Տզզան ճանճը (մուլտֆիլմ, 1960)

մուլտֆիլմ, 1960

Տզզան ճանճը (ռուս.՝ Муха-Цокотуха) խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից՝ 1960 թվականին։ Վլադիմիր Սուտեևը և Բորիս Դյոժկինը[1] նկարահանել են մուլտֆիլմն ըստ Կոռնեյ Չուկովսկու նույնանուն հեքիաթի։

Տզզան ճանճը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Հիմնված էՏզզան ճանճը (հեքիաթ)
ՌեժիսորՎլադիմիր Սուտեև և Բորիս Դյոժկին
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
Բեմադրող նկարիչՎիկտոր Նիկիտին
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1960
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տզզան ճանճը (այլ կիրառումներ)

Սյուժե խմբագրել

Տզզան ճանճը ծաղկած մարգագետնի վրայով թռչելիս մետաղադրամ է գտնում։ Մետաղադրամը տանում է շուկա և ինքնաեռ գնում, որից հետո ճանճը տոն է կազմակերպում և հրավիրում ծանոթ բզեզիկներին, ուտիճներին և մոծակներին։ Թեյախմության ժամանակ հանկարծ հայտնվում է սարդը և բռնում ճանճին իր սարդոստայնով։ Քաջ մոծակը միակն էր, որ չի վախենում և կռվելով սարդի դեմ` ազատում է ճանճին։ Բզեզներն ուրախ-ուրախ վերադառնում են և շարունակում տոնը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Սա հեքիաթի երկրորդ էկրանավորումն է։ Առաջին էկրանավորումն ավարտվել է 1941 թվականի հունիսին և կորել է պատերազմի տարիներին։
  • Մուլտֆիլմում որևէ բառ չի արտասանվում, բացառությամբ մուլտֆիլմի սկզբում առկա մի փոքր երկխոսության։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Борис Дёжкин // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ խմբագրել