Աֆրիկյան զարգացման բանկ
Աֆրիկյան զարգացման բանկ (ԱԶԲ) (անգլ.՝ African development bank group), բանկ, որը հիմնադրվել է Աֆրիկյան միասնության կազմակերպության (OAU) կողմից՝ խթանելու տնտեսական զարգացումն ամբողջ Աֆրիկյան մայրցամաքում՝ դրա համար ֆինանսական ռեսուրսներ տրամադրելով։
Աֆրիկյան զարգացման բանկ | |
---|---|
![]() | |
Տեսակ | multilateral development bank? |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1963[2] և 1964[3] |
Գլխադասային գրասենյակ | Աբիջան, Կոտ դ'Իվուար |
Գլխավոր քարտուղար | Ակինվումի Ադեսինա[4] |
Կայք | afdb.org |
Առաքելություն խմբագրել
ԱԶԲ-ի առաքելությունն աղքատության դեմ պայքարելն է և մայրցամաքի կենսապայմանները բարելավելը` խրախուսելով պետական և մասնավոր կապիտալի ներդրումները նախագծերում և ծրագրերում, որոնք, ամենայն հավանականությամբ, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացմանը[5][6][7]։
Ընդհանուր տեղեկություններ խմբագրել
ԱԶԲ-ն հիմնադրվել է 1963 թվականի օգոստոսին, իր աշխատանքն սկսել է 1966 թվականի հուլիսին Աբիջանի (Կոտ դ'Իվուար) իր գլխամասային գրասենյակից[8]։
Թեև ի սկզբանե բանկին կարող էին միանալ միայն աֆրիկյան երկրները, 1982 թվականիցսկսած թույլատրվել է անդամակցելու նաև ոչ աֆրիկյան երկրներին։
2003 թվականին Իվուարի առաջին պատերազմի պատճառով բանկը տեղափոխվել է Թունիս, իսկ 2014 թվականին վերադարձել է իր պաշտոնական շտաբակայան[9]։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ից ԱԶԲ-ի ղեկավարը բանկի ֆինանսական կազմակերպությունների կողմից 8-րդ ընտրված նախագահ, Նիգերիայի գյուղատնտեսության նախկին նախարար Ակինվումի Ադեսինան է[10]։ 2020 թվականի հունիսին ԱԶԲ-ի խորհուրդը համաձայնել է վերանայել Ադեսինայի կողմից բանկի ղեկավարումը։ Ադեսինան առաջադրվել է վերընտրվելու 2020 թվականի օգոստոսին[11]։ Նա միաձայն վերընտրվել է երկրորդ հնգամյա ժամկետով 2020 թվականի օգոստոսի 27-ին[12]։
Ըստ ԱԶԲ-ի 2014 թվականի հաշվետվության՝ բանկի կանոնադրական կապիտալը կազմում է մոտ 67 մլրդ ԱՄՆ դոլար[13]։ Անդամ երկրները ներդրել են այս գումարի միայն 7,6%-ը, սակայն երաշխավորել են մնացած 92,4%-ի ներդրումն առաջին իսկ պահանջով։ Այս երաշխիքների շրջանակներում ԱԶԲ-ն միջոցներ է ներգրավում պարտատոմսերի համաշխարհային շուկայում։ Դրա շնորհիվ բանկը հնարավորություն ունի տնօրինելու զգալի ֆինանսական ռեսուրսներ, բայց միևնույն ժամանակ նրա կապիտալում մեծամասնություն են կազմում աֆրիկյան երկրները (մոտ 60%)։
ԱԶԲ-ն ներառում է երեք ֆինանսական կազմակերպություն.
Աֆրիկյան զարգացման բանկի տարածաշրջանային անդամներ խմբագրել
- Ալժիր
- Անգոլա
- Բենին
- Բոտսվանա
- Բուրկինա Ֆասո
- Բուրունդի
- Գաբոն
- Գամբիա
- Գանա
- Գվինեա
- Գվինեա-Բիսաու
- Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
- Ջիբութի
- Եգիպտոս
- Զամբիա
- Զիմբաբվե
- Կաբո Վերդե
- Կամերուն
- Քենիա
- Կոմորյան կղզիներ
- Կոտ դ'Իվուար
- Լեսոթո
- Լիբերիա
- Լիբիա
- Մավրիկիոս
- Մավրիտանիա
- Մադագասկար
- Մալավի
- Մալի
- Մարոկկո
- Մոզամբիկ
- Նամիբիա
- Նիգեր
- Նիգերիա
- Կոնգոյի Հանրապետություն
- Ռուանդա
- Սան Տոմե և Պրինսիպի
- Էսվատինի
- Սեյշելյան կղզիներ
- Սենեգալ
- Սոմալի
- Սիերա Լեոնե
- Տանզանիա
- Տոգո
- Թունիս
- Ուգանդա
- Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
- Չադ
- Հասարակածային Գվինեա
- Էրիթրեա
- Եթովպիա
- Հարավաֆրիկյան Հանրապետություն
Ոչ տարածաշրջանային անդամներ խմբագրել
20 խոշորագույն երկրների ցուցակն ըստ քվեարկության իրավունքի խմբագրել
Ստորև բերված աղյուսակը 20 խոշորագույն երկրների տվյալներն են՝ ըստ Աֆրիկյան զարգացման բանկի քվեարկության իրավունքի 2021 թվականի սեպտեմբերի դրությամբ[16]։
Աստիճան | Երկիր | Քվեարկության իրավունք (% ընդամենը) |
---|---|---|
Պետություն | 100.000 | |
1 | Նիգերիա | 10.077 |
2 | ԱՄՆ | 7.581 |
3 | Ճապոնիա | 6.284 |
4 | Հարավային Աֆրիկա | 5.863 |
5 | Ալժիր | 5.758 |
6 | Գերմանիա | 4.779 |
7 | Կանադա | 4.395 |
8 | Մարոկկո | 4.386 |
9 | Ֆրանսիա | 4.299 |
10 | Եգիպտոս | 3.062 |
11 | Իտալիա | 2.780 |
12 | Լիբիա | 2.749 |
13 | Գանա | 2.552 |
14 | Մեծ Բրիտանիա | 2.083 |
15 | Կոտ դ'Իվուար | 1.988 |
16 | Շվեդիա | 1.802 |
17 | Շվեյցարիա | 1.683 |
18 | Քենիա | 1.660 |
19 | Չինաստան | 1.389 |
20 | Դանիա | 1.351 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080
- ↑ GRID Release 2018-02-08 — 2018-02-08 — 2018. — doi:10.6084/M9.FIGSHARE.5873451
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ https://www.afdb.org/en/about/organisational-structure/president/about-president
- ↑ Retrieved on 2012, November 15 from Archived 21 January 2013 at the Wayback Machine.
- ↑ «African Development Bank (AfDB) | Devex»։ www.devex.com։ Վերցված է 2020-03-23
- ↑ Fund Green Climate (2016-03-06)։ «African Development Bank (AfDB)»։ Green Climate Fund (անգլերեն)։ Վերցված է 2020-03-23
- ↑ Dedieu, Jean-Philippe. African Development Bank // Encyclopedia of Twentieth-Century African History / Zeleza, Paul Tiyambe. — New York : Routledge, 2003. — ISBN 978-0415758345.
- ↑ «Flag-raising ceremony marks AfDB’s return to its official headquarters in Côte d’Ivoire» (անգլերեն)։ African Development Bank Group։ 2014-09-08։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2015-10-26
- ↑ Dogbevi, Emmanuel K. (2015-09-01)։ «Africa can no longer manage poverty, we must eliminate it – Adesina» (անգլերեն)։ Ghana Business News։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-01-ին։ Վերցված է 2015-10-26
- ↑ «Eye of the storm: African Development Bank chief Akinwumi Adesina»։ news.yahoo.com։ Վերցված է June 6, 2020
- ↑ Nafissatou Diouf (August 27, 2020)։ «Dr. Akinwumi Adesina re-elected unanimously as President of the African Development Bank Group»։ African Development Group։ Վերցված է October 4, 2020
- ↑ «The Annual Report 2014» (անգլերեն)։ African Development Bank։ 2015-05-25։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-28-ին։ Վերցված է 2015-10-26
- ↑ Kenton Will։ «African Development Bank (ADB)»։ Investopedia (անգլերեն)։ Վերցված է 2020-03-23
- ↑ «African Development Bank (AfDB)»։ Green Growth Knowledge Platform (անգլերեն)։ 2013-12-13։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-26-ին։ Վերցված է 2020-03-23
- ↑ https://www.afdb.org/en/documents/afdb-statement-subscription-and-voting-powers-30-september-2021 Archived 2021-12-02 at the Wayback Machine. DISTRIBUTION OF VOTING POWER BY EXECUTIVE DIRECTOR STATEMENT OF VOTING POWER AS AT 30TH SEPTEMBER 2021
Արտաքին հղումներ խմբագրել
- Официальный сайт АБРArchived 2007-03-11 at the Wayback Machine. (անգլ.)
- Егоров А. В. «Международная финансовая инфраструктура», М.: Линор, 2009. ISBN 978-5-900889-28-3
- Криштаносов В. Б. «Международные финансовые организации», М.: Армита-Маркетинг, 2002. ISBN 978-985-6320-96-8
Աֆրիկյան զարգացման բանկ Վիքիպահեստում |
- Bank Information Center
- African Development Bank home page
- African Development Bank page for African Development Fund
- African Development Bank page for Nigeria Trust Fund
- Regional Development Banks: Stepping Out of the Shadows - The African Development Bank
- Past Presidents of the African Development Bank
- Building Africa's Development Bank: Six Recommendations for the AfDB and its Shareholders