Աֆրիկայում շոգ է
Աֆրիկայում շոգ է (ռուս.՝ В Африке жарко), խորհրդային սև-սպիտակ մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1936 թվականին։ Սոյուզմուլտֆիլմ ստուդիայի առաջին ժապավենն է[1][2]։ Ֆիլմը հանրության սեփականությունն է, քանի որ այն թողարկվել է ավելի քան 70 տարի առաջ։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Դմիտրի Բաբիչենկո |
Սցենարիստ | Սերգեյ Միխալկով |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 8 րոպե |
Թվական | 1936 |
Սյուժե խմբագրել
Աֆրիկայում վայրի գազանները տառապում են շոգից, նրանք շատ են ցանկանում պաղպաղակ ուտել։ Հյուսիսային բևեռից սառը նվերով նրանց հյուր են գալիս կապիկն ու ծովափիղը։ Ճանապարհին նրանք բազմաթիվ արկածներ են ունենում։ Այնուհետև կենդանիները ծովափղին հետ են ուղարկում` տալով նրան իրենց` հարավային նվերները. բանան, անանաս և կոկոս։
Հեղինակներ խմբագրել
- Ռեժիսորներ` Դմիտրի Բաբիչենկո, Ալեքսանդր Բելյակով
- Սցենարի հեղինակ` Սերգեյ Միխալկով
- Բեմադրող նկարիչ` Դմիտրի Բաբիչենկո, Ալեքսանդ Բելյակով
- Կոմպոզիտոր` Ալեքսեյ Աքսյոնով
- Մուլտիպլիկատորներ` Բորիս Դյոժկին, Ֆաինա Եպիֆանովա, Գրիգորի Կոզլով, Բորիս Տիտով, Լամիս Բրեդիս, Վ. Կուպեր, Է. Վալդման
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Опрос "РГ": Уолт Дисней или Союзмультфильм?»։ Российская газета։ Վերցված է 2015-12-30
- ↑ Крылатые фразы знакомых всем персонажей «Союзмультфильма», rian.ru, 10 июня 2011
Արտաքին հղումներ խմբագրել
- «Աֆրիկայում շոգ է» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Աֆրիկայում շոգ է»(անգլ.) Big Cartoon DataBase կայքում
- «Աֆրիկայում շոգ է» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում