Կորած հավատարմագիրը
«Կորած հավատարմագիր» (ռուս.՝ «Пропавшая грамота»), 1945 թվականի խորհրդային նկարված մուլտֆիլմ։ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի առաջին լիամետրաժ ֆիլմն ու Բրումբերգ քույրերի՝ նշանակալի հաջողություն ունեցած առաջին աշխատանքը[2]։ Նկարահանվել է Նիկոլայ Գոգոլի համանուն վիպակի հիման վրա՝ նրա «Կախարդված վայր» (ռուս.՝ «Заколдованное место») և «Սորոչինյան տոնավաճառ» (ռուս.՝ «Сорочинская ярмарка») վիպակների օգտագործմամբ[3]։ Կադրից դուրս տեքստը կարդում է Վասիլի Կաչալովը։
Կորած հավատարմագիրը ռուս.՝ Пропавшая грамота | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Հիմնված է | The Lost Letter: A Tale Told by the Sexton of the N...Church? |
Ռեժիսոր | Զինաիդա Բրումբերգ, Վալենտինա Բրումբերգ և Lamis Bredis? |
Սցենարիստ | Զինովի Կալիկ, Զինաիդա Բրումբերգ և Վալենտինա Բրումբերգ |
Հնչյունավորում | Սերգեյ Մարտինսոն[1], Միխայիլ Յանշին, Բորիս Լիվանով և Լեոնիդ Պիրոգով |
Բեմադրող նկարիչ | Եվգենի Միգունով և Անատոլի Սազոնով |
Երաժշտություն | Սերգեյ Վասիլենկո |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով և Ելենա Պետրովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 2562 s |
Թվական | 1945 |
Սյուժե
խմբագրելՕգոստոսյան մի տոթ օր հետմանական հավատարմագրով մայրաքաղաք՝ թագուհու մոտ են ուղարկում կազակին։ Ճանապարհին նա ծանոթանում է խրախճանասեր զապորոժցու հետ։ Հանգստանալու ժամանակ նոր ընկերը պատմում է, որ հոգին վաճառել է սատանային ու սպասում է հատուցմանը։ Գիշերը կազակը չի քնում և սպասում է տեսնելու, թե ինչ պետք է կատարվի։ Մթնելուց հետո երթադադարի վայր է գալիս սատանան, տանում ձիուն և նրա հետ էլ թագավորական հավատարմագիրը։ Կազակն ստիպված է լինում որոնել այն անմաքուր ուժերով լի անտառում։ Առավոտյան կազակը հրաժեշտ է տալիս իր ծանոթին և արդեն առանց դադարի գնում Պետերբուրգ։
Ֆիլմի վրա աշխատել են
խմբագրել- Սցենարիստ՝ Վալենտինա Բրումբերգ, Զինաիդա Բրումբերգ, Զինովի Կալիկ
- Գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Պտուշկո
- Բեմադրող ռեժիսորներ՝ Վալենտինա և Զինաիդա Բրումբերգներ
- Ռեժիսոր՝ Լամիս Բրեդիս
- Բեմադրող նկարիչներ՝ Եվգենի Միգունով, Անատոլի Սազոնով
- Կոմպոզիտոր՝ Սերգեյ Վասիլենկո
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Լամիս Բրեդիս, Բորիս Դյոժկին, Տատյանա Բասմանովա, Ֆաինա Եպիֆանովա, Լև Պոպով, Տատյանա Ֆեոդորովա, Նիկոլայ Ֆեոդորով, Ալեքսանդր Բելյակով, Գենադի Ֆիլիպով, Նադեժդա Պրիվալովա, Ռոման Դավիդով, Նինա Մինդովսկայա, Պյոտր Ռեպկին
- Նկարիչ-դեկորատորներ՝ Վերա Վալերիանովա, Վերա Ռոջերո, Օլգա Գեմերլինգ, Վ. Սուտեևա, Գ. Նևզորովա, Իրինա Տրոյանովա
- Օպերատորներ՝ Նիկոլայ Վոինով, Ելենա Պետրովա
- Հնչյունային օպերատոր՝ Նիկոլայ Պրիլուցկի
- Ռեժիսորի օգնականներ՝ Կ. Սպեստինա, Ե. Գոլովանովա, Ի. Կուլնևա, Ե. Նովոսելսկայա, Տ. Ֆեոդորովա, Ե. Շիլովա
- Կադրից դուրս տեքստը կարդում է՝ Վասիլի Կաչալով
- Դերերը հնչյունավորել են՝
- Միխայիլ Յանշին – Կազակ Վասիլ
- Բորիս Լիվանով – Զապորոժզի
- Սերգեյ Մարտինսոն – Վհուկ
- Լեոնիդ Պիրոգով – Գրագիր (լուսագրերում նշված չէ)
Մուլտֆիլմի մասին
խմբագրելՖիլմի հեղինակներին հաջողվել է փոխանցել ուկրաինական յուրօրինակ ազգային կոլորիտն ու ստեղծել կախարդական, հեքիաթային միջավայրը, որ հատուկ է գրողի ստեղծագործությանը[4]։
Մենք խիզախում ենք ստեղծելու լիամետրաժ ֆիլմ։ Դրա համար որպես հեղինակ մենք ընտրել ենք Գոգոլին։ Իհարկե, դա շատ պատասխանատու գործ էր, բայց հենց կենցաղային ու ֆանտաստիկականի, հումորի ու պոեզիայի գոգոլյան միավորման մեջ մենք զգացինք այն գծերը, որ մոտ են մեր արվեստին։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Мы рискуемделать полнометражный фильм. Автором для этого мы избрали Гоголя. Конечно, это было очень ответственно, но именно в гоголевском переплетении бытового с фантастическим, юмора с поэзией мы почувствовали черты, близкие нашему искусству.
— Զ. Բրումբերգ[3]
Զապորոժցու և Կազակի պարի առավել ստույգ բեմադրման համար աշխատանքին մասնակցելու է հրավիրվել Բորիս Մոիսեևը։ Ցույց տալով պարաքայլը՝ նա ասել է[3].
Նայեք ու նկարեք։ Եվ երևակայեք։ Ձեր արվեստը կարող է ստիպել կատարել ենդանի պարողի համար սնհասանելի ցատկեր, զարմանալի շարժումներ անել։ Նկարված հերոսներին հասանելի է մարդկանց համար աներևակայելի տեմպ։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Смотрите и зарисовывайте. И фантазируйте! Ваше искусство может заставить совершать недоступные живым танцорам прыжки, выкидывать удивительные коленца. Нарисованным героям доступен немыслимый для людей темп.
Վերաթողարկում
խմբագրել1990-ական թվականների կեսերին Studio PRO Video և «Союз» ստուդիան մուլտֆիլմը թողարկել են տեսաերիզներով։ 2000-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով «Союз» ստուդիայի կողմից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Сергей Капков. Валентина и Зинаида Брумберг // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Коллекция «Анимация от А до Я» Արխիվացված է Փետրվար 13, 2014 Wayback Machine-ի միջոցով: — цикл из 52 передач об истории Российской (Советской) анимации, зарубежных авторах и событиях. Истории создания фильмов, рассказы о жизни режиссёров. Серия 47 — «Брумберг Валентина и Зинаида».
- ↑ С. В. Асенин. «Мир мультфильма». «Пути советской мультипликации» Արխիվացված 2014-02-04 archive.today, 3d-master.org.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Пропавшая грамота»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Пропавшая грамота» на animator.ru
- «Пропавшая грамота» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- myltik.ru