Ողջույն ընկերներին
«Ողջույն ընկերներին» (ռուս.՝ «Привет друзьям!»), 1957 թվականի խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Ստեղծվել է ռեժիսորներ Մստիսլավ Պաշչենկոյի, Դմիտրի Բաբիչենկոյի ու Բորիս Դյոժկինի համագործակցությամբ մյուզիքլի ժանրում։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Դմիտրի Բաբիչենկո, Մստիսլավ Պաշչենկո և Բորիս Դյոժկին |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1957 |
Սյուժե
խմբագրելԳլխավոր հերոսը երիտասարդության փառատոնների մասնակից Ֆանֆան թղթակիցն է, որն շտապում է հասնել մայրաքաղաք, որպեսզի ողջունի փառատոնի մասնակիցներին։ Հայտնվելով մարզադաշտում՝ Ֆանֆանն ստանում է նամակ-ձայնապնակ հանդիսության խորհրդանիշ աղավնուց, որից էլ սկսվում է փառատոնային համերգը։ Փառատոնի սկզբից մինչև վերջ Ֆանֆանը հանդիսատեսի հետ միասին լսում է ուրիշ ժողովուրդների ու երկրների հայտնի երգեր, որոնց միջոցով ցույց է տրվում միջազգային միասնությունը։ Հետագայում թղթակիցը բոլորին ներկայացնում է մուլտիպլիկացիոն-նկարված մարդուկների, որ նկարվել են իր կողմից և ներկայացնում են աշխարհի տարբեր ազգերի երաժշտական ու պարային պատկերացումները։ Ֆանֆանը նույնպես անմիջական մասնակցություն է ունենում դրան։ Իսկ ուրախությունը, աղմուկն ու պարերը չեն վերջանում ընդհուպ մինչև փառատոնի ավարտը։
Ստեղծողներ
խմբագրելՍցենարի հեղինակներ և ռեժիսորներ | Դմիտրի Բաբիչենկո, Բորիս Դյոժկին, Մստիսլավ Պաշչենկո |
Կոմպոզիտոր | Ալեքսանդր Վառլամով |
Բեմադրող նկարիչներ | Բորիս Դյոժկին, Դմիտրի Բաբիչենկո, Պյոտր Ռեպկին |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Բորիս Դյոժկին, Վլադիմիր Պեկար, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Գենադի Նովոժիլով, Դմիտրի Բելով |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Ռեժիսորի օգնականներ | Լիդիա Կովալևսկայա, Նինա Մայորովա |
Երգերի տեքստի հեղինակ | Նիկոլայ Դորիզո |
Ստեղծման պատմություն
խմբագրել1957 թվականին էկրան է վերադարձել ֆիլմ-պլակատի ժանրը, մուլտիպլիկացիային նորից վստահել են քաղաքական կարևոր թեմաների պրոպագանդումը։ Այդ ուղղվածության առավել վառ ստեղծագործություններից են Ա. Իվանովի «Հրաշագործուհին» և Դ. Բաբիչենկոյի, Բ. Դյոժկինի ու Մ. Պաշչենկոյի «Ողջույն ընկերներին» ֆիլմ-ռևյուները (երկուսն էլ 1957)։
Բնօրինակ տեքստ (ռուս.)В 1957 году на экраны возвращается жанр фильма-плаката, мультипликации вновь доверяют пропаганду важных политических тем. Наиболее яркие произведения этого направления — фильмы-ревю «Чудесница» А.В.Иванова и «Привет друзьям» Д. Н. Бабиченко, Б. П. Дёжкина и М. С. Пащенко (оба — 1957).
— Գեորգի Բորոդին[1]
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Մուլտֆիլմը ներառում է նկարված մուլտիպլիկացիա և կինոխրոնիկայի կադրեր։
- Մուլտիպլիկացիոն-նկարված պատվիրակության հերոսները նման են Բորիս Դյոժկինի և Մստիսլավ Պաշչենկոյի՝ 1955 թվականին ստեղծված «Արտասովոր խաղ» մուլտֆիլմի թավշե խաղալիքների թիմի անդամներին։
- Չնայած այն հանգամանքին, որ մուլտֆիլմը հնչյունավորած դերասանների անուններն ու ազզգանունները նշված չեն, հեշտությամբ կարելի է հասկանալ, որ գլխավոր հերոս Ֆանֆանին հնչյունավորել է դերասան Գեորգի Վիցինը։
Մրցանակներ
խմբագրել- 1958 — Համամիութենական I կինոփառատոն Մոսկվայում — 2-րդ մրցանակ մուլտիպլիկացիոն ֆիլմերի բաժնում
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Ողջույն ընկերներին» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Ողջույն ընկերներին»(անգլ.) Big Cartoon DataBase կայքում
- «Ողջույն ընկերներին» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում