Ֆաինա Գեորգիևնա Եպիֆանովա (ռուս.՝ Фаина Георгиевна Епифанова, հոկտեմբերի 16, 1907(1907-10-16) - փետրվարի 6, 1988(1988-02-06)), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր և նկարիչ-մուլտիպլիկատոր, մի շարք գովազդային ֆիլմերի բեմադրող։ Մասնակցել է ավելի քան 150 մուլտֆիլմերի ստեղծմանը։

Ֆաինա Եպիֆանովա
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 16, 1907(1907-10-16)
Վախճանի թիվ՝փետրվարի 6, 1988(1988-02-06) (80 տարեկան)
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
Մասնագիտություն՝մուլտիպլիկատոր և կինոռեժիսոր
IMDb։ID 2514218

Կենսագրություն խմբագրել

Ֆաինա Եպիֆանովան ծնվել է 1907 թվականի հոկտեմբերի 16-ին։ Ավարտել է նկարչական դասընթացների գրաֆիկական բաժինը ռուս հայտնի նկարիչ Ֆեոդոր Ռերբերգի ղեկավարությամբ։ Որպես նկարիչ-մուլտիպլիկատոր՝ Ֆաինա Եպիֆանովայի սկսել է աշխատել «Էքսպերիմենտալ մուլտարվեստանոցում» (1934-1935) և «Մոսֆիլմ» (1935-1936) կինոստուդիայում։ Սակայն Ֆաինա Եպիֆանովայի տաղանդը բացահայտվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, որտեղ նա աշխատել է 37 տարի (1936 թվականից մինչև 1973 թվականը

Ֆաինա Եպիֆանովան եղել է նաև «Մուլտհեռուստաֆիլմի» (ռուս.՝ «Мульттелефильм») «Էկրան» ստուդիայում։ Մուլտիպլիկացիայի բնագավառում նրա ռեժիսորական նուրամուտը դարձել է «Գործ №...» մուլտֆիլմը, որ թողարկվել է 1964 թվականին։

Ֆաինա Եպիֆանովան եղել է մուլտիպլիկատոր Բորիս Դյոժկինի կինը[1]։ Նրանք ունեցել են մեկ որդի՝ Սերգեյ Դյոժկինը։

Ֆաինա Եպիֆանովան մահացել է 1988 թվականի փետրվարի 6-ին։

2007 թվականին լույս է տեսել «Կինոգիտական թողարկումներ» (ռուս.՝ «Киноведческие записки») ամսագրի 81-րդ թողարկումը, որում Կիրիլ Մալյանտովիչը հիշում է «Սոյուզմուլտֆիլմի» մուլտիպլիկատորների, այդ թվում նաև Ֆաինա Եպիֆանովայի մասին[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  • 1964 – «Գործ №...» (ռուս.՝ «Дело №_»)
  • 1966 – «Ծանոթ դեմքեր» (ռուս.՝ «Знакомые лица»)
  • 1970 – «Գեղադիտակ-70։ Պապն ու շաղգամը» (ռուս.՝ «Калейдоскоп-70. Дедка и репка»)
  • 1975 – «Նկար։ Գնում էր Վանյան» (ռուս.՝ «Картина. Ехал Ваня»)
  • 1978 – «Իմ ընկեր լուսացույցը» (ռուս.՝ «Мой приятель светофор»)
  • «Թանկագին ճանապարհ» (ռուս.՝ «Дорогая дорога («Фитиль» № 46)»)
  • 1967 – «Штурмовщина («Фитиль» № 59)»
  • «Դուք գնե՞լ եք հովանոց» (ռուս.՝ «Вы купили зонтик?», գովազդ)

Բեմադրող նկարիչ խմբագրել

  • 1963 – «Լուսատտիկ № 3» (ռուս.՝ «Светлячок № 3»)
  • 1963 – «Խոզուկ-խնայատուփ» (ռուս.՝ «Свинья-копилка»)

Նարիչ-մուլտիպլիկատոր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «100 лет Борису Дёжкину», animalife.ru.
  2. «Новости. «Киноведческие записки», № 81» (ռուսերեն). animator.ru. 2007 թ․ մարտի 12. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.

Գրականություն խմբագրել

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 252-253.
  • КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с. 137.

Արտաքին հղումներ խմբագրել