու թոռը» (1950) և այլն։

— Գեորգի Բորոդին[7]

Մուլտֆիլմի մասին խմբագրել

Բեմադրող նկարիչ Եվգենի Միգունովը պատմել է մուլտֆիլմի մասին իր «О, об и про…» հոդվածում (ամսագիր «Киноведческие записки» № 56).

Մի անգամ եղապ ծիիծաղելի էպիզոդ։ Քննարկում էին Բ. Լասկինի «Պապն ու թոռը» սցենարը։ Լինելով սխեմատիկ և ընդհանուր՝ այն չուներ ոչինչ, ինչից կարող էր անմիջապես ֆիլմ ստացվել։ Բորիս Սավելևիչի լավ ծանոթը՝ Բորիս Եֆիմովիչը, հենց այդտեղ, լիովին գովասանքով արտահայտվելով ստեղծողների (ներառյալ նաև ինձ Ալեքսանդր Վասիլևիչ Իվանովի՝ ռեժիսորի հետ), վստահություն է հայտնել, որ «նման պրոֆեսիոնալների ձեռքում այդ գերազանց սցենարը կփայլի, ինչպես ալմաստն ագուցարանում...» և այլն։ Ինչից հետո նա, քաղաքավարությամբ ներողություն խնդրելով, գնաց «գործերով»։
Գեղխորհուրդը նրա հեռանալուց հետո խստացավ և երեք ելույթների ընթացքում փոշիացրեց նույնիսկ Բորիս Լասկինի մտահղացումը։ Ընդ որում՝ դա արվեց կտրուկ սատիրական երանգներով։ Դեռ ընթերցանության ընթացքում, որը բացառության կարգով արեց հենց հեղինակը՝ Լասկինը, իր թավշե, այախոս, զգայուն ձայնով՝ ոգեշնչված ու խանդավառությամբ ընբեշխնելով գրական «մարգարիտները», ինչպիսին է «գազանիկները բաժանվում են երկու խայտաբղետ շրջանների՝ արտաքին ու ներքին։ Արտաքինը գնում է ժամսլաքի ուղղությամբ, ներքինը՝ ....»: Եվ այդտեղ նրան ընդհատեց, ինչպես դանակով կտրեն, Դավիդովը՝ ավարտելով նրա փոխարեն. «...րոպեի»։ Պարզ դարձավ, որ սցենարից ոչինչ դուրս չի գա։ Առաջարկվեց հիմնովին վերամշակել։

— Եվգենի Միգունով, Կինոգիտական նոթեր № 56[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Наталия Венжер. Александр Иванов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
  5. НЕТ — фальсификации анимационного наследия!
  6. DVD «Михал Потапыч»
  7. Георгий Бородин: Киностудия «Союзмультфильм» Краткий исторический обзор (Раздел:Пятидесятые) Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  8. Евгений Мигунов. О, об и про… Киноведческие записки № 56

Գրականություն խմբագրել

  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 1. — М.: Госкиноиздат, 1950. — 208 с. Б. Ласкин «Мишка на льду» (Дедушка и внучек), с. 123-136.

Արտաքին հղումներ խմբագրել