«Առյուծն ու նապաստակը» (ռուս.՝ Лев и заяц), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված դաղստանցի ժողովրդական բանաստեղծ Համզաթ Ցադասայի առակի հիման վրա։ Նկարահանվել է ռեժիսոր Բորիս Դյոժկինի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1949 թվականին։

Առյուծն ու նապաստակը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԳենադի Ֆիլիպով և Բորիս Դյոժկին
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1949

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմի գործողությունները կատարվում են օազիսում։ Կենդանիները (նապաստակ, կապիկ, զեբրի ձագ) նայում են ջրհորի մեջ և հայտնաբերում, որ ջրում երևում է իրենց արտացոլանքը։ Կապիկը հազիվ է փրկվում զոհվելուց իր արտացոլանքի հետ կռվելու ժամանակ։ Այդ ժամանակ որսի է դուրս գալիս առյուծը և բռնում ու սպանում է հասուն զեբրին։ Կենդանիները մխիթարում են նրա որբացած ձագին։ Առյուծը օձի խորհրդով հրամայում է, որ գազանները հետագայում իրենք գնան նրա մոտ որպես ճաշ։

Մնացած կենդանիները (ընձուղտ, ջայլամ, կենգուրու, կապիկ, նապաստակ, զեբրի ձագ) վիճակահանությամբ որոշում են զոհին։ Վիճակն ընկնում է զեբրի ձագին, բայց գազանները չեն ուզում նրան տալ առյուծին։ Ջայլամն առաջարկում է, որ ինքը գնա, սակայն նապաստակն ավելի լավ գաղափար ունի։

Նապաստակն առյուծին պատմում է, որ ինքը նրա մոտ էր տանում մեծ վարազի, սակայն ճանապարհին վարազին խլել է այլ առյուծ։ Իր ասածն ապացուցելու համար նա առյուծին տանում է ջրհորի մոտ։ Առյուծը տեսնում է իր արտացոլանքը ջրում (արձագանքը պատասխանում է սպառնալիքներով), ցատկում է ջրհորն ու խեղդվում։ Կենդանիներն ուրախանում են։

Ֆիլմի վրա աշխատել են խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Ռոման Ֆատուև
  • Ռեժիսորներ՝ Բորիս Դյոժկին, Գենադի Ֆիլիպով
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Լևիտին
  • Բեմադրող նկարիչ՝ Գեորգի Պոզին
  • Օպերատոր՝ Ելենա Պետրովա
  • Հնչյունային օպերատոր՝ Ն. Բաժանով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Դմիտրի Բելով, Միխայիլ Բոտով, Ֆաինա Եպիֆանովա, Բորիս Ստեպանցև, Վալենտին Լալայանց, Ֆեոդոր Խիտրուկ, Վյաչեսլավ Կոտյոնոչկին
  • Նկարիչ-դեկորատորներ՝ Ելենա Տանենբերգ, Դմիտրի Անպիլով, Վ. Զավիլոպուլո
  • Նկարչի օգնական՝ Վ. Նեչաևա
  • Ռեժիսորի օգնական՝ Ե. Նովոսելսկայա

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Օրիգինալի հնչյունավորում (տիտրերում նշված չէ)՝
  • 2001 թվականի հնչյունավորում՝
    • Յուլիան Բալմուսով – Առյուծ
    • Վլադիմիր Կոնկին – Օձ
    • Բորիս Տոկարև – Ջայլամ
    • Ալեքսանդր Կոտով – Նապաստակ
    • Վիտալի Օվանեսով – Առյուծի արտացոլանք
    • Իրինա Մալիկովա – Կապիկ

Վերաթողարկումներ խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է VHS և DVD ձևաչափերով մուլտֆիլմերի հավաքածուներում՝

Վերականգնում խմբագրել

2001 թվականին «Առյուծն ու նապաստակը» մուլտֆիլմը մի շարք այլ մուլտֆիլմերի հետ վերականգնվել է ու նորից հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրամա, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, տիտրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի ու հնչյունավորողների մասին տվյալները։ Պատասխանելով հանդիսատեսի հարցին՝ «Սոյուզմուլտֆիլմի» տնօրեն Հակով Կիրակոսյանը խիստ բացասական է արտահայտվել այդ գործողությունների վերաբերյալ և հայտարարել, որ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան ոչ մի կապ չունի դրանց հետ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել