Ո՞վ է առաջինը (մուլտֆիլմ, 1950)

«Ո՞վ է առաջինը» (ռուս.՝ Кто первый?), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որը ստեղծվել է 1950 թվականին ռեժիսոր-մուլտիպլիկատոր Բորիս Դյոժկինի և Գենադի Ֆիլիպովի կողմից[1]։

Ո՞վ է առաջինը
ռուս.՝ Кто первый?
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ՌեժիսորԲորիս Դյոժկին
ՍցենարիստԿլիմենտի Մինց
ՀնչյունավորումՎադիմ Սինյավսկի
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
ՊրիկվելԽաղաղ բացատ
Թվական1950

Մուլտֆիլմի առանձնահատկությունը նրանում է, որ այն հնչյունավորվլել է միայն մեկ մարդու՝ հայտնի սպորտային մեկնաբան Վադիմ Սինյավսու կողմից[2]։ Եվ դա ամենևին պատահական չէ. մուլտֆիլմը պատմում է հենց սպորտային մրցության մասին։

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը զավեշտական ձևաչափով ցույց է տալիս անտառային գազանիկների միջև հեծանվային պայքար. Տոպտիգին եղբայրների, Նապաստակի և Աղվեսի միջև։ Երկար, տանջալից պայքարից հետո, առվելություն ստացավ Նապաստակը, սակայն ժամանակից շուտ ուրախանալով, հաղթանակից ամոթալի պարտություն է կրում. հակառակորդներից կտրվելով՝ Նապաստակը որոշում է հանգստանալ. պառկելով ծառի տակ։ Հետո լողում է (հենց հեծանվային հագուստով՝ շապիկով և կիսատաբատով), մոռանալով վերահսկել ժամանակը և կորցնում է առաջնությունը մրցավազքում։ Մուլտֆիլմի վերջում Նապաստակը ծաղկեփունջը տալիս է հաղթողին` Տոպտիգին-ավագին[3]։

Ամբողջ մուլտֆիլմը ուղեկցում է Ոզնին՝ Վ.Սինյավսկի, սպորտային մեկնաբանություններով, որի տեսքը հանդիսատեսը տեսնում է մուլտֆիլմի սկզբում և վերջում։

Ֆիլմի վրա աշխատել են խմբագրել

  • Ռեժիսորներ` Բորիս Դյոժկին, Գենադի Ֆիլիպով
  • Սցենարիստ` Կլիմենտնի Մինց
  • Երգի տեքստը՝ (բանաստեղծություն) Միքայել Վալպին
  • Երգահան՝ Յուրի Լեվիտին
  • Օպերատոր՝ Ելենա Պետրովա
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Նկարիչ-բեմադրող` Կոնստանտին Զոտով, Եվգենի Միգունով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Վլադիմիր Արբեկով, Ռոման Կաչանով, Վլադիմիր Դանիելովիչ, Ֆաինա Եպիֆանովա, Միխայիլ Բոտով, Լև Պոզդնեև, Բարիս Չանի
  • Նկարիչ-դեկորատորներ` Դմիտրի Անպիլով, Գ.Նևզորովա
  • Ռադիո մեկնաբան՝ Վադիմ Սինևվսկի
  • Ռեժիսորի օգնական՝ Ե. Նովոսելսկայա

Հրապարակում խմբագրել

1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է վիդեոսկավառակների վրա Studio PRO Video խորհրդային լավագույն հավաքածուում և «Союз Видео» վիդեոստուդիայում։

2009 թվականի սեպտեմբերի 3-ին մուլտֆիլմը պաշտոնապես թողարկվել է «Союз-видео» ընկերության DVD-սկավառակի վրա։ Բացի «Ո՞վ է առաջինը» մուլտֆիլմից, սկավառակը պարունակում է ևս ութ մուլտֆիլմ. «Ստեփան. նավաստի», «Արևի աղջիկը», «Մենք Շերլոկ Հոլմսի հետ», «Պոնին վազում է շրջանաձև», «Ես սպասում եմ թռչնակին», «Պերֆիլ և Ֆոմա», «Չորսը մեկ բակից», «Գաղտնիքներով զարդատուփ»։

Տեխնիկական բնութագրեր խմբագրել

Ձայն՝ Ռուսերեն Dolby Digital 2.0 Mono;

Տարածաշրջանային կոդ՝ 0 (All),

Պատկերներ՝ Standart 4:3 (1,33:1);

Գույնը՝ PAL;

Փաթեթավորում՝ Քարտայի բոկս + кеер case;

Բաշխիչ՝ «Союз-видео»:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել