Ձյունե ճանապարհներ
Ձյունե ճանապարհներ (ռուս.՝ Снежные дорожки), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, Բորիս Դյոժկինի՝ սպորտային թեմային նվիրված ֆիլմերից մեկը։ Նրա՝ ձմեռային սպորտաձևին նվիրված առաջին ֆիլմն է [1], որը դարձել է «Մետեոր» և «Վիմպել» թիմերի մրցույթների շարքի հիմքը։
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Բորիս Դյոժկին |
Սցենարիստ | Բորիս Դյոժկին, Ալեքսանդր Կումմա և Սակո Ռունգե |
Բեմադրող նկարիչ | Սվետոզար Ռուսակով և Բորիս Դյոժկին |
Երաժշտություն | Ալեքսանդր Վառլամով |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Սիկվել | Տափօղա՜կ։ Տափօղա՜կ |
Թվական | 1963 |
Սյուժե խմբագրել
Սպորտային դպրոցի մարզիչը և պատանի դահուկորդները գնում են ձմեռային անտառում մարզվելու, որտեղ շատ բան կարող էր տեղի ունենալ։ Նրանք հանդիպում են սիրողական դահուկորդներին, որոնք ամեն կերպ կռվելու առիթ են փնտրում և փորձում են մրցույթ կազմակերպել։ Բայց սպորտում և այլ ցանկացած գործում հաջողության հասնելու համար պետք է շատ ջանք գործադրել, պետք է սովորել և մարզվել։ Այդ պատճառով էլ արդյունքը օրնաչափ էր․ սպորտսմենները հաղթում են, իսկ սիրողական դահուկորդները ֆիլմի վերջում գնում են գրանցվելու սպորտային դպրոցում, որպեսզի սկսեն իրենց սպորտային կարիերան։
Հեղինակներ խմբագրել
Սցենարի հեղինակ | Բորիս Դյոժկին, Ալեքսանդր Կումա, Սոկո Ռունգե |
Ռեժիսոր | Բորիս Դյոժկին |
Բեմադրող նկարիչներ | Սվետոզար Ռուսակով, Բորիս Դյոժկին |
Նկարիչ մուլտիպլիկատորներ | Բորիս Դյոժկին, Վադիմ Դոլգիխ, Վլադիմիր Կրումին, Վլադիմիր Պեկար, Կոնստանտին Չիկին, Միխայիլ Բոտով |
Կոմպոզիտոր | Ալեքսանդր Վարլամով |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Տեսաթողարկում խմբագրել
Մուլտֆիլմը VHS և DVD սկավառակներով բազմիցս վերաթողարկվել է մուլտֆիլմերի՝ Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր, Studio PRO Video (1990-ական թվականներ), «Զիմուշկա-Զիմա», «Սոյուզմուլտֆիլմ» հավաքածուներում՝
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Павел Шведов (2014-02-20)։ «Выставка «Шайбу! Шайбу!» в Измайлово»։ Анималайф.ру։ Վերցված է 2018-01-20