Մոյդոդիր (մուլտֆիլմ, 1939)

«Մոյդոդիր» (ռուս.՝ «Мойдодыр»), 1939 թվականի խորհրդային մուլտֆիլմ։ Նկարահանվել է Կոռնեյ Չուկովսկու համանուն հեքիաթի հիման վրա։

Picto infobox cinema.png
Մոյդոդիր
Տեսակմուլտֆիլմ
Հիմնված էՄոյդոդիր
ՌեժիսորԻվան Իվանով-Վանո
ՍցենարիստԻվան Իվանով-Վանո
ՀնչյունավորումՅուլյա Յուլսկայա
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Տրուսով
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ԵրկիրFlag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1939

ՍյուժեԽմբագրել

Մուլտֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է խիստ լվացարան Մոյդոդիրը ստիպում ուղղվել փնթի տղային։

ՀնչյունավորումԽմբագրել

Ստեղծման պատմությունԽմբագրել

Հենց 1939-41 թվականներին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում սկսեցին հայտնվել հետագայում հայրենական կինոյի «ոսկե ֆոնդում» ընդգրկված ժապավենները՝ Լ. Ամալրիկի ու Վ. Պոլկովնիկովի «Լիմպոպոն» ու «Բարմալեյը», Իվան Իվանով-Վանոյի «Մոյդոդիրը» և այլն։ Նրանց հայտնվելը նշանակել է նկարված ֆիլմի խորհրդային ինքնուրույն դպրոցի սկիզբը։

— Գեորգի Բորոդին[1]

ՎերաթողարկումԽմբագրել

1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» հավաքածուում Studio PRO Video։ Նույնպես 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում «Սոյուզ» ստուդիայի կողմից, վերաթողարկվել 1997 թվականին նույն ստուդիայի կողմից «Мультики 1» հավաքածուում, որում ընդգրկվել են նաև «Տզզան ճանճը», «Այբոլիտը և Բարմալեյը», «Շոգեքարշը Ռոմաշկովոյից» և «Ինչպես կորյունը և կրիան երգ երգեցին» մուլտֆիլմերը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Бородин Г. Киностудия «Союзмультфильм» Archived 2016-03-05 at the Wayback Machine. Краткий исторический обзор

Արտաքին հղումներԽմբագրել