Հին ծանոթներ (մուլտֆիլմ)

1956 թվականի անիմացիոն ֆիլմ

«Հին ծանոթներ» (ռուս.՝ «Старые знакомые»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1956 թվականին ռեժիսորներ Մստիսլավ Պաշչենկոյի և Բորիս Դյոժկինի կողմից[2]։

Հին ծանոթներ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՄստիսլավ Պաշչենկո և Բորիս Դյոժկին
ՍցենարիստՄստիսլավ Պաշչենկո
ՀնչյունավորումԲորիս Անդրեև, Յուլյա Յուլսկայա, Յուրի Խրժանովսկի և Վիկտորյա Իվանովա
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն20 րոպե[1]
ՊրիկվելԱրտասովոր խաղ
Թվական1956

Փայտե և թավշե խաղալիքների թիմերի միջև անցկացվող մարզական մրցումների մասին պատմող երկրորդ մուլտֆիլմն է և «Արտասովոր խաղ» մուլտֆիլմի շարունակությունը։

Սյուժե խմբագրել

Պարտված փայտե ֆոտբոլիստները լսում են արջուկի զրույցը ջրային պոլոյի սպասվող խաղի մասին և որոշում շահել գլխավոր մրցանակը (ավտոմեքենա)։ Խաղին մասնակցելու համար փայտե ֆուտբոլիստները վերցնում են ներկեր և իրենց ներկում ջրի պոլոյի խաղացողների նման։ Իրենց թիմը նրանք կոչում են «Սև կարապներ», և նրանց ոչ ոք չի ճանաչում։ Բայց քանի որ նրանք շատ քիչ էին մարզվել և իրենց պահում էին շատ կոպիտ ջրավազանում ընթացող խաղի ժամանակ, նորից պարտվում են։ Բացի դրանից, նրանց ներկը մաքրվում է, իսկ մրցանակ ավտոմեքենան գողանալու փորձը ձախողվում է։

Մուլտֆիլմի ստեղծողներ խմբագրել

Սցենարի հեղինակներ և ռեժիսորներ Մստիսլավ Պաշչենկո, Բորիս Դյոժկին
Կոմպոզիտոր Կարեն Խաչատրյան
Բեմադրող նարիչներ Բորիս Դյոժկին, Վալենտինա Վասիլենկո
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Բանաստեղծությունների հեղինակ Միխայիլ Վոլպին
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վլադիմիր Պեկար, Ֆեոդոր Խիտրուկ, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Գենադի Նովոժիլով, Նադեժդա Պրիվալովա, Ֆաինա Եպիֆանովա
Դերերը հնչյունավորել են Բորիս Անդրեև – ամբարտավան խաղալիք,
Յուլյա Յուլսկայանապաստակ,
Յուրի Խրժանովսկիարջուկ / դարպասապահ,
Վիկտորյա Իվանովա

Վերաթողարկում խմբագրել

  • Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով և MPEG-4-ով մուլտֆիլմերի հավաքածուում՝ «Про футбол, хоккей и ...» (տարածող՝ «Крупный план»)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Сергей Капков. Борис Дёжкин // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Գրականություն խմբագրել

  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 4. — М.: Искусство, 1956. М. Пащенко и Б. Дёжкин «Старые знакомые».

Արտաքին հղումներ խմբագրել