Երբ վառվում են տոնածառի լույսերը
«Երբ վառվում են տոնածառերը» (ռուս.՝ «Когда зажигаются ёлки»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1950 թվականին ռեժիսոր Մստիսլավ Պաշչենկոյի կողմից՝ Վլադիմիր Սուտեևի սցենարի հիման վրա։ 1940-50-ական թվականների ամանորյա լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմ-հեքիաթներից մեկն է[2]։ Գլխավոր հերոսներից մեկը Ձմեռ պապն է[3]։
Երբ վառվում են տոնածառի լույսերը ռուս.՝ Когда зажигаются ёлки | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | սուրբծննդյան ֆիլմ և հեքիաթ |
Կերպարներ | Ձմեռ Պապ և Ձյունանուշ |
Ռեժիսոր | Վլադիմիր Սուտեև |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Հնչյունավորում | Վլադիմիր Վոլոդին, Յուլյա Յուլսկայա, Լեոնիդ Պիրոգով, Ռոստիսլավ Պլյատ, Վիկտորյա Իվանովա, Տատյանա Բարիշևա և Յուրի Խրժանովսկի |
Բեմադրող նկարիչ | Վլադիմիր Դեգտյարյով |
Երաժշտություն | Կարեն Խաչատրյան |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 20 րոպե[1] |
Թվական | 1950 |
Սյուժե
խմբագրելԱմանորի նախօրեին Ձմեռ պապն իր վարորդ Ձնեմարդու հետ հեքիաթային տնակից ուղևորվում է Մոսկվա՝ ներկա գտնվելու մանկապարտեզում անցկացվելիք տոնածառի միջոցառմանը։ Նա, ինչպես ենթադրվում է, իր հետ վերցնում է նվերներով պարկը։ Այլ խաղալիքների թվում են գտնվում նաև թավշե արջուկը ու բամբակե նապաստակը, որոնք նախատեսված են Լյուսյայի ու նրա եղբոր՝ Վանյայի համար։ Սակայն ճանապարհին երկու խաղալիքներն էլ պատահաբար ընկնում են պարկի պատռվածքից ու մնում անտառում։ Նրանք ստիպված են լինում անցնել բազմաթիվ արկածների միջով, մինչև վերջապես հասնում են իրենց փոքրիկ տերերին։
Ստեղծողներ
խմբագրելՍցենարի հեղինակ | Վլադիմիր Սուտեև |
Ռեժիսոր | Մստիսլավ Պաշչենկո |
Կոմպոզիտոր | Կարեն Խաչատրյան |
Բանաստեղծությունների հեղինակներ | Սերգեյ Միխալկով, Միխայիլ Վոլպին |
Բեմադրող նկարիչներ | Եվգենի Միգունով, Վլադիմիր Դեգտյարյով |
Նկարչի օգնականներ | Եվգենի Ռայկովսկի, Իգոր Զնամենսկի |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Բորիս Դյոժկին, Ռոման Դավիդով, Միխայիլ Բոտով, Գենադի Ֆիլիպով, Ֆեոդոր Խիտրուկ, Նադեժդա Պրիվալովա, Վլադիմիր Արբեկով, Լիդիա Ռեզցովա, Նիկոլայ Ֆեոդորով, Իգոր Պոդգորսկի, Լև Պոպով, Վալենտին Լալայանց, Ալեքսանդր Բելյակով, Ելիզավետա Կազանցևա |
Նկարիչ-դեկորատորներ | Վերա Վալերիանովա, Ելենա Տանենբերգ, Կոնստանտին Մալիշև, Դմիտրի Անպիլով |
Ռեժիսորի օգնական | Ե. Տրունով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Օպերատորի օգնական | Ե. Ռիզո |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Տեխնիկական օգնական | Լ. Կովալևսկայա |
Մոնտաժող | Լիդիա Կյակշտ |
Դերերը հնչյունավորել են | Վլադիմիր Վոլոդին (Ձնեմարդ), Յուլյա Յուլսկայա (Վանյա Իվանով, նապաստակ), Լեոնիդ Պիրոգով (Ձմեռ պապ), Ռոստիսլավ Պլյատ (Գայլ), Վիկտորյա Իվանովա (Լյուսյա Իվանովա, Ձյունանուշ), Տատյանա Բարիշևա (Նապաստակ), Յուրի Խրժանովսկի (Արջուկ) |
Մրցանակներ
խմբագրելՎերականգնում և վերահնչյունավորում
խմբագրել2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է ու նորից հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ (Յուլիեն Բալմուսով, Վլադիմիր Կոնկին (Ձնեմարդ), Իրինա Մալիկովա, Ժաննա Բալաշովա, Բորիս Տոկարև, Տատյանա Կանաևա, Վիտալի Օվանեսով), տիտրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի ու հնչյունավորողների անունները։ Վերահնչյունավորումը խիստ բացասաբար է ընդունվել հանդիսատեսի մեծ մասի[5][6], ինչպես նաև պրոֆեսիոնալ միության անդամների կողմից[7][8]։ Վերականգնման որակը նույնպես երբեմն քննադատվում է։
Երաժշտություն և երգ
խմբագրելՖիլմի երաժշտություն ու երգը գրել է Կարեն Խաչատրյանը։ Հետագայում մուլտֆիլմի երգը թողարկվել է մանկական ձայնապնակներում մոսկովյան, լենինգրադյան և այլ գործարանների կողմից, 1960-ական թվականների կեսերին «Мелодия» ֆիրման այն ընդգրկել է մուլտֆիլմերի երգերի հավաքածուում։ Հետագայում երգը թողարկվել է «Свема» ձայներիզներով։
Վերաթողարկում
խմբագրելՄուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է VHS-ով (1980-ական — 2000-ական թվականներ) և DVD-ով (2000-ական թվականներից) մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում.
- «Ամանորյա տոնածառի տոնը» (ռուս.՝ «Праздник новогодней ёлки», 1991), տարածող՝ «Крупный план», VHS, տեսաերիզում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Ձմեռ պապն ու գորշ գայլը» (ռուս.՝ «Дед Мороз и серый волк», 1978) «Ամանորյա ճանապարհորդություն» (ռուս.՝ «Новогоднее путешествие»), «Փոստատար ձնեմարդը» (ռուս.՝ «Снеговик-почтовик»),
- «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» (1990-ական թվականների կեսեր), Studio PRO Video VHS,
- «Երբ վառվում են տոնածառի լույսերը», «Սոյուզմուլտֆիլմ», DVD, տարածող՝ «Союз», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Երբ վառվում են տոնածառի լույսերը» (ռուս.՝ «Когда зажигаются ёлки», 1950), «Ամանորի գիշեր» (ռուս.՝ «Новогодняя ночь», 1948), «Ամանորյա ճանապարհորդություն» (ռուս.՝ «Новогоднее путешествие», 1959), «Փոստատար ձնեմարդը» (ռուս.՝ «Снеговик-почтовик», 1955), «Հեքիաթ Ձյունանուշի մասին» (ռուս.՝ «Сказка о Снегурочке», 1957), «Ձյունանուշ» (ռուս.՝ «Снегурка», 1969), «Տարվա եղանակներ» (ռուս.՝ «Времена года», 1969), «Սա պատահել է ձմռանը» (ռուս.՝ «Случилось это зимой», 1968), «Ամանորյա հեքիաթ» (ռուս.՝ «Новогодняя сказка», 1972), «Սուրբ ծննդյան ֆանտազիա» (ռուս.՝ «Рождественская фантазия», 1993)[9],
- «Ամանորյա տոնածառի տոն», տարածող՝ «Крупный план», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Երբ վառվում են տոնածառի լույսերը» (ռուս.՝ «Когда зажигаются ёлки», 1950), «Տիմոշկայի տոնածառը» (ռուս.՝ «Тимошкина ёлка», 1966), «Ամանորյա ճանապարհորդություն» (ռուս.՝ «Новогоднее путешествие», 1959), «Ձյունանուշ» (ռուս.՝ «Снегурка», 1969), «Ձմեռ պապը և ամառը» (ռուս.՝ «Дед Мороз и лето», 1969), «Մորոզ Իվանովիչ» (ռուս.՝ «Мороз Иванович», 1981), «Փոստատար ձնեմարդը» (Ամանորյա հեքիաթ) (ռուս.՝ «Снеговик-почтовик», 1955),
- «Շնորհավոր Նոր տարի» (ռուս.՝ «С Новым годом!»), տարածող՝ «Союз», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Երբ վառվում են տոնածառերը» (ռուս.՝ «Когда зажигаются ёлки», 1950), «Ձյունե ուղիներ» (ռուս.՝ «Снежные дорожки», 1963), «Ձմեռ պապն ու ամառը» (ռուս.՝ «Дед Мороз и лето», 1969), «Ձմեռ պապն ու գորշ գայլը» (ռուս.՝ «Дед Мороз и серый волк», 1978), «Ձյունանուշ» (ռուս.՝ «Снегурка», 1969), «Փոստատար ձնեմարդը» (Ամանորյա հեքիաթ) (ռուս.՝ «Снеговик-почтовик», 1955)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Георгий Бородин. «Новогодняя анимация». Аниматор.ру.
- ↑ Георгий Бородин. Образ Деда Мороза в российской анимации октябрь 2007
- ↑ «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. «Владимир Дегтярёв». — 352 с. — ISBN 5-91105-007-2
- ↑ «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
- ↑ НЕТ — фальсификации анимационного наследия!
- ↑ DVD «Когда зажигаются ёлки»
Գրականություն
խմբագրել- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 1. — М.: Госкиноиздат, 1950. — 208 с.
- Сутеев В. Г. Когда зажигаются ёлки. — М.: АСТ, 2010. — 48 с. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-17-069897-4, 978-5-17-071977-8 .
Արտաքին հղումներ
խմբագրել- «Երբ վառվում են տոնածառերը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Երբ վառվում են տոնածառերը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Երբ վառվում են տոնածառի լույսերը»(անգլ.) Big Cartoon DataBase կայքում
- «Երբ վառվում են տոնածառերը» մուլտֆիլմը Myltik.ru կայքում