«Մետեորը» ռինգում
«Մետեորը» ռինգում (ռուս.՝ „Метеор“ на ринге), ռեժիսոր Բորիս Դյոժկինի[1] երրորդ մուլտիպլիկացիոն ֆիլմը «Մետեոր» և «Վիմպել» թիմերի մրցության մասին, այս անգամ` բռնցքամարտում։ Նույն թիմերի մասին նախորդ մուլտֆիլմերն էին «Տափօղակը, տափօղակը» և «Ռևանշ մենամարտ»։ Դյոժկինն իր լավագույն աշխատանքները նվիրել է սպորտային թեմային։ Ռեժիսորը սյուժեներ էր փնտրում լեռնադահուկային ուղու վրա, ֆուտբոլի խաղադաշտում, հոկեյի խաղադաշտում, ռինգում... Նրա մուլտֆիլմերում տարբեր սպորտային ձևեր են, բայց միևնույն` «քմահաճ» կերպարները[2]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Բորիս Դյոժկին |
Սցենարիստ | Սակո Ռունգե |
Երաժշտություն | Ալեքսանդր Վառլամով |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն և առանց լեզվական բովանդակության |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 20 րոպե |
Պրիկվել | Ռևանշ մենամարտ |
Սիկվել | Հյուր ամռան մոտ |
Թվական | 1970 |
Սյուժե
խմբագրել«Մետեոր» և «Վիմպել» թիմերը պատահաբար հանդիպում են «Սպորտային ապրանք» խանութում։ «Մետեոր» թիմի ավագն առաջարկում է հանդիպել նոր խաղում։ «Վիմպել» թիմի ավագը հրաժարվում է հոկեյի երրորդ խաղից և առաջարկում է մրցակիցներին իրենց փորձել նոր մարզաձևում` բռնցքամարտում։ «Վիմպել» թիմի մարզումները դիտելուց հետո «Մետեոր» թիմն սկսում է կրկնակի կատաղությամբ պատրաստվել մրցությանը։ Արդյունքում թիմերն անցկացնում են երեք խաղերի շարք։ Մրցավարը դադարեցնում է առաջին հանդիպումը «Մետեոր» թիմի ակնհայտ առավելությամբ, երկրորդ հանդիպման ժամանակ «Վիմպել» թիմը նոկաուտով հաղթում է։ Երրորդ փուլի ժամանակ ռինգ են դուրս գալիս թիմերի ավագները, և այստեղ «Մետեոր» թիմի ավագը նոկաուտով հաղթում է տոնում։ Արդյունքում, սակայն, հաղթում է ընկերությունը, քանի որ երկու թիմերի ավագներն իրենց մարզիկների հետ միասին գնում են «Բուրատինո» սրճարան։
Հեղինակներ
խմբագրելՌեժիսոր | Բորիս Դյոժկին |
Սցենարի հեղինակներ | Սակկո Ռունգե, Բորիս Դյոժկին |
Բեմադրող նկարիչներ | Վլադիմիր Սոբոլյով, Բորիս Դյոժկին |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Բորիս Դյոժկին, Վիկտոր Արսենտև, Վադիմ Դոլգիխ |
Նկարիչներ | Պյոտր Կորոբաև, Էրաստ Տրեսկին, Մստիսլավ Կուպրաչ |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Կոմպոզիտոր | Ալեքսանդր Վարլամով |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Ձայնային ձևավորում | Ա. Բարանով |
Խմբագիր | Արկադի Սնեսարև |
Մոնտաժող | Տատյանա Սազոնովա |
Օգնականներ | Ն. Օռլովա, Ս. Կաշչեևա |
Բռնցքամարտի հարցերով խորհրդատու | 16-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Սաֆրոնով |
Տնօրեն | Ֆյոդոր Իվանով |
- Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Վերաթողարկում
խմբագրել- Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD (2003, 2006, 2009) և MPEG-4 ձևաչափերով` «Սոյուզմուլտֆիլմի» «Ոսկե հավաքածու» շարքի «Ֆուտբոլի, հոկեյի և... մասին» մուլտֆիլմերի հավաքածուում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сергей Капков. Борис Дёжкин // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Абольник О. Дёжкин Борис — Режиссёры и художники советского мультипликационного кино. М., 1984.
Արտաքին հղումներ
խմբագրել- ««Մետեորը» ռինգում» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Մետեորը» ռինգում. կադրեր մուլտֆիլմից