Դեղին արագիլը
Դեղին արագիլը (ռուս.՝ Жёлтый аист), 1950 թվականի խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված Լև Ատամանովի կողմից[1] չինական հին հեքիաթի հիման վրա։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Լև Ատամանով |
Սցենարիստ | Բորիս Բրոդսկի և Միխայիլ Պապավա |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Տրուսով և Ալեքսանդր Վինոկուրով |
Երաժշտություն | Կարեն Խաչատրյան |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 642 s |
Թվական | 1950 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմի հիմքում ընկած է չինական հին հեքիաթ մի թափառական երաժշտի մասին, որը ծնվել է այն ժամանակներում, երբ Չինաստանում իշխում էին դաժան ու ժլատ մանդարինները։ Շուկայում հայտնվում է մանդարինը։ Նրան տեղափոխում են գահավորակով, պահակնների ուղեկցությամբ։ Հասարակ մարդիկ ընկնում են գետնին ու գլուխ խոնարհում նրա առաջ մինչև գետին։ Միայն Մի երաժիշտը չի խոնարհվում նրա առաջ և փախչում է պահակններից։ Երաժշտին թաքցնում են թեյարանում և որպես երախտագիտություն նա նվագում է ֆլեյտա ու երգում մարդկանց համար իր երգերը։ Ապա նա թեյարանի պատին նկարում է դեղին արագիլ ու ասում, որ արագիլը կերգի ու կպարի ազնիվ մարդկանց համար, իսկ մանդարինի համար՝ երբեք։ Մանդարինի ծառանները լսում են, թե ինչպես են մարդիկ երգում թեյարանում, իսկ դեղին արագիլը պարում է նրանց համար, և այդ մասին հայտնում են իրենց տիրոջը։ Մանդարինը գնում է թեյարան, հրամայում է կտրել պատի այն հատվածը, որի վրա պատկերված է դեղին արագիլը և այն տանել իր պալատ։ Պալատում մանդարինը փորձում է հրամայել արագիլին, համոզել նրան, հանձնարարում է փայտերով հարվածել պատկերին, ապա զայրանում է ու հրամայում ներկել այն։ Սակայն արագիլի նկարը հայտնվում է ցանկացած ներկի տակից։ Իսկ երբ լսվում է Մի երաժիշտի նվագը, դեղին արագիլը կենդանանում է, պոկվում պատից, պատուհանից դուրս թռչում ու գնում երաժշտի մոտ։
Ստեղծողներ
խմբագրելՌեժիսոր | Լև Ատամանով |
Սցենարի հեղինակ | Բորիս Բրոդսկի, Միխայիլ Պապավա |
Բեմադրող նկարիչներ | Ալեքսանդր Տրուսով, Ալեքսանդր Վինոկուրով |
Նկարիչ-դեկորատորներ | Իրինա Սվետլիցա, Վերա Ռոջերո, Վ. Զավիլոպուլո |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Վլադիմիր Դանիլևիչ, Բորիս Դյոժկին, Վալենտին Լալայանց, Լիդիա Ռեզցովա, Միխայիլ Բոտով, Դմիտրի Բելով, Լամիս Բրեդիս, Բորիս Չանի |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Կոմպոզիտոր | Կարեն Խաչատրյան |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Երգերի տեքստի հեղինակ | Սամուիլ Մարշակ |
Մոնտաժող | Ա. Ֆիրսովա |
Ռեժիսորի օգնական | Ռոման Կաչանով |
Նկարչի օգնական | Լեոնիդ Շվարցման |
Տեխնիկական օգնական | Ե. Նովոսելսկայա |
Խորհրդատու | Օ. Գլուխարևա |
Դերերը հնչյունավորել են | Նիկոլայ Ալեքսանդրովիչ – Մի, թափառական երաժիշտ Վլադիմիր Վլադիսլավսկի – մանդարին Դմիտրի Կարա-Դմիտրիև թեյարանի տեր Լեոնիդ Շվաչկին (լուսագրերում նշված չէ) |
- Ստեղծողների ցանկը կազմված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Մրցանակներ
խմբագրել- 1951 – Դելիի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ
- 1952 – Բոմբեյի միջազգային կինոփառատոնի դիպլոմ[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Наталья Василькова. Лев Атаманов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 79-80. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 Предисловие: Лариса Малюкова «Русская — советская — российская»с.23
Գրականություն
խմբագրել- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 1. — М.: Госкиноиздат, 1950. — 208 с.
- Жёлтый Аист и Гора Солнца. — Облака, 2015. — ISBN 978-5-906807-13-7
Արտաքին հղումներ
խմբագրել- «Դեղին արագիլ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Դեղին արագիլ» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Жёлтый аист» — Мультик.ру