Գարնանային մեղեդիներ (մուլտֆիլմ)
«Գարնանային մեղեդիներ» (ռուս.՝ Весенние мелодии), խորհրդային նկարված մուլտֆիլմ–հեքիաթ, ստեղծված 1946 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր Դմիտրի Բաբիչենկոյի կողմից[1]։ Ֆիլմի առանձին դրվագները նկարազարդվել են հայտնի ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու երաժշտական ստեղծագործություններով, առանձին համերգային համարների տեսքով։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Դմիտրի Բաբիչենկո |
Սցենարիստ | Դմիտրի Բաբիչենկո |
Երաժշտություն | Պյոտր Չայկովսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 9 րոպե |
Թվական | 1946 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմը բնության զարթոնքի մասին է, նկարազարդվել է Պյոտր Չայկովսկու երաժշտական ստեղծագործություններով։ Ձմեռը չի շտապում իր իրավունքները հանձնել գարնանը։ Սակայն բնությունը կենդանանում է և գալիս է գարունը։ Արթնանում և տաք արևից ուրախանում են թռչունները, կենդանիները, միջատները։ Եվ արդեն մեծ ռուս կոմպոզիտորի երաշժտության տակ բոլորը արթնանում և պարում են։
Ստեղծողներ
խմբագրելՍցենարի հեղինակ և բեմադրիչ | Դմիտրի Բաբիչենկո |
Նկարիչ բեմադրող | Կոնստանտին Զոտով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Մուլտիպլիկատորներ | Լամիս Բրեդիս, Բորիս Դյոժկին, Գրիգորի Կոզլով, Նիկոլայ Ֆյոդորով, Գենադի Ֆիլիպով |
Հետին պլանի նկարիչներ | Վերա Վալերիանովա, Կոնստանտին Մալըշև, Գ․ Նևզորովա |
Ռեժիսորի օգնական | Ե․ Շիլովա |
Հրապարակում
խմբագրելՄուլտֆիլմը սովորաբար թողարկվել է տեսահոլովակով, PAL համակարգում։ 1990–ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է սկավառակների վրա՝ «Խոշոր պլան» կինոմիավորման հետ, ավելի ուշ՝ 1990-ական թվականների կեսերին «Լավագույն խորհրդային մուլտֆիլմ» VHS–ժողովածուում, Studio PRO Video (Ժողովածուի այլ մուլտֆիլմեր՝ «Նարնջագույն կոկորդիկ», «Աղվեսն ու կեռնեխը», «Փիղը և մրջյունը», «Ժամային գոտի», «Կախարդական գանձ», «Դեղին արագիլը», «Պնդլիկ-գնդլիկ», «Անտառային համերգ», «Հրաշք ջրաղաց», «Կախարդական թռչուն», «Երեք պարկ խորամանկություն» и «Ծղոտե ցլիկ»)։
Մուլտֆիլմը նաև պաշտոնապես թողարկվել է «Союз-видео» կազմակերպության DVD- սկավառակի վրա։ Բացի «Գարնանային մեղեդիներ» մուլտֆիլմից, սկավառակը ընդգրկում է ևս յոթ մուլտֆիլմ. «Ուղիղ երեքն անց տասնհինգ...», «Որտե՞ղ եմ ես նրան տեսել», «Նավակ», «Մաշայի համերգը», «Անտառային էստրադայում», «Օտար ձայնը», «Երաժիշտ այծը»[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.33.
- ↑ Праздничный мультконцерт
Արտաքին հղումներ
խմբագրել- «Գարնանային մեղեդիներ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- ««Գարնանային մեղեդիներ»»(անգլ.) Big Cartoon DataBase կայքում
- «Գարնանային մեղեդիներ» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Գարնանային մեղեդիներ» Мультик.ру-ում