Սուրբ ծննդյան նախորդ գիշերը

«Սուրբ ծննդյան նախորդ գիշերը» (ռուս.՝ «Ночь пе́ред Рождество́м»), 1951 թվականի խորհրդային լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ նկարահանված Վալենտինա և Զինաիդա Բրումբերգ քույրերի կողմից։ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի 1950-ական թվականների ամենահայտնի ֆիլմերից է[1]։

Սուրբ ծննդյան նախորդ գիշերը
ռուս.՝ Ночь перед Рождеством
Տեսակմուլտֆիլմ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ և հեքիաթ
Հիմնված էChristmas Eve?
ՌեժիսորԶինաիդա Բրումբերգ և Վալենտինա Բրումբերգ
ՍցենարիստՎալենտինա Բրումբերգ, Զինաիդա Բրումբերգ և Միխայիլ Յանշին
ՀնչյունավորումՆիկոլայ Գրիցենկո, Վերա Մարեցկայա, Միխայիլ Յանշին, Ալեքսեյ Գրիբով, Լիլիա Գրիցենկո, Վլադիմիր Գրիբկով և Ալեքսեյ Ժիլցով
ԵրաժշտությունՆիկոլայ Ռիմսկի-Կորսակով
ՕպերատորՆիկոլայ Վոինով և Ելենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն50 րոպե
Թվական1951

Նիկոլայ Գոգոլի համանուն պատմվածքի այս էկրանավորմամբ մեծ չափով հաջողվել է էկրանին ներկայացնել ուկրաինական գյուղի ազգային յուրահատկությունները[2]։

Սյուժե

խմբագրել

Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունենում Դիկանկայում (Ուկրաինա)։ Աննկատելիորեն երկնքում պտտվում են ձյունամրրիկի վհուկը, որը ձեռքին է հավաքում աստղերը, և սատանան, որը ամիսը թաքցնում է գրպանում՝ մտածելով, որ վրա հասած մթության պատճառով կազակ Կորնեյ Չուբը, որը հրավիրվել էր ատենադպիր Օսիպ Նիկիֆորովիչի մոտ հոգեհացի, կմնա տանը, և սատանայի համար ատելի դարբին Վակուլան (որը եկեղեցու պատին նկարել էր Վերջին դատաստանի տեսարանն ու խայտառակվող սատանային) չի համարձակվի գնալ Չուբի դստեր՝ Օքսանայի մոտ։

Չուբը սանահոր հետ չգիտեն, թե արդյոք այդ մթության մեջ գնան ատենադպիրի մոտ, սակայն վճռում են ու հեռանում։ Տանը մնում է գեղեցկուհի Օքսանան։ Գալիս է Վակուլան, բայց Օքսանան նրան զայրացնում է։ Դուռը թակում է ճանապարհից շեղված Չուբը առանց սանահոր, որը սատանայի առաջացրած ձյունամրրիկի պատճառով որոշել էր վերադառնալ տուն։ Սակայն, լսելով դարբնին, Չուբը հասկանում է, որ այլ խրճիթ է ընկել։ Չուբն ուղևորվում է Վակուլայի մոր՝ Սոլոխայի մոտ, որն երկնքից աստղեր գողացող այն նույն վհուկն էր։

Օքսանայի մոտ են գնում նրա ընկերուհիները, այդ թվում նաև Օդարկան, որի մոտ Օքսանան նկատում է ոսկյա նախշակարով մաշիկներ (այսինքն՝ մուճակներ) և հպարտությամբ հայտարարում, որ Վակուլայի հետ կամուսնանա, եթե նա իր համար բերի այն մաշիկները, «որը կայսրուհին է հագնում»։ Սուրբ ծննդյան ծեսը կատարող ամբոխի մեջ դարբինը նորից հանդիպում է Օքսանային, որը կրկնում է մաշիկների վերաբերյալ ասած խոստումը։ Դարբինը որոշում է խեղդվել, նետում է բոլոր պարկերն, բացի ամենափոքրից ու վազում։

Մի քիչ հանգստանալով՝ Վակուլան ցանկանում է ևս մի միջոց փորձել. նա գնում է զապորոժցի Ցնփոր Պացյուկի մոտ, որը սատանային ազգական էր, և ստանում անորոշ պատասխան, որ սատանան նրա թիկունքում է։ Ակնկալելեվ հիանալի ավար՝ սատանան դուրս է թռչում պարկից և նստելով դարբնի ուսին՝ խոստանում այդ գիշեր վերադարձնել Օքսանային։ Խորամանկ դարբինը, բռնելով սատանայի պոչից և խաչակնքելով նրան՝ դառնում է իրավիճակի տերը և սատանային հրամայում իրեն տանել Պետերբուրգ՝ ուղիղ Եկատերինա II կայսրուհու մոտ։

Հայտնվելով Պետերբուրգում՝ դարբինը գնում է զապորոժցիների մոտ, որոնց հետ ծանոթացել էր աշնանը, երբ նրանք անցնում էին Դիկանկայով։ Սատանայի օգնությամբ նա հասնում է նրան, որ իրեն ընդունում են կայսրուհու մոտ։ Զարմանալով պալատի շքեղությամբ և հրաշալի նկարներով՝ նա կանգնում է կայսրուհու դիմաց և նրանից խնդրում թագավորական մուճակներ։ Ազդվելով այդպիսի անմեղությունից՝ Եկատերինան սրահի մարդկանց ուշադրությունը հրավիրում է դրա վրա, իսկ Վակուլային կոշիկներ նվիրում։

Վերադառնալով՝ դարբինը սնդուկից հանում է նոր գլխարկն ու գոտին և գնում Չուբի մոտ՝ խնդրելու, որ դրա դիմաց տա Օքսանային։ Չուբը, հրապուրվելով նվերներով և բարկանալով Սոլոխայի դավաճանությունից, համաձայնվում է։ Օքսանան պատրաստ է ամուսնանալ դարբնի հետ «նաև առանց մաշիկների»։

Ստեղծողներ

խմբագրել
Սցենարի հեղինակներ Վալենտինա Բրումբերգ, Զինաիդա Բրումբերգ, Միխայիլ Յանշին
Բեմադրող ռեժիսորներ Վալենտինա Բրումբերգ, Զինաիդա Բրումբերգ
Բեմադրող նկարիչներ Նադեժդա Ստրոգանովա, Ալեքսանդր Բելյակով, Պյոտր Ռեպկին
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Նիկոլայ Ֆյոդորով, Տատյանա Ֆեոդորովա, Լև Պոպով, Լիդիա Ռեզցովա, Բորիս Դյոժկին, Բորիս Բուտակով, Վալենտին Լալայանց, Կոնստանտին Չիկին, Ֆաինա Եպիֆանովա, Ֆեոդոր Խիտրուկ, Կոնստանտին Նիկիֆորով, Գենադի Ֆիլիպով, Ռոման Դավիդով, Գրիգորի Կոզլով, Ռոման Կաչանով, Ելիզավետա Կոմովա, Տատյանա Տարանովիչ, Իրինա Բաշկովա, Բորիս Մեերովիչ, Ելիզավետա Կազանցևա
Հետին պլանի նկարիչներ Վերա Վալերիանովա, Օլգա Գեմմերլինգ, Իրինա Տրոյանովա, Կոնստանտին Մալիշև, Վերա Ռոջերո, Ելենա Տաննենբերգ
Նկարիչ – էսքիզների հեղինակ Անատոլի Պետրիցկի
Օպերատոր Նիկոլայ Վոինով, Ելենա Պետրովա
Կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով
Երաժշտական խմբագիր Վիկտոր Օրանսկի
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Նկարչի օգնականներ Լանա Ազարխ, Լեոնիդ Արիստով
Ռեժիսորի օգնականներ Տատյանա Ֆյոդորովա, Գ. Բրոդսկայա
Մոնտաժող Վալենտինա Իվանովա
Տնօրեն Յակով Բլիոխ
Դերերը հնչյունավորել են

Ալեքսեյ Գրիբով – հեղինակի տեքստ
Լիլիա Գրիցենկո – Օքսանա, Չուբի դուստրը
Նիկոլայ ԳրիցենկոՎակուլա, դարբին
Միխայիլ Յանշին – Կորնիյ Չուբ, կազակ
Վերա Մարեցկայա – Սոլոխա, վհուկ
Վլադիմիր Գրիբկով – սատանա
Ալեքսեյ Ժիլցով – գլուխ

  • Ստեղծողները ներկայացված են ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Մուլտֆիլմում օգտագործվել է 1950-ական թվականներին հայտնի ռոտոպատճենում (այդ ժամանակ հայտնի էր որպես էկլեր)։ Նաև օգտագործվել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի երաժշտությունը։

1990-ական թվականների սկզբին մուլտֆիլմը «Крупный план» կինոմիավորման կողմից թողարկվել է տեսաերիզներով։ 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը Studio PRO Video ստուդիայի կողմից թողարկվել է «Խորհրդային լավագույն մուլտֆիլմեր» VHS-հավաքածուով, 1995 թվականին առանձին վերաթողարկվել «Союз» ստուդիայի կողմից VHS տարբերակով։

2000-ական թվականների առաջին կեսին մուլտֆիլմը «Союз» ստուդիայի կողմից թողարկվել է DVD սկավառակներով, ինչպես նաև ներառվել է «Սիրված մուլտֆիլմերի ոսկե հավաքածու» թողարկումներից մեկի կազմում և Ամանորի ու Սուրբ ծննդի տոնական հրատարակումներում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Бородин Георгий СОЮЗМУЛЬТФИЛЬМ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Краткий исторический обзор
  2. Сергей Капков. Валентина и Зинаида Брумберг // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ

խմբագրել