«Կախարդական խանութը», 1953 թվականին նկարահանված խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ ըստ Վլադիմիր Սուտեևի համանուն հեքիաթի։ Ռեժիսորներ Լեոնիդ Ամալրիկի և Վլադիմիր Պոլկովնիկովի վերջին համատեղ աշխատանքը[1]։

Կախարդական խանութը
ռուս.՝ Волшебный магазин
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ՀնչյունավորումԳեորգի Վիցին, Անաստասիա Զուևա, Իրինա Պոտոցկայա, Լեոնիդ Պիրոգով և Յուլյա Յուլսկայա
Բեմադրող նկարիչԵվգենի Միգունով
ԵրաժշտությունՎիկտոր Օրանսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1953

Սյուժե

խմբագրել

Պիոներ Վիտյա Պետրովը ցանկանում է նկատվել և այդ պատճառով որոշում է պատի թերթ նկարել, ինքը, սակայն, նկարել չի կարողանում։ Նա գնում է իր դասընկեր Միշայի մոտ և խնդրում է օգնել իրեն։ Սակայն Միշան զբաղված էր տնային աշխատանքներով, և Վիտյան որոշում է սպասել նրան։ Պարապությունից նա հետաքրքրվում է կախարդական հեքիաթների գիրք-ժողովածուով և քնում է։ Երբ ժամացույցը խփում է երեկոյան ժամը յոթը, Վիտյան երազում հայտնվում է «Մանկական կախարդական խանութ» հնչեղ անվանումով խանութի մոտ։ Այդ խանութում (որի տերը բարեհոգի Մագ-Զավմագն էր) Վիտյան ստանում է ներկեր, որոնք ինքնուրյուն նկարում են։ Ներկերը նկարում են պատի թերթ, բայց բոլոր նկարները Վիտյայի ծաղրանկարներն էին։ Պատի թերթ նկարելուց առաջ նա չէր լսել, որ թերթը պետք է նվիրված լինի ծուլացող պիոներներին, իսկ երբ ներկերին հրամաններ է տալիս, հարկ չի համարում կարդալ նշումների վերնագրերը, որոնք պետք է տեղ գտնեին թերթում։ Երեխաները միայն ծիծաղում են արդարանալու նրա փորձերի վրա։ Այդ դեպքը կարծես հուշում է Վիտյային իր ընտրած սխալ ճանապարհի մասին։ Բայց դա հասկանալու փոխարեն նա որոշում է ազատվել ներկերից և փոխարինում է դրանք բալալայկայով, որն ինքնուրյուն նվագում է։ Գալով ինքնագործունեության երեկույթին, Վիտյան հանկարծ մոռանում է կախարդական բառերը, իսկ կախարդական բառերի թուղթը չի կարողանում դուրս հանել, քանի որ Մագ-Զավմագը այն թաքցրել է բալալայկայի մեջ (ակնհայտորեն նրա համար, որպեսզի Վիտյան հերթական պարտության միջոցով հասկանա, որ սխալ է գործում)։ Ոչինչ չի կատարվում, իսկ երեխաները նորից ծիծաղում են նրա վրա։ Այդ ժամանակ Վիտյան կախարդական բալալայկան փոխարինում է կառավարվող ֆուտբոլի գնդակով, որպեսզի խաղա հարևան դպրոցի երեխաների հետ։ Բայց քանի դեռ նա փորձում էր արտասանել կախարդական բառերն ամբողջությամբ, նրանց դպրոցի դարպասին խփում են 13 գոլ։ Խաղը անկանխատեսելի էր, իսկ կախարդական բառերը նախորդներից երկար էին։ Այդ խայտառակությունից հետո նա որոշում է, որ ամեն ինչ պետք է ինքնուրույն անի։ Գլխիկոր նա հայտնվում է խանութում և խոստովանում է Մագ-Զավմագին այդ մասին։ Վիտյային վերջին անգամ ստուգելու համար Մագ-Զավմագը նրան օգնություն է առաջարկում. թելադրության համար կախարդական գրիչ, որը գրում է առանց սխալների։ Սակայն Վիտյան հրաժարվում է գրիչից, ասելով, որ իր սովորական գրիչով կգրի։ Ուրախ Մագ-Զավմագը շնորհավորում է Վիտյային նրա ընտրության համար, որից հետո դնում է անտեսանելի գլխարկն ու հեռանում։ Ժամը ութին Վիտյան արթնանում է։ Միշան արդեն վերջացրել է դասերը և պատրաստ է օգնել նրան պատի թերթ պատրաստել, բայց դաստիարակչական երազից հետո Վիտյան որոշում է պատի թերթն ինքնուրույն նկարել։

Հեղինակներ

խմբագրել
  • Ռեժիսորներ – Լեոնիդ Ամալրիկ, Վլադիմիր Պոլկովնիկով
  • Սցենարի հեղինակ – Վլադիմիր Սուտեև
  • Բենադրող նկարիչ – Եվգենի Միգունով
  • Նկարիչ – մուլտիպլիկատորներ – Դմիտրի Բելով, Միխայիլ Բոտով, Բորիս Դյոժկին, Ֆաինա Եպիֆանովա, Ռենատա Միրենկովա, Նադեժդա Պրիվալովա, Լիդիա Ռեզցովա, Ֆեոդոր Խիտրուկ, Բորիս Մեերովիչ, Տատյանա Տարանովիչ
  • Նկարիչ – դեկորատորներ – Օլգա Գեմերլինգ, Կ. Մալիշև, Ն. Գորկինա
  • Օպերատորներ – Միխայիլ Դրույան
  • Կոմպոզիտոր – Վիկտոր Օրանսկի
  • Հնչյունային օպերատոր – Նիկոլայ Պրիլուցկի
  • Մոնտաժող – Ա. Ֆիրսովա
  • Տեխնիկական օգնական – Ի. Կուլնևա
  • Նկարչի օգնական – Տատյանա Սազոնովա
  • Երկրորդ օպերատոր – Ե. Ռիզո
  • Մոնտաժողի օգնական – Ա. Ֆիրսովա
  • Նկարիչներ – Ի. Բաշկովա, Բ. Կորնեև, Վ. Պոպով, Ե. Խլուդովա
  • Նկարիչ – անիմատորներ – Տ. Վենատ, Մ. Գրեյլիխ, Ն. Դոբոշինսկայա, Ն. Կարավաևա, Տ. Ռետունսկայա, Ա. Ֆոմինա

Դերերի հնչյունավորում

խմբագրել
  • Գեորգի Վիցին (Կախարդ-խանութպան),
  • Անաստասիա Զուևա (մատրյոշկա),
  • Կլավդիա Կորենևա (Վիտյա Պետրով),
  • Լեոնիդ Պիրոգով (բակապան),
  • Իրինա Պոտոցկայա,
  • Ս. Ռոզենբլյում,
  • Յուլյա Յուլսկայա (աղջիկ)

Պարգևներ

խմբագրել
  • 1953 թվականի - Մանկապատանեկան ֆիլմերի V-րդ միջազգային մրցույթ Վենետիկում, դիպլոմ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Сергей Капков. Леонид Амальрик // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2